Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը(8)
https://parstoday.ir/hy/radio/world-i198478-Սիոնիստական_ռեժիմի_պետական_ահաբեկչությունը(8)
Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք որպես պետական ահաբեկչություն Սիոնիստական ռեժիմին միջազգային հետապնդման ենթարկելու անհրաժեշտությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2023 05:02 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք որպես պետական ահաբեկչություն Սիոնիստական ռեժիմին միջազգային հետապնդման ենթարկելու անհրաժեշտությանը:

Մոսադի և Սիոնիստական ​​ռեժիմի գործակալների մասնակցությունն Իրանի և աշխարհի միջուկային գիտնականների սպանությանը գաղտնիք չէ։ Իրավական փաստաթղթերը ցույց են տալիս Մոսադի և Սիոնիստական ​​ռեժիմի գործակալների մասնակցությունը Իրանում և այլ իսլամական երկրներում միջուկային գիտնականների սպանությանը։ Դատապարտելով իսրայելական ռեժիմի կողմից իրանցի գիտնականների սպանությունը՝ Թեհրանը բազմիցս միջազգային կառույցներին կոչ է արել վճռականորեն գործել նման հանցագործությունները դատապարտելու հարցում  և  խիստ բանաձևեր ընդունել այս ռեժիմի դեմ ։ Նաև բոլոր այն երկրները, որոնց գիտնականները սպանվել են իսրայելական գործակալների կողմից, կարող են դիմել միջազգային կառույցներին և վկայակոչելով իրավական սկզբունքներն ու դատական ​​ընթացակարգերը, պահանջել պատժել միջուկային գիտնականների սպանության մեջ ներգրավված գործակալներին։

Պետական ​​ահաբեկչության պատճառով Սիոնիստական ​​ռեժիմին հետապնդելու անհրաժեշտությունը

 

Սկզբունքներից մեկը, որով հնարավոր է պատասխանատվության ենթարկել Իրանի և այլ երկրների միջուկային գիտնականների սպանության հարցում Իսրայելի ռեժիմի գործողությունները, կյանքի իրավունքի սկզբունքն է, որը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից և մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից մեկը։ Կյանքի իրավունքն այն համոզմունքն է, որ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի այլ անձ, ներառյալ կառավարությունը,  չպետք է զրկի որևէ մեկին ապրելու իրավունքից։ Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտավորվածություն անել ամեն ինչ որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, իսկ մարդասպանության դեպքում, գործը հետաքննվի էֆֆեկտիվ կերպով:

 Այս հարցի կարևորությունն այնպիսին է, որ ոչ միայն կառավարություններին արգելվում է անհատներին զրկել կյանքի իրավունքից, այլև վերջիններս պարտավոր են առաջին հերթին վերացնել անհատների իրավունքների ցանկացած խախտման հիմքերը և նույնիսկ  միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու ռիսկերը։ Դա այն դեպքում,երբ Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​և կազմակերպված ահաբեկչությունն այլ երկրների միջուկային գիտնականներին զրկել է  կյանքի իրավունքից։

Միջազգային իրավունքի կանոններից մեկը, որին  հղում անելով կարելի է հետապնդման ենթարկել Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունները, Իսրայելի ռեժիմի կողմից մարդու իրավունքների կանոնների խախտումն է։ Ելնելով դրանից՝ Սիոնիստական ​​ռեժիմը, օկուպացված Պաղեստինի բնակիչների և քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքում, նաև անկարգությունների ժամանակ կարգուկանոն հաստատելու և անվտանգության վերականգնման ու պահպանման գործընթացում, մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից ունի պարտականություններ և պարտավորություններ, ընդորում ոչ մի պատրվակ  չի կարող արդարացնել  այդ չափանիշների  խախտումը: Ըստ այդմ, այս ռեժիմը պետք է հաշվետու լինի ոչ միայն տեղի բնակիչների, այլեւ միջազգային հանրության առջեւ։

Միչիգան ​​նահանգում ամերիկացի քաղաքական վերլուծաբան և գրող՝ Ջերեմի Համոնդը, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի, հատկապես բանտարկյալների դեմ կատարված նողկալի և սարսափելի հանցագործությունների, ընդգծում է.-«Թել Ավիվի կողմից մարդու իրավունքների խախտումները լայնորեն փաստագրված են։ Նույնիսկ օկուպացված տարածքներում պաղեստինցիներին ձերբակալելը և նրանց իսրայելական ռեժիմին բանտարկության և խոշտանգումների համար փոխանցելը միջազգային կանոնների խախտում է։

Միջազգային քրեական դատարանից Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները հետաքննելու  դիմումները

Իսրայելի ռեժիմի կողմից խախտված միջազգային իրավունքի մյուս սկզբունքը ինքնորոշման իրավունքի խախտումն է:Ե՛վ՛ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, և՛ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագիրը ինքնորոշման իրավունքին առաջնային տեղ են հատկացրել: Սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս ոտնահարել է պաղեստինցիների իրավունքները։ Այդպիսի գործողություններից էր իսրայելական ռեժիմի ներխուժումը Գազայի հատված՝ Պաղեստինի ինքնավար վարչակազմի նկատմամբ ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո: Այսինքն, Գազայի հատվածում ցավալի վիճակը և սիոնիստների կողմից այս տարածքի պաշարումը սկսվեց այն ժամանակ, երբ Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ազատ ընտրություններում միջազգային դիտորդների ներկայությամբ նվաճեց ինքնավար վարչակազմի գործադիր իշխանությունը։ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի վրա հարձակումներով և այս շրջանի շրջափակմամբ ցույց տվեց, որ չի կատարում իր իրավական պարտավորությունները։ Այս կեղծ ռեժիմը չի հարգում նույնիսկ պաղեստինցիների ամենատարրական իրավունքը, որը նշված է 1947 թվականի նոյեմբերի 29-ի Պաղեստինի բաժանման մասին ընդունված  թիվ181 բանաձեւում։

Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունների հետապնդման մեկ այլ միջոց է այս ռեժիմի հանցագործությունների հետաքննությունը Միջազգային քրեական դատարանում: Միջազգային քրեական դատարանը  այս գործով  կարող է ապացուցել այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործությունները, ուստի կարող ենք հուսալ, որ ոչ հեռու ապագայում Սիոնիստական ռեժիմի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներն ու հանցագործությունները, Մարդկության դեմ հանցագործությունները և պաղեստինցիների ցեղասպանության հանցագործությունը կապացուցվեն Միջազգային քրեական դատարանում։ Այս դեպքում սիոնիստներն այլևս չեն կարող խուսափել իրենց քաղաքական և ռազմական հրամանատարների միջազգային քրեական պատասխանատվությունից և անհատական ​​քրեական պատասխանատվությունից, քանի որ այս դատարանի կողմից դատապարտվելու դեպքում  Իսրայելի ռեժիմի  պատասխանատու զինվորականներն ու քաղաքական գործիչները երրորդ երկրներում կարող են քրեական հետապնդման ենթարկվել և աշխարհի  պետությունները հիմնվելով համընդհանուր իրավասության սկզբունքի վրա կարող են նրանց ձերբակալել և նույնիսկ պատժի ենթարկել: 

ԱՄՆ-ի մեղսակցությունը Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչության մեջ

 

Նպատակային սպանությունների, հատկապես միջուկային գիտնականների սպանության համատեքստում, տուժած կառավարությունները կարող են վկայակոչել միջազգային իրավունքի կանոնները: Ելնելով դրանից՝ կարելի է վկայակոչել Ազգերի լիգայի 1937թ.-ի կոնվենցիան՝ ուղղված ահաբեկչության կանխարգելմանը և դրա հեղինակներին պատժելուն։ Այս կոնվենցիայի 1-ին հոդվածը ահաբեկչական գործողությունները մեկնաբանում է, որպես հանցավոր գործողություններ, որոնք ուղղակիորեն ուղղված են կառավարության դեմ կամ  որոշակի անձանց կամ մի խումբ անհանտների կամ պետական  պաշտոնյաների  ահաբեկելու  մտադրությամբ: Միջազգային իրավունքում կառավարությունները նույնպես պարտավորվել են չաջակցել ահաբեկչական գործողություններին: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և եվրոպական որոշ երկրներ ոչ միայն չեն դադարեցնում իրենց ֆինանսական աջակցությունը Սիոնիստական ​​ռեժիմին, այլ նաև արդարացնում են այդ ռեժիմին իրենց քաղաքական և լրատվական շրջանակներում և նույնիսկ ուղղակիորեն կամ անուղղակիորեն համագործակցում են Սիոնիստական ​​ռեժիմի հետ: 

Թեև թվում է, թե պետական ​​ահաբեկչության դեմ պայքարի մի քանի տեսական իրավական մեխանիզմներ կան, բայց փորձն ապացուցել է, որ պետական ​​ահաբեկչության դեմ պայքարի գործնական մեխանիզմներում կան թույլ կողմեր։ Նրա ամենակարևոր թույլ կողմերից է ահաբեկչության սահմանման անորոշությունը, այնպես որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները և այդ երկրներին ենթակա կազմակերպությունները ունեն ահաբեկչության բազմաթիվ չափանիշներ, և,այդ հիմամբ ցանկացած կառավարություն, որը համաձայն լինի նրանց քաղաքականությանը և կատարի ահաբեկչական գործողություններ, դա կդիտարկվի որպես կոլեկտիվ պաշտպանություն կամ պատերազմական իրավիճակի հիմամբ արվա գործողություն: Մյուս կողմից, ԱՄՆ-ի քաղաքականության և Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր հակառակորդները համարվում են պոտենցիալ ահաբեկիչներ կամ ահաբեկչության կողմնակիցներ։

Երկրորդ կետն այն է, որ արևմտյան որոշ կառավարությունների աջակցությունն ահաբեկչական խմբավորումներին, չնայած ահաբեկչության դեմ պայքարի բազմաթիվ կոնվենցիաների, բանաձևերի և օրենքների հաստատմանը, պատճառ է դարձել, որ որոշ միջազգային կառույցներ անտեսեն և լռեն Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունների նկատմամբ։ Ահաբեկչության դեմ պայքարում երկակի մոտեցում որդեգրելը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների խախտում է և մարդու իրավունքների խախտում, այլ նաև  շեղում է ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին ուղղված ջանքերը:

...

Ավարտվեց «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Առաջիկա թողարկման ընթացքում անդրադառնալու ենք Իսրայելի ռեժիմի պետական ​​ահաբեկչությանը միջազգային վերլուծական կենտրոնների և մտավորականների տեսանկյունից:

Հարգելի բարեկամներ ա՛յս և  մեր մյուս հաղորդումներին կարող եք հետևել հայերեն ռադիոժամի կայքէջի միջոցով,որի հասցեն է՝parstoday.ir/hy