Նորություններ (71)
https://parstoday.ir/hy/radio/world-i197436-Նորություններ_(71)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 05:40 Asia/Tehran

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

 

«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտին առնչվող մի հոդվածով։

 

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները վերջերս հաջողել են  արտադրել ուլտրաձայնային անջատիչներ՝ գազի արդյունաբերության մեջ բնական գազը խոնավազերծելու համար։ Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտուրայի շրջանավարտ և այս նախագծի գործադիր ՝Սինա Նաբաթի Շողլիի խոսքով՝ նավթի և գազի արդյունաբերության հետ կապված ամենակարևոր ոլորտներից մեկը՝ գազի կոնդենսատի առանձնացումն ու վերականգնումն է:

Ըստ այս հետազոտողի, քանի որ ներկայիս մեթոդներով գազային կոնդենսատների տարանջատման ընդհանուր մեթոդները շատ էլ  արդյունավետ չեն, ուստի անհրաժեշտ է ներկայացնել մեթոդ, որը կլուծի նախորդ մեթոդների թերությունները: Այս մեթոդներից մեկը, որը բարելավում է տարանջատման արդյունավետությունը և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն չի ունենում, ուլտրաձայնային անջատիչն է: Ուլտրաձայնային անջատիչների ամենատարածված կիրառումը բնական գազից գազի կոնդենսատի վերականգնումն է: Հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ պորտֆելում բնական գազի հարաճուն կարևորությունը,որպես մաքուր վառելիք նաև բնական գազից ստացված բաղադրիչները , անհրաժեշտ է գազի կոնդենսատի վերականգնման այնպիսի մեթոդ կիրառել , որը կվերացնի թե՝ընդհանրացած գործընթացների բնապահպանական խնդիրները և թե՝կապահովվի  տնտեսական  առավել շահույթ:

Այս նախագծի գործադիր ղեկավարի խոսքերով, այս նախագծում ուսումնասիրված գործընթացն ի վիճակի է զեղչել  քիմիական արգելակիչների օգտագործումը, որոնք օգտագործվում են բնական գազի խոնավազերծման համար  և բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա և միաժամանակ նույն քանակությամբ էներգիա սպառելով, վերականգնել գազի կոնդենսատները, ապա եռապատկել տնտեսական շահույթը: Հետևաբար, այս գործընթացի իրականացումը ստուգելու և այն տեղայնացնելու համար այս նախագծում մենք ձգտեցինք նախագծել և արդյունքում ստեղծել  ուլտրաձայնային անջատիչների նոր տարբերակ:

Հիշատակելի է ,որ այս նախագծում ,աշխարհում առաջին անգամը լինելով  կիրառվել է հոսանքը շրջանառելու նոր մեթոդ, որը հիմնված է անկյունային ներարկման վրա։Այս սարքում կարիք չկա գումար ծախսել քիմիական կանխարգելիչներ  գնելու համար՝ համակարգում հիդրատների առաջացումը և սառեցումը կանխելու նպատակով և արդյունքում այն ​​նվազեցնում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը՝ քիմիական նյութերի հեռացման պատճառով։

Սինա Նաբաթի Շողլին ասել է․-« Այս նախագիծը բազմաթիվ կիրառություններ ունի երեք ոլորտներում: Օդի արտադրության ստորաբաժանումներում օդի կոմպրեսորներից արտաթորվող օդն ունի խոնավություն, և արդյունաբերության մեջ օգտագործվելուց առաջ այն պետք է խոնավազերծվի և  կարգավորվի այդ  օդի ցողի կետի հետ : Այն արդյունաբերություններում, որոնք պահանջում են գործիքային ճշգրիտ օդ, այս սարքավորումը տեղադրելով կոմպրեսորների ելքի վրա, արտաթորվող  օդը խոնավազերծվում է և կարգավորվում դրա ցողի կետը: Այս սարքի հիմնական կիրառություններից մեկը ՝դրա օգտագործումն է գազի հորերի ելքում, գազի կոնդենսատները խոնավազերծելու և վերականգնելու և դրանք բնական գազից անջատելու նպատակով: Այս սարքը կարող է օգտագործվել նաև բնական գազի քաղցրացնող միավորներում՝ թթու գազերը առանձնացնելու համար, ինչպիսիք են՝ ածխաթթու գազը և ջրածնի սուլֆիդը»:

.....

 

Թեհրանի պետական համալսարանի հետազոտողները հաջողել են մի  մեթոդ կիրառել , որն օգնում է լյարդի քաղցկեղի բջիջների նպատակային բուժմանը` օգտագործելով ռեկոմբինանտ մի պեպտիդ:

Թեհրանի պետական համալսարանի արդի  գիտությունների և տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտական կազմի անդամ  և այս հետազոտական ​​նախագծի ղեկավար դոկտ.Զահրա Հաջի Հասանի խոսքով, բուժման այս մեթոդում օգտագործվել է՝  հակաքաղցկեղային հատկություններով AMP,որը արտադրվում է  Streptococcus bovis բակտերիայի միջոցով: Նաև այս նախագծում , բջիջ ներթափանցող պեպտիդը ,համատեղելով bovicin HC۵ սպիտակուցի հետ ,ավելացրել է նրա թափանցելիությունը լյարդի բջիջների մեջ: Դա պատճառ կդառնա , որ դեղամիջոցը նպատակաուղղված կերպով ներթափանցի լյարդի քաղցկեղի բջիջների մեջ: Այս նախագծում, այս նախագծված միաձուլումը կամ համակցությունը, ռեկոմբինանտ ձևով արտադրվել է E. coli բակտերիաներում և դրա արդյունավետությունն ապացուցվել է լյարդի քաղցկեղի բջիջների վրա:

Ըստ այս հետազոտողի,բուժման այս տեսակի առավելությունը՝քիմիաթերապիայի սովորական մեթոդների համեմատությամբ հետևյալն է, որ բուժման այս մեթոդում, որն իրականացվում է կենսատեխնոլոգիական տեխնոլոգիայով, նկատի առնելով օգտագործված CPP-ի բարձր զգայունությունն ու  փոքր չափը,միայն  լյարդի քաղցկեղի բջիջներում դեղամիջոցի նպատակային ներթափանցումից բացի , օգտագործվող դեղամիջոցի չափաբաժինը նույնպես զգալիորեն նվազելու է ,որը նաև  կնվազեցնի դեղամիջոցի հնարավոր կողմնակի ազդեցությունները և դրա թունավորությունը՝ համեմատած քիմիաթերապիայի այլ դեղամիջոցների:

Հատկանշական է, որ AMP-ների օգտագործումը բուժման նոր մեթոդներից է։Իրանում այս մեթոդն առաջին անգամ է,որ կիրառվում է լյարդի քաղցկեղի բուժման համար, չնայած աշխարհում նմանատիպ աշխատանք է կատարվել, սակայն այս նախագծում ,նախագծված «Ֆիոժեն»-ը կատարելապես նորություն է նաև աշխարհում:

...

Մեկ այլ նվաճման և նոր ուսումնասիրության ընթացքում,  Ռոյան հետազոտական ​​ինստիտուտի և Շվեդիայի Կարոլինսկայի գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտողները եզրակացրել են, որ Covid-19-ում արյան բարձր ճնշումը այս հիվանդության սրող գործոնն է։

Կորոնավիրուսով առաջացած հիվանդությունը, որը հանգեցնում է սուր շնչառական համախտանիշի, առաջին անգամ նկատվել է 2019 թվականին Չինաստանի Ուհան քաղաքում, և մինչ այժմ դրանով վարակվել են մոտ 670 միլիոն մարդ, իսկ մոտ 6 միլիոն 700 հազար  հոգի մահացել են վարակի պատճառով: Քննարկումների համաձայն՝ սիրտ-անոթային հիվանդությունները և ռիսկային գործոնները, ինչպիսիք են՝ արյան բարձր ճնշումը, հանգեցնում են ավելի ծանր ախտանիշների, ինչպիսիք են՝ շնչահեղձությունը և հիպոքսիան կամ թթվածնի պակասը: Մյուս կողմից, արյան բարձր ճնշումը կարող է առաջանալ կամ սրվել կորոնավիրուսի պատճառով:

Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի և Շվեդիայի Կարոլինսկայի գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտնականները միջազգային« Cell Journal»պարբերաթերթի խմբագրին ուղղված նամակում հայտնել են, որ կան բազմաթիվ բացահայտումներ՝ կապված Covid-19 վարակի և արյան բարձր ճնշման միջև։ Այս տվյալների մեծ մասը ցույց է տալիս, որ արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ կորոնավիրուսով  վարակվելու դեպքում ավելի հավանական է, որ  ծանր հիվանդանան և մահանան:

....

 

Նյութերի գիտության և մանրանկարչական էլեկտրոնային սարքերի առաջընթացը հանգեցրել է նոր սերնդի սարքերի ստեղծմանը, որոնք ապագայում կարող են վերահսկել մարդու առողջության տարբեր ցուցանիշներ՝ սթրեսից մինչև արյան գլյուկոզի մակարդակը և սրտի ակտիվությունը: Այս կապակցությամբ հետազոտողները հայտնագործել են էլեկտրոնային սարք , որն ի վիճակի է վերահսկել խորը հյուսվածքներում բիոմոլեկուլները, որը ըստ նրանց հնարավոր է դարձնում հետևել առողջական լուրջ պայմանների լայն շրջանակին, այդ թվում՝ մարմնի օրգանների ոչ կանոնավոր  աշխատանքին և քաղցկեղի վտանգավոր տեսակներին:

Այս նոր էլեկտրոնային սարքը  իրականում Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքն է և այն հետազոտության շարունակությունն է, որն արվել է 2018 թվականին։ Սարքը, որը հետազոտողները մշակել էին նախորդ ուսումնասիրության ժամանակ, ուլտրաձայնային ալիքների օգտագործմամբ,՝ շարունակաբար վերահսկում էր  արյան անոթների հաստությունը՝ արյան ճնշման ճշգրիտ ընթերցումը ապահովելու համար: Այժմ հետազոտողները մշակել են սարքի տարբերակ՝ արյան պերֆյուժենը վերահսկելու համար և անցել են սրտանոթային մոնիտորինգի ոլորտ: Մարդու մարմնի այս ունակությունը առանցքային է առողջ հյուսվածքների աշխատանքի և թթվածնի և սննդանյութերի փոխանցման համար և երբ դա խանգարվում է, հավանաբար վկայում է մարմնի օրգանների ոչ բնականոն աշխատանքի ու սրտի կաթվածի մասին։ Արյան ոչ բնական կուտակումը  նույնպես վկայում է արյունահոսության կամ չարորակ ուռուցքների մասին:

Այս հետազոտության գլխավոր հեղինակներից մեկի՝ Շենգ Շուի խոսքով՝ մարմնում հեմոգլոբինի քանակն ու տեղակայումը կարևոր տեղեկություններ է տալիս արյան պերֆյուժենի կամ որոշակի կետերում արյան կուտակման մասին։ Այս սարքն օգնում է բժշկական միջամտությանը արտակարգ իրավիճակներում: Թեև ներկայիս տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ MRI-ն և ռենտգենյան ճառագայթները, կարող են հետևել կենսամոլեկուլներին, ինչպիսին է հեմոգլոբինը, սակայն դրանք կարող են դա կատարել  միայն ակնթարթորեն և չեն կարողանում շարունակաբար կարդալ համապատասխան տեղեկատվությունը: Բացի այդ, այս տեխնոլոգիաները կարող են դա կատարել միայն մաշկին մոտ գտնվելու դեպքում։ Բայց այս սարքը  նախագծված  է այնպես,որպեսզի  լազերների օգնությամբ մարմնի խորքում գոյություն ունեցող կենսաբանական մոլեկուլների երկարաժամկետ մոնիտորինգը ապահովի:

Այս գաջեթը ճկուն է և հեշտությամբ կպչում է մաշկին: Թեստերի ընթացքում այս համակարգը կարողացավ ստեղծել հեմոգլոբինի եռաչափ քարտեզներ այն հյուսվածքներում, որոնք մաշկի տակ  էին մի քանի սանտիմետր խորությամբ: Հետազոտողների կարծիքով՝ այս համակարգը կարելի է կարգավորել այնպես,որ լազերների ալիքի երկարությունը փոխելով հետևի մի շարք կենսամոլեկուլների:

Թանկագին ունկնդիրներ ավարտում ենք նորություններ հաղորդաշարի հերթական թողարկումը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ:

----

 

Պեպտիդները սպիտակուցների ավելի փոքր տարբերակներն են: Բազմաթիվ առողջապահական և կոսմետիկ արտադրանքներ պարունակում են տարբեր պեպտիդներ տարբեր օգտագործման համար, ինչպիսիք են՝ պոտենցիալ հակատարիքային, հակաբորբոքային կամ մկանների կառուցման հատկությունները:

... Նոր կենսատեխնոլոգիայի հիմքը կարելի է համարել մի օրգանիզմի գեները մյուսին տեղափոխելը և նոր օրգանիզմում դրանք ակտիվացնելը: Ընդլայնվող տեխնոլոգիա, որն այսօր արագորեն մուտք է գործել դեղագործական, սննդի, բժշկական, քիմիական և գյուղատնտեսական արդյունաբերություն: