Պատումների պատերազմ (1)
Այսօր արևմտյան լրատվամիջոցների դերն է՝ փաստերը գլխիվայր պատմելը, լսարանին գրգռելը, նպատակային տեղեկատվության միջոցով մտքերը վերահսկելը, և կործանարար մթնոլորտ ստեղծելը , նպատակ ունենալով հաղթել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ «Պատումների պատերազմ» հաղորդաշարում կպատմենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ արևմտյան լրատվամիջոցների կեղծ հաղորդումների մասին և կարտացոլենք Իրանի հաջողությունները արևմտյան քարոզչության չեզոքացման և դրանց թերարժևորման համար:
Պատմում են, որ Նյու Յորքի Կենտրոնական այգում շունը հարձակվում է երեխայի վրա, դեպքի ականատես տղամարդը իրեն նետել է շան վրա ու խեղդամահ արել շանը, երեխային փրկելու համար։ New York Times-ի թղթակիցը, ով ուշադիր հետևում էր միջադեպին, տղամարդուն ասում է. Վաղը «Նյու Յորք Թայմս»-ի առաջին վերնագիրն է. «Նյու Յորքի քաջ տղամարդը փրկեց մի տղայի կյանքը»:
Լրագրողին ի պատասխան՝ տղամարդն ասում է. «Ես Նյու Յորքից չեմ»։ Լրագրողն ասում է, ուստի վերնագրում ենք՝ «Հերոս ամերիկացին փրկեց տղայի կյանքը»։ Տղամարդն ասում է՝ «Բայց ես ամերիկացի չեմ, ես պակիստանցի եմ»:
«Նյու Յորք Թայմս»-ի վաղվա վերնագիրը հետևյալն է. «Մոլեռանդ մահմեդականը շուն է խեղդել Կենտրոնական այգում.ՀԴԲ-ն ենթադրում է, որ Ալ-Ղաիդան ներգրավված է այս հանցագործության մեջ»: Այս նարատիվը կարելի է դիտարկել որպես Պենտագոնի նախորդ տարիների ռազմավարական փաստաթղթի ավելի ըմբռնելի տարբերակ, որում նշվում է գաղափարների և նարատիվների պատերազմը համացանցի պատճառով առաջացած քաոսի դարաշրջանում։ RAND կորպորացիան ավելի քան երկու տասնամյակ առաջ հրատարակեց մի գիրք ցանցային պատերազմների մասին, որն ուներ առանցքային նախադասություն՝ «Վաղվա պատերազմներում հաղթողը նա չէ, ով ունի ամենամեծ ռումբերը, հաղթողը նա է, ով ունի լավագույն պատումը»:

Լրատվամիջոցների ոլորտի շատ փորձագետներ կարծում են, որ այսօր լրատվամիջոցների գործելաոճն այն է, որ սկզբում ստեղծվում են պատումներ, այնուհետև ուղղորդվում են լրատվամիջոցները: Լրատվամիջոցների ոլորտի ակտիվիստ Մոհամմադ Ջավադ Մոհամմադին համոզված է, որ այսօր՝ հաղորդակցության և տեղեկատվական հեղափոխության դարաշրջանում, արևմտյան քարոզչական գործակալությունները ձևացնում են, թե իրենք լիովին ժողովրդավարություն են հաստատել իրենց երկրներում, և հետևաբար, լրատվամիջոցները, ըստ ենթադրյալ քաղաքական մոդելը, գործում են ազատորեն և անկախ և զերծ են ցանկացած տեսակի կարծիքից ու վերահսկողությունից, բայց իրականում տեղեկատվության և նորությունների հանրագումարն ու այն, ինչ տարածվել է ԶԼՄ-ներում, այնուհետև հասարակական կարծիքում և ձևավորում է մարդկանց մտքերն ու կյանքը, հրապարակվում է մի քանի սուպեր ԶԼՄ-ների կողմից, և գրեթե անհնար է լայն շրջանակում հրապարակել բաներ, ինչը չեն ցանկանում այս գերմեդիաները, այս տեղեկատվական մենաշնորհը հանգեցրել է մեդիա և լրատվական իմպերիալիզմին:
Մտավոր դաշտում հաղթական է այն շարժումը, որը կարող է ստեղծել պատում, տիրել այդ պատումին և կայունացնել իր սեփական պատումը: Նա, ով ներկայացնում և կայունացնում է առաջին պատումը թե՛ համոզմունքի, և թե՛ իրադարձությունների ու լուրերի արտահայտման առումով, տիրում է լսարանի մտքերին և կարող է իր քաղաքականությունը պարտադրել մարդկանց։ Լրատվամիջոցների և ինտերնետի դարաշրջանում գերիշխող պատումը որոշում է, թե ով է վերջնական հաղթողը մարտի դաշտում: Գերիշխող պատումի պատճառով հաղթելը մեկնաբանվել է որպես հաղթանակ առանց պատերազմի: Համալսարանի պրոֆեսոր դոկտոր Հասան Խոջաստեի խոսքերով. «Այսօր մեդիա աշխարհի ամենակարևոր խնդիրներից մեկը պատումն է ,ու պատումը ներկայացնելը, քանի որ աշխարհում գոյություն ունի պատումների պատերազմ: Ամերիկյան ինստիտուտն այս կապակցությամբ ասում է, որ մենք այս դարում մտնում ենք պատումների պատերազմի մեջ, և ով կարող է ղեկավարել իր սեփական պատումը, այդ օրվա տիրակալն է»:

Այսօրվա աշխարհում, ցավոք, սիոնիստներին են պատկանում տարբեր հեռուստաալիքներ, կինո, մամուլ, ինտերնետ, ռադիո և երաժշտական ցանցեր, և այդ պատճառով նրանք են հիմնականում որոշում համաշխարհային մեդիա շուկայում գերիշխող պատումը: Աշխարհի հսկայական և հզոր մեդիա ընկերությունների մեծ մասը վերահսկվում է հրեաների կողմից կամ ինչ-որ կերպ ենթարկվում է նրանց ազդեցությանը, այդ թվում են՝ «Reuters», «Associated Press», «United Press», «New York Times», «Washington Post», «ABC News», «CBS News», «The Times», «Daily Express», «Simon Schuster» լրատվական գործակալությունները կամ այնպիսի թերթեր, ինչպիսիք են՝ «Sun», «Times», «Daily News» և նույնիսկ սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Facebook-ը և Twitter-ը: Սիոնիստները եվրոպական երկրների, այդ թվում Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Իտալիայի ԶԼՄ-ներում, նույնպես ակտիվ ազդեցություն ու ներկայություն ունեն: Հատուկ նպատակներով նրանք նախագծում են ծրագրեր և ստեղծում համոզմունքներ և վերահսկում աշխարհի հանրային կարծիքը և ազդում մարդկանց, հատկապես երեխաների և երիտասարդների մտքերի վրա:
Հակառակ համաշխարհային հանրության կարծիքին, պրոֆեսիոնալ մեդիան առանց նպատակի որևէ նորություն կամ պատկեր ու շրջանակ չի արտադրում։ Նախ, նրանք ստեղծում են մի նարատիվ, որի մասին գուցե ուղղակիորեն չեն խոսել որևէ նորության կամ վերլուծության մեջ: Օրինակ՝ BBC վերլուծական կենտրոնը որոշում է Արևմուտքի հետ փոխզիջումների շնորհիվ առանձնացնել ԱՄԷ փոքր երկիրը՝ որպես առաջընթացի խորհրդանիշ։ Այս պատումի հիման վրա այն տրամադրում է հազարավոր նորություններ և վերլուծություններ, պատրաստում պատմական վավերագրական ֆիլմեր և սկսում սոցիալական և մեդիա արշավներ: Հասարակական կարծիքի վրա ներդրումների այս մակարդակի արդյունքը հանդիսատեսի կողմից ԱՄԷ-ի` որպես առաջադեմ երկիր ընդունելն է` առանց նվազագույն ուսումնասիրության և հետազոտության, կամ գեներալ Դեյվիդ Պետրաուսը (ամերիկյան ուժերի նախկին հրամանատար) քարոզչություն է տանում, իբր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար նահատակ գեներալ Սոլեյմանին, ուղերձ է հղել՝ բանակցել ԱՄՆ-ի հետ, և լսարանն այնքան է ռմբակոծվել նորություններով ու լուրերով, որ նրանք այլևս չեն լսում Իտալիայում Իրաքի նախկին դեսպան Մարկո Կարնելոսի ձայնը, ով ասում էր, BBC-ն ստում է և իրողությունների հակառակն է ասում, մենք աղաչում էինք իրաքյան շիա ուժերին,որ մենք ուղղակիորեն շփվենք Սոլեյմանիի հետ, և նա մերժում էր:
Պատումների պատերազմի նպատակը համոզմունքներն ու հաշվարկները փոխելն է:

Անցած տասնամյակներում մեդիա գործիքների ընդլայնման հետ միաժամանակ օրեցօր ավելացել է արևմտյան քարոզչության ճնշումը ամերիկյան գերիշխանական համակարգի և նրա դաշնակիցներին ընդդիմացող ժողովրդի վրա։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս լրատվամիջոցներով Իրանի ժողովրդի, Իսլամական հեղափոխության և դիմադրության առանցքի երկրների մասին հարյուրավոր կեղծ, հիասթափեցնող, վախեցնող և այլ պատումներ պատրաստվել և ներկայացվել են լսրանին: «Պատումների պատերազմ» հաղորդաշարում ավելի շատ կխոսենք արևմտյան լրատվամիջոցների նարատիվների մասին։ Այսօրվա Իրանի իրողությունների արտահայտումը հատկապես գիտության բնագավառում և երկրի ռազմական, տնտեսական և քաղաքական ձեռքբերումների մասին կարող է լինել ամենաազնիվ ակնարկը, թե ինչ է կատարվում այսօր Իսլամական Իրանում։ Նույն ուղղությամբ և համահունչ այն բանին, ինչ Իսլամական հեղափոխության իմաստուն և խոհեմ առաջնորդն ասել է լրատվամիջոցներին. «Դուք պատմում եք ձեր հասարակության, ձեր երկրի ու ձեր հեղափոխության փաստերը, եթե դուք չպատմեք, թշնամին կպատմի... ոնց ուզի։ Արդարացնում է, սուտ է ասում, 180 աստիճան իրողություն խեղաթյուրելով, ճնշողի ու ճնշվածի տեղն է փոխում», այս հաղորդաշարի ընթացքում կփորձենք մերկացնելով Իրանի Իսլամական Հանրապետության մասին Արևմուտքի կեղծ լրատվամիջոցների պատումները,ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետության որոշ ձեռքբերումները: