Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները (7)
Հանուն Աստծո, Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Շաբաթական եթեր հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Արևմտյան Ասիայում համաշխարհային այս հեգեմոնիայի հզորության անկման օրինակները։ Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Արեւմտյան Ասիայում ամերիկյան գերիշխանության անկումը եւ Սիոնիստական ռեժիմի թուլացումը։ Ընկերակցեք մեզ:
ԱՄՆ-ի քաղաքական, ռազմական և տնտեսական աջակցությունը Սիոնիստական ռեժիմին ոչ մեկից թաքցված չէ։ Սիոնիստական ռեժիմի ձևավորումից մինչ օրս այս ահաբեկչական ռեժիմը մշտապես հովանավորվել է ԱՄՆ-ի կողմից։ Սիոնիստական ռեժիմի հիմնադիրներից մեկը՝ Բեն-Գուրիոնը, ԱՄՆ-ում հրեական լոբբիի հզորությունը նույնացրել է Աստծո կողմից մահմեդական երկրներին նվիրված նավթի հետ։ Թեև Բեն-Գուրիոնի այս խոսքերը որոշակիորեն միախառնված են հումորի հետ, սակայն դրանք պարունակում են նաև իրականության կարևոր գծեր։ 1973 թվականից և Արևմուտքի դեմ արաբական երկրների նավթի միակողմանի էմբարգոյի հետևանքով առաջացած ճգնաժամից իվեր, որն իրականացվում էր այն ժամանակ Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալի գլխավորությամբ, ԱՄՆ-ի համապարփակ աջակցությունը Սիոնիստական ռեժիմին եղել է Արևմտյան Ասիայում այս ռեժիմի շարունակական ներկայության կարևոր գործոնը։
1980-ականներին և ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք, Սիոնիստական ռեժիմին աջակցությունը նոր ձև ստացավ, այնպես որ Սիոնիստական ռեժիմի տնտեսական ճգնաժամի ընթացքում ռեժիմին 10 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունը կարողացավ փրկել Իսրայելին տնտեսական փլուզումից: 1990-ականներին ԱՄՆ-ի աջակցությունը Սիոնիստական ռեժիմին դարձավ օրենք թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունների սենատորների աջակցությամբ, այնպես որ կառավարությունների ռոտացիան չկարողացավ փոխել այն: Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի սպառազինության գերազանցության ապահովումը ԱՄՆ կառավարության համար օրենք դարձավ արաբական երկրներին ցանկացած զենք վաճառելու համար՝ հաշվի առնելով միայն այն, որ Սիոնիստական ռեժիմի որակական գերազանցությունը չպետք է տուժի։
Սիոնիստական ռեժիմին ամերիկյան ռազմական օգնությունը ավանդույթ է դարձել երկրի ռազմական տարեկան բյուջեի հաստատման հարցում: Միջազգային կազմակերպությունները, հատկապես Անվտանգության խորհուրդը, նույնպես աջակցում են ԱՄՆ-ին, հատկապես վետոյի կիրառմանը, աջակցելով այս ռեժիմի ագրեսիային և միջազգային հանցագործություններին։ Այսպիսով, Անվտանգության խորհրդում Սիոնիստական ռեժիմի դեմ տասնյակ բանաձեւեր վետո են դրվել ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ի հասարակական կարծիքը, այս երկրի որոշ քաղաքական գործիչներ դեմ են ամերիկացի հարկատուների հաշվին ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին աջակցելուն։ Հատկապես աշխարհում ԱՄՆ-ի անկման ուժեղացման, ԱՄՆ-ի ռազմական բյուջեի ավելացման և տնտեսական ճգնաժամի, հատկապես պարտքերի կուտակման աղետի սրման պատճառով այս հարցը բարձրացվում է ԱՄՆ-ի ժողովրդի համար, թե ինչու է կառավարությունը այս երկրի նյութական և ոչ նյութական շահերի մի մասը ծախսում ՝ ապարտեիդ ռեժիմին աջակցելու համար։ ԱՄՆ-ում BDS շարժման կողմնակիցների ավելացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հասարակությունում Սիոնիստական ռեժիմի նկատմամբ ատելությունը խորանում է։
Ներկայում ԱՄՆ-ի հասարակական կարծիքն այլևս չի աջակցում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին։ Երբ լույս տեսավ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ սիոնիստական լոբբիի դերի մասին Ջոն Մերշայմերի և Սթիվեն Ուոլթի գիրքը, քչերն էին, ովքեր զարմացած չէին այս քաղաքական կազմակերպության հզորությունից։
Թեև նախկինում անորոշ պատկեր կար, թե ինչպես է արվել այս աջակցությունը, այս գիրքը հստակ ցույց է տալիս ֆինանսական և արդյունաբերական կենտրոնների, ավետարանական քրիստոնյաների և Սիոնիստական ռեժիմի լոբբիի AIPAC-ի կապերը տարբեր խավերի, այդ թվում՝ ակադեմիկոսների, իրավաբանների և քաղաքական գործիչների հետ, որոնք չեզոքացնում են ԱՄՆ-ում Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված ցանկացած կողմնորոշում։
Մինչ այժմ AIPAC-ը կամ ԱՄՆ-ի սիոնիստական լոբբին իր գործունեությունն իրականացնում էր ի պաշտպանություն Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, և այս խմբին ցանկացած անհնազանդություն բախվում է բազմաթիվ հետևանքների, բայց թվում է, որ այդ ուժը վերնախավերի նույնիսկ սովորական մարդկանց, հատկապես երիտասարդ սերունդի շրջանում անկում է ապրել։ Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկյան հասարակության տարբեր խավերի աջակցության մակարդակը Սիոնիստական ռեժիմին նվազել է։ Հարվարդի «Բելֆեր» կենտրոնի հետազոտողներից մեկի կողմից 2017 թվականի հուլիսին հրապարակված հոդվածում ասված է, որ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ամերիկացի երիտասարդության համակրանքն աճել է։ Նույնիսկ երիտասարդ ամերիկացի հրեաները, ի տարբերություն նախորդ սերունդների, այլեւս ցանկություն չունեն աջակցելու Սիոնիստական ռեժիմին:
Սիոնիստական ռեժիմին ամերիկյան երիտասարդության աջակցության անկման ամենալուրջ նշանը ամերիկացի միլիարդատեր Շելդոն Ադելսոնի ծրագրի ձախողումն էր՝ խրախուսելու ամերիկացի հրեա երիտասարդներին ներգաղթել օկուպացված Պաղեստին: Այս նախագծի ողջ ծախսը ֆինանսավորվել է Ադելսոնի կողմից, իհարկե, նման փոփոխության նախանշանները վաղուց էին տեսանելի։ Գելլափ ինստիտուտի հետազոտության համաձայն՝ 2014 թվականին ամերիկացի երիտասարդության կեսից ավելին դեմ է եղել Սիոնիստական ռեժիմի «Ձուլած կապար» կոչվող գործողության ընթացքում պաղեստինցիների սպանությանը և Գազայի վրա շարունակվող հարձակումներին։ Թերևս Պաղեստինի վերաբերյալ ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվող որոշ փոփոխություններ պայմանավորված են այս երիտասարդ սերնդի մուտքով ամերիկյան քաղաքական ասպարեզ: Իրադարձություն, որից շատերը Թել Ավիվում վախենում են և փնտրում են փախչելու ռազմավարություն։ «Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար միացյալ քրիստոնյաները» կազմակերպության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար «Դեյվիդ Բրոգը Le Monde Diplomatic-ին ասել է.««Իսրայելի ռեժիմը սիրողների և նոր սերնդի միջև անջրպետը մտահոգիչ է։ 2000 թվականից հետո ծնված երիտասարդների և ուսանողների շրջանում մենք հասնում ենք մի կետի, որտեղ մեծամասնությունն ավելի Պաղեստինամետ է»:
ԱՄՆ-ի բնակչության շրջանում Գելլափ ինստիտուտի կողմից անցկացված ամենավերջին հարցումներից մեկում, Պաղեստինի նկատմամբ աջակցության և համակրանքի մակարդակը 2001 թվականին 16 տոկոսից հասել է 25 տոկոսի 2021 թվականին։ Որքան էլ բարձրանա ճնշված պաղեստինյան ազգին մարդկանց աջակցության մակարդակը այնքանով կնվազի Սիոնիստական ռեժիմին աջակցելու հարցում ԱՄՆ-ի փափուկ ուժը: Երբ հասարակական կարծիքը դժգոհ է իր կառավարության արտաքին քաղաքականությունից, այդ իշխանությունը խնդիրներ կունենա արտաքին քաղաքականությունը շարունակելու հարցում։ Քանի որ փափուկ ուժը ԱՄՆ-ի հեգեմոնիայի հիմնական փոփոխականներից մեկն է, այն կպարտվի։
Շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի հատկապես Արևմտյան Ասիայում, Վաշինգտոնի անկման գործընթացի սրման պատճառներից մեկը Սիոնիստական ռեժիմին Սպիտակ տան միակողմանի աջակցությունն է։ Ֆուկույաման իր «Ինքնություն. արժանապատվության պահանջը և ատելության քաղաքականությունը» գրքում լիովին անդրադառնում է այն խնդրին, որ ԱՄՆ-ի թուլության և անկման աղբյուրներն ավելի շատ ներքին են, քան միջազգային: Ըստ այս հեղինակի, եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մնալ մեծ տերություն, ապա պետք է լուծի ներքին խնդիրները, քան արտաքին: ԱՄՆ-ի համաշխարհային դիրքի համար շատ ավելի մեծ մարտահրավերը ներքին է: Ամերիկյան հասարակությունը խորապես բևեռացվել է և գրեթե ոչ մի բանում կոնսենսուսի չի եկել։ Ինչ վերաբերում է Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի խնդրին, ամերիկյան հասարակության մեջ այդ բացը գնալով խորանում է։
Տնտեսական, ռազմական, անվտանգության և քաղաքական նկատառումներից ելնելով, Ամերիկան չի կարող նախկինի պես աջակցել Սիոնիստական ռեժիմին։ Չնայած սիոնիստները աչք են փակել ԱՄՆ-ի անկման գործընթացի վրա, բայց ԱՄՆ-ն այլևս նախկին գերուժը չէ, և ամերիկյան հզորության անկումը անմիջական ազդեցություն կունենա Սիոնիստական ռեժիմի թուլացման վրա: