Twitter-ի հսկայական եկամուտը գոյանում է ատելություն պարունակող բովանդակությունից
Twitter-ի ուշագրավ եկամտի մի մասը գոյանում է նրա ամենատխրահռչակ օգտատերերից մի քանիսի ատելություն պարունակող բովանդակությունից: Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն,Twitter-ը ընդամենը 10 օգտատերերի հաշիվներից ,որոնք նախապես արգելափակվել էին ,տարեկան մինչև 19 միլիոն դոլար գովազդային եկամուտ կշահի:
Եթե ասենք,որ Իլոն Մասկի կառավարման ներքո՝Twitter-ը անկանոն և խառնաշփոթ հարթակի է վերածվել ,չեմ կարծում որ արդարացի լինի: 44 միլիարդ դոլարանոց և վերիվայրումներով լի գնումից հետո անցած մի քանի ամիսների ընթացքում շատ խնդիրներ են տեղի ունեցել, որոնց թվում կարելի է նշել հետևյալները՝
Իլոն Մասկը լուծարել է այս հարթակի նույնականացման համակարգը և գործարկել նոր համակարգ, որը բախվել է բազմաթիվ ուշացումների և խնդիրների:
Կապույտ նշանի շուրջ բարձրացված աղմուկը շփոթության մեջ է գցել սովորական օգտատերերին, խոշոր գովազդատուներին և սելեբրիտիներին: Իլոն Մասկից առաջ ,Twitter-ում կապույտ նշանն օգտագործվում էր՝ ցույց տալու համար, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հաշիվները վավերական են և ակտիվ, և Twitter-ն յուրահատուկ չափանիշերով քննարկում էր այս հաշիվների ինքնությունը: Սակայն նոր սեփականատիրոջից հետո պարզ դարձավ, որ նա մտադիր է «Twitter Blue»-ի միջոցով ստեղծել վճարովի նույնականացման նոր գործընթաց։Նոր տարբերակում բոլոր օգտատերերին թույլատրվում է ,որ ամսական մի գումար վճարելով ունենալ կապույտ տարբերանշանը:
Հաջորդ խնդիրը տեղի ունեցավ նոյեմբերին, և Twitter-ը աշխատանքից ազատեց մոտ 3700 աշխատակցի,այսինքն ՝ընկերության աշխատուժի կեսին։Աշխատանքից ազատվածների թվում էին նաև քաղաքական հաշիվների վավերացման թիմի անդամները, և նման գործողություն իրականացավ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից չորս օր առաջ։Պաշտոնյաների զանգվածային վտարումների հետ միաժամանակ, Twitter-ն արգելափակեց հարյուրավոր պաշտոնյաների մուտքը բովանդակության մոնիտորինգի գործիքներ, և միայն 15 պաշտոնյա հասանելիության հնարավորություն ունեին:
Բայց կարծես թե Twitter-ի ու Մասկի կողմնակի հարցերը չեն ավարտվում, Twitter-ի նոր սեփականատերը, ով «խոսքի ազատություն» կարգախոսով առաջարկել էր գնել սոցիալական այս ցանցը , աշխատանքից ազատեց Վիջայա Գադին, որը պատասխանատու էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի հաշիվը փակելու համար։
Սկանդալային այս որոշումները ,Twitter-ի խոշոր գովազդատուների մոտ մտահոգոթյուններ առաջացրեցին և խոշոր բրենդները, ինչպիսիք են՝ General Mills-ը և General Motors-ը, դադարեցրին գովազդը Twitter-ում։Այժմ նույնիսկ ԱՄՆ-ի նախագահն է իր դժգոհությունը հայտնել Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնման կապակցությամբ և ասել, որ Իլոն Մասկը որոշել է Twitter-ի միջոցով կեղծիքներ տարածել ամբողջ աշխարհում։
Իհարկե, քաղաքացիական կազմակերպություններն ու ակտիվիստ խմբերը դիմել են ընկերություններին գումար չներդնել Twitter-ում, քանի դեռ չի որոշվել Twitter-ի նոր ուղղությունը։Նրանք մտահոգված են, որ ընթացիկ գործընթացը և ընկերության ուժերի մեծածավալ հեռացումը իրենց ազդեցությունն է թողնելու սոցիալական այս ցանցում բովանդակության հրապարակման վրա:
Մասկը նաև հայտարարել է «բովանդակության հավասարակշռման խորհրդի» ձևավորման մասին՝ ընդգծելով, որ Twitter-ի բովանդակության քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել։Նրա խոսքով՝ այս նոր խորհուրդը կազմված է լինելու տարբեր հայացքներով մարդկանցից։Բայց ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ նրա խոստումները անհիմն են :Շարունակելով հաղորդումը, երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք մի քանի դեպքերի:

....
Ուսումնասիրության արդյունքում պարզվում է,որ Twitter-ի եկամուտը՝ատելություն տարածող 10 օգտատերերի հաշիվները այցելելուց հասնում է 19 միլիոն դոլարի:
Թվային ատելության դեմ պայքարի ինստիտուտը (CCDH) ուսումնասիրել է 10 օգտահաշիվների թվիթերի թիվը, որոնք նախկինում արգելափակվել էին ատելություն պարունակող բովանդակություն և վտանգավոր տեսություններ տարածելու համար: Սա այն դեպքում է, երբ Twitter-ի տնօրենի պաշտոնում Իլոն Մասկի նշանակվելուց հետո , այդ հաշիվները առկախ վիճակից ազատվեցին:
Այժմ պարզվել է, որ Twitter-ի ուշագրավ եկամտի մի մասը ստացվում է նրա ամենատխրահռչակ օգտատերերի ատելություն տարածող բովանդակությունից: Այս նոր ուսումնասիրության հաշվարկների համաձայն, Twitter-ը տարեկան գովազդից մինչև 19 միլիոն դոլար եկամուտ կապահովվի, հարթակում նախապես կասեցված ընդամենը 10 օգտահաշիվներից :
Այս հաստատությունը նշյալ 10 օգտահաշիվների դիտումների քանակը ստուգելու համար, 47 օրվա ընթացքում ուշադիր ուսումնասիրել է գրեթե 10,000 թվիթներ ։Այս ուսումնասիրության համաձայն՝ այս օգտահաշիվների թվիթները սովորական օրերի ընթացքում դիտվել են մոտ 54 միլիոն անգամ, և ակնկալվում է, որ 365 օրվա ընթացքում այդ աքաունթների այցելությունները կհասնեն 20 միլիարդ անգամվա։
Նաև, այս հաստատությունը օգտագործելով Brandwatch հետազոտական ընկերության տվյալները, պարզել է, որ Twitter-ի ընդհանուր եկամուտն այս հաշիվներից կկազմի 19 միլիոն դոլար։Այսպիսով, միջին հաշվով, յուրաքանչյուր 1000 գովազդի դիտումը Twitter-ի համար կբերի 6.46 դոլարի եկամուտ:
Ուսումնասիրությունները վկայում են , որ Twitter-ի միջոցով ապատեղեկատվություն պարունակող թվիթերների և ատելություն տարածող ամենաշատ դիտարկվող թվիթերների կողքին տեղադրվում են կարևոր քարոզչություններ:Օրինակ, ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի(NFL) գովազդը ցուցադրվել է այն թվիթերի ներքո , որը կեղծ տեղեկատվություն է տրամադրում կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին:

Մտահոգիչ մեկ այլ երևույթ հետևյալն է, որ Twitter-ը մտադիր է ՝ որոշ շրջանակներում ազատորեն գովազդել մարիխուանան և իր պլատֆորմում այս արտադրանքի վաճառքից՝ եկամուտ ապահովել:
Նախկինում Twitter-ը մի շարք ամերիկացի օգտատերերի համար ցուցադրում էր Cannabidiol թեմայով գովազդներ, բայց Twitter-ում նոր փոփոխությամբ, կանեփի և դրա բաղադրությունների գովազդի քանակը , գերազանցում է այլ մրցակցող հարթակներին, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը և Tik Tok-ը:
Գովազդային խոշոր ընկերությունները երկար ժամանակ է ,որ գովազդում են կանեփի արտադրանքը «Մետա»-ին պատկանող հարթակներում, ինչպիսիք են Instagram-ը, աշխարհագրական և բովանդակության որոշ սահմանափակումներով, բայց հնարավորություն չունեն ուղղակիորեն գովազդել կանաբիդիոլը և տետրա հիդրո կանաբինոլը (THC):
....
Քանի որ սոցիալական մեդիայի հսկաներն ակնհայտորեն չեն ցանկանում տարբեր հարթակներում կատարելապես հեռացնել դավադիր և ռասիստական առցանց բովանդակությունը, որոնք ատելություն են հրահրում մուսուլմանների դեմ, անբացատրելի խնդիրներ են ստեղծվել ամբողջ աշխարհի մուլուլման համայնքի համար:
Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնը (CCDH) իր զեկույցում նշել է, որ դա սարսափելի ազդեցություն է ունեցել և թույլ չի տալիս մուսուլմանները առցանց ձևով օգտագործեն կրոնի և խոսքի ազատությունը :
Twitter-ը չի հաջողել հարթակից հեռացնել մոտավորապես 3.8 միլիոն հակամուսուլման թվիթներ :Նրան հաջողվել է հեռացնել թվիթերի ընդամենը 15%-ը:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իսլամական խորհրդի ուսումնասիրության համաձայն՝ այն կառույցը, որը ներկայացնում է Վիկտորիա նահանգի մուսուլմաններին մոտ 270 հազար մուսուլման անդամներով, սոցիալական մեդիայի գործընթացների աճի համար առավել պատճառներ է ներկայացնում , ներառյալ ահաբեկչության դեմ պատերազմը, ԶԼՄ-ների և ամբողջ աշխարհում աջակողմյան խմբերի ու քաղաքական գործիչների զեկույցները, ոչ միայն արևմտյան երկրներում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Մյանմարը և Հնդկաստանը,որոնք կեղծ և չարամիտ հայտարարություններ են տարածում՝ հակաիսլամական տրամադրություններ հրահրելու համար:
Ծայրահեղական այս խմբերը հաճախ ցանցային են և համացանցում տեղեկատվություն են տարածում իրենց ուղերձները ուժեղացնելու համար: Իրականում, իսլամաֆոբիայի և հակամուսուլմանական հրահրման ամենավատ ձևերից շատերը տեղի են ունենում առցանց:
Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնի տվյալներով՝ սոցիալական մեդիա ընկերությունները միջոցներ չեն ձեռնարկում հակամուսուլմանական ատելություն և իսլամաֆոբ բովանդակություն պարունակող գրառումների 89 տոկոսի նկատմամբ, որոնք զեկուցվում են նրանց:

Թվային ատելության խորհրդատվական կենտրոնի զեկույցում ասվում է, որ այն հայտնաբերել է հակաիսլամական բովանդակությամբ 530 գրառումներ, որոնք մոլեռանդ, անմարդկային ու ռասիստական են և պարունակում են կեղծ հավակնություններ, սակայն այդ գրառումները հրապարակելու համար շատ քիչ միջոցներ են ձեռնարկվել:
Ըստ այս զեկույցի՝ հակամուսուլմանական ատելության բովանդակության 89%-ից միայն 11.3%-ի նկատմամբ է քայլեր ձեռնարկվել, և համապատասխան գրառումների 4.9%-ն է հեռացվել հարթակից:
YouTube-ը չկարողացավ քայլեր կիրառել ատելության թվային խորհրդատվական կենտրոնի կողմից ներկայացված բոլոր 23 տեսանյութերի նկատմամբ , իսկ Twitter-ը քայլեր չձեռնարկեց հակամուսուլմանական ատելության բովանդակությամբ նյութերի 97 տոկոսի նկատմամբ:
YouTube-ից հետո ,Facebook-ը ևս միջոցներ չձեռնարկեց բովանդակության 94%-ի, իսկ Instagram-ը՝ 86%-ի նկատմամբ:
Հակամուսուլմանական ատելության բովանդակությունը հետաքննելու համար Դիջիտալ ատելության խորհրդատվական կենտրոնը զատորոշել է տարբեր գրառումներ և պարզել, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում այնպիսի բովանդակությունների, ինչպիսին ՝ռասիստական հակաիսլամական ծաղրանկարների ու գրառումների նկատմամբ, որոնք սովորական մուսուլմաններին ներկայացնում են որպես ահաբեկիչներ:
Նաև, այս զեկույցի համաձայն, հակամուսուլմանական հեշթեգներն օգտագործվում են յուրաքանչյուր բովանդակություն հեշտ մուտք գործելու համար, և երբ հեշթեգները չարաշահվում են, դրանք կարող են ստեղծել ատելության և կեղծ լուրերի լայն շրջանակ:
Ասիական «Փիս»-ի հետազոտության կենտրոնի համաձայն՝ երեք երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանի օգտատերերը, վերջին մի քանի տարիներին ստեղծել են առցանց վնասակար բովանդակության 86 տոկոսը, ինչը աշխարհում հանգեցրել է մուսուլմանների և մզկիթների վրա ֆիզիկական հարձակումների :
Այս իրավիճակում ՄԱԿ-ը զգուշացրել է, որ հակամուսուլմանական ատելությունը հասել է «համաճարակային չափերի» և այս առումով մարտի 15-ը հայտարարել է ,որպես իսլամաֆոբիայի դեմ պայքարի օր։Այնուամենայնիվ, տեխնոլոգիական որոշ ընկերությունների կողմից դեռևս մեծ ջանքեր են հարկավոր ՝համաշխարհային մասշտաբով կանխելու այս ընթացքի ալիքը: Սոցիալական մեդիայի հսկաները,որ խոստացել էին թե՝հանձնառու են լինում պայքարել բռնության հանգեցնող ատելության ու ծայրահեղականության դեմ ,սակայն գործնականում նման քայլի չեն գնացել: