Պատումների պատերազմ(3)
https://parstoday.ir/hy/radio/world-i199022-Պատումների_պատերազմ(3)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2023 08:17 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արևմտյան տարբեր կենտրոններ հետևում են Իրանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ կենտրոնների փորձագետներից կազմված խմբերը մշակում են Իրանի դեմ գործողությունների ռազմավարությունները: Դրանցից ամենակարևորն Ատլանտյան խորհուրդն է՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում ամենաազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկը, որը 2021 թվականի վերջին սկսել է լայնածավալ հետազոտական ​​ծրագիր՝ Իրանի երիտասարդ սերնդի վերաբերյալ:

Ծրագրի պատասխանատուն ծագումով իրանցի վերլուծաբան Հոլլի Դագրեսն է, ով երկար տարիներ զբաղվել է Իրանի հասարակական-քաղաքական խնդիրների ուսումնասիրությամբ:

2018թ սկսած Դագրեսն Անտլանտայն կենտրոնում զբաղվում է իրանցի դեռահասների ու երիտասարների վիրտուալ շփման ուսումնասիրութամբ: Նա հայտարարել է, որ  ըստ համացանցում իրականացված հետազտությունների՝ Իրանում կան երիտասարդներ, ովքեր ունեն հասարակական միջավայրում քաոս ու անկարգություններ հրահրելու ներուժ:

Հատկանշական է, որ անցած տարվա մարտին սոցիալական գիտությունների դոկտոր և Վաշինգտոնի Ջորջ Մեյսոն համալսարանի գիտաշխատող Ֆարիբա Փարսան իր զեկույցում նշել է. «Իրանի հաջորդ հեղափոխությունը կլինի կանանց հեղափոխություն»:

Իր վերլուծության մեջ հստակ կանխատեսվել էր Իրանում տեղի ունենալիք զարգացումները, որոնք սկզիբ կառնեն կանանց շարժումից:

Վերոնշյալ կենտրոնները  նմանատիպ հետազոտություններ են իրականացրել նաև էթնիկ, լեզվական և կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև Իրանում սոցիալական լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ: Հետազոտությունների մեծ մասն իրականացվել է վերջին մեկ տարում՝ որպես հիմք ընդունելով Իրանի ներքին վիճակը: Մեծ թվով վերլուծաբաններ ու փորձագետներ չեն բացառում, որ այս հետազոտությունները հիմք են հանդիսացել Իրանի դեմ Պենտագոնի վարած հոգեբանական պատերազմի և երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների համար:

 

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոքի ցույցերի ձևավորման ու տարածման համար հիմք են հանդիսացել կեղծ լուրերը: Դրանք առանց սահմանափակումների ու մեծ արագությամբ տարածվել են հանրության շրջանում, բորբոքելով քաոսի կրակը, որը սկիզբ է առել կանանց հետ կապված մի դեպքից: Իրանի ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմը սկսվեց Մահսա Ամինիի անվամբ: Երբ նրա մահվան մասին առաջին լուրը հրապարակվեց Twitter-ում, օգտատերերից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ժամեր անց այս պատմությունը կդառնա աշխարհի բոլոր լրատվամիջոցների ամենակարևոր նորությունը։  Այս դեպքի մասին տեղեկությունների ծավալը, որոնք մեծ մասամբ հրապարակվում էին արտասահմանյան օգտահաշիվներում, աննախադեպ մեծ էր:

Լուրի հրպարակմանը հաջորդող առաջին ժամերին դրան արձագանքեցին սոցցանցերի մի խումբ օգտատերեր, որոնք գրառումներ էին անում առօրյա խնդիրների մասին: Սակայն նրանց թիվը կազմում էր Twitter-ի բոլոր օգտատերերի գրեթե 40%-ը, ինչն աննախադեպ էր վիրտուալ տարածքում։ Աստիճանաբար, մեծ թվով օգտատերերի ակտիվության և Iran International-ի և BBC Persian-ի տարածած լուրերի արդյունքում, Մահսա Ամինիի անունով հեշթեգը մեծ արագությամբ դարձավ Twitter-ի ու Instagram-ի ամենաքննարկվող նյութը: Այդ լուրերը տարածում էին օգտահաշիվները, որոնց ստեղծումից չէր անցել անգամ մի քանի ամիս:

Լուրերի հիմնական թեման Մահսա Ամինիի մահվան պատճառներն էին: Լուրերում հրապարակվում էին համակարգչային տոմոգրաֆիայի կեղծ պատկերներ, կեղծ հայտարարություններ բժշկական կենտրոնից, որտեղ գրանցվել էր Մահսա Ամինիի մահը, ինչպես նաև նյարդաբանների հայտարարությունները, որոնք միաձայն պնդում էին, թե Ամինին մահացել է գանգի կոտրվածքի հետևանքով: Սակայն դրանք համացանցում տարածվող կեղծ լուրերի միայն  մի մասն էին: Կեղծ լուրերի տարածման ալիքը մեծացավ Մահսա Ամինիի հուղարկավորությունցից հետո, փողոցային բողոքի ցույցերի և հայտնիների սուր ու հակասական արձագանքի արդյունքում:

Այնուհետև սկսեցին տարածվել այլ աղջկների սպանության մասին լուրերը: Նման բան տեղի ունեցավ նաև 2009 թվականին,  Նեդա Աղա Սոլթանիի հետ կապված դեպքի ժամանակ, որի հետևանքով Իրանի դեմ սահմանվեցին խիստ պատժամիոջցներ: Սպանությունների մասին լուրերի տարածման նպատակն Իրանի դեմ կոնսենսուս ձևավորելն էր ու հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացնելը: Արևմտյան ԶԼՄ-ներում հրապարակված լուրերի մեծ մասում նշվում էր, որ աղջիկները սպանվել են մահակի հարվածներից և նրանք պատկանել են տարբեր էթնիկ խմբերի: Իսկ դա հնարավորություն տվեց տարաձայնություններ սերմանել Իրանում ապրող տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների միջև:

---

2022 թվականի հոկտեմբերի 1-ին  Cradle  կայքը հրապարակեց անգլիացի լրագրող Քիթ Կլարենբերգի՝ «Իրանի դեմ Պենտագոնի համացանցային պատերազմի վերլուծությունը» խորագրով հոդվածը: Հոդվածի հեղինակը պնդում էր, որ Իրանում տեղի ունեցած անկարգությունները մշակվել ու կազմակերպվել են դրսից և հղում անելով իր հետազոտությանը, նշում էր, թե ինչպես է ԱՄՆ-ում սեղմված մի կոճակը բռնություն առաջացնում Թեհրանի փողոցներում:

Սեպտեմբերի 16-ին Իրանում անկարգությունների և բողոքի ցույցերի սկսվելուց մի քանի օր անց, Washington Post-ը մի հոդվածում բացահայտեց, որ Պենտագոնը, համացանցում մի շարք կեղծ օգտագհաշիվների բացահայտումից հետո, գնահատում է հոգեբանական պատերազմի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքները: Թերթը նշում էր, որ կեղծ օգտահաշիվները կառավարվել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր հրամանատարության՝ Centcom-ի կողմից:

Իրանը գտնվում է Centcom-ի աշխարհագրական տարածքում և հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն երկար տարիներ թշնամություն է տածում Իրանի նկատմամբ, զարմանալի չէ, որ հոգեբանական պատերազմի ջանքերի   զգալի մասը Պենտագոնն ուղղել է այս կողմ:

«Չլսված ձայներ» խորագրով համատեղ ուսումնասիրության մեջ Graphika ինստիտուտը և Սթենֆորդի ինտերնետային աստղադիտարանը գնահատել են Արևմուտքի գաղտնի ներթափանցման 5 տարիների ընթացքում իրականացված գործողությունները, ինչպես նաև Պենտագոնի կեղծ օգտահաշիվների ակտիվությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում: Հետազոտության մեջ նշվում է, որ ստեղծվել է կեղծ լուրերի տարածման ցանց, որի նպատակն էր  վիրտուալ հարթակներում   հազարավոր փոխկապակցված օգտատերերի հաշիվները  կառավարելով  ի վերջո հնարավորություն ունենալ ազդել Իրանի  հասարակական կարծիքի վրա:

Հետազտությունը վկայում է, որ հրապարակված կեղծ լուրերի և ԱՄՆ բանակի վիրտուալ հատուկ ստորաբաժանումների միջև առկա է կապ։ Կեղծ լուրերը մեծ ազդեցություն ունեն հասարակական-քաղաքական տրամադրությունների բորբոքման հարցում և թիրախավորում են կոնկրետ երկրի քաղաքական համակարգը: Իսկ Իրանում տնտեսական խնդիրների ի հայտ գալն ու կյանքի բարդ պայմանները լավ ենթահող էին ստեղծել կեղծ լուրերի տարածման համար:   

Ամերիկացի ծայրահեղ աջ տեսաբան Ջեք Բուրքմանի կարծիքով. «Կեղծ լուրերը զենք են և մենք փորձում ենք դրանք կիրառել: Կեղծ լուրերը հնարավորություն են տալիս արագ տարածել մի պատմություն: Պաշտոնական լրատվամիջոցների փոխարեն, դուք ստեղծում եք մի կայք ու տարածում կեղծ լուրեր:  Իսկ մարդիկ հավատում են դրանց ու փորձում հնարավորինս շատ տարածել: Դա մեծ ազդեցություն է ունենում մի պատմության տարածման ձևի վրա, քանի որ այն օգտագործում են մարդիկ: Սակայն այսօր դա վերածվել է պատերազմական զենքի: Ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը և քիմիական զենքի կիրառումը: Այն օգտագործում են բոլորը և դուք նույնպես պետք է օգտագործեք: Սա մի տեսակ գաղափարախոսություն է»:

Կեղծ լուր

 

Կեղծ  լուրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք շատ արագ են տարածվում: Իսկ ճշմարտությունն իմանալու համար օրեր, երբեմն էլ ամիսներ են պահանջվում: Եվ հարց է առաջանում: Արդյոք ճշմարիտ լուրը կարո՞ղ է փոխհատուցել կեղծ  լուրի պատճառած վնասը: Եվ արդյոք ճշմարտությունը հասնո՞ւմ է կեղծ լուրերի լսարանին:

Կեղծ լուրերի համավարակի դարաշրջանում գուցե նման լուրերի առկայությունը սոցցանցերում անկարևոր թվա, սակայն եթե դրանք հավաքվեն ու վերլուծության ենթարկվեն, կարող են վերածվել հզոր զենքի ու դառնալ Պենտագոնի զինանոցում գտնվող զենքերից մեկը՝ այլ երկրներում «ռեժիմի փոփոխության» նպատակով կիրառվելու համար: