ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը(7)
https://parstoday.ir/hy/radio/world-i197434-ԱՄՆ_ի_դեղային_ահաբեկչությունը(7)
Հարգելի ունկնդիրներ, ձեզ ենք ներկայացնում «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների սկզբունքների և ԱՀԿ կանոնադրությամբ սահմանված՝ դեղերին հասանելիության իրավունքի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 05:34 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ձեզ ենք ներկայացնում «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների սկզբունքների և ԱՀԿ կանոնադրությամբ սահմանված՝ դեղերին հասանելիության իրավունքի մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում նշեցինք, որ ԱՄՆ կառավարությունը պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի բազմաթիվ սկզբունքների և միջազգային պարտավորությունների խախտման համար:

Հարցը կայանում է նրանում, թե բացի քաղաքական գործողություններից, ինչ իրավական հիմքեր կան դեղերին Իրանի հասանելիությունը սահմանափակած հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Իրանը Վաշինգտոնին պատասխանատվության ենթարկելու և իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

---

 

Անօրինական ու դաժան պատժամիջոցների ենթարկված իրանցիների իրավունքները վերականգնելու ուղղությամբ Իրանի առաջին քայլն Արդարադատության միջազգային դատարան բողոք ներկայացնելն էր: Այս դատարանը կառվարությունների միջև վեճերի լուծմանն օգնող ամենակարևոր կառույցն է:   

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երկու ամիս անց՝ 2018 թվականի հուլիսի 16-ին, Իրանն իր առաջին հայցը ներկայացրեց Հաագայի դատարան։ Հայցը ներկայացնելուց մոտ 45 օր անց, չորս օր այն քննելուց հետո, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը 2018 թվականի օգոստոսի 30-ին հրապարակեց իր վճիռը, որը կազմված էր հինգ պարբերություններից: Դրանցից առաջինը կոչ էր անում անհապաղ կասեցնել պատժամիջոցները, որոնք սահմանել էր ԱՄՆ-ն՝ միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո: Սակայն դրա փոխարեն, ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս եկավ Իրանի հետ համաձայնագրից, հերթական անգամ ապացուցելով, որ չի կհարգում որևէ միջազգային օրենք, որը կհակասի իր շահերին:

Իրանի երկրորդ հայցից հետո, Արդարադատության միջազգային դատարանը 2018թ. հոկտեմբերի 3-ին հրապարակեց իր հաջորդ վճիռը, որը բաղկացած էր 3 պարբերությունից: Վճռում նշվում էր, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո սահմանված պատժամիջոցները, որոնք վերաբերում են դեղագործական և բժշկական, գյուղատնտեսական և պարենային ապրանքների և պահեստամասերի ու սարքավորումների ներկրմանը, որոնք նախատեսված են քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև ստուգումների ու երաշխիքային սպասարկման ոլորոտում կիրառման համար:  

Վճռով ԱՄՆ-ն պարտավորվում էր նաև երաշխավորել անհրաժեշտ թույլտվությունների և արտոնագրերի տրամադրումը՝ վերոնշյալ ապրանքների ու ծառայութունների համար վճարումները   առանց խոչընդոտների իրականացնելու համար: Բացի այդ, կողմերից յուրաքանչյուրը պետք է խուսափեր ցանկացած գործողությունից, որը կմեծացներ վեճի շրջանակը ու կբարդացներ դրա լուծումը: Դատարանը նաև ԱՄՆ-ին պարտավորեցնում էր չեղարկել պատժամիջոցների հետևանքով առաջացած բոլոր խոչընդոտները, որոնք կապված են առաջին անհրաժեշտության ապրանքների գնման և Իրան տեղափոխման հետ: ․․․․․․․․

Դատարանի վճռի գործադրումից ԱՄՆ-ի հրաժարվելը փոխեց Իրանի հայցի բնույթը:  Քանի որ դատարանի միջանկյալ վճռի կատարումից և պատժամիջոցների չեղարկումից հրաժարվելն այն էլ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետին,  լուրջ խնդիրներ էր առաջացրել Իրանի առողջապահական ոլորտի համար, խախտելով նաև այն հիվանդների իրավունքները, ովքեր ունեն հազվագյուտ հիվանդություններ և զրկվել էին համապատասխան դեղորայքին հասանելիությունից: Ուստի դատարանի որոշումը չկատարելը կարող է ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմք հանդիսանալ: Եվ դրա հիման վրա Իրանը կարող է դատարանի որոշման չկատարումը իր հայցում որպես հիմք ներառել՝  ԱՄՆ-ին միջազգային պատասխանատվության ենթարկելու, նաև նյութական ու բարոյական վնասների դիմաց  փոխհատուցում ստանալու համար:

Թեհրանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի անդամ, դոկտոր Ամիր Սաեդն այս կապակցությամբ ասում է. «Եթե ապացուցվի, որ ԱՄՆ-ն խոչընդոտել է Իրանի հասանելիությանը  առողջապահական և բժշկական ծառայություններին, Թեհրանը կարող է ևս մեկ անգամ  հայց ներկայացնել «Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման դրույթները խախտելու» անունով:

Իրանը, հիմք ընդունելով Միաջզգային դատարանի իրավասությունը, կարող է նաև հայց ներկայացնել Միաջզգային քրեական դատարան: Միջազգային կանոների խախտումն առաջացնում է թե քաղաքացիական, թե քրեական պատասխանատվություն:  Առաջին օգնության հասանելիությանը խոչընդոտելը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն:  ԱՄՆ-ի կողմից բժշկական ծառայություններին և դեղորայքին Իրանի հասանելիության արգելափակումը հայեցակարգային առումով շատ նման են մարդկության դեմ ուղղված հանցագործության: Եվ եթե դա ապացուցվի,   ամերիկյան պաշտոնյաների համար կսահմանվի քրեական պատասխանատվություն:  

․․․․

 

Փաստորեն, եթե պատժամիջոցները քննարկվեն որպես մարդկության դեմ հանցագործություն, Իրանը կարող է որպես հիմք ընդունելով Միաջզգային քրեական դատարանի իրավասությունը, ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների դեմ  բողոք ներկայացնել Հաագայի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության, ներառյալ՝Իրանի առողջապահական համակարգի նկատմամբ պատժամիջոցների սահմանման և իրանցիների առողջության իրավունքը խախտելու համար: Դա ենթադրում է քրեական պատասխանատվություն ԱՄՆ պաշտոնյաների համար, որպես հացնագործության հեղինակներ, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր աջակցել են այդ հանցագործությանը:

Իրանը հնարավորություն ունի նաև ներքին կարգով քննել օտարերկրյա կառավարությունների դեմ ուղղված քաղաքացիական հայցերը և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ու արկածախնդիր գործողությունների հետևանքով իր քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը:

Իրանի դատական օրենքների համաձայն՝ դեղորայքի ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ սահմանողներին հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել երկրում գործող օրենքների և Սահմանադրության հիմամբ: