Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները(9)
https://parstoday.ir/hy/radio/world-i198142-Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_անկման_պատճառներն_ու_հետևանքները(9)
Հանուն Աստծու: Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Արևմտյան Ասիայում համաշխարհային այս հեգեմոնիայի անկման օրինակների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 09:23 Asia/Tehran

Հանուն Աստծու: Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Արևմտյան Ասիայում համաշխարհային այս հեգեմոնիայի անկման օրինակների մասին:

Ինչպես նախորդ համարում անդրադարձանք, ԱՄՆ-ի հզորության նվազման և Արևմտյան Ասիայից այս երկրի աստիճանական հեռացման հետ մեկտեղ, ավելի խոցելի կդառնան մի շարք բռնապետական  պետությունները, ինչպիսիք են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը։Արաբական Միացյալ Էմիրությունները յոթ փոքր շեյխությունների միություն է՝ Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Աջման, Ֆուջեյրա, Ռաս ալ Խեյմե և Օմ ալ Ղուվավեյուն , որոնք ձևավորվել են 1971 թվականի դեկտեմբերի 2-ին, Բրիտանիայից անկախանալուց հետո։Չնայած վերջին տարիներին գրանցված առաջընթացին, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակը դեռևս քննադատության է ենթարկվում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։Այս երկրներում մարդու իրավունքների երեք հիմնական դժվարություններ կարելի է դիտարկել: Այս երկրների ժողովուրդները հնարավորություն չունեն ազատ ընտրությունների միջոցով կառավարությունը փոխելու։Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի ժողովուրդները քաղաքացիական ազատությունների ոլորտում բազմաթիվ սահմանափակությունների դիմաց են կանգնած , ինչպիսիք են՝ խոսքի ազատությունը, լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը և ինտերնետին  հասանելիության ազատությունը: Նաև կատարվում է ընդդիմադիրների ապօրինի ձերբակալություններ ու բռնաճնշող   բանտարկություններ, որոնք տեղի են ունենում դատավարությունից առաջ։

 

ԱՄՆ-ն ​​և Սիոնիստական ​​ռեժիմը աջակցում են տոտալիտար կառավարություններին

 

Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսությունն արաբական աշխարհում՝ երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, իսկ երկրի հում նավթի արտահանումը 2011 թվականին օրական մոտ 2.395 միլիոն բարել էր,որը ԱՄԷ-ին դարձրեց  նավթ արտահանող չորրորդ երկիրը աշխարհում։ԱՄԷ-ն աշխարհում ունի  նավթի ամենամեծ պաշարներից մեկը և մեկ շնչի համար դրա համախառն ներքին արտադրությունը հավասար է Արևմտյան Եվրոպայի ամենահարուստ երկրներին, սակայն Դուբայի և Աբու Դաբիի երկնաքերերի և բարեկեցիկ կյանքի թիկունքում  նկատվում են համատարած աղքատության նշաններ: Սակայն Էմիրությունների իշխանությունները ջանք չեն խնայում այս իրավիճակը թաքցնելու համար , որպեսզի խուսափեն երկրի իմիջը արատավորելուց: Հյուսիսային էմիրանիստ քաղաքներում,ինչպես՝Ֆուջեյրաում, Օմ ալ-Ղուվավեյնում ,Աջմանում  և Ռաս ալ Խեյմեում , դասակարգային հսկայական բաց է նկատվում:

Այս իրավիճակում, հատկապես հաշվի առնելով նավթի առատ եկամուտները, պետք է հարցնել, թե ի՞նչ են  լինում այդ եկամուտները։

Այս եկամուտների մի մասը ծախսվում է իշխող ընտանիքի շքեղության և շռայլության վրա, իսկ մի մեծ մասը վատնվում է ԱՄԷ-ից դուրս։Օրինակ, վերջին տարիներին ԱՄԷ-ն ,ֆինանսապես և ռազմական առումով արաբական երկրներում հակադարձ հեղափոխությունների համար, որոնք արաբական գարուն կոչվող ժողովրդական ապստամբությունների թատերաբեմ էին, ենթադրությունից շատ ավելին է ծախսել և  այդ ծախսերը կոնկրետ ծախսվել են Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում և Սիրիայում:

ԱՄՆ-ի անկման գործընթացի ինտենսիվացմամբ և Պարսից ծոցի կառավարություններին, հատկապես ՝Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին այս երկրի աջակցության նվազմանը զուգահեռ, նվազել են նաև այս երկրների ջանքերը՝ Արևմտյան Ասիայի այլ երկրներում իրենց ապակառուցողական միջամտության առումով:

....

Փաստորեն, կարելի է ասել, որ ԱՄՆ-ը, Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում այլեւս գերակա ուժ չէ եւ չի կարող այս տարածաշրջանում առավել  ֆինանսական ու ռազմական ծախսեր կատարել ։ ԱՄՆ-ի պարտավորությունների կրճատմամբ, կնվազի նաև հետադիմական արաբ վարչակարգերի ռազմական և քաղաքական մանևրային դաշտը, և նրանք ստիպված կլինեն շրջադարձ կատարել  իրենց ապակառուցողական մոտեցումներում։ Օրինակ՝ նվազել է Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմական և լոգեստիկական աջակցությունը գեներալ Հաֆթարին, ով ազգայն միասնականության կառավարության  հիմնական ընդդիմադիրն է։ Ուստի ԱՄՆ-ի հզորության նվազմանը զուգահեռ, նվազում է նաև նրա հովանավորությունը իր տարածաշրջանային դաշնակիցների նկատմամբ։ Նման իրավիճակում և ժողովրդական հենակետի բացակայության պատճառով ենթահող է ստեղծվում Պարսից ծոցի առափնյա բռնապետական ​​վարչակարգերում ներքին բողոքների:

Բահրեյնում նաև իրավիճակը ավելի լավ չէ: Բահրեյնում ազգային բողոքները սկսվել են 2011 թվականի փետրվարի 14-ին, որոնք մեծ թվով քաղաքացիների  դուրս են բերել փողոց: Ցուցարարների քանակը իր գագաթնակետին հասավ նույն թվականի փետրվարի 22-ին և ավելի քան 100.000 ցուցարար համախմբվեց  «Լո Լո» հրապարակում՝ իր ազատության և արդարության ձայնը լսելի դարձնելու այն կառավարությանը,որը Անգլիայի այս տարածաշրջանից հեռանալով ,եղել է ժառանգական և միապետությամբ թույլ չի տվել ժողովուրդը իշխի իր ճակատագրին: Բահրեյնի ժողովրդի ապստամբությունը, ինչպես վերջին ապստամբությունների մեծ մասը, արմատավորված է բռնապետության  դեմ պայքարով: Բահրեյնում բացահայտորեն կիրառվում է խտրականություն՝ հաշվի առնելով, որ Բահրեյնի բնակչության ավելի քան յոթանասուն տոկոսը շիաներ են,Ալ-Խալիֆան Բահրեյնի բնակչության կառուցվածքը փոխելու համար, քաղաքացիություն է շնորհում Պակիստանի և արաբական երկրների սուննիներին: Փաստորեն Ալ-Խալիֆայի ռեժիմը Բահրեյնի քաղաքացիություն է տվել այն օտարերկրացիներին, ովքեր ծառայել են Բահրեյնի բանակում և սպանել այս երկրի անմեղ ժողովրդին:


Բահրեյնի ժողովրդի բողոքի ցույցերը՝ ըննդեմ այս երկրի ղեկավարների քաղաքականության

....

Թվում է, թե Բահրեյնի բռնապետության նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունը նշանակալի դեր է խաղացել Արևմտյան Ասիայում այս երկրի պահանջած արժեքների անկման առումով։ Բահրեյնի հեղափոխության ուսումնասիրությունը ապացուցում է, որ այս երկրի ժողովուրդը, որը երկար ժամանակ փորձում էր քաղաքական բարեփոխումներ իրականացնել այս երկրում, նախ ցանկանում էր փոխել այս երկրի սահմանադրությունը, որի հիման վրա կանցկացվեն խորհրդարանական ազատ ընտրություններ և խորհրդարանը իրավունք կունենա հարցում ուղղել թագավորին ,դա նշանակում է այդ երկրում հաստատել թագավորական սահմանադրական  համակարգ: Երկրորդ՝ թագավորն իրավունք չի ունենալ վարչապետին նշանակել ,որպես երկրի առաջին գործադիրի պաշտոնում և վարչապետը պետք է ընտրվի ժողովրդի քվեով և ընտրության միջոցով ,իսկ երկրի գործադիրը թագավորի կողմից նշանակված չլինի ,իսկ  խորհրդարանը վերահսկի կառավարությանը եւ նախարարները պետք է նրանից վստահության քվե ստանան: Վտարանդիների վերադարձը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքական կուսակցությունների ստեղծման արգելքի վերացումը, խոսքի և մամուլի ազատությունը, բոլոր խմբերի միջև հավասարությունը, այդ թվում՝ շիաների  և սուննիների միջև, ազատատենչների  ձերբակալությունը և գրաքննության վերացումը՝ցուցարարների այլ պահանջներն էին, սակայն այս առումով Վաշինգտոնը  հովանավորում էր  բռնապետությանը:

Բահրեյնին ,ԱՄՆ-ի հովանավորության  պատճառներից մեկը Բահրեյնի ղեկավարության հնազանդվելն է  սիոնիստական ​​ռեժիմին: Հիմնականում Բահրեյնի ժողովուրդը դեմ է Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորմանը։2020 թվականի հոկտեմբերին ,Բահրեյնի ռեժիմը ,սիոնիստական ​​ռեժիմի հետ համատեղ հայտարարություն է ստորագրել դիվանագիտական ​​և խաղաղ հարաբերություններ սկսելու մասին։
Այդ խնդիրը այդ երկրի ժողովրդի մեջ ձևավորեց ընդդիմություններ: Փետրվարի 14-ի հեղափոխության տարեդարձին ,հեղափոխական ժողովուրդը միաձայն վանկարկում էր իր  արդար և օրինական պահանջները և իր  ճակատագրի ինքնորոշումը, որին մինչ օրս պնդում է և հավատարիմ է դրան։Այսօր Բահրեյնի ժողովուրդն առավել քան երբևե  պահանջում է տապալել բռնակալությունը, բռնապետությունը և վերջ դնել Ալ Խալիֆայի օկուպացնող  և ռազմատենչ ռեժիմի իշխանությանը  , որը ընտանեկան փոքրաթիվ  խմբով  թալանում  է այս ժողովրդի հարստությունը և կարողականությունները:

Բահրեյնի ժողովրդի բողոքը Ալ-Խալիֆայի բռնապետական իշխանության  դեմ

Ուսումնասիրելով այս տարածաշրջանի բռնապետական ռեժիմների ներքին իրավիճակը ,իշարս  Բահրեյնի, պարզ է դառնում, որ այս երկրներում կան բազմաթիվ ներքին խնդիրներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների խախտումները, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության բացակայությունը,  և նման այլ խնդիրներ,որոնք մինչ այժմ լռության են մատնվել ԱՄՆ-ի հետ կոալիցիայի պատճառով: ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկմամբ և այս տարածաշրջանից նրա աստիճանական դուրսբերմամբ, ինչպես նաև նվազելով նրա պարտավորությունները այս տարածաշրջանի ռեժիմների նկատմամբ, այս երկրներում մեծանում է վարչակարգի փոփոխության համար ներքին բողոքի ակցիաների շրջանակը։