Պատումների պատերազմ (4)
https://parstoday.ir/hy/radio/world-i199016-Պատումների_պատերազմ_(4)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանը մասնատելու նպատակով իրանական ազգերին դրդելու Իրանի թշնամիների ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2023 08:11 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանը մասնատելու նպատակով իրանական ազգերին դրդելու Իրանի թշնամիների ջանքերի մասին:

Իսլամական Իրանը մի երկիր է, որը գտնվում է Արևմտյան Ասիայում, և իր հատուկ աշխարհագրական դիրքի պատճառով պատմության ընթացքում եղել է տարբեր երկրներից տարբեր ազգությունների մարդկանց պատմական գաղթի անցման կետը: Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի երեք մայրցամաքների միջև Իրանի տարածքով պատմական գաղթերը մեր սիրելի Իրանը դարձրել են ոմանց համար միայն անցակետ, իսկ մյուս կողմից՝ որոշ խմբեր Իրանը համարել են ապահով երկիր խաղաղ ապրելու համար: Ուստի Իրանի ժողովրդագրական առանձնահատկություններից է տարբեր ցեղախմբերի գոյությունը։ Ըստ պատմական նախապատմության և պատմության ընթացքում քաղաքական ու սոցիալական փոփոխությունների՝ Իրանի աշխարհագրական տարբեր շրջաններում հաստատվել են իրանական էթնիկ խմբերը։

Իրանի ժողովրդագրական կառուցվածքի էթնիկական բազմազանությունը տարբերվում է բազմազգ երկրներից, ինչպիսիք են Կանադան, Ամերիկան ​​և որոշ եվրոպական երկրներ: Այս երկրներում տարբեր էթնիկ խմբերի համակեցությունը դարեր չանցած միգրացիայի արդյունք է։ Թեև այսպես կոչված, համակեցության կարճատև կյանքի ընթացքում առաջացել են մշակութային տարբերություններ, որոնք հանգեցնում են սոցիալական խաթարումների, երբեմն տարբեր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում և Ամերիկայում, այդ տարբերություններն իրենց դրսևորում են հասարակության մեջ քաղաքական և սոցիալական լարվածության տեսքով:

Սակայն Իրանն այն եզակի երկրներից է, որի էթնիկ խմբերը բոլորը միաձուլվել են այս հողի մի քանի հազար տարվա պատմության ընթացքում և ինչ-որ կերպ բնիկ են այս հողում և պատմականորեն ունեն նույն ընդհանուր հիշողությունը, ազգային ինքնության փաստաթուղթը և մշակութային ծննդյան վկայականը: Իրանի պատմությունը ցույց է տալիս, որ այս երկիրը երբեք պարտված ազգերի վրա գերիշխող ազգի երկիր չի եղել, և պատմական բոլոր ժամանակաշրջաններում շրջանների կառավարումը չի եղել որոշակի ազգի կամ ցեղի մենաշնորհը։ Ընդհակառակը, այս հողում հարգված են բոլոր կրոնները, մշակույթներն ու ազգությունները: Աքեմենյան  Դարեհ թագավորի դարաշրջանում (Աքեմենյան չորրորդ կայսր մ.թ.ա. 522-486 թթ. կեսերին) Իրանական կայսրությունում կար մոտ 50 ցեղ և առնվազն 25-ից 30 շրջան կամ ինքնավար պետություններ (սատրապներ),  և եթե աքեմենյան թագավորնեի մոտ իշխող լիներ  ցեղերի բնաջնջման և որոշակի ցեղի մշակույթի պարտադրման քաղաքականությունը, երբեք չէին կարող ավելի քան երկու դար իշխել հին աշխարհի կեսի վրա:

Ամերիկացի պատմաբան Բեռնարդ Լյուիսը Թել Ավիվի համալսարանում 21-րդ դարի սկզբին, Իրանի մասին ելույթի ժամանակ ասել է. «Վերջին երկու հազար տարվա ընթացքում ոչ մի օտար ուժ չի կարողացել հիմնարար ազդեցություն ունենալ իրանական լեզվի և մշակույթի վրա: Սա բարձրագույն մշակույթի նշաններից մեկն է, և բարձրագույն մշակույթը միշտ գերակշռել է ստորադասին»: Մեկ այլ տեղ անգլիական ծագումով սիոնիստը եզրակացնում է, որ նման մշակույթին դիմակայելու միակ միջոցը այն ոչնչացնելն է: Նա Իսլամական հեղափոխության թշնամիներին և տիրակալական համակարգին առաջարկում է Իրանը մասնատել տարբեր մասերի՝ ելնելով նրանում ապրող էթնիկ խմբերից և բաժանել այն նորակազմ երկրների միջև։

«Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը, որն ընդգծում է տարածաշրջանի երկրների մասնատումը, Բեռնարդ Լյուիսի կարևորագույն աշխատանքն է։ Նա կարծում էր, որ իսլամական երկրները վտանգ են ներկայացնում արևմտյան աշխարհի համար, և այդ երկրները պետք է մասնատվեն, որպեսզի մեկընդմիշտ չեզոքացվի իսլամի ուժը, այլապես իսլամը կկործանի Արևմուտքը։ Նա երկար սպասեց, որ իր ցանկությունը կատարվի։ Նա ապրել է 102 տարի և մահացել 2018թ.:

Բայց Լյուիսը միակը չէր, ով մտածում էր մասնատել իսլամական երկրները, հատկապես իսլամական Իրանը։ Բեռնար-Անրի Լևին ևս այդ մարդկանցից էր, ով հայտնի է որպես աշխարհի երկրների մասնատման խորհրդանիշ: Ֆրանսիացի-սիոնիստ հետախույզ, որի հիմնական նախագիծը ցանկացած երկրի քաղաքական-հասարակական իրադարձություններում, այդ երկրի կազմաքանդումն է։ Բանգլադեշը, նախկին Հարավսլավիան, Աֆղանստանը, Սուդանը և Լիբիան Լևիի առաքելության տարածքների մաս էին կազմում, ում ներկայությունը նշանավորում էր պատերազմի հետևանքով այդ երկրների քայքայումը կամ ավերումը: Նա նաև դիտորդ է եղել Իրաքից Քուրդիստանի տարածքի անջատման ընտրություններին։ Լևիի գլուխգործոցներից մեկը Ֆրանսիայի կառավարությանը քաջալերելն էր հող նախապատրաստել Քադաֆիի տապալման համար, և նա ընդգծեց, որ մասնակցելով լիբիական ճգնաժամին, մտածում էր Իսրայելի շահերի մասին։

Բեռնարդ Լյուիս (աջ) և Բեռնարդ Լևի (ձախ)

Լևիի ոտնահետքերը նկատվեցին նաև Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ: Նա միջնորդել է որոշ ընդդիմադիր կանանց հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Հետաքրքիր է, որ Էմանուել Մակրոնի գրասենյակը չի ցանկացել, որ հանդիպումների ժամանակ հրապարակվի Լևիի նկարը։ «Ֆիգարո» թերթի թղթակից Ժորժ Մալբրունոն, հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին, հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահական գրասենյակը չի ցանկանում, որ ֆրանսիացի գրող և հայտնի մեդիա գործիչ Բեռնար Լևին լինի Իրանի կառավարությանն ընդդիմացող կանանց հետ Էմանուել Մակրոնի լուսանկարներում:

Էթնիկ խմբերի հրահրումը և երկրների մասնատումը, Իշխանությունների տապալման ձևերից է ընդդիմադիր երկրներում: Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կիբեր, լրատվական, տնտեսական, սպանություններ սարքելու և այլն մոդելների հետ այս մոդելն օգտագործվեց Իրանի Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար: Իսլամական հեղափոխության թշնամիների կողմից քաոս ստեղծելու նպատակով իրանական ժողովուրդներին հրահրելը մեծ անցյալ ունի այս երկրում: Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբում քաղաքական խմբավորումները, որոնք չկարողացան գրավել հասարակության մեծամասնության կարծիքը, էթնիկ միտումների պատրվակով, անկարգություններ և քաոս առաջացրին երկրի տարբեր շրջաններում, այդ թվում Քրդստանում, Ատրպատականում, Խուզեստանում, Թուրքմեն Սահարայում և Սիստան և Բելուչեստանում և փորձել են քուրդ ժողովուրդ, բելուչ ժողովուրդ և թուրք ժողովուրդը անվան տակ առանձնացնել այդ շրջանները Իրանից։

Հուսահատ շարժում, որի առաջին հակառակորդները նույն տարածքների բնակիչներն էին։ Այս խմբավորումները, որոնք հիմնականում ձևավորվում և աջակցվում են Իսլամական հեղափոխության տարածաշրջանային և արևմտյան թշնամիների կողմից, վերջին անկարգությունների ժամանակ հերթական անգամ փորձեցին իրականացնել երկիրը մասնատելու ծրագիրը՝ հրահրելով տարբեր էթնիկ խմբերին։ Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները միջամտել են Իրանի ներքին գործերին թե՛ լրատվամիջոցների, թե՛ ընդդիմությանը զինելու միջոցով: Նրանք մի կողմից հոգեբանական օպերացիաներով փորձեցին իրենց լրատվամիջոցների միջոցով հրահրել իրենց լսարանին վերջին անկարգությունների ժամանակ, նրանց փողոց հանել քաոս ստեղծելու համար, իսկ մյուս կողմից՝ նահանգներում, ինչպիսիք են Խուզեստանը, Սիստան և Բելուչեստանը և Քրդստանը, անջատողական խմբավորումներ ստեղծելով և նրանց աջակցելով  մտադիր էին առաջ տանել Իրանի մասնատման սցենարը։ Ռազմական դաշտում և երկրի հարավ-արևելքում և արևմուտքում գտնվող այս խմբերը, օգտագործելով զենքեր, սոցիալական բողոքները վերածեցին անկարգությունների։ Երեք ամիսների ընթացքում անկարգությունների ընթացքում տասնյակ հրազեններ, այդ թվում բոլոր տեսակի մարտական ​​և որսորդական թեթև զենքեր, և փամփուշտներ մաքսանենգ ճանապարհով Իրան են բերվել այդ խմբավորումների հետ կապված ուժերի կողմից՝ ռազմական գործողություններ իրականացնելու, սպանելու և ահաբեկելու նպատակով:

Անկարգությունների ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը BBC-ի պարսկական բաժնին տված հարցազրույցում ասել է, որ իրանական ընդդիմությունը, որը ցույցեր է անում փողոցներում, զինվում է։ Նրանք զինվում են Իրաքյան Քրդստանից Իրան ներկրվող զենքերով։ France 24 հեռուստաալիքը, Պակիստանի ահաբեկչական խմբավորման (Քրդստանի Ազատության կուսակցություն) ռազմական թևի ներկայությամբ մի հաղորդման ընթացքում ցույց է տվել, որ Իրաքյան Քրդստանը հանգրվան է ռազմական պատրաստության համար և մարդկանց սովորեցնելու, թե ինչպես օգտագործել զենք ու պայթուցիկ նյութեր: Թշնամու հիմնական նպատակն է Սիրիայի օրինակով Իրանում ներքին պատերազմ հրահրել: 

Պառակտում սերմանիր և տիրիր քաղաքականությունը շատ ծանոթ անգլիական կարգախոս է Իրանի ժողովրդի գիտակցության մեջ: Իսլամական հեղափոխության թշնամիների վերջին համակցված պատերազմում, որը շատ խելամտորեն մշակված էր, այս քաղաքականությունը կրկին կիրառվեց։ Ազգերին հրահրելու խնդիրն այս անգամ տեղի է ունեցել քուրդ աղջկա սպանության հարցը բարձրացնելով։ Երկրի տարբեր էթնիկ պատկանելություն ունեցող կանանց և աղջիկների սպանության նախագիծը փորձում էր հրահրել մեկ այլ նախագիծ՝ Իրանի մասնատումը՝ իրանական էթնիկ խմբերին ապստամբության հրահրելով: Ծրագիր, որի մասին իսլամական հեղափոխության թշնամիները, հատկապես ԱՄՆ-ն ​​ու Սիոնիստական ​​ռեժիմը, մտածել են տարիներ շարունակ և մեծ ներդրումներ են կատարել այդ ուղղությամբ:

Բայց Իսլամական հեղափոխության թշնամիները չգիտեն այն փաստը, որ եթե տարբեր երկրներում էթնոսների բազմակարծությունն իրենց մտահոգություններից մեկն է, Իրանում էթնիկ բազմազանությունը դիտվում է որպես հնարավորություն։ Սա փաստ է։ Միավորված Իրանը նման չէ այն երկրներին, որոնք միավորված են տարբեր երկրներից: Կարելի է նույնիսկ համարձակորեն ասել, որ այն հատվածները, որոնք անցած դարերում անջատվել են Իրանից, ըստ Իսլամական հեղափոխության առաջնորդի, եթե նայեք նրանց սրտերին, նրանք ցանկանում են միավորվել Իրանի հետ:

Ինչպես հիջրեթի յոթերորդ դարի իրանցի հայտնի  բանաստեղծ Մոլավին է ասում.«Ով հեռու է մնացել իր արմատներից, մի օր ձգտում է վերադառնալ իր ինքնությանը»:

Այսօր այսքանն էինք նախատեսել: Մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ Ձեզ: