Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները և հետևանքները
https://parstoday.ir/hy/radio/world-i198480-Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_անկման_պատճառները_և_հետևանքները
Հանուն Աստծու, բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները և հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման ազդեցությունը տարածաշրջանում ամերիկյան էներգետիկ նախագծերի ձախողման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2023 05:04 Asia/Tehran

Հանուն Աստծու, բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառները և հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման ազդեցությունը տարածաշրջանում ամերիկյան էներգետիկ նախագծերի ձախողման վրա:

Նախորդ թողարկման ընթացքում քննարկեցինք Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ազդեցության թուլացման հետևանքներն այնպիսի ավտորիտար ռեժիմիների վրա, ինչպես Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը:  

Նշեցինք, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ազդեցության անկման հետևանքով, այդ երկրից կախվածության մեջ գտնվող ռեժիմները պարտավոր եղան փոխել իրենց արտաքին քաղաքականությունը: Այսօր կքննարկենք ԱՄՆ-ի անկման ազդեցությունը տարանցման և էներգետիկ ոլորտներում ամերիկյան ծրագրերի, այդ թվում՝ Նոր Մետաքսի ճանապարհի, TAPI և Անդրկասպյան խողովակաշարերի ձախողման և թուլացման վրա:

 

1999 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ն ներկայացրեց Տրանսկասպյան խողովակաշարի նախագիծը, այն օրակարգում է, սակայն չի ավարտվել: Այս խողովակաշարը նախատեսված է «Հարավային գազային միջանցքով» Կենտրոնական Ասիայի գազային ռեսուրսները եվրոպական էներգետիկ շուկաներ տեղափոխելու համար։ Տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում՝ Թուրքմենստանը, ցանկություն են հայտնել  միանալ Հարավային գազային միջանցքին, դրա միջոցով Եվրոպայի էներգետիկ շուկաներ դուրս գալու համար։ ԱՄՆ-ն նպատակ ունի Իրանից ու Ռուսաստանից բացի այլ աղբյուրներից էներգակիրներ տեղափոխել Եվրոպա: Այդ հարցը կարևորվեց հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ֆոնին:

Ռուսաստանն ու Իրանը դեմ են եղել նախագծին, քանի որ այն պետք է անցնի Կասպից ծոցի հատակով և երկրաշարժերն ու խողովակների տեղաշարժը կարող են ծովի ջրի աղտոտման և  բնապահպանական աղետի առաջացման պատճառ դառնալ: Սակայն Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Կասպից ծովում հիմնականում ափամերձ տարածքներ չունեն, կողմ են այս խողովակաշարի կառուցմանը, քանի որ գտնվում են տարանցիկ ճանապարհի վրա և ունեն նույն տնտեսական շահերն ինչ ԱՄՆ-ն: Սակայն ԱՄՆ-ի բոլոր ջանքերին հակառակ, Տրանսկասպյան խողովակաշարի նախագիծն իրականություն չի դառնում: Ծրագրի տեխնիկական, բնապահպանական և ֆինանսական մարտահրավերներն ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան հեգեմոնիայի անկումը նույնպես պատճառ են դարձել, որ երկրները հրաժարվեն հետևել ամերիկյան ծրագրերին:

ԱՄՆ-ի առաջարկած մյուս նախագծիը TAPI խողովակաշարն էր, որն առաջին անգամ ներկայացվել  է 30 տարի առաջ: Նախագիծն իրականում ձգձվեց 2001թ Աֆղանստանի վրա ԱՄՆ-ի հարձակման և այդ երկրում անկայունության շարունակման պատճառով: 2018թ խողովակաշարի կառուցման շուրջ բանակցությունները վերսկսվեցին: Այդ ժամանակ ամերիկացիներն ու թալիբները բանակցում էին խաղաղության պայմանագրի շուրջ:

TAPI խողովակաշարի կառուցմանն ուղղված քայլերի շրջանակում Թուրքմենստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի ղեկավարները համաձայնության եկան և համապատասխան ենթակառուցվածքների կառուցումն ավարտվեց նաև Թուրքմենստանում։ Եթե   Աֆղանստանի անվտանգությունն ու քաղաքական կայունությունն ապահովվեին, խողովակաշարի կառուցումը կշարունակվեր նաև այդ երկրում: Սակայն Քաբուլում թալիբների վերահսկողության պայմաններում խողովակաշարի նախագիծը հայնտվեց նոր խնդիրների առջև: Աֆղանստանում 20 տարվա ներկայության արդյունքում ԱՄՆ-ին ի վերջո չհաջողվեց ենթահող նախապատրաստել TAPI խողովակաշարի նախագիծն ավարտին հասցնելու համար:

 

TAPI նախագիծն ամերիկյան «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրի մի մասն է, որը պետք է փոխարինի Իրան-Պակիստան գազամուղը, ինչպես նաև տարածաշրջանի էներգետիկ և տարանցիկ հավասարումները տանի Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերին հակառակ ուղղությամբ:

Թեև ԱՄՆ-ն ու այլ երկրներ աջակցում են TAPI խողովակաշարի կառուցմանը, սակայն  Պակիստան-Հնդկաստան և Աֆղանստան-Պակիստան հարաբերությունների լարվածության պատճառով Պակիստանի իշխանություններին մտահոգում է այն հանգամանքը, որ մրցակից երկրները կարող են չարաշահել խողովակաշարի առկայությունը և փորձել միավորներ վաստակել այնպիսի հարցերում, ինչպիսին է Դուրանդի սահմանը:

Բացի այդ, Չինաստանը շահագրգռված է մնալ որպես Թուրքմենստանի գազի հիմնական ներկրողը։

TAPI խողովակաշարը, ինչպես և տարածաշրջանում ամերիկյան այլ նախագծերը հիմնված են ոչ թե տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական իրողությունների վրա, այլ քաղաքական նպատակների: Հետևաբար ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկումը բացասաբար է ազդել նաև այդ ծրագրերի վրա: Ըստ բազմազգ գազատարի կամ նավթամուղի նախագծի իրականացման վերաբերյալ ռազմավարական  միջազգային հետազոտությունների կենտրոնի իրականացված հետազոտությունների՝ այդ նախագծերի համար կարևոր են մի շարք գործոններ, այդ թվում՝ տարածաշրջանում նավթի և գազի բավարար պաշարների առկայությունը, ոլորտում ներդրումների համար հարմար կոմերցիոն մրցակցության առկայությունը, տնտեսական արդյունավետությունը և խողովակաշարերին ցուցաբերվող քաղաքական աջակցությունը։

Հաշվի առնելով խողովակաշարի արդյունավետության վերաբերյալ նշված չորս կետերը, հասկանալի է, որ Տրանսկասպյան և TAPI խողովակաշարերի կառուցվաման հավանականությունը ցածր է: Բացի այդ, ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման պատճառով, այս նախագծերին ցուցաբերվող քաղաքական աջակցությունը նույնպես կնվազի: Քանի որ այս խողովակաշարերին աջակցելու ԱՄՆ-ի հիմնական նպատակներից է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և հնարավորություն տալ Եվրոպային սեփական գազ մատակարարել Կասպից ծովից: Բացի այդ՝ Չինաստանին Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների գազի վաճառքը պետք է կրճատել կամ դադարեցնել։ Փաստորեն, ԱՄՆ-ն իրականացնում էր այդ քաղաքական նախագծերը՝ նպատակ ունենալով զսպել Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին։

 

Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի էներգետիկ ծրագրերի ձախողումը ցույց է տալիս, որ ամերիկյան հեգեմոնիայի անկման ազդեցության տակ տարածաշրջանում «ամեն ինչ առանց Իրանի» ամերիկյան քաղաքականությունը ձախողվել է։

Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Զոհրեվանդն անդրադառնալով տարածաշրջանում էներգիայի տարանցման հարցին ԱՄՆ-ի  միջամտությանը, ասում է. «ԱՄՆ-ն ​​ձգտում է TAPI խողովակաշարով արգելափակել Իրանի էներգետիկ  հնարավորությունները, քանի որ չի ցանկանում, որպեսզի Իրանի  տրանզիտային դիրքն ակտիվանա, և փորձում է այնպես անել, որ Թուրքմենստանի գազը  Չաբահար հասնելու փոխարեն  Հերաթով հասցնել Պակիստան: ԱՄՆ-ի նպատակը քաղաքական անվտանգությունն է, որն անհամատեղելի է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության հետ և դրա պատճառով տապալվում է նույնիսկ TAPI խողովակաշարի նախագիծը, առաջանում է անապահովություն, իսկ  կապիտալը վատնվում է»։