ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը (8)
https://parstoday.ir/hy/radio/world-i198134-ԱՄՆ_ի_դեղային_ահաբեկչությունը_(8)
Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի վերջին թողարկումը: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 09:09 Asia/Tehran

Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի վերջին թողարկումը: Ընկերակցեք մեզ։

Ինչպես նախորդ հաղորդումներում նշեցինք, փաստագրական զեկույցները ցույց են տալիս, որ Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցները, հատկապես Կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին, բացասաբար են ազդել Իրանի քաղաքացիների առողջության և դեղորայքի և բժշկական սարքավորումների  հասանելիության վրա։ Իսկ գործնականում դեղորայքի էմբարգոն տեղի է ունեցել Իրանի բանկային և արժութային էմբարգոյի պատճառով։ Իհարկե, դեղորայքն ու բժշկական սարքավորումները ուղղակիորեն էմբարգոյի չեն ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, սակայն փաստը  մնում է փաստ, որ այդ ապրանքների մուտքն Իրան արտերկրից դարձել է կա՛մ շատ դժվար, կա՛մ գործնականում անհնար:

Իրանի դեմ ԱՄՆ-ի  տնտեսական ահաբեկչությունը բացասական ազդեցություն է ունեցել բուժման ոլորտում

Փաստն այն է, որ Իրանում դեղորայքի և բժշկական սարքավորումների դեֆիցիտ է սկսվել Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը զուգահեռ, փաստորեն, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Կենտրոնական բանկի և իրանական այլ բանկերի նկատմամբ, գործնականում դա  Իրանին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելուց և այս երկրորդական էմբարգոյի պատճառով իրանական բանկերը չեն կարող անհրաժեշտ վարկ տրամադրել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, ինչպիսիք են դեղորայքը և սնունդը: Շատ դեպքերում կանխվել է հատուկ հիվանդների համար նախատեսված դեղերի մուտքը Իրան, և դրա բացասական հետևանքները ստվեր են գցել բազմաթիվ հիվանդների, հատկապես հատուկենտ, անբուժելի և քաղցկեղով տառապող հիվանդների կյանքի վրա:

Հիվանդությունը բուժելու կամ վերահսկելու համար հիվանդներին անհրաժեշտ են արտաքին բժշկական և թերապևտիկ սարքավորումներ, ներառյալ արհեստական երակներ, հատուկ և քաղցկեղով հիվանդների համար նախատեսված դեղերի լաբորատոր փաթեթներ, MRI, «Սիթի Սկան» ,  ռադիոլոգիա և անգիոգրաֆիկ սարքեր: Բազմաթիվ բժշկական սարքավորումների արտադրության հումքը հիմնականում ներմուծվում և արտադրվում է միջազգային հայտնի ընկերությունների կողմից։ Ելնելով դրանից՝ միակողմանի պատժամիջոցներն անօրինական են՝ համաձայն մարդու իրավունքների միջազգային կանոնների, և դրանք բացասական հետևանքներ ունեն մարդու առողջության վրա։ Ելնելով դրանից՝ այս պատժամիջոցներն անօրինական են և հակասում են մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին ու կանոններին, որոնք երաշխավորում են բժշկական և առողջապահական ծառայություններին, դեղամիջոցներին և սարքավորումներին հասանելիությունը։ Ուղեղային կենտրոնների և միջազգային լրատվամիջոցների, ինչպես նաև Միացյալ Նահանգների լրատվամիջոցների բազմաթիվ զեկույցներ հաստատում են Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններն Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու և Իրան դեղորայքի ու բժշկական սարքավորումների ուղարկման գործընթացը խաթարելու հարցում և  դա համարել են Իրանի ժողովրդի մարդու իրավունքների խախտում։

Foreign Policy ամսագիրը 2020 թվականի նոյեմբերին գրել է. «Այսօր ինտեգրված և փոխկապակցված աշխարհը կախված է ԱՄՆ բանկային համակարգերից և բիզնես ցանցերից։ ԱՄՆ կառավարությունը տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ կարողանում է հեշտությամբ վնասել թիրախ երկրների տնտեսական, քաղաքական և նույնիսկ սոցիալական հարաբերություններին։ Թեև ԱՄՆ պատժամիջոցները նախագծված են այնպես, որ դրանք չեն կարող թիրախավորել սննդի և դեղորայքի մարդասիրական հասանելիությունը, բայց պատժամիջոցները ծառայում են որպես տնտեսական պատերազմի գործիք: Վաշինգտոնի պաշտոնյաները պնդում են, որ իրենք հավատարիմ են պատժամիջոցների «բացառմանը», որպեսզի պաշտպանեն մարդասիրական առևտուրը, թեև այդ հավատարմությունը բավարար չէ»:

Atlantic վերլուծական կենտրոնը 2020 թվականին նամակ է հրապարակել, որն ուղարկվել է EB Home շվեդական Molnlycke ընկերության կողմից։

Այս վերլուծական կենտրոնը պարզել է, որ հիշյալ ընկերությունը որոշել է որևէ բիզնես չվարել Իրանի հետ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Atlantic-ը հարցազրույցներ է հրապարակել մարդկանց հետ, ովքեր տառապում են այս մահացու հիվանդությամբ։ Նրանք նշում են իրենց սեփական խնդիրները դեղորայքի չհասնելու կամ դեղի բացակայության պատճառով։  էպիդերմոլիզի բուլոզայով  (EB) տառապող հիվանդները պահանջում են վիրակապ և հակված են թերսնման և կերակրափողի նեղացման: Այս հիվանդության համար դեղերը հեշտությամբ չեն ներկրվում, և դրանց գներն այնքան բարձր են, որ շատ հիվանդներ չեն կարող դրանք գնել։ EB House-ն Իրանի ամենամեծ հասարակական կազմակերպությունն է, որն աջակցում է էպիդերմոլիզի բուլոզայով  (EB) տառապող հիվանդներին:

Փորձագետների և վերլուծական կենտրոնների տեսակետները Իրանում դեղերի ոլորտում սահմանված պատժամիջոցների վերաբերյալ

 

 

Ֆիլիպ Գորդոնը ամերիկյան Washington Post թերթի 2020 թ․ լույս տեսած «Մարդկային աղետ Իրանի պատժամիջոցների շարունակման դեպքում» վերնագրով հոդվածում ասված է. «Հաշվի առնելով, որ Իրանը Covid-19-ի տարածման էպիկենտրոններից մեկն է, Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականությունը, զգալիորեն կհանգեցնի կորոնավիրուսի տարածմանը, որը չի սահմանափակվի միայն Իրանով։ Իրանի նկատմամբ միակողմանի և դաժան պատժամիջոցների խստացումը կհանգեցնի իրանցիների մահվան, վիրուսի տարածմանը հարևան երկրներ և աշխարհի այլ տարածաշրջաններ և Իրանին կմոտեցնի Չինաստանին»:

The Washington Post-ն գրել էր. «Միացյալ Նահանգները պետք է գործի իր շահերին համապատասխան՝ հումանիտար աղետի հավանականությունը նվազեցնելու և ներկայիս քաղաքականությունը արդյունավետ դարձնելու համար»:

Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցների քաղաքականության շարունակությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ, այն միայն կհեղինակազրկի այդ երկրին։

ԱՄՆ-ն կարող է օգնություն առաջարկել Իրանին՝ դադարեցնելով պատժամիջոցների ձախողված արշավը և ընդլայնելով մարդասիրական ապրանքների և դեղամիջոցների բացառությունների ցանկը։ Եվ պահանջել, որ բժշկության ոլորտում գործող ոչ մի բանկ, ընկերություն կամ հասարակական կազմակերպություն չպատժվի։ Վաշինգտոնը պետք է աջակցի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկ տրամադրելուն Իրանին և Իրանի միջուկային սահմանափակումների և տարածաշրջանային համագործակցության դիմաց մեղմացնի պատժամիջոցները: Եթե առաջարկված մոտեցումը չիրականացվի, ավելի մեծ ողբերգություն կպատահի, որը կարող է ազդել ողջ աշխարհի վրա»:

Ամերիկյան վերլուծական կենտրոններում քննադատության են ենթարկել դեղորայքի ոլորտում սահմանված պատժամիջոցները

Շատ փորձագետներ կարծում են, որ պատժամիջոցները միանշանակ կհանգեցնեն առողջական ճգնաժամի։ Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի փորձագետներ Քաթրին Բավըրը, և Դենա Ասթրուլը, «Պետք չէ թեթևացնել պատժամիջոցները՝ օգնելու Իրանին հաղթահարել կորոնավիրուսը» վերնագրով հակաիրանական զեկույցում   պաշտպանելով պատժամիջոցները, խոստովանել են, որ չնայած այնպիսի մեխանիզմների, ինչպիսին է շվեյցարական ալիքը, որը հատուկ նախագծված է իրանցիներին անհրաժեշտ պարագաները հասանելի դարձնելու նպատակով, այս երկիրը դեռ խնդիր ունի այդ պարագաներն ստանալու համար։ Ամենակարևոր խոչընդոտը օտարերկրյա ընկերություններն են, որոնք զգույշ են գործում ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում և չափից ավելի զգուշավորության պատճառով չեն ընդունում նման գործարքները հեշտացնելու ռիսկը։ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված դաժան պատժամիջոցների լայն չափերը գնահատելի չեն, այդ պատժամիջոցներն իրականում հանգեցրել են Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության և դեղորայքի ահաբեկչության ձևավորմանը։ Իրանն ապավինելով դիմակայուն տնտեսությանը հաջող ձեռքբերումներ է գրանցել պատժամիջոցների դեմ պայքարում բայց դա չի խանգարում,որ նա հետամուտ լինի և ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկի,անմարդկային պատժամիջոցներ կիրառելու համար։

 

Ներքին և միջազգային դատական ֆորումներում ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները հետապնդող հաստատությունները ձգտում են Իրանի քաղաքացիների իրավունքների իրականացմանը և կշարունակեն իրենց ջանքերը՝ ճնշված հիվանդների և դաժան պատժամիջոցներից տուժածների ձայնը բարձրացնելու համար։