Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները և հետևանքները (8)
https://parstoday.ir/hy/radio/world-i198126-Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_անկման_պատճառները_և_հետևանքները_(8)
Հանուն Աստծու, բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները և հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Սաուդյան Արաբիայի բռնպետական ռեժիմի վրա ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման ազդեցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 09:00 Asia/Tehran

Հանուն Աստծու, բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները և հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Սաուդյան Արաբիայի բռնպետական ռեժիմի վրա ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման ազդեցության մասին:

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկումը և որոշ երկրներին վերաբերող հարցերում Վաշինգտոնի դերակատարության նվազումը վտանգում է այնպիսի երկրների քաղաքական, ռազմական ու տնտեսական անվտանգությունն ինչպիսին է Սաուդյան Արաբիան, որը ժողովրդավարական հիմքեր չունի:

Այդ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին, տարածաշրջանային ու միաջզգային մակարդակներում: Դրանք իրար հետ ինչ-որ չափով փոխկապակցված են: Որպես օրինակ, ԱՄՆ-ի աջակցության կամ լռության պայմաններում, տարածաշրջանի ոչ ժողովրդավարական երկրների հակակառավարական բողոքները ավելի ուժեղ կլինեն: Քանի որ օրինակ Սաուդյան Արաբիայի կառավարող ուժի դեմ ուղղված բողոքի ցույցերը ճնշվում էին ԱՄՆ-ի կանաչ լույսով:

ԱՄՆ-ի համար Սաուդյան Արաբիայում նավթն ավելի կարևոր է մարդու իրավունքներից

Տարածաշրջանի բռնապետական ռեժիմներն այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, մշտապես գտնվում են մի շարք սպառնալիքների տակ, ինչպես՝ մարդու իրավունքների հարցը, կառավարող համակարգի ոչ լեգիտիմ լինելն ու կախվածությունը գերտերություններից, հատկապես՝ ԱՄՆ-ից: Հետևաբար տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժի անկմանը զուգահեռ, ներքին խնդիրների պատճառով կմեծանա մի շարք երկրների, այդ թվբում՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի խոցելիությունը: Քանի որ այդ երկրները մինչև հիմա ներքին բողոքները ճնշելու համար ուժ են կիրառել ԱՄՆ-ի աջակցությամբ ու առաջնորդությամբ: Սաուդյան Արաբիայի ներքին խնդիրներն ու ճգնաժամերը, ԱՄՆ-ի աջակցության բացակայության դեպքում կարող են հիմքեր ստեղծել Ալե Սաուդի բռնապետական ​​ռեժիմի թուլացման համար։

Սաուդյան Արաբիայի բնակչության լուրջ խնդիրներից են աղքատությունը, գործազրկությունը և բնակարանային խնդիրները: Այդ երկրի  նավթային եկամուտները և Հաջի ուխտագնացության արդյունքում ստացված եկամուտները տպավորություն են ստեղծում, թե ժողովուրդն ապրում է բարգավաճ ու հարմարավետ պայմաններում: Սակայն իրականում այդ գումարները հայտնվում են Ալե Սաուդի ընտանիքի գրպանում:

Աղքատությունը լուրջ խնդիր է, որի դեմ Սաուդյան Արաբիայի քաղաքացիները պայքարում են: Ըստ այդ երկրի աղքատության դեմ պայքարի ազգային կոմիտեի զեկույցի,  սաուդցիների մոտ 39%-ը ապրում է աղքատության շեմից ցածր: Թեև Աբդոլլահ բեն Աբդոլ Ազիզն իր կենդանության օրոք հրամայել է կես միլիոն բնակելի շենք կառուցել սաուդցիների համար, սակայն ծրագրի իրագործման մասին դեռևս ոչ մի լուր չկա: Եվ սաուդցիների 60%-ը, կամ մոտ 20 միլիոն մարդ, ապրում է վարձով։ Այս ոլորտում ամենակարևոր խնդիրը բնակարանի շուկայում առաջարկի նվազումն է և վարձակալության շարունակական աճը։

Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի երիտասարդների լուրջ մտահոգություններից է զբաղվածության հարցը: Վիճակագրության համաձայն՝ այս երկրում գործազրկության մակարդակը երկրի քաղաքացիների շրջանում կազմում է մոտ 13%: Միևնույն ժամանակ,  Սաուդյան Արաբիայի վիճակագրական կենտրոնի գնահատականներով՝ այս երկրում աշխատում է մոտ 10 միլիոն օտարերկրյա քաղաքացի։ Աշխատաշուկան գտնվում է մասնավոր հատվածի ձեռքում, իսկ աշխատողների մեծ մասն օտարերկրացիներ են՝ հիմնականում հարավային Ասիայից, իսկ պետական ​​հատվածի աշխատակիցները, աշխատանքի ու արտադրության մասին մտածելու փոխարեն, հանգստանում են իրենց գրասենյակներում:  Զբաղվածության խնդիրներից, բացի, ԱՄՆ-ի լիբերալ քաղաքականության իրականացման հետևանքով առաջացած գնաճը և տնտեսական լճացումը Սաուդյան Արաբիայում վերջին տասնամյակում գնաճի պատճառ են դարձել:

Մյուս խնդիրը վերաբերում է Սաուդյան Արաբիայի ներքին անվտանգության ճգնաժամին: Հակաիրանական շարժման առաջնորդ Սաուդյան Արաբիան, զգալով անկման ու փլուզման վտանգը, փորձում է այն հաղթահարել՝ ապահովելով իր ներքին անվտանգությունը: Վերջին տարիներին ռազմական բնյուջեի ավելացումը, 2015թ Հաջի ուխտավորներին անվտանգության թևնոցների տրամադրումը, ազդեցիկ արքայազների վրա ճնշման գորածդրումը, գահաժառանգներ Մոհամմեդ բեն Նայեֆի և Մոհամմեդ բեն Սալմանի տարաձայնությունները և շատ այլ դեպքեր ակնհայտորեն վկայում են Եմենի քայքայիչ պատերազմից հետո Սաուդյան Արաբիայի ներքին անվտանգության խաթարման մասին:

Եմենում Սաուդյան Արաբիայի պարտությունը, չնայած ԱՄՆ-ի աջակցությամբ եմենցիների նկատմամբ իրականացված հանցագործություններին, Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի հեգեմոնիայի անկման հերթական ապացույցն է:

Մարդու իրավունքների վիճակի պատճառով, սաուդցիները բողոքում են Բին Սալմանի դեմ  

 

Սակայն Սաուդյան Արաբիայի իշխանության համար այս պահին վտանգի ամենակարևոր նախազգուշացումը թաքֆիրականներն են: Ահաբեկիչներ, որոնց բոլոր ծախսերը՝ զենքից մինչև սնունդ, հագուստ, ապահովվում են  Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի կողմից։ Սաուդյան Արաբիայում ներքին անվտանգության ամրապնդման մյուս պատճառը հույսն էր, որ հնարավոր կլինի կանխել այդ երկրում ԻԼԻՊ-ի գաղափարների արագ  տարածումը և իշխանություններին խնդրի լուծման համար  բավարար ժամանակ կտրվեր: Եվ դա մի իրավիճակում, երբ ԻԼԻՊ-ի հիմքը վահաբիական-թաքֆիրական գաղափարախոսությունն է: Սիրիայում աջակցելով ԻԼԻՊ-ին, Ռիադը փորձում էր տապալել Բաշար Ասադի օրինական իշխանությունը: Սակայն ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո, դրա անդամները սպառնալիք են համարվում Սաուդյան Արաբիայի համար:

Սաուդյան գերդաստանի կողմից սուննիների ու շիաների միջև տարաձայնությունների սերմանումն այդ երկրի ներքին քաղաքականությանը Վաշինգտոնի միջամտության հերթական օրինակն է: Որպեսզի թաքցնեին իրենց խնդիրներն ու կանխեին մուսուլմանների շրջանում սոցիալական պայմանների վերաբերյալ դժգոհության աճը, Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է տարաձայնություններ սերմանեին սուննիների ու շիաների միջև: Շիաների բոլոր գործողություններն այդ երկրում խստորեն ճնշվում են: Շիա գիտնականները կեղծ մեղադրանքներով ձերբակալվում են և նույնիսկ մահապատժի են ենթարկվում: Այդ գիտնականներից էր այաթոլլա Շեյխ ալ-Նիմրին:

Սաուդյան Արաբիան փորձում է  ձևացնել, թե սուննիները շիաների հետ որևէ խնդիր չունեն, իրականում իսլամական աշխարհում վարելով սուննիների ու շիաների միջև տարաձայնություններ սերմանելու քաղաքականություն: Սակայն Սիրիայում ու Իրաքում վերջին տասնամյակների իրադարձությունները ցույց տվեցին, որ թե՛ շիաները, թե՛ սուննիները պայքարում են թաքֆիրական վահաբիզմի դեմ:

Շիաների և սուննիների միջև տարաձայնություններ սերմանելու Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը

 

Ի հավելումն վերոնշյալի, պետք է նշել, որ Սաուդյան Արաբիայի փխրուն պայմաններին նպաստում են նաև բանտերի անմխիթար պայմանները և բանտարկյալների իրավունքների համատարած խախտումները, կանանց նկատմամբ խտրական պայմանները և Անվտանգության խորհրդի մարդու իրավունքների խորհրդի համատարած քննադատությունը: Թեև Սաուդյան Արաբիայում կառույցների խիստ փակ համակարգը և ոչ թափանցիկ գործունեությունը ՄԱԿ-ին, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին և այլ իրավապաշտպան կառույցներին թույլ չեն տալիս մեծ քանակությամբ տվյալներ հավաքել և վիճակագրություն կազմել, սակայն այդ երկիրը մշտապես քննադատության է արժանացել մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով:  

2013 թվականի հոկտեմբերին Human Rights Watch-ի Արևմտյան Ասիայի բաժնի տնօրեն Ջո Սթրոքը հայտարարեց. «Ես խնդրում եմ միջազգային հանրությանը, Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Human Rights Watch կազմակերպության   զեկույցի հրապարակմանը զուգահեռ,  ճնշում գործադրել Ռիադի վրա՝ հարգելու մարդու իրավունքները»:

Վերջում պետք է նշել, որ սեփական ժողովրդի նկատմամբ Սաուդյան Արաբիայի իրականացրած բոլոր գործողությունները, որոնց մասին խոսեցինք հաղորդման ընթացքում, կրակի նման կմնան մոխրի տակ, սակայն ԱՄՆ-ի ու այլ երկրների աջակցություն կորստից հետո նորից դուրս կգան: Ուստի պարզ է թե ինչու են Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի նման երկրները վախենում տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկումից: