Թուրքիայում առաջիկա ընտրությունները և աղքատության աճը
https://parstoday.ir/hy/radio/world-i199078-Թուրքիայում_առաջիկա_ընտրությունները_և_աղքատության_աճը
Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ըստ ներքաղաքական, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային իրադարձությունների, փորձագետները Թուրքիայի այս շրջանի նախագահական ընտրությունները համարում են  այդ երկրի ամենակարևոր և ազդեցիկ ընտրությունները՝ 1923 թվականին այս երկրի հիմնադրումից ի վեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 06:52 Asia/Tehran

Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ըստ ներքաղաքական, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային իրադարձությունների, փորձագետները Թուրքիայի այս շրջանի նախագահական ընտրությունները համարում են  այդ երկրի ամենակարևոր և ազդեցիկ ընտրությունները՝ 1923 թվականին այս երկրի հիմնադրումից ի վեր։

ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարությունների միջամտությամբ անհավանական  չէ, որ Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրությունները վերջ տան այս երկրում երկու տասնամյակների «գերիշխանական համակարգի» -ն։

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվել է 2017 թվականի ապրիլին։Այս հանրաքվեն ներառում էր 18 կետ, այդ թվում՝ նախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելը, խորհրդարանի մանդատների թիվը 550-ից հասցնելով 600-ի, դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի բարեփոխումները, որը հաստատվել և իրականացվել է առանց որևէ առանձնահատուկ խնդրի։Խորհրդարանական համակարգի վերացումով ,Ռեչեփ Թայիփ Էրդողանը կոչվեց Թուրքիայի անվիճելի նախագահը։

«Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեության առաջին տասնամյակն ուղեկցվել է բազմաթիվ հաջողություններով։Բայց Էրդողանի կառավարության՝ ավելի քան մեկ տասնամյակ գործողությունները, հատկապես ներքին և արտաքին քաղաքական դաշտում, և իմասնավորի հարևանների հետ ոչ պատշաճ և ոչ բարյացակամ վերաբերմունքը, հիմք են տվել Թուրքիայի հասարակության ավանդական հատվածի դժգոհությանը։

Միևնույն ժամանակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ոչ ճիշտ քաղաքականության որդեգրումը հիմք ստեղծեց Թուրքիայի իշխող կուսակցության կազմից  արդյունավետ ինտելեկտուալ տարրերի հեռացման  համար, որոնցից  ամենակարեւորներից կարելի է նշել այնպիսի անհատների, ինչպիսիք են «Աբդոլլահ Գյուլը», «Ահմեդ Դավուդօղլուն», «Աբդոլ Թաիֆ Շաները», «Ալի Բաբաջանը» եւ Թուրքիայի ականավոր ու կարող քաղաքական գործիչ ու իրավաբան ՝ «Բյուլենտ Արինչը»։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման երկրորդ տասնամյակում հարյուր հազարավոր նշանավոր փորձագետներ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ տեղափոխվեցին զուգահեռ այլ կուսակցություններ։Այս խնդիրները  դժվարություններ են ստեղծել Թուրքիայի իշխող կուսակցության համար:

Այս կապակցությամբ հայտնի թուրք վերլուծաբան ՝Թահա Ակ Յուլը, որը ժամանակին Թուրքիայի իշխող կուսակցության ակտիվ անդամն էր այս երկրի լրատվամիջոցներում և վերջին մի քանի տարիների ընթացքում , սկսել էր  համագործակցությունը զուգահեռ կուսակցությունների հետ ,շեշտել է.« Թուրքիայում ավարտվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա նման ղեկավարների կառավարման շրջանը, և այս երկրի ժողովուրդը  առաջնորդության մասին տարբեր ակնկալիքներ և մոդելներ ունի իր մտապատկերում»:

Փաստորեն, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության  երկրորդ տասնամյակում, Անկարայի ղեկավարները ոչ միայն չկատարեցին ժողովրդին տված իրենց խոստումները, այլեւ հակառակ խոստումների՝ այլև իրականացրեցին հակասական ու սխալ քաղաքականություններ։

Այս սխալ քաղաքականությունների որդեգրման արդյունքում, բացի հարևան երկրների հետ Թուրքիայի բազմաթիվ խնդիրներից, այս երկրի ներսում տնտեսական ճգնաժամը բազմաթիվ կենցաղային խնդիրներ է ստեղծել Թուրքիայի ժողովրդի համար։

Այլ կերպ ասած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և անձամբ Էրդողանը, որ նախագահության առաջին տասնամյակում իրենց ուզած մարդկանց նշանակեցին կառավարությունում և խորհրդարանում, ղեկավարության երկրորդ տասնամյակի սկզբին նրանք ստիպված եղան կոալիցիա կազմել «Դևլեթ Բահչելիի» գլխավորած տխրահռչակ «Ազգային շարժում» կուսակցության հետ։

Ինքը՝ Էրդողանը, ով ժամանակին կարողացավ Թուրքիայի քաղաքական համակարգը փոխելով ,Թուրքիայի քաղաքական ոլորտում առաջին և անվիճելի իշխանությունը ստանձնել,սխալ քաղաքականություններ որդեգրելով,այս զարգացող երկիրը , ներքին, տարածաշրջանային և նույնիսկ միջազգային բազմաթիվ խնդիրների դիմաց կանգնեցրեց: Այս սխալները պատճառ են հանդիսացել ,որ թուրք շատ վերլուծաբաններ, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարման առաջին տասնամյակում Թուրքիայի կարողությունները վերագրեն այնպիսի անհատների, որոնց , Էրդողանը իր իշխանության երկրորդ տասնամյակում  անձամբ  վտարել է իշխող կուսակցությունից և Անկարայի կառավարությունից:

Ինչևէ, պետք է ասել.«Չնայած բազմաթիվ վայրիվերումների, թուրք քաղաքական գործիչների ընտրապայքարում ,սկսել են ղողանջել զանգերը և ապացույցները վկայում են , որ եթե Թուրքիայում իշխող կուսակցության պաշտոնյաները մտադիր լինեն  մնալ իշխանության ղեկին, ապա պետք է մեծացնեն իրենց կոալիցիոն կուսակցությունները:

Փաստորեն, «Հանրապետության կոալիցիան» երկու կուսակցությունից պետք է ավելացնել հինգ կուսակցության: Սա այն դեպքում, երբ թուրք կուսակցություններն ու քաղաքական գործիչները այսպես ասած ցանկություն չունեն  համագործակցելու Էրդողանի կառավարության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։

Օրինակ՝ Թուրքիայի առաջին իսլամիստ վարչապետի զավակը  և , «Նոր բարօրություն» կուսակցության հիմնադիր Ֆաթիհ Էրբաքանը հրաժարվել է համագործակցել Էրդողանի կառավարության հետ։Սա,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ թուրքական կուսակցությունների՝ ընդդիմանալու միայն մեկ օրինակն է  : Սա է պատճառը, որ այս օրերին «Արդարություն և զարգացում» կուսակցության պայմանները բարվոք չեն:

«ORC »ինստիտուտի վերջին հարցումը,ապացուցում է , որ եթե պայմանները փոքր ինչ փոխվեն հօգուտ «Քeմալ Քըլըչդարօղլուի», այս թուրք քաղաքական գործիչը կարող է հեշտությամբ հաղթել Էրդողանի հետ մրցակցությունն առաջին փուլում։ Վերլուծաբանները համոզված են.« Եթե ​​Քըլըչդարօղլուն նախարարություն խոստանա Ինչեին, նա հստակորեն կհայտարարի  իր հրաժարականի մասին, և այս դեպքում Քըլըչդարօղլուի հաղթանակը կլինի միանշանակ և առանց այլևայլի»:

Թուրքիայի նախագահական ընտրությունների 13-րդ շրջանում Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն տնտեսական ոլորտում որոշակի խոստումներ է տվել Թուրքիայի ժողովրդին։

Այս խոստումներից կարելի է ակնարկել՝վերջ տալ նախագահականում և կառավարական հաստատություններում շքեղությանը և ավելորդ ծախսերին, ինչպես նաև ճիշտ ուղղորդել բյուջեն և պետական ​​վարկերը, ուժեղացնել մասնավոր հատվածը՝ վերջ տալով կառավարությանն առընթեր ընկերությունների միջև կոռուպցիային, առնվազն 50 միլիարդ դոլար օտարերկրյա կապիտալի ներգրավում՝ արտաքին քաղաքականության բարեփոխման միջոցով, նվազեցնելով պաշտպանության ծախսերը,վերջ տալով ռազմական արկածախնդրությանը տարածաշրջանում և աշխարհում, ներառյալ ռազմական ուժերի դուրսբերումը Սիրիայից , Լիբիայից և այլ տարածաշրջաններից, և նվազեցնել գնաճը՝ շուկայում վերականգնելով կայունությունը և խաղաղությունը:

Այս բոլորին անդրադառնում են Թուրքիայի  լրատվամիջոցներում և հասարակությունում։Սակայն Էրդողանի կառավարությունը մինչ օրս չի պատրաստվել նահանջել այս ոլորտում: Այս առումով, ինչքանով մոտենում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակը՝ մայիսի 14-ը, ամեն օր ավելի նոր ռեկորդներ են սահմանվում  արժույթի եւ ոսկու շուկայում, եւ տնտեսական ճգնաժամը ավելի տագնապալի է դառնում:

Թուրքիայի հասարակության տարբեր հատվածների կենսապրուստը ամեն օր ավելի վատ պայմաններում է հայտնվում: Նման պայմաններում Էրդողանի ու Բահչելիի  կոալիցիան ,ժողովրդի  տնտեսական եւ կենցաղային  խնդիրների լուծման փոխարեն,ժողովրդին ասում է.« Եթե դուք վստահեք մեզ եւ քվեարկեք, Թուրքիան կհասնվի փառքի, վստահելիության եւ բարգավաճման գագաթին»:

Սակայն Քեմալ Քըլըչդարօղլուն  ,որպես Էրդողանի հիմնական մրցակից և «ժողովուրդ»կուալիցիայում ընդդիմության համատեղ թեկնածուն,իպատասխան «Հանրապետական«կոալիցիայի դիմումին ասել է.«Եթե սրանք մտածեին ժողովրդի մասին,ապա Թուրքիան այս վիճակի չէր մատնվելու:Երկար չի մնացել ,որ հասնենք լավ ու գեղեցիկ օրերին: Անհրաժեշտ է միայն ,որ Ձեր համագործակցությամբ ու ջանքերով ,մի կողմ թողնենք Էրդողանին և վերակառուցենք երկիրը: Անհրաժեշտ է այս երկիրը փրկել աղքատությունից ու սովից»:

Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հնչեցրած վերջին  մեղադրանքով Էրդողանը առանց հստակ ապացույցների ասել է.« Պարոն Քեմալը համաձայնել է Լոնդոնի եւ Նյու Յորքի կաշառակերների  հետ եւ նախատեսվում է 300 միլիարդ դոլար գումար ստանալ նրանցից»:Անտարակույս նման մեղադրանքնեև չեն կարող ասպարեզից հեռացնել քաղաքական համառ մրցակցին:

Այնուամենայնիվ, Թուրքիայում պարենային ապրանքների գների բարձրացումով ՝աղքատության  և քաղցածության բացարձակ գիծը հասել է 10.000 լիրայի, եւ միլիոնավոր ընտանիքներ  ապրում են շատ ծանր պայմաններում: Աղքատության բացարձակ գիծը և  սահմանը, ինչը ցույց է տալիս չորս հոգանոց  ընտանիքի առողջ եւ հավասարակշռված սննդակարգի ամսական գինը, փետրվարին `9.234 լիրայից, այս տարվա մարտին հասել է  9,752 լիրայի:

Նաև փետրվար ամսի համեմատությամբ  մարտ ամսին աղքատության գիծը 1815 լիրա ավելացմամբ՝ հասել է 33հազար 754 լիրայի,որը բարձր ցուցանիշ է համարվում և քիչ են այն ընտանիքների թիվը ,որոնք ամսական նման գումար են ապահովվում: Աղքատության գիծը պարփակում  է ընտանիքի բոլոր ամսական ծախսերը, ինչպիսիք են՝ բնակարանների վարձակալությունը, զանազան վճարումները, տրանսպորտի, կրթության, առողջության եւ հագուստի վճարումները,որոնք փետրվարին 31 հազար 939 լիրա էր,սակայն մարտ ամսին դա ավելացել է 33 հազար 754 լիրայի ,որն աննախընթաց է Թուրքիայում:

Այդ ընթացքը վկայում է Թուրքիայի  ժողովրդի տնտեսական իրավիճակի աննախադեպ վատթարացման մասին: Փաստորեն, Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակվում է, եւ այս երկրում գնաճի աննախադեպ մակարդակը ստվերում է մարդկանց կյանքի բոլոր ասպեկտները: Ճիշտ այսպիսի պայմաններում է ,երբ Թուրքիայում  քաղաքական կուսակցությունները  խիստ մրցունակ պայմաններում  անհամբեր սպասում են  համընդհանուր ընտրություններին: Փաստորեն, տնտեսական ճգնաժամը նաեւ ստվերել է  Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրությունները եւ վճռական դեր է խաղում: