Նորություններ(72)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտին առնչվող մի հոդվածով։
Թեհրանի պետական համալսարանի գիտնականները, համագործակցելով Տեխնիկական և մասնագիտական համալսարանի և Նյութերի ու էներգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ, հաջողել են նախագծել առաջին հիբրիդային ջրաղացը և այն հասցնել առևտրայնացման փուլի։
Թեհրանի պետական համալսարանի գիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետի գիտական կազմի անդամ, Թեհրանի համալսարանի Նանո բիո ֆոտո նիկայի հետազոտական լաբորատորիայի տնoրեն, դոկտոր Մոհամմադ Մոհամմադի Մասուդիի խոսքերով, այս սարքը առաջարկվել է նանոտեխնոլոգիայի ոլորտում և հեշտ, պարզ և ձեռընտու միջոց է մետաղական ենթաշերտերի վրա նանոփոշիների և սառը ծածկույթների արտադրման համար:
Ըստ այս հետազոտողի՝ նանոփոշու պատրաստելը համապատասխան չափերի բաշխմամբ և միևնույն ժամանակ բարձր արդյունավետությամբ և ցանկալի հատկությունների պահպանմամբ ,միշտ մտահոգել է հետազոտողներին , և այս սարքը հնարավորություն է տալիս նանոփոշի պատրաստել տարբեր կերամիկական ու նաև մետաղական միացություններով՝ պահպանելով հատկությունները: Այս սարքի առավելությունը ՝դրա բարձր արդյունավետությունն է, ինչպես նաև այն վերահսկում է նանոմասնիկների չափերը՝ փոխելով դրա մանրացման հաճախականությունն ու ժամանակը։Այս սարքը նանոմասնիկներին մեկ ուղղությամբ է ջախջախում և այս սարքով հնարավոր է իրականացնել մեխանիկական համաձուլում: Նանոմասնիկների ներթափանցման հնարավորությունը մետաղական ենթաշերտերի մեջ և ծածկույթների պատրաստումը,նաև մակերեսային հատկությունների բարելավումը այս սարքի այլ հնարավորություններից են: Հետևաբար, այս սարքը օգտագործելի է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ մետալուրգիան , ֆոտո նիկը, տարբեր մասերի արտադրությունը և ավտոմոբիլային արդյունաբերությունը:
Համալսարանի գիտական կազմի այս անդամի խոսքով, այս սարքի այլ առավելությունը հետևյալն է, որ հնարավոր է մետաղական հիմքի մեջ նանոմասնիկների ներթափանցման ինտենսիվությունը և խորությունը փոխել ,հաճախականությունը փոխելով, ու նաև սարքի մեջ մեկուսացումը նախագծված և պատրաստված է այնպես, որ նվազագույնի հասցնի ձայնը: Հիբրիդային ջրաղացը չունի ներքին կամ արտասահմանյան նմանակներ, և այս սարքը նախագծվել և կառուցվել է ներքին հետազոտողների օգնությամբ։ Այս սարքը առևտրայնացման փուլում է և հնարավոր է այն վաճառել համալսարաններին և գիտահետազոտական կենտրոններին և ունի մինչև երեք տարվա երաշխիք։
Ըստ առողջապահության նախարարության հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախագահի, Իրանի բժշկական գիտությունների ամսագրերը աննախադեպ աճ են գրանցել «Scopus »միջազգային ինդեքսում ։
Ըստ այս պաշտոնյայի, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության պարբերաթերթերի հանձնաժողովի կողմից գիտահետազոտական վարկանիշ ունեցող հանդեսների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 465 անուն հանդես՝ առողջապահական գիտությունների տարբեր ոլորտներում: Բժշկական հետազոտությունների ամսագրերի գրանցված աճը կազմում է 7տոկոս: Նաև, 2021 թվականին Իրանի բժշկական գիտությունների ոլորտի հետազոտողների 27800 հոդվածների թիվը ինդեքսավորվել է Scopus –ի տվյալների բազայում։
Առողջապահության նախարարության գիտահետազոտական և տեխնոլոգիական գծով փոխնախագահի խոսքով, առաջին կարգի բժշկական գիտությունների բուհերի մեջ՝ Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը ընդհանուր 55 հանդեսներից ունի 33 ինդեքսավորված վերնագիր, իսկ « Նահատակ Բեհեշթի» և «Մաշհադի»անվան համալսարանները գտնվում են երկրորդ և երրորդ հորիզոնականներում: Երկրորդ տիպի բժշկագիտության համալսարաններում ,Յազդի նահատակ «Սադուղի»համալսարանը 5 հանդեսներուվ է ինդեքսավորվում: Ներկայումս, Իրանի բժշկական գիտությունների համալսարանների 97 անուն հանդեսներ գտնվում են ISI ինդեքսում, իսկ 78 բժշկական գիտությունների հանդեսներ՝ PubMed ինդեքսում։
Անցյալ շաբաթվա ընթացքում «ACS Nano» հեղինակավոր հանդեսում տպագրվել է կենսաբանության և հիմնական բջիջների բնագավառում չկրկնված հետազոտական հոդված, որն իրականացվել է «Նահատակ Բեհեշթի» համալսարանում, 18.03 ազդեցության գործակիցով։
Նահատակ«Բեհեշթի» կենսատեխնոլոգիայի համալսարանի գիտական կազմի անդամ և Իրանի Պաստոր ինստիտուտի վերականգնողական բժշկության լաբորատորիայի ղեկավար դոկտոր Հոսեյն Շահսավարանին, այն գիտաշխատողն է, ով հաջողել է հետազոտական հոդված տպագրել այս հեղինակավոր հանդեսում 18.03 ազդեցության գործակիցով։
Այս հոդվածը արդյունքն է միջազգային գիտահետազոտական համագործակցության մի նախագծի,մասնակցությամբ՝ Չինաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայից դոկտոր Պենգ Յուան Վանգի և Իրանի Պաստոր ինստիտուտից դոկտոր Մոհամմադ Ալի Շոքր Գոզարի և մասնակցությամբ ՝դոկտորականի ուսանող , ասպիրանտ Ջավադ Հարաթիի: Սա առաջին անգամ է, որ իրանցի հետազոտողների կողմից կենսաբանության և ցողունային բջիջների վերաբերյալ չկրկնված հոդվածն ընդունվում և հրապարակվում է այս ամսագրում:
Այս ուսումնասիրությունը վերաբերում է ֆիզիկական և քիմիական նյութերի օգտագործմանը՝ նյարդային բջիջների վերածրագրավորման և ուղղակի տարբերակման խթանման համար: Այս հետազոտությունից ստացված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ուղեղի և ողնուղեղի վնասվածքների նոր բուժման և նյարդաբանական հիվանդությունների մոդելավորման ոլորտում հետագա ուսումնասիրությունների համար։

Թեհրանի պետական համալսարանի բնական ռեսուրսների ֆակուլտետի դոցենտի վերջին հետազոտությունը ապացուցում է, որ արմավենու մնացորդները կարող են օգտագործվել կայուն և էկոլոգիապես մաքուր առաջադեմ կոմպոզիտների պատրաստման համար:
Թեհրանի պետական համալսարանի գյուղատնտեսության և բնական պաշարների ֆակուլտետի գիտության և փայտի ու թղթի արդյունաբերության բաժնի գիտական կազմի անդամ, դոկտոր Համիդ Զարեհ Հոսեյնաբադիի խոսքերով, իր վերջին հետազոտության մեջ նա կենտրոնացել է ծառերի ավելորդ ճյուղերի մնացորդների օգտագործման վրա, արտադրելու ՝ լիգնո -ցելյուլոզային կոմպոզիտներ:
Բիո կոմպոզիտի շերտը երկար արմավենու մանրաթելերից է և աստրաբրագի մետաքսը ու կայուն չիպային կոմպոզիտը ՝արմավենու մնացորդներից են և այս արտադրանքները վերջերս արտադրվել են Թեհրանիպետական համալսարանի գիտական կազմի անդամի միջոցով , լիգնո ցելյուլոզային կոմպոզիտների ոլորտում: Ըստ այս հետազոտողի, Իրանում 250 հազար հեկտար արմավենու մշակության տարածք գոյություն ունի և արմավենու ավելորդ ճյուղերի հատումից ստացված տարեկան մնացորդների քանակը այնքան է, որ այն կարելի է մեծ մասշտաբով օգտագործել արդյունաբերական ոլորտում։ Մյուս կողմից, Իրանի անտառածածկույթի սահմանափակությունը անհրաժեշտ է դարձնում բույսերի մնացորդների օգտագործումը լիգնո ցելյուլոզային կոմպոզիտներ պատրաստելու համար:
Թեհրանի պետական համալսարանի դոցենտի խոսքով, արմավենու տերևի առանցքով պատրաստված կոմպոզիտը,շատ ավելի բարձր կամ հավասար տարողություն ունի սովորական փայտե կոմպոզիտների համեմատությամբ ։ Բացի այդ, արմավենու տերևներից արդյունահանվող երկար մանրաթելերն ավելի մեծ մեխանիկական դիմադրություն են ցույց տալիս, քան ապակե մանրաթելերն ամրացնող պոլիմերային կոմպոզիտները: Այս տեսակի դիմացկուն կոմպոզիտի պատրաստման ժամանակ, բացի արմավենու երկար առանցքի մանրաթելերից, օգտագործվում է նաև աստրաբրագ բույսի մետաքսը։ Աստաբրագ բույսը երաշտակայուն բույսերից է, որն աճում է Իրանի հարավում և հարավ-արևելքում, և այն կարելի է բազմացնել տունկերով։ Տեղական բնական հնարավորությունների օգտագործման նորարարությունը, որը արդյունաբերական զարգացումը հարմարեցնում է էկոլոգիական պայմաններին, Թեհրանի պետական համալսարանի բնական ռեսուրսների ֆակուլտետի ընթացիկ հետազոտության հիմնական թեման է: