Հայացք՝ Tik Tok-ին և որոշ երկրներում դրա արգելափակման խնդրին
https://parstoday.ir/hy/radio/world-i198408-Հայացք_tik_tok_ին_և_որոշ_երկրներում_դրա_արգելափակման_խնդրին
Չինական սիրված Tik Tok սոցիալական հարթակը, այժմ դարձել է շատերի մտահոգությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում և ստիպել է պետական ​​այրերին հակադարձ քայլերի:Նրանք սկսել են սահմանափակել օգտատերերի տվյալների կառավարումը և մեծացնում են այս հավելվածի նկատմամբ վերահսկողությունը, օրինակ՝ Facebook-ի կամ Instagram-ի համեմատությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2023 03:33 Asia/Tehran

Չինական սիրված Tik Tok սոցիալական հարթակը, այժմ դարձել է շատերի մտահոգությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում և ստիպել է պետական ​​այրերին հակադարձ քայլերի:Նրանք սկսել են սահմանափակել օգտատերերի տվյալների կառավարումը և մեծացնում են այս հավելվածի նկատմամբ վերահսկողությունը, օրինակ՝ Facebook-ի կամ Instagram-ի համեմատությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երեք  ամերիկացիներից մեկը  օգտվում է «Tik Tok» սոցիալական ցանցից, և ավելի քան հարյուր միլիոն ամերիկացիներ այն ներբեռնել են իրենց բջջային հեռախոսներում։Վերջին չորս տարիներին Tik Tok-ը նրանով հանդերձ, որ արգելափակվել է ԱՄՆ-ում ,սակայն շարունակում է իր աշխատանքը և այժմ ամերիկյան իշխանությունների համար սպառնալիքն ավելի լուրջ է թվում, քան երբևէ։

Forbes-պարբերաթերթը վերջերս հաղորդել  է, որ ամերիկյան երկու գործակալություններ ակտիվորեն քննարկում  են ,Tik Tok-ի մայր ընկերություն ՝ByteDance-ը ։ Մի քանի ամիս առաջ մի զեկույցում նշվեց, որ Tik Tok-ի աշխատակիցներն այն օգտագործում են ԱՄՆ-ում տեղակայված լրագրողներին լրտեսելու համար, և այժմ  Արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն( FBI) այդ պատճառով սկսել են իրենց հետաքննությունը։

New York Times-ը և այլ լրատվամիջոցներ հաստատել են Forbes-ի զեկույցը և բացատրել, որ Արդարադատության նախարարության Քրեական բաժնի խարդախության բաժինը աշխատում է ՀԴԲ-ի և Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ-ի  դատախազի հետ՝ հետաքննելու օգտատերերի անձնական տարածքի գաղտնիության խախտումները:

ByteDance-ն իր ներքին հետաքննության ընթացքում նաև պարզել է, որ որոշ աշխատակիցների հասանելի են եղել Tik Tok-ում ամերիկացի լրագրողների հաշիվների հետ կապված տվյալները։ Աշխատակիցներից, ովքեր ներգրավված էին այս հարցում և հետագայում աշխատանքից ազատվեցին, երկուսը Չինաստանում անդամակցում էին այս ընկերության աշխատանքների մի բաժնին:

Անվտանգության հարցով մի հետազոտող ասում է. «Tik Tok-ի, iOS տարբերակի ներծրագրային բրոսըրը արտաքին կայքերում օգտագործում է JavaScript, որի միջոցով այն կարող է հետևել օգտատերերի բոլոր մուտքագրված տվյալներին, ինչպես նաև գաղտնաբառերին և վարկային քարտերի համարներին:

Բացի այդ, 2020 թվականին բացահայտվեց, որ Tik Tok-ը հասանելիություն է ունեցել  իր օգտատերերի clipboard-ին  և այժմ կրկին հայտարարվել է,որ այս սոցիալական ցանցը հետևում է իր օգտատերերին :

Ֆելիքս Քրաուս անունով անվտանգորթյան մի հետազոտողի խոսքով՝ամեն անգամ երբ օգտատերերը մի լինք  են բացում Tik Tok-ի մեջ ,այդ ծրագիրը իրավունք ունի այդ վեբ ցանցում քննարկել օգտատիրոջ բոլոր աշխատանքները: Օրինակ, այն կարող է հայտնաբերել այն ամենը, ինչը օգտատերը գրում է, ինչպես նաև ճանաչել կոճակների և հղումների վրա նրա սեղմումները:

Tik Tok-ը սոցիալական հարթակ է, որը 2016 թվականի սեպտեմբերին , առաջին անգամ գործարկվել է Չինաստանում Duyin (抖音) անունով, իսկ  2017 թվականին գործարկվել է Չինաստանից դուրս , Tik Tok անունով:TikTok-ը օգտատերերին թույլ է տալիս ստեղծել 3-ից 60 վայրկյան տևողությամբ շատ կարճ երաժշտական տեսահոլովակներ:

2020 թվականից ի վեր որոշ երկրներ մտահոգություններ են հայտնել, և նրանք սպառնացել են փակել այն, իրենց երկրներում: Հենց այդ ժամանակաշրջանից  TikTok-ն ու նրա սեփականատերը՝ ByteDance-ընկերությունը, մանրադիտակի տակ են ։

TikTok-ը վերջերս հայտարարեց, որ Բայդենի կառավարությունը պահանջ է  ներկայացրել TikTok-ի չինացի սեփականատերերին, վաճառել սիրված  վիդեո ափլիքեյշնի  բաժնետոմսերը, հակառակ դեպքում ,ԱՄՆ-ում հավանական  արգելքի կհանդիպեն: ԱՄՆ –ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին փորձել էր արգելել TikTok-ը, սակայն պարտվել էր ԱՄՆ-ի դատարաններում։

Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ընդունել է նոր օրենք, որը թույլ է տալիս Սպիտակ տանը արգելել TikTok-ը կամ արտասահմանյան այլ տեխնոլոգիանեը, եթե դրանք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար: Իհարկե, որոշ երկրներ և պետական ​​այլ կառույցներ նույնպես նման որոշում են ընդունել: Ինչպես օրինակ Հնդկաստանը, 2020 թվականի հունիսին բոլոր կառույցներում արգելեց TikTok-ը և չինական տասնյակ այլ Ափլիքեյշններ  ,այն հավակնությամբ  , որ դրանք պոտենցիալ վնասակար են երկրի անվտանգության և ամբողջականության համար:

TikTok-ն , այն պատճառով, որ Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ անբարոյական և անպարկեշտ բովանդակություն է պարունակում , առնվազն չորս անգամ արգելվել է, ընդ որում վերջին արգելքը ավարտվել է նոյեմբերին:

Նույնպես մի շարք երկրներում ,ինչպես՝ Բելգիայում, Կանադայում, Թայվանում, ԱՄՆ-ի որոշ  նահանգներում և այդ երկրի կրթական որոշ  հաստատություններում, Եվրո խորհրդարանում և հանձնաժողովներում, Անգլիայում և Շոտլանդիայում և  Նոր Զելանդիայում, արգելված է Tik Tok ծրագրաշարի օգտագործումը պետական ​​աշխատողների համար:Գրեթե բոլոր այս երկրներում հիմնական մտահոգությունը ՝անձնական տարածք ներխուժումը և կիբեր անվտանգությունն է կապված ՝այս ծրագրաշարի տեսանյութերի փոխանակման ծրագրի հետ:

Tik Tok-ի ղեկավարներն ասում են, որ երկար ժամանակ է, ինչ տվյալներ չեն կիսում Չինաստանի կառավարության հետ, սակայն աշխարհի շատ երկրներ չեն ընդունում  այս խոսքերը։ Չնայած Tik Tok-ի  հիմնական գրասենյակը գտնվում է Պեկինում,սակայն  նրանք ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր ունեն ԱՄՆ-ում, և ավելի քան 10,000 աշխատակից իրենց մայր ընկերությունում՝ ByteDance-ում: Անվտանգության այս մտահոգությունների մի մասը պայմանավորված է այս ընկերության անցյալի հետ: Ինչպես օրինակ՝ 2018 թվականին, ընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրեն և հիմնադիր Չժեն Յիմինգը ստիպված եղավ ինքնաքննադատական ​​ներողություն հրապարակել այն բանից հետո, երբ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը ստիպեց նրանց ոչ ակտիվ դարձնել  ընկերության ծրագրերից մեկը և խոստացավ  «խորը համագործակցություն» ունենալ երկրի հզոր իշխանության հետ։

Վերջին ուսումնասիրությունները ապացուցում են , որ Tik Tok-ի և ByteDance-ի աշխատակիցները կարող են ձեռքով վերահսկել այն բովանդակությունը, որը հրապարակվում և գովազդվում է «դու» ալգորիթմի միջոցով: Այս տարվա սկզբին բացահայտվեց, որ TikTok-ը հաճախակի գովազդում է տեսանյութեր՝ գրավելու հանրաճանաչ մարդկանց և ապրանքանիշերին և նրանց մասնակցությունը ապահովել ,հիմնվելով տեսանյութերի դիտումներին: Հիմնական մտահոգությունը հետևյալն է, որ այնտեղ գոյություն ունի ամեն ինչ, ներառյալ կառավարական քարոզչություն և կեղծ լուրեր:

ԱՄՆ-ի կոնգրեսականները միառժամանակ առաջ ByteDance-ի գլխավոր տնօրենին ամբաստանեցին թե՝Չինաստանի կառավարությունը ներթափանցել է այս ընկերություն և հավակնեցին ,որ այս պլատֆորմը վնասում է երեխաների ու երիտասարդների հոգեկան առողջությանը: Bytedance-ի գործադիր տնօրենը հինգ ժամ տևած հանդիպման ժամանակ բազմիցս հայտարարել է, որ ընկերությունը Չինաստանի կառավարության հետ  չի կիսում օգտատերերի տվյալները և այս երկրի վերահսկողության տակ չէ: Փաստորեն, նա բացատրեց, որ ամերիկացի օգտատերերի տեղեկությունները  այժմ պահպանվում են ԱՄՆ-ում, ամերիկյան ընկերության սերվերների մեջ՝ ամերիկյան անձնակազմի օգնությամբ։

Բայց որոշ պատգամավորներ չընդունեցին այս խոսքերը և մեղադրեցին այս սոցիալական ցանցին վնասակար բովանդակություն տարածելու մեջ, այդ թվում՝ սննդի, թմրանյութերի օգտագործման և երեխաների նկատմամբ սեռական բռնության ոլորտում։ Միաժամանակ «Շու Չուն» հավակնեց , որ այդ հարցերը շատ բարդ են և միայն չեն առնչվում  Tik Tok-ի  հետ։

 

Բայց անկախ այս աղմուկներից, պետք է իմանալ, որ ԱՄՆ-ի ներկայիս գործողությունն ավելի շատ քաղաքական նկատառում է, և նրանք այս սոցիալական ցանցի արգելումը հիմնավորում են երկու պատճառներով: Նախ,այն ,որ  Tik Tok-ը հավաքում է օգտատերերի անձնական տվյալները և լրտեսում նրանց և սպառնում է երկրների ազգային անվտանգությանը։ Երկրորդ՝ Չինաստանի կառավարությունն այն օգտագործում է կեղծ տեղեկություններ տարածելու համար և այս սոցիալական ցանցի միջոցով միջամտում է արևմտյան երկրների ընտրական գործընթացին։

Որոշ փորձագետներ կարծում են, որ երկու պատճառներն էլ ներկայացվել են առանց տվյալների և  դրանց  նպատակը ՝քաղաքական շանտաժն է և Պեկինին ստիպել, զիջումների գնալ Չինաստանի և ԱՄՆ-ի գլոբալ մրցակցության մեջ։ 

Ինչ վերաբերում է առաջին պատճառին, ապա բոլորին հայտնի է, որ սոցիալական այլ ցանցեր, ինչպիսիք են՝ «Facebook»-ը, «Twitter»-ը և «Instagram»-ը, հավաքում են իրենց օգտատերերի տվյալները, և այս տեղեկատվության միջոցով և օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, նրանք ճշտորոշում  են օգտատերերի վերաբերմունքը ու նախասիրությունները և դրա հիման վրա քաղաքականություն են մշակում։

Երկրորդ պատճառի վերաբերյալ պետք է ասել, որ «TikTok»-ին պատերազմ հայտարարելը կարելի է վերլուծել ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Չինաստանի դեմ գլոբալ մրցակցության համատեքստում։ԱՄՆ-ի հասարակության կատարյալ քաղաքական և կուսակցական մթնոլորտում , «TikTok»-ի ցանկացած պաշտպանություն համարվում է թուլություն և դավաճանություն, և քաղաքական գործիչները կվճարեն նման պաշտպանության գինը գալիք ընտրություններում։

Իսկ ո՞րն է իրականությունը

Իրականությունը հետևյալն է ,որ սոցցանցերը մեր մասին բազմաթիվ տեղեկություններ ունեն: Այն մասին թե՝որքա՞ն և ինչքան ժամանակ ենք դիտում որոշակի ֆիլմ, ի՞նչ համատեքստում ենք տեսակետներ հայտնում կամ հետաքրքրություն ցուցաբերում դրա նկատմամբ, իսկ եթե մենք ունենք օգտատիրոջ հաշիվ, նրանք գիտեն մեր տարիքը, սեռը, բնակության  վայրը, և նույնիսկ գիտեն մեր մուտքագրման երանգն  ու ռիթմը։Այս Ափլիքեյշնում առկա qուքիները վերահսկում և դիտարկում են մեր գործունեությունը ինտերնետի ցանկացած այլ վայրում:

Օրեր առաջ Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը «լիարժեք հասանելիություն» ունի այս սոցիալական ցանցի օգտատերերի տեղեկատվությանը։

Այս զրույցում նա հայտարարել էր. «ԱՄՆ-ի կառավարությունը լիարժեք հասանելիություն ունի այս սոցիալական ցանցի օգտատերերի տեղեկատվությանն ու անձնական հաղորդագրություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի պետական  կազմակերպությունները  լիարժեք և գործնական հասանելիություն ունեն Twitter-ում տեղի ունեցող   բոլոր իրադարձություններին,դա խենթանալու բան է»:

Իպատասխան այն հարցին, թե՝ արդյո՞ք այս հասանելիությունը ներառում է անձնական (ուղիղ) հաղորդագրություններ՞, նա շեշտեց.«Այօ»:

Մասկը նաև մտահոգություն է հայտնել արհեստական ​​ինտելեկտի վերջին ալիքի կապակցությամբ՝ ասելով, որ այս տեխնոլոգիան կարող է ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը։