Twitter-ի հսկայական եկամուտը գոյանում է ատելություն պարունակող բովանդակությունից
https://parstoday.ir/hy/radio/world-i194814-twitter_ի_հսկայական_եկամուտը_գոյանում_է_ատելություն_պարունակող_բովանդակությունից
Twitter-ի ուշագրավ  եկամտի մի մասը գոյանում է  նրա ամենատխրահռչակ օգտատերերից մի քանիսի ատելություն պարունակող  բովանդակությունից: Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն,Twitter-ը ընդամենը 10 օգտատերերի հաշիվներից ,որոնք նախապես արգելափակվել էին ,տարեկան մինչև 19 միլիոն դոլար գովազդային  եկամուտ կշահի:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 11:02 Asia/Tehran

Twitter-ի ուշագրավ  եկամտի մի մասը գոյանում է  նրա ամենատխրահռչակ օգտատերերից մի քանիսի ատելություն պարունակող  բովանդակությունից: Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն,Twitter-ը ընդամենը 10 օգտատերերի հաշիվներից ,որոնք նախապես արգելափակվել էին ,տարեկան մինչև 19 միլիոն դոլար գովազդային  եկամուտ կշահի:  

Եթե ասենք,որ Իլոն Մասկի կառավարման ներքո՝Twitter-ը անկանոն և խառնաշփոթ հարթակի է վերածվել ,չեմ կարծում որ արդարացի լինի: 44 միլիարդ դոլարանոց և վերիվայրումներով լի գնումից հետո  անցած մի քանի ամիսների ընթացքում շատ խնդիրներ են տեղի ունեցել, որոնց թվում կարելի է նշել հետևյալները՝

Իլոն Մասկը լուծարել է այս հարթակի նույնականացման համակարգը և գործարկել նոր համակարգ, որը բախվել է բազմաթիվ ուշացումների և խնդիրների:

Կապույտ նշանի շուրջ բարձրացված աղմուկը շփոթության մեջ է գցել սովորական օգտատերերին, խոշոր գովազդատուներին և սելեբրիտիներին: Իլոն Մասկից առաջ  ,Twitter-ում կապույտ նշանն օգտագործվում էր՝ ցույց տալու համար, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հաշիվները վավերական են և ակտիվ, և Twitter-ն յուրահատուկ չափանիշերով  քննարկում էր այս հաշիվների ինքնությունը: Սակայն նոր սեփականատիրոջից հետո պարզ դարձավ, որ նա մտադիր է «Twitter Blue»-ի միջոցով ստեղծել վճարովի  նույնականացման նոր գործընթաց։Նոր  տարբերակում  բոլոր օգտատերերին թույլատրվում է ,որ ամսական մի գումար վճարելով ունենալ կապույտ տարբերանշանը:

Հաջորդ խնդիրը  տեղի ունեցավ նոյեմբերին, և Twitter-ը աշխատանքից ազատեց մոտ 3700 աշխատակցի,այսինքն ՝ընկերության աշխատուժի կեսին։Աշխատանքից ազատվածների թվում էին  նաև քաղաքական հաշիվների վավերացման թիմի անդամները, և նման գործողություն իրականացավ  ԱՄՆ-ի միջանկյալ  ընտրություններից չորս օր առաջ։Պաշտոնյաների զանգվածային վտարումների  հետ միաժամանակ, Twitter-ն արգելափակեց հարյուրավոր պաշտոնյաների մուտքը բովանդակության մոնիտորինգի գործիքներ, և միայն 15 պաշտոնյա հասանելիության հնարավորություն ունեին:

Բայց կարծես թե Twitter-ի ու Մասկի կողմնակի հարցերը չեն ավարտվում, Twitter-ի նոր սեփականատերը, ով «խոսքի ազատություն» կարգախոսով առաջարկել էր գնել սոցիալական այս ցանցը , աշխատանքից ազատեց Վիջայա Գադին, որը պատասխանատու էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի  հաշիվը փակելու համար։

Սկանդալային այս  որոշումները ,Twitter-ի խոշոր գովազդատուների մոտ մտահոգոթյուններ առաջացրեցին  և խոշոր բրենդները, ինչպիսիք են՝ General Mills-ը և General Motors-ը, դադարեցրին  գովազդը Twitter-ում։Այժմ նույնիսկ ԱՄՆ-ի նախագահն է իր դժգոհությունը հայտնել Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնման կապակցությամբ և ասել, որ Իլոն Մասկը որոշել է Twitter-ի միջոցով կեղծիքներ  տարածել ամբողջ աշխարհում։

Իհարկե, քաղաքացիական կազմակերպություններն ու ակտիվիստ​​ խմբերը դիմել են ընկերություններին գումար չներդնել  Twitter-ում, քանի դեռ չի որոշվել Twitter-ի նոր ուղղությունը։Նրանք մտահոգված են, որ ընթացիկ գործընթացը և ընկերության ուժերի մեծածավալ հեռացումը իրենց ազդեցությունն է թողնելու  սոցիալական այս  ցանցում բովանդակության հրապարակման վրա:

Մասկը նաև հայտարարել է «բովանդակության հավասարակշռման  խորհրդի» ձևավորման մասին՝ ընդգծելով, որ Twitter-ի բովանդակության քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել։Նրա խոսքով՝ այս նոր խորհուրդը կազմված է լինելու տարբեր հայացքներով մարդկանցից։Բայց ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ նրա խոստումները անհիմն են :Շարունակելով հաղորդումը, երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք մի քանի դեպքերի:

 

....

Ուսումնասիրության արդյունքում պարզվում է,որ Twitter-ի եկամուտը՝ատելություն տարածող 10 օգտատերերի հաշիվները այցելելուց հասնում է 19 միլիոն դոլարի:

Թվային ատելության դեմ պայքարի ինստիտուտը (CCDH) ուսումնասիրել է 10 օգտահաշիվների թվիթերի թիվը, որոնք նախկինում արգելափակվել էին ատելություն պարունակող բովանդակություն և վտանգավոր տեսություններ տարածելու համար: Սա այն դեպքում է, երբ Twitter-ի տնօրենի  պաշտոնում Իլոն Մասկի նշանակվելուց հետո , այդ հաշիվները առկախ վիճակից ազատվեցին:  

Այժմ պարզվել է, որ Twitter-ի ուշագրավ  եկամտի մի մասը  ստացվում է նրա ամենատխրահռչակ  օգտատերերի ատելություն տարածող բովանդակությունից: Այս նոր ուսումնասիրության հաշվարկների համաձայն,  Twitter-ը տարեկան գովազդից մինչև 19 միլիոն դոլար եկամուտ կապահովվի,  հարթակում նախապես կասեցված ընդամենը 10 օգտահաշիվներից :

Այս հաստատությունը  նշյալ 10 օգտահաշիվների դիտումների քանակը ստուգելու համար, 47 օրվա ընթացքում ուշադիր ուսումնասիրել է գրեթե 10,000 թվիթներ ։Այս ուսումնասիրության  համաձայն՝ այս օգտահաշիվների  թվիթները սովորական օրերի ընթացքում դիտվել են մոտ 54 միլիոն անգամ, և ակնկալվում է, որ 365 օրվա ընթացքում այդ աքաունթների այցելությունները կհասնեն 20 միլիարդ անգամվա։

Նաև, այս հաստատությունը օգտագործելով Brandwatch հետազոտական ​​ընկերության տվյալները, պարզել է, որ Twitter-ի ընդհանուր եկամուտն այս հաշիվներից կկազմի 19 միլիոն դոլար։Այսպիսով, միջին հաշվով, յուրաքանչյուր 1000 գովազդի դիտումը Twitter-ի համար կբերի 6.46 դոլարի եկամուտ:

Ուսումնասիրությունները վկայում են , որ Twitter-ի միջոցով ապատեղեկատվություն պարունակող թվիթերների և ատելություն տարածող ամենաշատ դիտարկվող թվիթերների կողքին  տեղադրվում են կարևոր քարոզչություններ:Օրինակ, ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի(NFL) գովազդը ցուցադրվել  է այն թվիթերի ներքո , որը կեղծ  տեղեկատվություն է տրամադրում  կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին:

 

Մտահոգիչ մեկ այլ երևույթ հետևյալն  է, որ Twitter-ը մտադիր  է ՝  որոշ շրջանակներում ազատորեն գովազդել մարիխուանան և իր պլատֆորմում այս արտադրանքի  վաճառքից՝ եկամուտ ապահովել:

Նախկինում Twitter-ը մի շարք ամերիկացի օգտատերերի համար  ցուցադրում էր Cannabidiol թեմայով  գովազդներ, բայց Twitter-ում նոր փոփոխությամբ, կանեփի և դրա բաղադրությունների  գովազդի քանակը , գերազանցում է այլ մրցակցող հարթակներին, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը և Tik Tok-ը:

Գովազդային խոշոր ընկերությունները երկար ժամանակ է ,որ գովազդում են կանեփի արտադրանքը «Մետա»-ին  պատկանող հարթակներում, ինչպիսիք են Instagram-ը, աշխարհագրական և բովանդակության որոշ սահմանափակումներով, բայց  հնարավորություն չունեն ուղղակիորեն գովազդել կանաբիդիոլը և տետրա հիդրո կանաբինոլը (THC):

.... 

Քանի որ սոցիալական մեդիայի հսկաներն ակնհայտորեն չեն ցանկանում    տարբեր հարթակներում կատարելապես հեռացնել  դավադիր և ռասիստական ​​առցանց բովանդակությունը, որոնք ատելություն են հրահրում մուսուլմանների դեմ, անբացատրելի խնդիրներ են ստեղծվել ամբողջ աշխարհի մուլուլման  համայնքի համար:

Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնը (CCDH) իր զեկույցում նշել է, որ դա սարսափելի ազդեցություն է ունեցել և թույլ չի տալիս մուսուլմանները առցանց ձևով օգտագործեն կրոնի և խոսքի ազատությունը :

Twitter-ը չի հաջողել   հարթակից հեռացնել  մոտավորապես  3.8 միլիոն հակամուսուլման  թվիթներ :Նրան  հաջողվել է  հեռացնել թվիթերի ընդամենը 15%-ը:

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իսլամական խորհրդի ուսումնասիրության համաձայն՝ այն կառույցը, որը ներկայացնում է Վիկտորիա նահանգի մուսուլմաններին մոտ 270 հազար մուսուլման անդամներով, սոցիալական մեդիայի գործընթացների  աճի  համար առավել  պատճառներ է ներկայացնում , ներառյալ ահաբեկչության դեմ պատերազմը, ԶԼՄ-ների և ամբողջ աշխարհում աջակողմյան խմբերի ու քաղաքական գործիչների զեկույցները, ոչ միայն արևմտյան երկրներում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Մյանմարը և Հնդկաստանը,որոնք կեղծ և չարամիտ հայտարարություններ են տարածում՝ հակաիսլամական տրամադրություններ հրահրելու համար:

Ծայրահեղական այս խմբերը հաճախ ցանցային են և համացանցում տեղեկատվություն են տարածում իրենց ուղերձները ուժեղացնելու համար: Իրականում, իսլամաֆոբիայի և հակամուսուլմանական հրահրման ամենավատ  ձևերից շատերը տեղի են ունենում առցանց:

Թվային ատելության դեմ պայքարի կենտրոնի տվյալներով՝ սոցիալական մեդիա ընկերությունները միջոցներ չեն ձեռնարկում հակամուսուլմանական ատելություն և իսլամաֆոբ բովանդակություն պարունակող գրառումների 89 տոկոսի նկատմամբ, որոնք զեկուցվում  են նրանց:

 

Թվային ատելության խորհրդատվական կենտրոնի զեկույցում ասվում է, որ այն հայտնաբերել է հակաիսլամական բովանդակությամբ 530 գրառումներ, որոնք մոլեռանդ, անմարդկային ու ռասիստական ​​են  և պարունակում են  կեղծ հավակնություններ, սակայն այդ գրառումները հրապարակելու համար շատ քիչ միջոցներ են ձեռնարկվել:

Ըստ այս զեկույցի՝ հակամուսուլմանական  ատելության բովանդակության 89%-ից միայն 11.3%-ի նկատմամբ է  քայլեր ձեռնարկվել, և համապատասխան գրառումների 4.9%-ն է հեռացվել հարթակից:

YouTube-ը չկարողացավ քայլեր կիրառել  ատելության թվային խորհրդատվական կենտրոնի կողմից ներկայացված  բոլոր 23 տեսանյութերի նկատմամբ , իսկ Twitter-ը քայլեր չձեռնարկեց հակամուսուլմանական ատելության բովանդակությամբ նյութերի  97 տոկոսի նկատմամբ:

YouTube-ից հետո ,Facebook-ը ևս միջոցներ չձեռնարկեց բովանդակության 94%-ի, իսկ Instagram-ը՝ 86%-ի նկատմամբ:

Հակամուսուլմանական ատելության բովանդակությունը հետաքննելու համար Դիջիտալ ատելության խորհրդատվական կենտրոնը  զատորոշել  է տարբեր գրառումներ և պարզել, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում այնպիսի բովանդակությունների, ինչպիսին ՝ռասիստական ​​հակաիսլամական ծաղրանկարների ու գրառումների նկատմամբ, որոնք սովորական մուսուլմաններին ներկայացնում են որպես ահաբեկիչներ:

Նաև, այս զեկույցի համաձայն, հակամուսուլմանական հեշթեգներն օգտագործվում են յուրաքանչյուր բովանդակություն հեշտ մուտք գործելու համար, և երբ հեշթեգները չարաշահվում են, դրանք կարող են ստեղծել ատելության և կեղծ լուրերի լայն շրջանակ:

Ասիական «Փիս»-ի հետազոտության կենտրոնի համաձայն՝ երեք երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանի օգտատերերը, վերջին մի քանի տարիներին ստեղծել են առցանց վնասակար բովանդակության 86 տոկոսը, ինչը աշխարհում հանգեցրել է մուսուլմանների և մզկիթների  վրա ֆիզիկական հարձակումների :

Այս իրավիճակում ՄԱԿ-ը զգուշացրել է, որ հակամուսուլմանական ատելությունը հասել է «համաճարակային չափերի» և այս առումով մարտի 15-ը հայտարարել է ,որպես իսլամաֆոբիայի դեմ պայքարի օր։Այնուամենայնիվ, տեխնոլոգիական որոշ  ընկերությունների կողմից դեռևս մեծ ջանքեր են հարկավոր ՝համաշխարհային մասշտաբով կանխելու այս ընթացքի  ալիքը: Սոցիալական մեդիայի հսկաները,որ  խոստացել էին թե՝հանձնառու են լինում պայքարել բռնության հանգեցնող ատելության ու  ծայրահեղականության դեմ ,սակայն գործնականում  նման  քայլի չեն գնացել: