Հայացք՝ Tik Tok-ին և որոշ երկրներում դրա արգելափակման խնդրին
Չինական սիրված Tik Tok սոցիալական հարթակը, այժմ դարձել է շատերի մտահոգությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում և ստիպել է պետական այրերին հակադարձ քայլերի:Նրանք սկսել են սահմանափակել օգտատերերի տվյալների կառավարումը և մեծացնում են այս հավելվածի նկատմամբ վերահսկողությունը, օրինակ՝ Facebook-ի կամ Instagram-ի համեմատությամբ:
Վերջին տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երեք ամերիկացիներից մեկը օգտվում է «Tik Tok» սոցիալական ցանցից, և ավելի քան հարյուր միլիոն ամերիկացիներ այն ներբեռնել են իրենց բջջային հեռախոսներում։Վերջին չորս տարիներին Tik Tok-ը նրանով հանդերձ, որ արգելափակվել է ԱՄՆ-ում ,սակայն շարունակում է իր աշխատանքը և այժմ ամերիկյան իշխանությունների համար սպառնալիքն ավելի լուրջ է թվում, քան երբևէ։
Forbes-պարբերաթերթը վերջերս հաղորդել է, որ ամերիկյան երկու գործակալություններ ակտիվորեն քննարկում են ,Tik Tok-ի մայր ընկերություն ՝ByteDance-ը ։ Մի քանի ամիս առաջ մի զեկույցում նշվեց, որ Tik Tok-ի աշխատակիցներն այն օգտագործում են ԱՄՆ-ում տեղակայված լրագրողներին լրտեսելու համար, և այժմ Արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն( FBI) այդ պատճառով սկսել են իրենց հետաքննությունը։
New York Times-ը և այլ լրատվամիջոցներ հաստատել են Forbes-ի զեկույցը և բացատրել, որ Արդարադատության նախարարության Քրեական բաժնի խարդախության բաժինը աշխատում է ՀԴԲ-ի և Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ-ի դատախազի հետ՝ հետաքննելու օգտատերերի անձնական տարածքի գաղտնիության խախտումները:
ByteDance-ն իր ներքին հետաքննության ընթացքում նաև պարզել է, որ որոշ աշխատակիցների հասանելի են եղել Tik Tok-ում ամերիկացի լրագրողների հաշիվների հետ կապված տվյալները։ Աշխատակիցներից, ովքեր ներգրավված էին այս հարցում և հետագայում աշխատանքից ազատվեցին, երկուսը Չինաստանում անդամակցում էին այս ընկերության աշխատանքների մի բաժնին:
Անվտանգության հարցով մի հետազոտող ասում է. «Tik Tok-ի, iOS տարբերակի ներծրագրային բրոսըրը արտաքին կայքերում օգտագործում է JavaScript, որի միջոցով այն կարող է հետևել օգտատերերի բոլոր մուտքագրված տվյալներին, ինչպես նաև գաղտնաբառերին և վարկային քարտերի համարներին:
Բացի այդ, 2020 թվականին բացահայտվեց, որ Tik Tok-ը հասանելիություն է ունեցել իր օգտատերերի clipboard-ին և այժմ կրկին հայտարարվել է,որ այս սոցիալական ցանցը հետևում է իր օգտատերերին :
Ֆելիքս Քրաուս անունով անվտանգորթյան մի հետազոտողի խոսքով՝ամեն անգամ երբ օգտատերերը մի լինք են բացում Tik Tok-ի մեջ ,այդ ծրագիրը իրավունք ունի այդ վեբ ցանցում քննարկել օգտատիրոջ բոլոր աշխատանքները: Օրինակ, այն կարող է հայտնաբերել այն ամենը, ինչը օգտատերը գրում է, ինչպես նաև ճանաչել կոճակների և հղումների վրա նրա սեղմումները:
Tik Tok-ը սոցիալական հարթակ է, որը 2016 թվականի սեպտեմբերին , առաջին անգամ գործարկվել է Չինաստանում Duyin (抖音) անունով, իսկ 2017 թվականին գործարկվել է Չինաստանից դուրս , Tik Tok անունով:TikTok-ը օգտատերերին թույլ է տալիս ստեղծել 3-ից 60 վայրկյան տևողությամբ շատ կարճ երաժշտական տեսահոլովակներ:
2020 թվականից ի վեր որոշ երկրներ մտահոգություններ են հայտնել, և նրանք սպառնացել են փակել այն, իրենց երկրներում: Հենց այդ ժամանակաշրջանից TikTok-ն ու նրա սեփականատերը՝ ByteDance-ընկերությունը, մանրադիտակի տակ են ։
TikTok-ը վերջերս հայտարարեց, որ Բայդենի կառավարությունը պահանջ է ներկայացրել TikTok-ի չինացի սեփականատերերին, վաճառել սիրված վիդեո ափլիքեյշնի բաժնետոմսերը, հակառակ դեպքում ,ԱՄՆ-ում հավանական արգելքի կհանդիպեն: ԱՄՆ –ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին փորձել էր արգելել TikTok-ը, սակայն պարտվել էր ԱՄՆ-ի դատարաններում։
Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ընդունել է նոր օրենք, որը թույլ է տալիս Սպիտակ տանը արգելել TikTok-ը կամ արտասահմանյան այլ տեխնոլոգիանեը, եթե դրանք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար: Իհարկե, որոշ երկրներ և պետական այլ կառույցներ նույնպես նման որոշում են ընդունել: Ինչպես օրինակ Հնդկաստանը, 2020 թվականի հունիսին բոլոր կառույցներում արգելեց TikTok-ը և չինական տասնյակ այլ Ափլիքեյշններ ,այն հավակնությամբ , որ դրանք պոտենցիալ վնասակար են երկրի անվտանգության և ամբողջականության համար:
TikTok-ն , այն պատճառով, որ Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ անբարոյական և անպարկեշտ բովանդակություն է պարունակում , առնվազն չորս անգամ արգելվել է, ընդ որում վերջին արգելքը ավարտվել է նոյեմբերին:
Նույնպես մի շարք երկրներում ,ինչպես՝ Բելգիայում, Կանադայում, Թայվանում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում և այդ երկրի կրթական որոշ հաստատություններում, Եվրո խորհրդարանում և հանձնաժողովներում, Անգլիայում և Շոտլանդիայում և Նոր Զելանդիայում, արգելված է Tik Tok ծրագրաշարի օգտագործումը պետական աշխատողների համար:Գրեթե բոլոր այս երկրներում հիմնական մտահոգությունը ՝անձնական տարածք ներխուժումը և կիբեր անվտանգությունն է կապված ՝այս ծրագրաշարի տեսանյութերի փոխանակման ծրագրի հետ:
Tik Tok-ի ղեկավարներն ասում են, որ երկար ժամանակ է, ինչ տվյալներ չեն կիսում Չինաստանի կառավարության հետ, սակայն աշխարհի շատ երկրներ չեն ընդունում այս խոսքերը։ Չնայած Tik Tok-ի հիմնական գրասենյակը գտնվում է Պեկինում,սակայն նրանք ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր ունեն ԱՄՆ-ում, և ավելի քան 10,000 աշխատակից իրենց մայր ընկերությունում՝ ByteDance-ում: Անվտանգության այս մտահոգությունների մի մասը պայմանավորված է այս ընկերության անցյալի հետ: Ինչպես օրինակ՝ 2018 թվականին, ընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրեն և հիմնադիր Չժեն Յիմինգը ստիպված եղավ ինքնաքննադատական ներողություն հրապարակել այն բանից հետո, երբ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ստիպեց նրանց ոչ ակտիվ դարձնել ընկերության ծրագրերից մեկը և խոստացավ «խորը համագործակցություն» ունենալ երկրի հզոր իշխանության հետ։
Վերջին ուսումնասիրությունները ապացուցում են , որ Tik Tok-ի և ByteDance-ի աշխատակիցները կարող են ձեռքով վերահսկել այն բովանդակությունը, որը հրապարակվում և գովազդվում է «դու» ալգորիթմի միջոցով: Այս տարվա սկզբին բացահայտվեց, որ TikTok-ը հաճախակի գովազդում է տեսանյութեր՝ գրավելու հանրաճանաչ մարդկանց և ապրանքանիշերին և նրանց մասնակցությունը ապահովել ,հիմնվելով տեսանյութերի դիտումներին: Հիմնական մտահոգությունը հետևյալն է, որ այնտեղ գոյություն ունի ամեն ինչ, ներառյալ կառավարական քարոզչություն և կեղծ լուրեր:
ԱՄՆ-ի կոնգրեսականները միառժամանակ առաջ ByteDance-ի գլխավոր տնօրենին ամբաստանեցին թե՝Չինաստանի կառավարությունը ներթափանցել է այս ընկերություն և հավակնեցին ,որ այս պլատֆորմը վնասում է երեխաների ու երիտասարդների հոգեկան առողջությանը: Bytedance-ի գործադիր տնօրենը հինգ ժամ տևած հանդիպման ժամանակ բազմիցս հայտարարել է, որ ընկերությունը Չինաստանի կառավարության հետ չի կիսում օգտատերերի տվյալները և այս երկրի վերահսկողության տակ չէ: Փաստորեն, նա բացատրեց, որ ամերիկացի օգտատերերի տեղեկությունները այժմ պահպանվում են ԱՄՆ-ում, ամերիկյան ընկերության սերվերների մեջ՝ ամերիկյան անձնակազմի օգնությամբ։
Բայց որոշ պատգամավորներ չընդունեցին այս խոսքերը և մեղադրեցին այս սոցիալական ցանցին վնասակար բովանդակություն տարածելու մեջ, այդ թվում՝ սննդի, թմրանյութերի օգտագործման և երեխաների նկատմամբ սեռական բռնության ոլորտում։ Միաժամանակ «Շու Չուն» հավակնեց , որ այդ հարցերը շատ բարդ են և միայն չեն առնչվում Tik Tok-ի հետ։
Բայց անկախ այս աղմուկներից, պետք է իմանալ, որ ԱՄՆ-ի ներկայիս գործողությունն ավելի շատ քաղաքական նկատառում է, և նրանք այս սոցիալական ցանցի արգելումը հիմնավորում են երկու պատճառներով: Նախ,այն ,որ Tik Tok-ը հավաքում է օգտատերերի անձնական տվյալները և լրտեսում նրանց և սպառնում է երկրների ազգային անվտանգությանը։ Երկրորդ՝ Չինաստանի կառավարությունն այն օգտագործում է կեղծ տեղեկություններ տարածելու համար և այս սոցիալական ցանցի միջոցով միջամտում է արևմտյան երկրների ընտրական գործընթացին։
Որոշ փորձագետներ կարծում են, որ երկու պատճառներն էլ ներկայացվել են առանց տվյալների և դրանց նպատակը ՝քաղաքական շանտաժն է և Պեկինին ստիպել, զիջումների գնալ Չինաստանի և ԱՄՆ-ի գլոբալ մրցակցության մեջ։
Ինչ վերաբերում է առաջին պատճառին, ապա բոլորին հայտնի է, որ սոցիալական այլ ցանցեր, ինչպիսիք են՝ «Facebook»-ը, «Twitter»-ը և «Instagram»-ը, հավաքում են իրենց օգտատերերի տվյալները, և այս տեղեկատվության միջոցով և օգտագործելով արհեստական ինտելեկտը, նրանք ճշտորոշում են օգտատերերի վերաբերմունքը ու նախասիրությունները և դրա հիման վրա քաղաքականություն են մշակում։
Երկրորդ պատճառի վերաբերյալ պետք է ասել, որ «TikTok»-ին պատերազմ հայտարարելը կարելի է վերլուծել ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Չինաստանի դեմ գլոբալ մրցակցության համատեքստում։ԱՄՆ-ի հասարակության կատարյալ քաղաքական և կուսակցական մթնոլորտում , «TikTok»-ի ցանկացած պաշտպանություն համարվում է թուլություն և դավաճանություն, և քաղաքական գործիչները կվճարեն նման պաշտպանության գինը գալիք ընտրություններում։
Իսկ ո՞րն է իրականությունը
Իրականությունը հետևյալն է ,որ սոցցանցերը մեր մասին բազմաթիվ տեղեկություններ ունեն: Այն մասին թե՝որքա՞ն և ինչքան ժամանակ ենք դիտում որոշակի ֆիլմ, ի՞նչ համատեքստում ենք տեսակետներ հայտնում կամ հետաքրքրություն ցուցաբերում դրա նկատմամբ, իսկ եթե մենք ունենք օգտատիրոջ հաշիվ, նրանք գիտեն մեր տարիքը, սեռը, բնակության վայրը, և նույնիսկ գիտեն մեր մուտքագրման երանգն ու ռիթմը։Այս Ափլիքեյշնում առկա qուքիները վերահսկում և դիտարկում են մեր գործունեությունը ինտերնետի ցանկացած այլ վայրում:
Օրեր առաջ Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը «լիարժեք հասանելիություն» ունի այս սոցիալական ցանցի օգտատերերի տեղեկատվությանը։
Այս զրույցում նա հայտարարել էր. «ԱՄՆ-ի կառավարությունը լիարժեք հասանելիություն ունի այս սոցիալական ցանցի օգտատերերի տեղեկատվությանն ու անձնական հաղորդագրություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի պետական կազմակերպությունները լիարժեք և գործնական հասանելիություն ունեն Twitter-ում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին,դա խենթանալու բան է»:
Իպատասխան այն հարցին, թե՝ արդյո՞ք այս հասանելիությունը ներառում է անձնական (ուղիղ) հաղորդագրություններ՞, նա շեշտեց.«Այօ»:
Մասկը նաև մտահոգություն է հայտնել արհեստական ինտելեկտի վերջին ալիքի կապակցությամբ՝ ասելով, որ այս տեխնոլոգիան կարող է ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը։