Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները (10)
https://parstoday.ir/hy/radio/world-i198150-Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_անկման_պատճառներն_ու_հետևանքները_(10)
Հանուն Աստծո, Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Շաբաթական եթեր հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Արևմտյան Ասիայում համաշխարհային այս հեգեմոնիայի հզորության անկման օրինակները։ Այս հաղորդաշարի շրջանակներում քննարկում ենք  Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման ազդեցությունը նրա դաշնակիցների միջամտողական վարքագծի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 09:24 Asia/Tehran

Հանուն Աստծո, Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Շաբաթական եթեր հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Արևմտյան Ասիայում համաշխարհային այս հեգեմոնիայի հզորության անկման օրինակները։ Այս հաղորդաշարի շրջանակներում քննարկում ենք  Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման ազդեցությունը նրա դաշնակիցների միջամտողական վարքագծի վրա:

Այս  հաղորդման ընթացքում  քննարկելու ենք  արևմտյան Ասիայի բռնապետական ​​վարչակարգերի, ներառյալ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Էմիրությունների որոշ գործողություները, որոնք կատարել են  Միացյալ Նահանգների աջակցությամբ  և կանաչ լույսով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ներկայումս այս տարածաշրջանում ԱՄՆ-ի անկմամբ , մտածում են  իրենց սխալ գործողությունները կարգավորելու  մասին։ Այս ռեժիմների ձեռնարկած  քայլերից , որոնք մեծացրել են հակամարտությունները տարածաշրջանում կարող ենք նշել Սաուդյան Արաբիայի ռազմական ագրեսիան Եմենում, Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը, Կատարի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը, Արաբական Միացյալ Էմիրությունների միջամտությունները Լիբիայում, Եմենում և  նունիսկ Թուրքիայում և Իրանի խաղաղ միջուկային ծրագրին ընդդիմանալը:

2011 թվականի մարտի 20-ին Սաուդյան Արաբիան օդային հարձակում սկսեց Եմենի ժողովրդի դեմ։ 2015 թվականին Օբամայի վարչակազմը միացավ Սաուդյան Արաբիայի կոալիցիային Եմենի դեմ պատերազմում։ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի կոալիցիա մտավ առանց Կոնգրեսի հավանության և ահաբեկչության և Ալ-Ղաիդայի դեմ պայքարի պատրվակով և հաստատեց Անվտանգության խորհրդի 2216 բանաձևը, Եմենի ժողովրդի դեմ սաուդյան կոալիցիայի ագրեսիվ գործողություններն արդարացնելու նպատակով։ Այս բանաձեւը հաստատվել է 2015 թվականի ապրիլի 14-ին եւ Անսարալլա ժողովրդական շարժումը հռչակել ահաբեկչական խմբավորում։ Հասկանալի է, որ Եմենը սպառնալիք չէ Միացյալ Նահանգների համար, սակայն հութիներն ունեն ժողովրդական բազա և Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Ըստ New York Times-ի՝ Սաուդյան Արաբիայի կոալիցիան սով է պատճառել առնվազն ութ միլիոն եմենցիների , մեկ միլիոն մարդ տառապում է խոլերայով, իսկ երկու միլիոն մարդ տեղահանվել է։

Մարդու իրավունքի փորձագետները կարծում են, որ Եմենի պատերազմում հազարավոր մարդկանց սպանությունը ռազմական հանցագործություն է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ-ի կողմից Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմին սատարելու պատճառներից մեկն այս երկրին ռազմական զենքի վաճառքն է։ Էնթոնի Բլինքենը, ով 2015 թվականին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր, ասել էր. «Այս երկիրը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին վաճառել է մոտ 8 միլիարդ դոլարի զենք, որից միայն 7 միլիարդ դոլարը գնել է Սաուդյան Արաբիան։ Կասկածից վեր է, որ առանց Սաուդյան կոալիցիայի ամերիկյան աջակցության պատերազմը Եմենում չէր կարող սկսվել և շարունակվել ութ տարի։

Արևմտյան Ասիայից աստիճանական դուրս գալու ռազմավարական որոշումը նկատի առնելով փոխվել է ԱՄՆ-ի տեսակետը։ 2020 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի կոալիցիային ռազմական օգնությունը  և առաջադեմ զենքերի վաճառքը կրճատելով, նա որոշել է օգնել Ռիադին պաշտպանվել իրանական զենքի օգտագործմամբ հրթիռային հարձակումներից: Փաստորեն, ԱՄՆ-ն հասկացել է, որ այլեւս հնարավորություն չունի աջակցելու Պարսից ծոցի արաբական երկրներին։ Նա ամերիկացի դիվանագետին ասել է. «Աշխարհին ասեք, որ ԱՄՆ-ն վերադարձել է դիվանագիտական ​​սեղանի շուրջ»։

ԱՄՆ-ի աջակցությամբ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի բռնապետական ​​ռեժիմների ձեռնարկած մյուս միջոցներից է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը։ Տարօրինակ կարող է թվալ, որ արաբական որոշ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, որոնք Սիոնիստական ​​ռեժիմի թշնամիներ էին, ձգտում են կարգավորել հարաբերություններն այս ռեժիմի հետ։ Նշենք, որ արաբ որոշ կառավարիչների հավատարմությունն Ամերիկային  ու կախվածությունն այդ երկրից  և որ Սպիտակ տան շահերը, սեփական ժողովրդի շահերի ու ցանկությունների փոխարեն, ամենակարևոր գործոններն են, որոնք ձևավորում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականության վարքագիծը ուժերի հարաբերակցության վրա։ Իրականում հենց ուժերի հարաբերակցությունն է ձեւավորել այս տարածաշրջանում գոյություն ունեցող կարգը։

Ազդվելով վերջին երկու տասնամյակների զարգացումներից, այդ թվում՝ Իրաքում Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից և այս երկրում ժողովրդական կառավարության հաստատումից, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում 2011թ. Արաբական գարնան ձևավորմամբ և Իրանի Իսլամական Հանրապետությունը և արևմտյան երկրների միջև ՀԳՀԾ-ի բանակցություններով, առաջացրել են հավասարակշռությունը՝ հօգուտ Իրանի և ի վնաս Սաուդյան Արաբիայի և նրա տարածաշրջանային դաշնակիցների։

Ամերիկայի ազդեցության ներքո Իրանի Իսլամական Հանրապետության և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ հավասարակշռություն հաստատելու համար այս տարածաշրջանի բռնապետական ​​ռեժիմների լուծումներից մեկը Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումն էր։

Անցած տասնամյակներում Սաուդյան Արաբիան հետևել է տարածաշրջանում իր հզորության և ազդեցությունը մեծացնելու քաղաքականությանը։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ձևավորումը և փոխզիջումային առանցքի ամրապնդման փորձը եղել է այդ ջանքերից կարևորագույններից մեկը։ 2011 թվականից արաբական աշխարհում ժողովրդական ապստամբության սկսվելուց և տարածաշրջանային ճգնաժամերի տարածումից և արտաքին քաղաքականության մեջ  Ռիադի ագրեսիվ մոտեցումից հետո Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային կոալիցիան ուժեղացավ և զարգացավ։ Սիրիայում և Իրաքում թաքֆիրների պարտությունից, դիմադրության առանցքի հաղթանակից, Եմենում Սաուդյան կոալիցիայի պարտությունից և Արևմտյան Ասիայում ամերիկյան հեգեմոնիայի անկումից ազդված՝ տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցները հասկացան, որ Վաշինգտոնի համար կարևորն  Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական շահերը ապահովելն է։

2023 թվականից սկսած արտաքին քաղաքական ավանդական մոտեցումների միտումը և Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ համագործակցության զարգացումը գրավել են Պարսից ծոցի արաբական որոշ երկրների ուշադրությունը։ Այս հարցը վկայում է Արևմտյան Ասիայում նոր տարածաշրջանային կարգի անցման և  տարածաշրջանումԱմերիկայի անկման մասին:

ԱՄՆ-ի անկումն աշխարհում, հատկապես Արևմտյան Ասիայում, նույնպես խորացնում է Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական գոյության վատթարացման հեռանկարը: Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, վերլուծաբան Մոհամմադ Սաիդ Էդրիսն ասում է.«Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի ռեժիմը տեղյակ է այս ռեժիմի հետ հարաբերություններում ամերիկյան ռազմավարության մասին, որը հատուկ հարաբերություն է և դրանից է կախված Թել Ավիվի ռեժիմի գոյությունը և միշտ աջակցություն է ստանում Միացյալ Նահանգներից։ Բայց Իսրայելի ռազմավարական միտքը ստիպում է նրան զգալ վտանգը և անընդհատ վերանայել այդ հարաբերությունները՝ վախենալով վնասել այդ հարաբերություններին, որովհետև Թել Ավիվի ղեկավարները դա համարում են լուրջ և կենսական սպառնալիք իրենց գոյության, կայունության և անվտանգության համար։ Իսրայելի ռեժիմի վախի դրդապատճառներից մեկը Արևմտյան Ասիայի ճգնաժամերի հետ կապված Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերությունների փոփոխությունն ու զարգացումն է։ Ռեժիմը հասկացել է, որ ԱՄՆ-ի հզորությունը անկում է ապրել, և նրա հեգեմոնիան աշխարհում վերացել է, և ի հայտ են եկել համաշխարհային տերություններ և Եվ նրանք կարող են ստեղծել բազմաբևեռ աշխարհ: Այդ կառավարություններն են Ռուսաստանը և Չինաստանը։