Գիտության վիճակն Իրանում վերջին տարիներին
Յուրաքանչյուր երկրի գիտական արտադրանքն է համարվում հետազոտողների գործունեության, հետազոտությունների, հոդվածների, մեջբերումների, միջազգային համագործակցությունների, երկրի կրթական և հետազոտական հաստատությունների ամբողջությունը: Այս արտադրությունների քննարկման ժամանակ քանակապես և որակապես դիտարկվում են տարբեր ցուցանիշներ, ինչպիսիք են հոդվածների հրապարակումը միջազգային հեղինակավոր ամսագրերում, մեջբերումները, ամսագրերի վարկը,գիտնականների գիտական արտադրողականության և ազդեցության մակարդակը:
Այս առումով միջազգային ինդեքսներ, ինչպիսիք են «Web of Science»-ը, «Nature Index»-ը, «Scopus»-ը, Իսլամական աշխարհի գիտության մեջբերումների շտեմարանը (ISC) և վարկանիշային համակարգեր, որոնք վերաբերում են հետազոտությունների և արդյունաբերության եկամուտների ոլորտին, և քննարկվում են Times-ի ու Scimago(Սըմեյգո)-ի կողմից: Երաժշտական կարճ դադարից հետո կծանոթանանք այս ինդեքսներին և դրանցում Իրանի դիրքին։

Միջազգային ինդեքսների վերջին վարկանիշի քննարկումը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը 2023 թվականին բազմաթիվ գիտական ցուցանիշների աճի հետ մեկտեղ կարողացել է աշխարհում զբաղեցնել 16-րդ տեղը: Ըստ այդ քննարկումների՝ այս երկրում գիտության արտադրության վիճակը վկայում է գիտության տարբեր ոլորտներում գիտության արտադրության համապատասխան աճի մասին։
Nature Index-ը,որ համարվում է երկրների գիտական կարգավիճակի միջազգային ինդեքսներից մեկը, տվյալների բազա է, որը բաղկացած է այն գրողներից, ովքեր հոդվածներ են հրապարակել 82 բնական գիտությունների լավագույն ամսագրերում: Nature Index-ը համաշխարհային մակարդակով որակյալ հետազոտական համագործակցության ինդեքս է: Այս ինդեքսը թարմացվում է ամեն ամիս և ցուցադրում է 12-ամսյա ժամանակահատվածի տեղեկատվությունն իր կայքում։
Nature Index-ի վարկանիշի վերջին ցուցակում, որը թարմացվել է 2023 թվականի մարտի 14-ին, Իրանը առաջին 30 երկրների շարքում է։ Մինչդեռ Իրանի վարկանիշը 2022 թվականին աղյուսակում եղել է 32-րդ, 2021 թվականին՝ 35-րդ, իսկ 2020 թվականին՝ 33-րդ տեղում։ Հիմնվելով ֆիզիկայի, քիմիայի ,շրջակա միջավայրի գիտությունների և կենսաբանական գիտությունների չորս ընդհանուր առարկայական ոլորտների վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետության լավագույն վարկանիշը ֆիզիկայի առարկայական ոլորտում 27-րդն է: Nature Index-ի վարկանիշում ընդգրկված են 95 պետական և մասնավոր համալսարաններ և հետազոտական կենտրոններ, իսկ բոլոր կազմակերպությունների շարքում Շիրազի համալսարանն աշխարհի մասշտաբով աղյուսակում 921-րդ տեղում է , իսկ Իրանում առաջին տեղում։

Web of Science-ը համարվում է նաև աշխարհի ամենահուսալի և առաջին գիտական տվյալների բազաներից մեկը: Այս ինդեքսի տեղեկատվությունը օգտագործվում է յուրաքանչյուր երկրի գիտական կարգավիճակը գնահատելու համար: Այս ցուցանիշի քանակական և մեջբերումային չափանիշներն ու ցուցիչները ներառում են գիտության արտադրության տեսակարար կշիռը, գիտական հրապարակումների քանակը, մեջբերումների քանակը, մեջբերվող հոդվածների քանակը և հղումների քանակը մեկ հոդվածում։ Նաև հետազոտողների թիվը, յուրաքանչյուր երկրի հետազոտական բնակչության տոկոսը, գիտելիք արտադրող կազմակերպությունները, տեղական ամսագրերի քանակը և տոկոսը, տեղական ամսագրերում հրապարակումների քանակը, յուրաքանչյուր երկրում հայրենական գիտության արտադրության բաժինը և թիվը, գիտություն հրապարակող ամսագրերը հրապարակված են այս համապարփակ ինդեքսում:
Web of Science-ից ստացված վերջին զեկույցի համաձայն՝ Իրանի H-ինդեքսը 2023 թվականի մարտի 14-ին 428 է, իսկ Իրանի գիտության արտադրության վարկանիշը աշխարհում 16-րդն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին երեք տարում առաջին տեղն է զբաղեցրել տարածաշրջանում և իսլամական երկրների շարքում։ Վերջին հինգ տարում Web of Science-ում հրապարակված հոդվածների Իրանի մասնաբաժինը կազմում է 1,96 տոկոս:
...
Scopus ինդեքսը համարվում է մեկ այլ հուսալի և հայտնի մեջբերումների ինդեքս: Web of Science և Scopus ինդեքսների լուսաբանման տարբերությունը թեմատիկ տարբերություններն են, և որոշ թեմաներում ինդեքսներից մեկը մյուսին գերազանցում է, բայց ընդհանուր առմամբ, Scopus տվյալների բազան ունի մոտ 20 տոկոս ավելի շատ ծածկույթ, քան Web of Science մեջբերումների կայքը: Ցուցանիշը, որն օգտագործում է Scopus-ը, SJR (Scimago(Սըմեյգո) Journal & Country Rank) ինդեքսն է, որը հաշվի է առնում հղումների որակը, ինքնահղումը, տևողությունը, և հոդվածների տեսակի քանակի վերլուծումը։ Բայց ISI-ի ամենակարևոր ինդեքսը, որը ազդեցության գործոնն է կամ նույն IF-ը, միայն վավերականության չափման ինդեքս է: 2023 թվականի մարտի 14-ի դրությամբ՝ Իրանի H ինդեքսը Scopus-ում 416 է:
Նաև, Scopus-ի ինդեքսում 2023-ին նախորդող տարիներին Իրանում հետազոտության կարևորագույն ոլորտներն են եղել՝ համապատասխանաբար բժշկությունը, ճարտարագիտությունը և նյութագիտությունը 2021 թվականին, բժշկությունը, ճարտարագիտությունը և նյութագիտությունը 2020 թվականին, ճարտարագիտությունը, բժշկությունը, ֆիզիկան և աստղագիտությունը՝ 2019 թվականին, ճարտարագիտությունը, բժշկությունը և նյութագիտությունը 2018 թվականին և ճարտարագիտությունը, բժշկությունը, ֆիզիկան և աստղագիտությունը՝ 2017 թվականին։ Իրանի գիտական գործընկեր երկրներն են եղել ԱՄՆ-ը, Չինաստանը և Կանադան 2021 թվականին, ԱՄՆ-ը, Կանադան և Չինաստանը 2020 թվականին, ԱՄՆ-ը, Կանադան և Անգլիան՝ համապատասխանաբար 2017, 2018 և 2019 թվականներին։
14 իրանցի հետազոտողներ ընդգրկվել են 2022 թվականին աշխարհի ամենաշատ մեջբերված հետազոտողների ցանկում (HCR): Այս ամենամյա ցանկը ճանաչում է գիտության և հասարակական գիտությունների ոլորտների հետազոտողներին, ովքեր ունեն նշանակալի ազդեցություն: Շատ մեջբերված հոդվածների մեջբերումների քանակը եղել է աշխարհի ամենաշատ մեջբերվող հետազոտողների ընտրության հիմնական չափանիշներից մեկը:
Այս ցանկի հետազոտողները ընտրվել են 21 առարկայական ոլորտներում: 2018 թվականից սկսած, հետազոտողները, ովքեր միաժամանակ աշխատել են մի քանի ոլորտներում (Cross-Field) նույնպես դասակարգվում են առանձին ճյուղի տակ: Դրա հիման վրա 7225 մարդ ընտրվել է որպես 2022 թվականին աշխարհի ամենաշատ մեջբերված հետազոտողներ, իսկ 14 առաջատար հետազոտողներ Իրանի Իսլամական Հանրապետությունից ընդգրկվել են 2022 թվականին աշխարհի ամենաշատ մեջբերված հետազոտողների ցանկում։
Նաև Իրանի գիտական իրավիճակը քննարկվել է Լեյդենի (CWTS Leiden Ranking) համակարգում: Լեյդենի վարկանշային բազան նաև տեղեկատվություն է տրամադրում աշխարհի համալսարանների գիտական գործունեության մասին: Այս վարկանիշում համալսարաններն ընտրվել են Web of Science-ում 4 տարի ժամկետով ինդեքսավորված հրապարակումների քանակով։ Այս վարկանիշում ընդգրկված բուհերն ընտրվում են Նիդեռլանդների գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոն՝ CWTS-ի կողմից՝ ըստ վարկանիշի մուտքագրման պայմանների։
Լեյդենի վարկանիշում ուսումնասիրված ցուցանիշները ներառում են գիտական հեղինակություն, գիտական դիվանագիտություն, հրապարակումների ազատ հասանելիություն և գենդերային բազմազանություն: 2017-ից մինչև 2020 թվականների համալսարանների գիտական արտադրանքի այս գնահատումները կատարվել են Web of Science տվյալների բազայում: Ըստ Լեյդենի վարկանիշային համակարգի՝ գիտական ազդեցության ինդեքսով Իրանի լավագույն 10 համալսարանների թվում են՝ Թեհրանի համալսարանը, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը, Թարբիաթ Մոդարեսի համալսարանը, Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանը, Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանը, Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը, Իրանի գիտության և տեխնոլոգիայի և Թավրիզի համալսարանները:
․․․
Նշված միջազգային համակարգերից բացի, Scimago(Սըմեյգո) ինստիտուտի վարկանիշային (SIR) համակարգը ևս մեկ կարևոր կառույց է երկրներում գիտության վիճակը գնահատելու համար: Վարկանիշային այս համակարգը, որ Իսպանիայի Գրանադայի համալսարանում համանուն հետազոտական խմբի միջոցով 2009 թվականից սկսել է աշխարհի համալսարանների ու գիտահետազոտական հաստատությունների գնահատումն ու դասակարգումը, հիմնվելով Scopus տվյալների բազայի վրա գնահատում է երկրների գիտական վիճակը։ Վարկանիշային այս համակարգով հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Իրանը աշխարհում 21-րդ տեղն է զբաղեցնում 73,380 գիտական հրապարակումներով, որոնցից մեջբերվել է 707,897-ը։
Times վարկանիշային համակարգի վերջին զեկույցում Իրանից 65 համալսարան կա, իսկ Գոլեստանի, Քուրդիստանի և Մազանդարանի բժշկական գիտությունների համալսարանները ստացել են առաջին ազգային վարկանիշը և 351-400-րդ համաշխարհային վարկանիշը։ Իրանի գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ 2023 թվականի հրատարակության այս վարկանիշում ընդգրկված համալսարանների քանակով, Ճապոնիայից, Չինաստանից և Հնդկաստանից հետո Իրանը չորրորդն է Ասիայում։ Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են 1799 հաստատությունների անուններ աշխարհի 104 տարբեր երկրներից։ Մերձավոր Արևելքում ամենամեծ մասնաբաժինը ունեն Թուրքիան և Իրանը։ Մինչդեռ այս վարկանիշում ամենաշատ ներկայացուցիչներն ունի Ասիա մայրցամաքը՝ 669 բուհերով։ Այս վարկանիշային համակարգի անցած տարվա վարկանիշում Իրանից 58 հաստատություններ աշխարհի լավագույն հաստատությունների թվում էին: Իրանի համալսարանների ներկայության տարեկան գործընթացը ցույց է տալիս, որ 2012 թվականին մեկ համալսարանից 2023 թվականին հասել է 65 համալսարանի, գրանցվելով շարունակական աճ:

Եվ վերջապես, միջազգային ինդեքսների ակնարկները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտական քաղաքականության ստվերի ներքո կարողացել է արժանի տեղ զբաղեցնել գիտության արտադրության մեջ և գիտության արտադրության առումով լինել աշխարհի 20 լավագույն երկրների շարքում։