Նոր աշխարհակարգ, ինքնություն, նշաններ և առանձնահատկություններ(1)
2023 թվականի մայիսի 10-ին և 11-ին Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում՝ «Նոր աշխարհակարգի երկրաչափություն» խորագրով։Ուստի երկու հաղորդումներում խոսելու ենք նոր աշխարհակարգի նշանների ու յուրահատկությունների մասին և համառոտ անդրադառնալու ենք աշխարհակարգերին։
«Միջազգային համակարգը», հիմնական դերակատարների միջև պայմանավորվածությունների, կանոնակարգերի և գրավոր ու չգրված հարաբերությունների ամբողջությունն է, ովքեր ստեղծում և ղեկավարում են միջազգային քաղաքականությունը: 1648 թվականի Վեստֆալիի պայմանագրից մինչև Խորհրդային Միության փլուզումը, մի քանի պատմական ժամանակաշրջանների ընթացքում առաջացել և անկում են ապրել մի քանի միջազգային համակարգեր:
17-րդ դարի կեսերին ,ու Եվրոպայում 30 ամյա կրոնական պատերազմներից հետո ,եվրոպական խոշոր երկրների ներկայացուցիչները իմի եկան Գերմանիայի Մյունստեր քաղաքի քաղաքապետարանում և ստորագրեցին Վեստֆալի պայմանագիրը։Այս պայմանագրով ձևավորվեց առաջին աշխարհակարգը, որի հիման վրա որոշվեց, որ յուրաքանչյուր երկիր, անկախ իր մեծությունից և փոքրությունից, ճանաչվի,որպես անկախ քաղաքական միավոր,որն իր տարածքում ունի ինքնիշխանություն, և երկրները չպետք է միջամտեն միմյանց գործերին: Վեստֆալի պայմանագրի հիմնական առանձնահատկությունը ուժերի հավասարակշռությունն էր՝ համաշխարհային համակարգի մակարդակով։
Այսպես կոչված Վեստֆալյան աշխարհակարգը գոյատևեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Թեև Վեստֆալյան համակարգը երեք դարերի ընթացքում բազմաթիվ մարտահրավերների դեմ հանդիման կանգնեց ,սակայն , այն ի վերջո ոչնչացավ պատերազմի պատճառով: Այս պատերազմի ավարտից հետո, Վերսալի հաշտության պայմանագիրը և Ազգերի լիգայի ստեղծումը, նոր կարգեր հաստատելու փորձ էր, փորձ, որը հաջողությամբ չպսակվեց, և Երկրորդ համաշխարհային պատերազմն ավելի լայն մասշտաբով և ավելի շատ զոհերով, այս համակարգի տապալման արդյունքն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները ,տարբեր միջոցներով փորձեցին աշխարհում հաստատել «Լիբերալ համաշխարհային աշխարհակարգ»։
Մարշալի պլանը, միջազգային կառույցների ձևավորումը, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և անվտանգության և ռազմական կառույցների ստեղծումը, ինչպես՝ ՆԱՏՕ-ն, Արևմուտքի ցանկացած կարգուկանոն հաստատելու կարևորագույն միջոցներից էին: Ինստիտուցիոնալացումը ,լիբերալ համակարգի հիմնական հատկանիշներից էր։Միաժամանակ Խորհրդային Միությունը, Արեւելյան բլոկի շրջագծում , որպես Լիբերալ աշխարհի մրցակից, փորձում էր հաստատել իր ցանկացած համակարգը։Վերջապես երկբևեռ աշխարհակարգն ավարտվեց 20-րդ դարի վերջին տասնամյակում՝ Արևելյան բլոկի փլուզմամբ։
Սառը պատերազմից հետո երկբևեռ աշխարհակարգը փոխարինվեց միաբևեռ աշխարհակարգով,և Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խոսեց «Նոր աշխարհակարգի» մասին և Ֆրանսիս Ֆուկույաման արծարծեց իր «պատմության ավարտի» տեսությունը։Այս նոր համակարգում ,ԱՄՆ -ն, որը միակ ուժն էր, որն ուներ ռազմական հզորություն և արդյունավետ միջամտության համար քաղաքական կարողականություն, ստանձնեց համաշխարհային ոստիկանի դերը: Այս կարգավիճակի լավագույն ապացույցներն էին՝ «Սահարայի փոթորիկ» գործողությունը և Իրաքի վտարումը Քուվեյթից, 1999 թվականին ,ԱՄՆ-ի դերը ՆԱՏՕ-ի «մարդասիրական միջամտության» մեջ՝ Սերբ ուժերին Կոսովոյից վտարելու համար , և 2001 թվականին Աֆղանստանի օդային ռմբակոծությունը, որն արագացրեց Թալիբների տապալումը:
Այնուամենայնիվ, Լիբերալ համակարգի անկումը ավելի շուտ սկսվեց, քան նախորդ երկու համակարգերի ,այսինքն՝ (վեստֆալի և երկբևեռ)կարգերի , և պատճառ դարձավ , որ «Պատմության ավարտի» տեսության տեսաբան Ֆրանսիս Ֆուկույաման մեկ այլ գիրք հրատարակի «Պատմության ավարտից հետո» խորագրով: Նա, այս գրքում և իր մյուս գրություններում խոստովանել է, որ չափազանց լավատես է եղել աշխարհում լիբերալիզմի համակարգի անվիճելի քաղաքական և տնտեսական հաղթանակի վերաբերյալ, սակայն ապացույցները հակառակն են փաստում:
Նեո ռեալիստական հայեցակարգ ունեցող Ֆարիդ Զաքարիան էլ նշում է, մենք մտնում ենք հետամերիկյան աշխարհ, որտեղ «շատ մարդիկ շատ տեղերում» որոշում են դրա ուղղությունն ու էությունը։ Ամերիկացի հայտնի տեսաբան Ռիչարդ Հաասը նույնպես ասում է.«Մինչդեռ ԱՄՆ-ն դեռևս աշխարհի ամենահզոր երկիրն է, սակայն այն ի վիճակի չէ միայնակ պահպանել համաշխարհային խաղաղությունն ու բարգավաճումը, էլ չենք խոսում զարգացման մասին»:
Այն գործընթացը, որը սկսվել է շատ տարիներ առաջ, և դրան անդրադարձել են նաև արևմտյան մտածողներ, ինչպես՝ Ջոզեֆ Նայը, հակառակ այն խնդրին ,որ ասում են , դա չի նշանակում «գլոբալ ուժի ծանրության կենտրոնի տեղափոխումն Արևմուտքից Արևելք»,այլ՝ գլոբալ համակարգում իշխանության բաշխումն է և նոր դերակատարների ի հայտ գալը, որոնք հիմնականում ոչ արևմտյան դերակատարներ են համարվում: Այս շրջագծում Արևմուտքը, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլևս նախկինի պես ռազմական, տնտեսական և մշակութային ուժի կենտրոնում չեն ,և արևելքում ձևավորվող տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերը, ինչպես՝ Չինաստանը, և տնտեսական միությունները, ինչպիս՝«ԱՍԵԱՆ»-ը, նույնպես նշանակալի ներդրում ունեն գլոբալ հավասարումների ձևավորման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական և քաղաքական կամքի ձախողումը,Եմենի, Իրաքի, Սիրիայի և Լիբանանի պես երկրներում, շատ դեպքերում վկայում է Արևմտյան աշխարհում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ուժի կենտրոնացման դարաշրջանի ավարտի մասին:
Գիտական և տեխնոլոգիական նորարարությունները, տնտեսության և համաշխարհային հանրության փոխկախվածությունը ավելացրել են միջազգային կարգի բարդությունը։ Չինաստանը և հարավային մյուս տերությունները ձեռք են բերել տնտեսական և քաղաքական նշանակություն։ Որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը և Բրազիլիան, իրականացրել են հեռանկարային տնտեսական և զարգացման ծրագրեր և ունեն տարբեր ծրագրեր: Վաշինգտոնը իր միջազգային քաղաքականությունն ու ազդեցությունը ձևավորելու առումով լուրջ սահմանափակումների դիմաց է կանգնել:
Փաստն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա արևմտյան դաշնակիցների կողմից միաբևեռ միջազգային համակարգը հաստատելու և կայունացնելու ջանքերից ավելի քան երկու տասնամյակ անց , ականատեսն ենք Ամերիկա-կենտրոն միջազգային համակարգի փլուզման և միջազգային մի նոր համակարգի ձևավորման նշանների։ Մի խնդիր, որը բազմիցս արծարծվել և շեշտադրվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններում , հետևյալ վերնագրերով ու հասկացություններով, ինչպիսիք են՝ «աշխարհակարգի երկրաչափության փոփոխությունը», «պատմական շրջադարձը», «էնդոգեն կարողությունը», «ռազմավարական խորությունը» և այլն։ Որոշ տեսաբաններ համոզված են, որ Ուկրաինայի պատերազմը այն իրադարձություններից է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան սկսեցին, պահպանելու ներկայիս համակարգը և կանխելու նոր աշխարհակարգի ձևավորումը։ Այլ խոսքով ,Ուկրաինայի պատերազմը և այս պատերազմում ԱՄՆ-ի և Եվրոպայի համապարփակ առճակատումը Ռուսաստանի հետ,վկայում է,որ աշխարհը ընդունել է ընթանալ դեպի նոր աշխարհակարգ:
Մինչդեռ Վեստֆալյան համակարգը գոյատևեց երեք դար, վերջին 7 տասնամյակում աշխարհին իշխել են երկու տեսակ աշխարհակարգեր, ընդորում երկբևեռ համակարգը գոյատևեց մոտ 40 տարի, իսկ ԱՄՆ-ի գլխավորությամբ միաբևեռ համակարգը՝ընդամենը 3 տասնամյակ, և այժմ խոսվում է աշխարհում նոր համակարգի մասին: