Պատումների  պատերազմ (5)
https://parstoday.ir/hy/radio/world-i199074-Պատումների_պատերազմ_(5)
Բարև և ողջույն հնագույն Իրանից: Հանուն արդարության ու կեղեքման դեմ պայքարող երկրից, որի ջերմ ու բարի ժողովուրդն իր նախնիներից ժառանգել է արդարամտություն և ներողամտություն: Երկիր, որն իր թշնամիներից ու անգետ բարեկամներից ստացել է բազմաթիվ վերքեր, սակայն հաստատուն կանգնած է իր ուղու վրա: «Պատումների պատերազմ» հաղրդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսենք Իրանի դեմ թշնամանքի հերթական օրինակի մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 06:45 Asia/Tehran

Բարև և ողջույն հնագույն Իրանից: Հանուն արդարության ու կեղեքման դեմ պայքարող երկրից, որի ջերմ ու բարի ժողովուրդն իր նախնիներից ժառանգել է արդարամտություն և ներողամտություն: Երկիր, որն իր թշնամիներից ու անգետ բարեկամներից ստացել է բազմաթիվ վերքեր, սակայն հաստատուն կանգնած է իր ուղու վրա: «Պատումների պատերազմ» հաղրդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսենք Իրանի դեմ թշնամանքի հերթական օրինակի մասին: Ընկերակցեք մեզ:

1979թ․ Իրանի մուսուլման ժողովուրդն իմամ Խոմեյնու ղեկավարությամբ աշխարհիկ մտավորականների անհավատության գագաթնակետին սկսեց  կրոնի վրա հիմնված հեղափոխություն: Եվ ի տաբերություն աշխարհում տեղի ունեցած այլ հեղափոխությունների, Իրանի իսլամական հեղափոխությունը շարունակում է իր ուղին արդեն 5 տասնամյակ, հիմնվելով այնպիսի նպատակների վրա, ինչպես՝ իմպերիալիզմի դեմ պայքարը, երկրի անկախության պահպանումը, քաղաքացու արժանապատվությունը, ճնշվածների պաշտպանությունը, առաջադիմությունը, գիտության, տեխնոլոգիայի  և տնտեսության զարգացումը: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշում է, որ թեև իսլամական հեղափոխության ճանապարհին տեղի են ունեցել բազմաթիվ աղետներ, սակայն դրա նպատակները նույնն են ինչ ձևավորման սկզբում էին: Եվ այդ սկզբունքներն Իրանի դեմ թշնամության հիմք են դարձել իսլամական հեղափոխության հաղթանակից մինչ օրս:

Երկբևեռ համաշխարհային համակարգի փլուզմամբ, միջազգային հարաբերություններում և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ճգնաժամ առաջացավ: Ամերիկացի որոշ մտավորականներ իսլամը նշեցին որպես այլընտրանք կոմունիզմին՝ երկրի արտաքին քաղաքականությունն ուղղորդելու համար: Ջոզեֆ Նայը, Ջին Շարփը, Ֆրենսիս Ֆուկույաման և Սամուել Հանթինգթոնը այդ մտավորականներից են, որոնց ոմանք անվանում են «Պենտագոնի փիլիսոփաներ»: Նրանք բոլորը Հարվարդի համալսարանի շրջանավարտներ են և Ռոքֆելլերի,  Ֆորդի և Քարնեգի հիմնադրամների ավագ գիտաշխատողներ։ Այս մտավորականները ներկայացրել են քաղաքական տեսություններ, որոնք հիմք են դարձել 21-րդ դարում ԱՄՆ-ի ռազմավարության համար:

1993թ․ հեղինակած «Քաղաքակրթությունների բախում» տեսության մեջ Սամուել Հանթինգթոնը խոսում է  աշխարհը քաղաքակրթական տարբեր ոլորտների բաժանելու մասին։ Նա իսլամական աշխարհի քաղաքակրթությունը գնահատում է որպես արևմտյան քաղաքակրթության համար ամենավտանգավոր քաղաքակրթությունը։

Պենտագոնի փիլիսոփաները

Իսլամը հակասում է աշխարհիկության արևմտյան գաղափարին: Այս կրոնի հիմքում մարդկային արժանապատվությունն է և մարդկային կրոնական արժեքները: Իսլամական ուսմունքներն ընդգծում են ճնշման դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Պրոֆեսոր Մոհամմադ Հասան Զորեղն ասում է, որ արևմտյան իշխանություններին մտահոգում է այն հանգամանքը, որ իսլամը ժողովուրդների ազատությանը և սեփական ճակատագիրը տնօրինելու կողմնակից է:

 

Իսլամն արդարության կրոն է: Իսլամի Սուրբ գրքում Ղուրանում, ընդգծվում է արդար լինելու և դաժանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Սակայն նրանց համար, ովքեր ցանկանում են ղեկավարել աշխարհը՝ ոտնահարելով ազգերի իրավունքները, այս հարցերը շատ ծանր են:

Իրանի իսլամական հեղափոխությունը հիմնված էր Ղուրանի՝ «Չկա այլ Աստված բացի Ալլահից» հայտնի արտահյատության վրա և տեղի ունեցավ «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք, Իսլամական Հանրապետություն» կարգախոսով: Եվ դա նշանակում է, որ Իսլամական Հանրապետության համակարգը կտրականապես մերժում է կոմունիստական ​​Արևելքի և կապիտալիստական ​​Արևմուտքի օրինակին հետևելու և այս երկու ճամբարներին միանալու գաղափարը: Ապավինելով իսլամին, Իրանի ժողովուրդն ապացուցեց, որ իր հեղափոխության հիմքում անկախ սկզբունքներ են և օրինակ հանդիսացավ աշխարհի ազատատենչների, հատկապես՝ մուսուլմանների համար:

Ամերիկացի վերլուծաբան Նոամ Չոմսկին կարծում է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների թշնամանքը, դավադրություններն ու հակադրությունները պայմանավորված են երկրի անկախությամբ և արևմտյան գերիշխանության ու գաղութատիրության դիմաց տեղի չտալով:

Չոմսկին նշում է, որ քանի դեռ Իրանն անկախ է և չի խոնարհվում ամերիկյան գերիշխանության առաջ, Վաշինգտոնի ռազմական գործողություններն ու ընդդիմությունը կշարունակվեն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է ԱՄՆ-ի տեսանկյունից, քանի որ չի հրաժարվում իր անկախությունից»,- ասում է նա:

Հետհեղափոխական մոտ քառասուն տարիների ընթացքում ԱՄՆ-ի գերիշխանության համար Իրանի կողմից տարբեր խնդիրներ են առաջացել: Դրանցից ամենակարևորն այդ երկրի գերտերության կարգավիճակն է: Մյուս կողմից, իսլամական հեղափոխությանը հաջորդող տարիներին Իրանում գիտական, պաշտպանական և այլ ոլորտներում ձեռք բերված հաջողությունները  աշխարհի ճնշված ազգերին, հատկապես՝ մուսուլմաններին հույս են տվել, որ կարելի է ազատվել ճնշող երկրների ճնշումներից և անկախ ապրել՝ հավատքով և Աստծուն վստահելով:

 

Ամերիկացի վերլուծաբանների,  այդ թվում՝ Մորթոն Ա. Կապլանի տեսանկյունից, Իրանն  Արևմտյան Ասիայում միակ երկիրն է, որ կարող է դառնալ գերտերություն: Քանի որ Իրանն ունի շատ հին պատմություն, իսկ Իրանի հարևան երկրները ստեղծվել են համաշխարհային պատերազմներից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո: Իսրայելը և Սաուդյան Արաբիան նույնպես գիտակցում են, որ աշխարհաքաղաքական, մշակութային և պատմական ներուժը Իրանին թույլ կտա վերականգնեու իր  իշխանությունը: ԱՄՆ-ն ու Բրիտանիան նույնպես դա գիտակցում են, հետևաբար, որպեսզի թույլ չտան Հզոր Իրանին սպառնալ իրենց շահերին, տնտեսական ճնշումների, քարոզչական պատերազմների միոցով փորձում են թուլացնել Իսլամական Հանրապետությանը:

Վերոնշյալ պատճառներից յուրաքանչյուրը՝ իսլամը, հեղափոխությունը և Իրանը, միայնակ կարող էին ուժեղ շարժառիթ հանդիսանալ ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների կողմից իսլամաֆոբիայի և իրանաֆոբիայի նախագծի ձևավորման համար։

Հետևաբար իմպերիալիստական համակարգը տարիներ շարունակ մեծ ներդրումներ է կատարել այս ոլորտում: Այդ ներդրումները ենթադրում են միջազգային ֆորումների և քաղաքական դիվանագիտության օգտագործումից մինչև տարածաշրջանի երկրներում ռազմական ներկայություն կամ վստահված ուժերի օգտագործումը, այդ թվում՝ Ալ-Ղաիդան, Թալիբանը և ԻԼԻՊ-ը, ինչպես նաև քաղաքական և ռազմական գործիքների կիրառումը:

Արևմուտքի և աշխարհի հանրային կարծիքի մոտ իսլամաֆոբիան և իրանաֆոբիան արդարացնելու գործում մեծ դեր ունեն ԶԼՄ-ները: Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից մինչև այսօր արևմտյան ԶԼՄ-ների նպատակը եղել է իսլամի և Իրանի դեմ ուղղված վարչակարգի քաղաքականությանը համահունչ համաշխարհային հանրության շրջանում վախ ստեղծելը: Ըստ կապիտալիստական ​​երկրների քաղաքական կառուցվածքի՝ լրատվամիջոցները, ինչպես և քաղաքական գործիչները, պարտապաններ են և կապիտալի սեփականատերերի խամաճիկներ, որոնցից շատերը սիոնիստներ են։

Թեհրանի համալսարանի հաղորդակցության պրոֆեսոր, դոկտոր Ֆուադ Իզադին այս կապակցությամբ ասում է, որ Արևմուտքում և կապիտալիստական ​​երկրներում լրատվամիջոցների թիվը, ներառյալ հեռուստաալիքները, ռադիոն, թերթերը, շատ մեծ է, բայց դրանք բոլորը պատկանում են մի քանի ընկերությունների։ Հետևաբար այս ԶԼՄ-ները հետևում են իրենց սեփականատերերի ուղուն: Արևմտյան երկրներում քաղաքական կառուցվածքում քաղաքական գործիչները նույնպես պարտական ​​են կապիտալիստների քաղաքականությանը։ Նրանք մեծ գումարներ են ծախսում նախընտրական քարոզարշարվների համար, իսկ այդ ֆինանսական միջոցները տրամադրում են կապիտալի խոշոր սեփականատերերը, որոնք մեծ մասամբ սիոնիստներ են: Հետևաբար, արևմտյան քաղաքական համակարգի կառուցվածքում կապիտալի սեփականատերերը ֆինանսական օգնության միջոցով վերահսկում են և՛ լրատվամիջոցները, և՛ քաղաքական գործիչներին։ 

 

 

Արևմուտքը հասկանում է, թե ինչ ուժ կարող է դառնալ մեդիա գործիքը: Մինչ լսարանի միտքը անընդհատ հարձակումների է ենթարկվում ակնթարթային նորություններով և հարակից մեկնաբանություններով, Հոլիվուդն աստիճանաբար, բայց շարունակաբար հանդիսատեսի մտքում կարծրատիպեր է ձևավորում: CNN-ի և Fox News-ի նման լրատվական լրատվամիջոցների և հոլիվուդյան կինոարտադրությունների միջև տարբերությունը հենց այս կետում է:  Նրանք դա անում են խելամտորեն և գիտակցաբար՝ ինդեքսավորման միջոցով: Որպես օրինակ, ներկայացվում է այնպես, թե մուսուլմանները հավատարիմ չեն համամարդկային արժեքներին:  Սա հանդիսատեսի մտքում ձևավորում է  համապատասխան կարծրատիպ և ամեն ագամ, երբ  ​​նա լսում է դժբախտ և տհաճ իրադարձությունների մասին, մտածում է այնպես, ինչպես թելադրել է  լրատվամիջոցը:

Որպես օրինակ, մինչ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է, որ ԻԼԻՊ-ը ստեղծել է այդ երկիրը, արևմտյան լրատվամիջոցներն իրենց լսարանին սովորեցնում են հեշտությամբ անտեսել Սիրիայում  և Իրաքում ԱՄՆ-ի կողմից միլիոնավոր մարդկանց սպանության լուրերը և հոլիվուդյան արդյունաբերության աղմուկի մեջ նրանք չլսեն այս երկրների ճնշված մարդկանց ձայները: Արդյունքում, ԻԼԻՊ-ը ստեղծողներին քննադատելու փոխարեն՝ համաշխարհային հանրությունը այս ահաբեկչական խմբավորումն ընդունում է այնպես, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները: Եվ կարծես թե արևմտյան լսարանի միտքը փոխակերպվում է այնպես, որ նա չի կարող  մտածել և պահանջատեր լինել որպես ազատ մարդ։