Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները(5) 
https://parstoday.ir/hy/radio/world-i196178-Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_անկման_պատճառներն_ու_հետևանքները(5)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք Արևմտայն Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման հարցում Չինաստանի դերակատարութայն մասին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 04:43 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք Արևմտայն Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման հարցում Չինաստանի դերակատարութայն մասին:Ընկերակցեք մեզ:

ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների վարած միակողմանի քաղաքականություններին դիմակայելն այնպիսի երկրների կողմից ինչպիսիք ենք Ռուսասtանն ու Չինաստանը, մեծապես ազդել է  ԱՄՆ-ի ռազմական ուժի ու  հեղինակության վրա:

Փակ դռների քաղաքականությունից հրաժարվելու և տնտեսական բարեփոխումների քաղաքականության անցնելուց հետո, Չինաստանը կենտրոնացել է հիմնականում արտադրության ու արտահանումների ծավալների մեծացման վրա:

Վերջին 30 տարում վարած այս քաղաքականության արդյունքում, Չինաստանը դարձել է համաշախրահային երկրորդ ամենամեծ տնտեսությունն ԱՄՆ-ից հետո և խոշոր տնտեսություն տարածաշրջանում: Չիանստանի հզորացումը հնչեցրեց Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի թուլացման զանգը:

....

Վերջին տարիներին ԱՄՆ-Չինասատան մրցակցությունը սրվել է

Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) 2022 տվյալներով՝ Չինաստանը ռազմական ծախսերով աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ 2015-2019 թվականներին, զենքի ներմուծման ինչպես նաև արտահանման ոլորտներում Չինաստանը եղել է աշխարհում հինգերորդը: Չինաստանը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է և ունի վետոյի իրավունք: Այս բոլոր գործոնները վկայում են Չինաստանի հզորության աճի մասին: Այդ հանգամանքն ԱՄՆ-ին ստիպել է ավելի շատ կենտրոնանալ Արևելյան Ասիայի տարածաշրջնաի վրա: Արդյունքում, Վաշինգտոնն ավելի քիչ ուշադրություն է դարձնում Արևմտյան Ասիային ու այլ տարածաշրջաններին: Այս քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ն իր ուժերը դուրս բերեց Իրաքից ու Աֆղանստանից և կրճատեց ռազմական պարտավորությունները դաշնակիցների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և ԱՄԷ-ի նկատմամբ, սարսափի մատնելով այս բռնապետական ​​կառավարություններին:

Արևմտյան Ասիայից դուրս գալու և Չինաստանին զսպելու համար Արևելյան Ասիայի վրա կենտրոնանալու ԱՄՆ-ի քաղաքականությունը վկայում է Վաշինգտոնի հեգեմոնիայի անկման մասին: ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ պահպանել իր ազդեցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ինչպես եղել է հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում: ԱՄՆ-ն նաև չի կարող լինել տարբեր տարածաշրջաններում հարձակումների առաջնագծում: Ուստի Վաշինգտոնն իր զարգացման նպատակներին փորձում է հասնել հեռվից և տարածաշրջանային դաշնակիցների միջոցով:

Չինաստանը կարծես թե վճռական է տրամադրված Արևելյան Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիային դիմակայելու հարցում: Վերջին տարիներին Չինաստանի  բանակի զորավարժությունները կենտրոնացած են եղել համատեղ գործողությունների և իրական պատերազմական սցենարով իրականացվող գործողությունների միջոցով բանակի մարտունակության ամրապնդման վրա: 2020թ. Չիանստանի կենտրոնական ռազմական կոմիտեն հրապարակեց զորավարժությունների ուսումնական հրահանգ, որը կենտրոնացած էր Սի Ցզինպինի գաղափարական շրջանակի իրականացման վրա և ընդգծում էր «հզոր թշնամու»՝ ԱՄՆ-ի դեմ պատերազմում կռվելու համար պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Այս ուսուցողական ձեռնարկը Չինաստանի ժողովրդական բանակի հաջողության չափանիշը համարյա ամբողջությամբ պայմանավորել է «ամերիկյան բանակի պարտությամբ»: Նման վարժանքներն ու զորավարժությունները շարունակվեցին մինչև 2022թ.: Բացի այդ, երեք տարի շարունակ, Չինաստանը մասնակցել է ՌԴ ամենամայա զորավարժություններին: 2020թ դեկտեմբերին երկու երկրներն իրականացրել են կործանիչների երկրորդ համատեղ պարեկությունը, Արևմուտքին հղելով այն ուղերձը, որ խորացնում են ռազմավարական հարաբերությունները:

.......

Քաջ տեղյակ լինելով նոր միջուկային զենք արտադրելու ուղղությամբ Միացյալ Նահանգների  ջանքերի ավելացման մասին, հատկապես ԱՄՆ միջուկային կարգավիճակի վերանայման նոր փաստաթղթի հաստատումից հետո, Պեկինը հրաժարվում է մասնակցել Վաշինգտոնի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ քննարկումներին: Չինաստանը մերժել է նաև 2020թ. ԱՄՆ-ի հրավերները՝ մասնակցելու ԱՄՆ-Ռուսաստան միջուկային բանակցություններին:

2021 թվականի ապրիլին ԱՄՆ-ն հայտարարեց, որ իր դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու Չինաստանի ջանքերն են: 2022թ. Թայվանի հարցերին Վաշինգտոնի միջամտությունների հետևանքով, երկու երկրների միջև լարվածությունն ավելի սրվեց:  Իսկ ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման քաղաքականությունը և ուկրաինական պատերազմն ավելի են մեծացրել Չիանստանի բացասական վերաբերմունքն ԱՄՆ-ի քաղաքականության նկլատմամբ: 

Ժամանակի ընթացքում Պեկինն ավելի լուրջ մարտահրավերներ է նետում ԱՄՆ-ին, հատկապես՝ տնտեսական, ռազմական, կիբեր և տեխնոլոգիական ոլորտներում և փորձում է փոխել համաշխարհային նորմերը: 2020 թվականին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի կրճատման երկկողմ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններին միանալուց Պեկինի հրաժարվելը զայրացրել է Վաշինգտոնին, որը փորձում էր փաստաթղթի ժամկետը երկրացնել, այն վերածելով ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ պայամանագրի: Չինաստանը նշում էր որ իր միջուկային զինանոցը, ԱՄՆ-ի ու Ռուսատսանի զինանոցների համեմատ, փոքր է:

ԱՄՆ-ին դիմակայելու քաղաքականության շրջանակում, Չիանստանն ավելացրել է զորավարժությունների քանակը

 

Վերը նշվածին ավելացնենք, որ 2020թ ԱՄՆ-ն հրապարակեց «ԱՄՆ տիեզերական պաշտպանության ռազմավարության ամփոփում» վերնագրով փաստաթուղթը, որում տիեզերքը հայտարարվում է որպես նոր ու տարբերվող պատերազմական գոտի։ Փաստաթղթում, որպես  տիեզերական անվտանգության,  տիեզերական հարձակումների հավանականության և տիեզերքը մարտադաշտի վերածելու առումով ԱՄՆ-ի դեմ ուղղված գլխավոր սպառնալիքներ, նշված են Չինաստանի ու Ռուսաստանի անունները:

Վաշինգտոնի Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի ռազմական տիեզերական ծրագրերի փորձագետ Թոդ Հարիսոնն ասում է. «Եթե Չինաստանը շարունակի իր ջանքերն այս ուղղությամբ, ապա մեծ արագությամբ առաջ կանցնի տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում այլ երկրների հնարավորություններից»:

....

Չինաստանի հզորացման, ինչպես նաև Դիմադրության առանցքի հետ Ռուսաստանի համագործակցության արդյունքում, ԱՄՆ-ն իր զորքերը դուրս բերեց   Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներից, հատկապես՝ Իրաքից և Աֆղանստանից։

Պենտագոնի պաշտոնաթող սպա Էդվարդ Էրիքսոնն Արևմտյան Ասիայում ամերիկյան ռազմական հզորության անկման և Արևելյան Ասիայի վրա Վաշինգտոնի կենտրոնանալու հարցում Չինաստանի ազդեցության մասին ասում է. «Անհրաժեշտ է նկատի առնել, որ մենք ունենք փոքր քանակությամբ Patriot և THAAD հրթիռներ, և դրանք մեզ պետք են Խաղաղ օվկիանոսում Չինաստանին և Հյուսիսային Կորեային դիմակայելու համար»:

Foreign Policy ամսագիրն այս կապակցությամբ գրում է. «Աֆղանստանից ամերիկյան զինուժի դուսրբերումը վկայում է, որ Սպիտակ տան արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Չինաստանը, ինչի արդյունքում, Հարավային Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարական հաշվարկները փոփոխություն կկրեն»:

Ամերիկյան բանակի խայտառակ դուրսբերումն Աֆղանստանից

Նկատի ունենալով Ասիայում և ԵԱՏՄ-ում, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև համագործակցության աճը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով, կարելի է ասել, որ ապագայում այս տարածաշրջաններում ԱՄՆ-ի անկման տեմպերը կաճեն: Չինաստան-ԱՄՆ մրցակցությունն այժմ դուրս է եկել տնտեսական դաշտից և առավել տեսանելի է ռազմական ոլորտում։

....

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց  «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» հաղորդաշարի  հերթական թողարկումը: 

Այս և ռադիոժամի մյուս հաղորդումներին կարող եք հետևել հետևյալ ինտերնետային հասցեով՝ parstoday.ir/hy