Մարտի 15-ն Իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդումը նվիրված է Նոր Զելանդիայում գտնվող մի մզկիթում մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական աղետի տարելիցին: Այդ օրը անվանակոչվել է աշխարհում իսլամաֆոբիայի դեմ պայքարի օր:

Մուսուլմանների և իմասնավորի Նոր Զելանդիայի մուսուլմանների համար ,մարտի 15-ը ցավալի և հիշարժան օր է: 2019-ի մարտի 15-ին զինյալ մի անհատ մի քանի զենքերով հարձակվեց ՆորԶելանդիայի Քրայսթ չըրչ քաղաքում գտնվող երկու մզկիթներում աղոթարարների վրա ,սպանելով նրանցից 51-ին: Մի հարձակում ,որը հիշատակվում է որպես այդ երկրի արդի պատմության ամենամեծ սպանդը: 2019 թվականի մարտի 15-ի ահաբեկչությունը ,արևմտյան այսպես կոչված ազատատենչ երկրներում մուսուլմանների դեմ ուղղված ամենամեծ ահաբեկչական գործողություններից մեկն էր։ Եթե այս իրադարձությունը տեղի ունենար քրիստոնյաների կամ հրեաների դեմ, չէր լինի մի օր, որ չհիշատակվեր այդ դաժան կոտորածի մասին, կընկարահանվեին և դեռ կշարունակվեր նկարահանել բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր այդ ողբերգության մասին։Բայց արևմտյան կառավարությունները նույնիսկ պատրաստ չեն ընդունել իրենց երկրում հակաիսլամ գործընթացները և ազատության քողի տակ են ներկայացնում իրենց երկրում հակաիսլամական գործողությունները: Արեւմուտքում հակաիսլամ ընթացքը, Արեւմուտքում տարածված երեւույթներից է, եւ այսօր արեւմտյան շատ երկրներում իշխանության են եկել հակաիսլամ ծայրահեղական աջակողմյաններ: Շատ չափավորական աջակողմյան և ձախակողմյան կուսակցություններ նույնպես ենթարկվել են ծայրահեղ աջերի հակաիսլամ կարգախոսների և ծրագրերի ազդեցությանը։Հատկապես, որ Իսլամի դեմ պայքարը կապակցվել է նաև հակամիգրացիայի հետ։Եվրոպայի մուսուլմաններից շատերը ներգաղթյալներ և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներից են,և այդ պատճառով նրանք նույն շարքում են դասում միգրանտների և իսլամի դեմ պայքարողների կողմից : Ֆրանսիացի մտածող և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆրանսուա Բուրգատը ասում է.« Ֆրանսիայում և Եվրոպայում իսլամաֆոբիայի երևույթը հասել է վտանգավոր մակարդակի, և եթե նախկինում դա առնչվում էր լոկ ծայրահեղական աջերին, ապա այսօր բոլոր կառավարություններն են դրան նպաստում, և դա փաստացի դարձել է պետական երևույթ»:
Այս կապակցությամբ անցյալ տարվա հունիսին, եվրոպական քաղաքացիական հասարակության 41 կազմակերպություններ մեղադրեցին Եվրամիությանը իսլամաֆոբիայի դեմ պայքարում հստակ քայլեր չկիրառելու առումով և Եվրամիությանն ուղղված նամակում պահանջեցին նշանակել մի պատասխանատուի իսլամաֆոբիայի դեմ պայքարը համակարգելու առումով: Այս կազմակերպությունները ստորագրելով և հրապարակելով նամակ,իրենց մտահոգությունն են հայտնել Եվրամիության կառույցների կողմից հակաիսլամ պայքարում որևէ միջոց չձեռնարկելու կապակցությամբ։
Մի ապահով ու խաղաղ երկրում ,2019 թվականի մարտի 15-ի ահաբեկչությունն այնքան դաժան ու մեծ էր , որ քաղաքական և լրատվական շրջանակները չկարողացան հեշտությամբ անտեսել այն։Նոր Զելանդիան հեռու է աշխարհի շատ երկրներից և աշխարհում որևէ երկրի հետ թշնամություն չունի և անվտանգության ցուցանիշներով միշտ ամենաանվտանգ երկրների շարքում է։Նոր Զելանդիայի տները հաճախ չունեն կողպեքներ, պատուհանները ցանցապատ չեն , իսկ բակերի շուրջ գտնվող ցանկապատերը այնքան կարճ են, որ հեշտությամբ կարող եք մտնել մարդկանց տները: Նոր Զելանդիայի քաղաքների մեծ մասում հանրային տարածքը շատ անվտանգ է, իսկ գողությունը շատ հազվադեպ է: Բայց այս անվտանգ թվացող երկրում մուսուլմանների համար իրավիճակը անապահով է: Դրա վառ օրինակն էր՝ 2019 թվականի ահաբեկչությունը: Հակաիսլամ այդ ահաբեկիչը ,հարձակումից առաջ սոցցանցում բացահայտ ասել էր, որ այդ ակտի համար ընտրել է Նոր Զելանդիան, քանի որ այն անվտանգության առումով շատ էլ խիստ չէ և ինքը իր ակտի համար էլ ավելի ազատություն է ունենալու: Այս հանցագործության նախնական պատկերներն առաջին անգամ ցուցադրվեցին իսլամի դեմ պայքարող ահաբեկչի կողմից: Ռասիստ 28 ամյա ահաբեկիչ Բենթոն Հարիսոն Թարանտը,Ավստրալիայի քաղաքացի էր և աջակողմյան «Այլընտրանք» կուսակցության անդամ: Նա ,կատարյալ սառնասրտությամբ ,երկու մզկիթներում հարձակվելով մուսուլման աղոթարարների վրա , սկսել է կրակել նրանց վրա։ Լրագրող Ռիչարդ Պերես Պենան Նյու Յորք Թայմզում մարտի 15-ի իր զեկույցում գրում է.« Վիրավորները փորձում էին անվտանգ տեղ հասնել կամ պառկել գետնին. Մինչ մյուսները փորձում էին փախչել կամ թաքնվել մահացածների հետևում, սակայն զինյալ անհատը չվրիպեց ոչ ոքու: Նա չխղճաց նույնիսկ կանանց ու աղջիկներին և մեկը մյուսի հետևից փամփուշտավորում էր իր զենքերը ու կրակում գետնին ընկած անկենդան ու անշարժ դիակների վրա»։ Հակաիսլամ այս ահաբեկիչը նկարահանել է այս մեծ ոճրագործության ողջ տեսարանները և այն առցանց ցուցադրել ֆեյսբուքյան իր էջում: Այս ֆիլմը սոցիալական ցանցերում ցուցադրված ամենացնցող տեսարաններից էր։«ՆյուՅորք Թայմզի»-ի լրագրողը գրում է.« Այս սարսափը նախագծվելէ մի դարաշրջանում, որտեղ սոցիալական ցանցերը կապված են ռասիզմի հետ: Կոտորած,որի դրդապատճառը ըստ երևույթին սպիտակամորթ ծայրահեղականների ատելությունն էր, որը ուղիղ եթերով ցուցադրում էին Facebook-ով և շատ արագ «վիրուսի» նման տարածվել կիբերտարածույթում»։«Նյույորք Թայմզ»-ի լրագրողը ավելացնում է.« Այս հարձակումը «իչիք դարձրեց անվտանգության օղակը աշխարհի ամենաանվտանգ զարգացած երկրներից մեկում»։ Ըստ այս զեկույցի «մզկիթի մուտքի մոտ կանգնած մարդնը ,հարձակվողին տեսնելով ,նրան ասում է.«Բարի օր եղբայր,սակայն երկար չտևեց ,երբ տապալվում է գետնին և երբ փորձում էր սողալ գետնի վրա և ապահով վայր էր փնտրում ,նրա վրա կրակեց մահացու գնդակը»:
Պակիստանի դիմումով Իսլամական համագործակցության կազմակերպության եռամյա ջանքերից հետո, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022 թվականի բանաձևով, կազմակերպության միջոցառումների օրացույցում, մարտի 15-ը հաստատեց ,որպես հակաիսլամության դեմ պայքարի օր: Բայց արևմտյան կառավարությունները չցանկացան բացահայտորեն աջակցել այս կոչմանը: ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը բանաձեւը որակեց, որպես «ոչ գոհացուցիչ» և «խնդրահարույց»և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին ասաց.« Իսլամաֆոբիա տերմինը դեմ է կրոնի կամ հավատքի ազատությանը և չունի համաձայնեցված սահմանում միջազգային իրավունքում, հենց այս ազատությունն է,որ հովանավորում է Ֆրանսիան ,և պաշտպանում է հանրային մյուս բոլոր ազատությունները, օրինակ՝ խոսքի ազատությունը»: Ֆրանսիայի կառավարության այս դիրքորոշումն իրականում բացահայտ հովանավորություն է հակաիսլամ ահաբեկիչների նկատմամբ՝ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում։Եվրոպական 27 երկրներից բաղկացած Եվրոմիութեան ներկայացուցիչը ,ով ՄԱԿ-ում մնայուն դիտորդի կարգավիճակ է զբաղեցնում ,կրկնել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մնայուն ներկայացուցիչ Դը Ռիվիերայի մտահոգությունները: Ֆրանսիան արեւմտյան երկրների մեջ առաջատարն է ,ով մուսուլմանների համար սահմանափակություններ է ստեղծում իրենց կրոնական համոզմունքների ու հավատալիքների հիմամբ ապրելու առումով: Փաստորեն, հակաիսլամ պայքարը արմատավորվել է Արևմուտքում, և խոսքի ազատությունը միայն խտրականությունն ու ռասիզմը քողարկելու և մուսուլմանների դեմ ահաբեկչական գործողություններին աջակցելու համար է:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մի քանի տարի առաջ Փարիզի ահաբեկչություններից հետո արևմուտքի երիտասարդներին ուղղված իր նամակներում անդրադարձել է արևմտյան մշակույթի վտանգի մասին՝ որպես մի մշակույթ,որը գռեհկության և բռնության երկու հատկանիշներով ստեղծում է ոճրագործություն և կյանքի է կոչում ահաբեկիչների, որոնք դաստիարակվել են նրա հովանու տակ և վտանգում են համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը: Այսօր արևմտյան քաղաքական գործիչների զայրույթի և քինախնդրության բոցը ,բացարձակապես տեսանելի է այն զենքերից ,որոնք աշխարհում թիրախավորել են Իսլամին և անպաշտպան ու անմեղ մուսուլմաններին: 2019 թվականի մարտի 15-ին Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը ,արևմտյան կառավարությունների հակամիգրացիոն և հակաիսլամ քաղաքականության ուղղակի արդյունքն էր։