«Աբրահամի» խայտառակ հաշտվողականությունը(1)
Հանուն Աստծո: Բարև ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Աբրահամի խայտառակ հաշտվողականությունը»հաղորդաշարի առաջին համարը: Հաղորդաշարի ընթացքում քննարկելու ենք սիոնիստական ռեժիմի հետ հաշտվողական նախագծերը և դրանց ազդեցությունը Պաղեստինի հարցի վրա և դրանց ձախողման պատճառները: Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք «հաշտվողականության նախագծի պատմությունը, դարի գործարքի պլանը և դրա կարևորագույն դրույթները, դարի գործարքի պլանի ազդեցություններն ու հետևանքները»։Ընկերակցեք մեզ:
1948 թվականի մայիսի 14-ին, Պաղեստինի վրա բրիտանական խնամակալության ավարտի հետ միաժամանակ, սիոնիստական ռեժիմը հայտարարեց իր գոյության մասին: Անկախության հռչակումից հետո արաբների և սիոնիստական ռեժիմի միջև հակամարտությունը մեծացավ և նրանց միջև տեղի ունեցան մի քանի պատերազմներ, և այդ բոլոր պատերազմներում հաղթողը սիոնիստական ռեժիմն էր։ Այդ հիմամբ, քաղաքական լարվածությունը, ռազմական և ազգայնական հակամարտություններն ու բախումները ժամանակի ընթացքում նսեմացան և տարածաշրջանային լայն մասշտաբով արաբա-սիոնիստական ռեժիմի հակամարտությունից , փոխվեցին սիոնիստա-պաղեստինյան հակամարտության՝ ավելի սահմանափակ մասշտաբով։ Բացի այդ, 1970 թվականին, զուգահեռ ջանքեր են գործադրվել սիոնիստական ռեժիմի հետ արաբա-պաղեստինյան հակամարտությունում հաշտվողականություն ստեղծելու համար, որպեսզի ստեղծվեն պայմաններ, որոնք կհամաձայնեցվեն կողմերի միջոցով:
Սիոնիստական ռեժիմի և արաբական երկրների միջև առաջին հաշտվողական համաձայնագիրը Քեմփ Դևիդյան համաձայնագիրն էր, որը կնքվել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ: 1979 թվականին Միացյալ Նահանգների ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը միջնորդեց Եգիպտոսի նախագահ Էնվեր Սադաթի և սիոնիստական ռեժիմի վարչապետ Մենախեմ Բեգինի միջև ,խաղաղության համաձայնագրի կնքման առումով: Այդ հիմամբ կողմերի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ և սիոնիստական ռեժիմը նահանջեց Սինայի թերակղզուց : Քեմփ Դեյվիդի հաշտվողական պայմանագրից հետո համաձայնագրի կետերի մեծ մասը չիրականացվեց։ Պաղեստինի հարցերով փորձագետ դոկտոր Հոսեյն Ռոյվարանն այս առնչությամբ ասել է.« Պայմանավորվածությունների չկատարման պատճառն այն էր, որ սիոնիստական ռեժիմը հետագա բանակցություններում շեշտը դրեց «ջերմ խաղաղություն» բառի վրա, և սա այն իմաստն էր, որին հետամուտ էր սիոնիստական ռեժիմը պաշտոնականացվելուց բացի:
Արևմտյան Ասիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի միջև առաջին ուղղակի բանակցությունները տեղի ունեցան Մադրիդում 1991 թվականին և հանգեցրին 1993 թվականին Օսլոյի համաձայնագրին: Բանակցությունների հաջորդ փուլերը շարունակվեցին մինչև 1993 թվականը Վաշինգտոնում և առանձին բանակցությունները1994 թվականին հանգեցրին , Հորդանանի և սիոնիստական ռեժիմի հաշտվողական համաձայնագրին: Նորվեգիայում շարունակվեցին սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գաղտնի բանակցությունները,որոնք հանգեցրեցին կողմերի միջև առաջին համաձայնությանը և երկկողմանի ճանաչման պայմանագրին, և 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնում ստորագրվեց Օսլոյի հռչակագիրը։ Ըստ 1993 թվականի Օսլոյի համաձայնագրի՝ Պաղեստինի կառավարությունը հինգ տարի անց և սիոնիստական ռեժիմի համադրությամբ պետք էր իր գոյության մասին հայտարարեր , սակայն Քեմփ Դեյվիդում, մոտ երկու տարի ձգձգելուց հետո այն չիրականացավ, և Արաֆաթը հայտարարեց այս գործընթացի ձախողման մասին, և Պաղեստինում սկսվեց երկրորդ ինթիֆադան:
.....
2002 թվականի հուլիսին, Միացյալ Նահանգները Եվրամիության, ՄԱԿ-ի և Ռուսաստանի հետ միասին հայտարարեց սկզբունքների ընդհանրական նախագիծը , որը հայտնի է, որպես Խաղաղության ճանապարհային քարտեզ: Այս ծրագրի հիմնական նպատակն էր իրականացնել երկպետության լուծումը։Նաև որոշվել էր վերջնական համաձայնության հասնելու ժամանակը, ինչպես՝2005 թվականին Պաղեստինի պետության ձևավորումը, սակայն կողմերից ոչ մեկն ամբողջությամբ չկատարեց իր պարտավորությունները այս շրջանակներում: Երկրորդ ինթիֆադայի ավարտից հետո (2000թ. սեպտեմբերի 28 - 2005թ. փետրվարի 8) Արևմտյան Ասիայի խաղաղության գործընթացը վերածնվեց 2007 թվականի նոյեմբերին Աննապոլիսի կոնֆերանսով: Այնտեղ, որտեղ սիոնիստական ռեժիմը և Պաղեստինը համաձայնվեցին ուղղակիորեն բանակցել միմյանց հետ՝ մինչև 2008 թվականի վերջը համաձայնության հասնելու նպատակով։2008 թվականին ,երբ Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնեց , Արևմտյան Ասիայի խաղաղ գործընթացի նոր փուլը մեկնարկեց: Օբամայի վարչակազմը 2010 սեպտեմբերին մոտ երկու տարի հյուրընկալել է Իսրայելի և Պաղեստինի միջև ուղղակի բանակցությունները : 2010 թվականի սեպտեմբերի վերջին և սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների շինարարության 10 ամսյա կասեցման ժամկետը չերկարաձվգելու հետևանքով ուղղակի բանակցությունները նույնպես փակուղում հայտնվեցին։Սիոնիստական ռեժիմի և պաղեստինյան կողմերի միջև ուղղակի բանակցությունները սկսվեցին 2012 թվականի հունվարի 3-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ,սակայն ապարդյուն:
Վերանայելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ պարզ է դառնում, որ այդ համաձայնությունների ձախողման հիմնական պատճառներն են եղել սիոնիստական ռեժիմի կողմից դրա դրույթների չկատարումը և այնպիսի քաղաքականության հետապնդումը, ինչպիսին է քաղաքավանների կառուցումը և պաղեստինյան տարածքներում օկուպացման շարունակելը:
2017 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, որոշ լրատվամիջոցներ հայտնեցին , որ նոր կառավարությունը նախաձեռնում է այսպես կոչված խաղաղության նոր մեթոդ սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի համաձայնության համար: 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն արծարծեց առաջարկվող ծրագրի որոշ հիմնական ենթադրություններ։Նա այս նախաձեռնությունը բնութագրեց, որպես տարածաշրջանի կայունացմանը նպաստող քայլ,նրանով հանդերձ ,որ համոզված էր դա կընպաստի Իրանի ներթափանցման նվազեցմանը: 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է, որպես Իսրայելի մայրաքաղաք, և դիմեց արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստվել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար: Մահմուդ Աբասը ընդգծելով,որ Երուսաղեմը որպես սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը «անօրինական» է,շեշտել է,որ Թրամփի ծրագիրը «մերժված է, մերժված, մերժված»։
......
Թրամփի հաշտվողական նախագիծը կամ այն, ինչ հայտնի է որպես «Դարի գործարք», մշակվել է Ջարեդ Քուշների գլխավորած թիմի կողմից։Այս նախագիծը ներառում է՝ տնտեսական և քաղաքական երկու բաժիններ: 2019 թվականի հունիսի 22-ին Սպիտակ տունը հրապարակեց դարի գործարքի տնտեսական մասը, որը կոչվում է «Խաղաղություն հանուն բարգավաճման»։ Դրա հիման վրա նախատեսվում էր 50 միլիարդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծել 179 ենթակառուցվածքային և կոմերցիոն նախագծերի համար, և Վաշինգտոնը հույս ուներ, որ ծախսերի մեծ մասը կապահովեին Պարսից ծոցի ափամերձ հարուստ կառավարությունները և եվրոպական ու ասիական երկրները՝ մասնավոր հատվածի ներդրողների հետ միասին։Դարի գործարքի քաղաքական բաժինը նույնպես բացահայտվեց Դոնալդ Թրամփի կողմից 2020 թվականի հունվարի վերջին։
Ըստ այդ նախագծի՝ սիոնիստական ռեժիմին հանձնվեցին Պաղեստինի այլ հատվածները, այդ թվում՝ Հորդանան գետի արեւմտյան ափի կեսը և Արևելյան Երուսաղեմի մի մասը, որոնք, ըստ միջազգային հանրության, պատկանում էին Պաղեստինի կառավարությանը, իսկ դրա դիմաց սիոնիստական ռեժիմը պետք է համաձայներ Հորդանան գետի արեւմտյան ափի մյուս կեսում եւ Գազայի ողջ հատվածում եւ Արեւելյան Երուսաղեմի մի քանի թաղամասերում անկախ պաղեստինյան երկրի ստեղծմանը: ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Ղոդս,Պաղեստինի ամբողջական օկուպացիայի քայլերից մեկն էր, որն իրականացվեց 2018թվականին: ԱՄՆ-ի դիվանագիտական այս գործողության իմաստը՝ Ղոդսը,որպես սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և «հրեա ժողովրդի հայրենիք» ճանաչելն էր։
Դարի գործարքի հետևանքների և ազդեցությունների թվում կարելի է նշել սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի բռնակալության վերաբերյալ համաշխարհային հասարակական կարծիքի արթնացումը։Հատկանշական է, որ աւելի ցայտուն դարձաւ Պաղեստինի ժողովուրդի իրավազրկվածությունը։Բացի այդ, այս նախագիծը հանգեցրեց ԱՄՆ-ի հեղինակազրկմանը,սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի միջև միջնորդության հարցում: Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը մինչ այդ ընդունվում էր,որպես միջնորդ հաշտվողականության գործընթացի , դրա կողմնակիցների , և միգուցե աշխարհի որոշ երկրների կողմից ,որպես այդպիսին հեղինակազրկվեց և պարզ դարձավ ,որ լիարժեք հովանավորում է սիոնիստներին ,իսկ Պաղեստինի ժողովրդի թշնամին է եւ կորցրեց իր համաշխարհային հեղինակությունը և մեկուսացվեց:
.....
Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի միակողմանի մոտեցմանը միջազգային հանրության հակազդեցությունն այս նախագծի մեկ այլ հետևանք էր: Տարածաշրջանային ուսումնասիրությունների գծով իրանցի փորձագետ Սեյեդ Ջալալ Սադաթյանը նշել էր, որԹրամփն իր ողջ ճնշումներով և ուժով չի կարող լեգիտիմություն ստեղծել դարի գործարքի նախագծի համար՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ դիվանագիտական առումներով:
Գործնականում, հակառակ ամերիկացիների ակնկալիքներին, միջազգային հանրությունը, այդ թվում՝ եվրոպական շատ երկրներ, չուղեկցեցին ԱՄՆ-ի դարի գործարքի նախագծին և իրենց հակառակությունը հայտնեցին ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխման վերաբերյալ: Ֆրանսիայի, Անգլիայի եւ Գերմանիայի պաշտոնատարները, դեմ գնալով այս խնդրին ,շեշտեցին ,որ դա հարցը չի կարգավորելու ,այլև տարածաշրջանում ավելացնելու է լարվածությունները: Եվրոպացիները հարցի կարգավորումը հետաձգեցին կողմերի համաձայնությամբ՝ հիմնվելով նախկին բանաձեւերի ու պայմանավորվածությունների վրա և հայտարարեցին, որ չեն ընդունում ուժի վրա հիմնված միակողմանի լուծումը։Չնայած ԱՄՆ-ի դիվանագիտական լայնածավալ ջանքերին՝ տարբեր երկրներին այս երկրի հետ միավորելու,որպեսզի իրենց դեսպանատները Ղոդս տեղափոխեն, բացառությամբ մի քանի ոչ կարևոր երկրների, նրանք չմասնակցեցին դեսպանատան տեղափոխման արարողությանը: Սիոնիստների օկուպացիայի օրինականացումը դարի գործարքի հետևանքներից մեկն է։
Վերանայելով օկուպացված Պաղեստինի հետ կապված լուրերն ու իրադարձությունները՝ դժվար չէ հասկանալ, որ սիոնիստական ռեժիմը մշտապես փորձում է հալածել պաղեստինցիներին։Դարի գործարքի իրականացումից հետո օկուպանտ սիոնիստական ռեժիմի հանցագործությունները պաղեստինցիների դեմ զգալիորեն ավելացել են։ Ուստի այս տառապյալ ժողովրդի նկատմամբ իսլամ աշխարհի պարտականությունը ավելացել է առավել քան երբևէ:
Սիրելի բարեկամներ, այս հաղորդաշարի հաջորդ թողարկման ընթացքում,քննարկելու ենք «Աբրահամի նախագծի» էությունն ու բնույթը, և դրա բացահայտ ու անհայտ դերակատաները: