Պատերազմ և արվեստի գործեր ստեղծելու հնարավորություն
Իր պաշտպանական բնույթի բերումով,Իրանի դեմ Իրաքի ութամյա պատերազմը հայտնի է դարձել որպես Սրբազան պաշտպանություն: Ութամյա այսպատերազմը մեծ ազդեցություն ունեցավ իրանական արվեստի ու գրականության վրա և հանգեցրեց սրբազան պաշտպանության թեմայով ստեղծագործությունների արարմանը։ Այն հնարավորությունը, որ այս պատերազմը ընձեռեց արվեստագետներին, սոցիալական իրադարձությունների բացառիկ օրինակներից է, որը կարելի է քննադատաբար դիտարկել ավելի քան 4 տասնամյակ անց:
Իր պաշտպանական բնույթի բերումով,Իրանի դեմ Իրաքի ութամյա պատերազմը հայտնի է դարձել, որպես Սրբազան պաշտպանություն: Ութամյա այսպատերազմը մեծ ազդեցություն ունեցավ իրանական արվեստի ու գրականության վրա և հանգեցրեց Սրբազան պաշտպանության թեմայով ստեղծագործությունների արարմանը։ Այն հնարավորությունը, որ այս պատերազմը ընձեռեց արվեստագետներին, սոցիալական իրադարձությունների բացառիկ օրինակներից է, որը կարելի է քննադատաբար դիտարկել ավելի քան 4 տասնամյակ անց:
Մարդու կյանքի յուրաքանչյուր շրջանում մեծ ու կարևոր իրադարձությունները թողնում են փոքր կամ մեծ ազդեցություն։ Արվեստը ենթարկվում է այս իրադարձությունների ազդեցությանը և սկսում է խոսել դրանց մասին: Պատերազմը այն իրադարձություններից է, որն ազդում է կյանքի և աշխարհի բոլոր ոլորտների վրա: Արվեստը մինչև իր անկախությունը պատերազմի պատմողն էր, բայց անկախ գաղափարներ ստեղծելուց և արվեստի գործեր արարելուց հետո կանգնեց պատերազմի դեմ և պատմելու փոխարեն ներկայացրեց պատերազմի տգեղ դեմքն ու դրա բացասական ու անուղղելի հետևանքները։
Երաժշտական կարճ դադարից հետո ձեզ կպատմենք Սրբազան պաշտպանության հետ կապված երկու-երեք հուշեր։ Շարունակեք մնալ մեզ հետ։
․․․
Հուշերը երբեմն ծածկվում են փոշով, և փոշին հեռացնելու ջանքերը անցնում են ապարդյուն: Չնայած դուք կարող եք հիշել հուշերի ընդհանրությունները,սակայն մանրամասները հաճախ մոռացվում կամ շատ աղոտ են հիշվում: Իրանական 1361 (1982) թվականն էր։ Խորամշահրի ազատագրումը և թշնամուն հայրենիքից հետ մղելու օրերը․․․ Հիշում ես ժողովրդի խանդավառությունն ու ազգային ու հասարակական տոնակատարությունը, հիշողությանդ մեջ փորագրել ես Խորդադի 3-ը, բայց ինչո՞ւ չես հիշում, թե ինչպես է ապրել այդ երկրի երիտասարդությունն այդ օրերին։ Որո՞նք էին նրանց երազանքները և ինչպե՞ս էին նրանք նայում կյանքին: Այդ ամբողջ խիզախությունն ու քաջությունը միայն պարտքի զգացումո՞վ էր պայմանավորված, թե՞ դրանից ավելի շատ մոտիվացիա ուներ։
Իրանական 1367 (1988) թվականն էր։ Թշնամին վարձկանների և ներքին ահաբեկիչների հետ միասին իր ողջ ռազմական կարողությամբ և իր արևմտյան համախոհների օգնությամբ հարձակվել է արևմտյան հատվածների վրա։Այսօրվա հաղորդակցական միջոցներն այն օրերին չկային։ Նրանց թշնամիներն ու մոնաֆեղ հետևորդները հալածվում են, բայց այդ մասին իմանալու միակ միջոցը գնալն ու տեսնելն է։ Այսպիսով, դու գնում ես ճակատամարտի վայրը և մոտիկից տեսնում պատերազմի դաշտը: Ճանապարհի երկու կողմում կուտակված են այրված ու ոչնչացված զրահամեքենաներ ու տանկեր։ Դրանցից երբեմն ծուխ է բարձրանում։ Լսում ես, որ ներխուժող ուժերից մի քանիսը փախել են ու թափառում են լեռներում ։ Ամառ է, շոգ ամառ, և այրման հոտն պատում է օդը, շնչում ես այդ օդը: Այնուհետև այդ հոտը ոչ մի տեղ չես զգացել, բայց ատում ես և՛ շոգը, և՛ այրվելու հոտը, թշնամու կեղտոտ կոշիկներով տրորված գեղեցիկ ագարակների պատկերը մտքիցդ չի հեռանում։
Իրանական 1370 (1991) թվականն է։ Պատերազմի ավարտից անցել է երեք տարի և այժմ՝ դրա մեկնարկի տարելիցին, դու գնում ես հարավային ռազմաճակատներ։ Այնտեղ դեռ կարող ես զգալ պատերազմի մթնոլորտն ու դրա ազդեցությունը։ Չնայած մարդիկ վերադարձել են իրենց քաղաքները, բայց նրանք և նրանց տները երբեք չեղան անցյալի նման: Տխրության շրջանն անցել է, և թեև բազմաթիվ դժվարություններ են կրել, բայց ուրախ են, որ հետ են մղել թշնամուն և վերադարձել իրենց քաղաքներն ու գյուղերը։ Վաղ առավոտ է, և դու գնացել ես մարտական ճակատները տեսնելու։ Արցունքներ են հոսում ձեր բոլոր ուղեկիցների աչքերից: Այժմ հուզվելու ժամանակը չէ, որովհետև հիմա քաջարիների ու հզոր կանանց կյանքը պատմելու ժամանակն է, ովքեր չլքեցին հողաթմբերը և հերոսական դիմադրությամբ պայքարեցին մինչև իրենց կյանքի վերջը:Նրանց արվեստի, նրանց հերոսությունների մասին պետք է պատմել։ Արվեստագետները տարբել միջոցներով դա արել են։
․․․․․
Մարդու կյանքի յուրաքանչյուր շրջանում մեծ ու կարևոր իրադարձությունները մեծ ազդեցություն են թողնում։ Արվեստը ենթարկվում է այս իրադարձությունների ազդեցությանը և սկսում է խոսել դրանց մասին: Պատերազմը այն կարևոր իրադարձություններից է, որն ազդում է կյանքի և աշխարհի բոլոր ոլորտների վրա: Բացի այդ, պատերազմը միշտ էլ գրավել է տարբեր երկրների ու ազգերի արվեստագետների ուշադրությունը։
Պատերազմն ինքնին զուրկ է ցանկացած գեղեցկությունից, և նրա անունը լսելիս յուրաքանչյուրի մտքում զուգորդում են ավերածությունները, արյունահեղությունն ու դաժանությունը, բայց այս դառը իրադարձությունն ունի այնպիսի գեղեցկություններ, ինչպիսիք են անձնազոհությունը, քաջությունը, զոհաբերությունը և հայրենասիրությունը,որոնք նրան պարգևում են պատկառելի և սրբազան բնույթ։
Արվեստի կարգավիճակը և դիրքը բացառիկ և ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին պատերազմն է, ժամանակակից դարաշրջանի խորհելու տեղիք տվող հարցերից մեկն է, որին պետք է հետամուտ լինել արվեստի և տվյալ դարաշրջանի սոցիալական և քաղաքական արվեստի ոլորտների փոխհարաբերությունների վերաբերյալ ավելի լայն և հիմնարար քննարկումների ընթացքում։ Բայց անկախ այս հարցի շուրջ տեսական բանավեճերից, գուցե երբ արվեստագետներն հանդիպեն այս առանձնահատուկ իրավիճակներին կարող են մեզ համար վերաիմաստավորել ու վերապատմել այդ հարաբերակցությունների ինչպիսությունը:
Պատերազմի և իշխանության ձգտելու առաջին ազդեցությունները գեղանկարչության վրա կարելի է տեսնել նախամարդու կողմից պատերի վրա նկարված նկարներում: Նախամարդկանց համար նկարչությունը մի տեսակ մոգություն էր, և ըստ իրենց համոզմունքի, նրանք նկարչությամբ պայքարում էին կենդանիների և բնության դեմ, և այդ նկարների օրինակները կարելի է տեսնել հայտնաբերված քարանձավների պատերին։
Իհարկե, մեծ քաղաքակրթությունների ձևավորումից հետո փոխվեցին նաև նկարչության թեմաները։ Այս դարաշրջանում մարդն այլևս չէր ապրում քարանձավում և նրա միակ նպատակը գոյատևման համար սնունդ հայթայթելը չէր, այլ նա ուներ տարբեր նպատակներ և իդեալներ, որոնց համար սկսեց պայքարել։ Իրենց զորությունն ու փառքը և թագավորությունը, ինչպես նաև իրենց պատերազմներն ու հաղթանակները ցույց տալու համար թագավորները հրամայեցին նկարել կամ քանդակել իրենց մեծաշուք կերպարն ու պայքարը։ Մի կարևոր կետ կա, դա այն է, որ բոլոր հուշահամալիրներում, որտեղ մեծարվում են անցյալի պատերազմի գեներալները, պատերազմն ընդհանրապես կարևոր չէ։ Բայց հենց գեներալը մտնում է մարտի դաշտ, թշնամին ջախջախվում է։
Արվեստը տարբեր ժամանակաշրջաններում ազդվել է պատերազմի երևույթից։ Պատերազմի ազդեցությունը արվեստի վրա կարելի է հստակ տեսնել արվեստի ոլորտներում, ինչպիսիք են նկարչությունը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, գրականությունը, երաժշտությունը, դրամատուրգիան, կինոն և արվեստի այլ ճյուղեր:
Մինչև 18-րդ դարը արվեստին և արվեստագետներին հանձնարարված էր պատկերել պատերազմը պատկերների միջոցով: Իրականում ինչ-որ փոխգործակցություն կար նկարչի և մարտիկի միջև: Նկարչի թեմաները մարտիկներն էին, որոնք կռվեցին ու հաղթեցին։ Այս մարտիկները սովորաբար թագավորներ էին կամ հայտնի ու մեծ գեներալներ, որոնք պատմության մեջ անմահացան նկարիչների նկարներով։ Շատերը կարծում էին, որ միայն նկարիչը կարող է հայտնի դարձնել մարտիկին և ապահովել այդ համբավը ապագա սերունդների համար։ Անցյալում հերոսական պատերազմն առանց արվեստագետի անիմաստ ու անբովանդակ էր։
Պատերազմի նկարչության ավանդույթը, որը կենտրոնացած է ռազմիկների վրա, պատմական արմատներ ունի ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան քաղաքակրթություններում: Իրանի քաղաքակրթական դաշտում կան առասպելական պատերազմների, թագավորների միջև պատերազմների, և ռազմիկ արքաների ու ռազմիկների միջև պատերազմների վառ օրինակներ։ Օրինակ՝ կարելի է նշել «Վարպետ Քամալեդդին Բեհզադի» հայտնի կտավը՝ «Իսկանդարի և Դարայի ճակատամարտը» վերնագրով, որը հիմնված է «Խամսե Նիզամիի» պատմվածքի վրա։ Արևմտյան լավ օրինակներից կարելի է նշել հունական առասպելների և հին ռազմիկների հայտնի նկարները։
․․․
Արվեստագետները 19-րդ դարում, մտնելով ժողովրդի մեջ, երես թեքեցին բուրժուական դասից։ Նրանք իրենց ստեղծագործություններում ներառել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդկանց կյանքը, աղքատությունը ու դժբախտությունը, որոնք պատերազմի և բռնապետական կառավարությունների արդյունք էին: Բայց երբեմն որոշ արվեստագետներ հրաժարվում էին պատմական իրողություններից և սկսում էին հեքիաթներ պատմել։
Ինչ վերաբերում է պատերազմի և արվեստի միջև կապին,նախորդ դարերի համեմատ 20-րդ դարը լի է վերիվայրումներով և իրարանցումներով։ Այս դարում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները, ինչպես նաև անկախության պայքարը փոխեցին աշխարհի դեմքը։ Այս իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ հաշմանդամ դարձան կամ սպանվեցին, իսկ նրանցից շատերը զոհվեցին սովի պատճառով։ Զանգվածային արտադրությունն այս դարի մեկ այլ խնդիրն էր։ Արվեստը, այս ամենի ազդեցության տակ, արտացոլում էր քաղաքական և սոցիալական իրավիճակը։ Այդ ժամանակ սոցիալական իրողություններից հոգնած արվեստագետներն իրենց ստեղծագործություններում բռնություն էին գործադրում՝ այլանդակ և սարսափելի տեսք հաղորդելով դրանց։ Այս կերպ նրանք մեկնաբանեցին կյանքի ողբերգական կողմը և սոցիալական ու ազգային իդեալների ճգնաժամը։
․․․
Իրանում պատերազմի մեկնարկը եղավ արվեստի բնագավառում լուրջ և կարևոր փոփոխությունների աղբյուր։ Կարճ ժամանակ անց իրանցի արվեստագետների մի զգալի խումբ հատկապես վիզուալ արվեստի բնագավառի արվեստագետներն արձագանքեցին իրանցի մարտիկների պայքարին ու հերոսական սխրանքներին և ստեղծելով այդ պատմական ժամանակաշրջանի տրամադրությանը և մթնոլորտին համապատասխան գործեր՝ կարևոր և ուշագրավ քայլ կատարեցին սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի արժեքների պահպանման ուղղությամբ։
Վիզուալ արվեստի և արվեստի այլ ճյուղերի,այդ թվում կինոյի, թատրոնի և երաժշտության ոլորտներում նվիրված արվեստագետների կողմից արվեստի բազմաթիվ գործերի ստեղծումը հանգեցրեց եզակի և արժեքային արվեստի ծնունդին, որը հետագայում կոչվեց «Սրբազան պաշտպանության արվեստ»։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատերազմի տարիներին և դրանից հետո այս ժանրում գրական-գեղարվեստական գործեր ստեղծած արվեստագետները, շատ դեպքերում, եղել են նրանք, ովքեր ռազմաճակատ են մեկնել, որպես մարտիկ և բասիջի (հավաքազորային) պաշտպանելու երկիրը, բայց երբ այլևս չեն կարողացել պատերազմական զենքով իրենց հակազդեցությունը ցույց տալ գեղարվեստական զենք են վերցրել իրենց ձեռքը։ Նրանցից շատերը պատերազմից հետո գրել են իրենց հուշերը և սկսել իրենց գեղարվեստական ու գրական աշխատանքը՝ ազդված ռազմաճակատի ու պատերազմի մթնոլորտից։
Նրանք որոշեցին իրենց գրական-գեղարվեստական փորձը ստեղծագործությունների տեսքով փոխանցել հաջորդ սերունդներին։ Հեղափոխության և սրբազան պաշտպանության առաջին սերնդի արվեստագետները, ովքեր այդ պայմաններում գտնվելու փորձ ունեին, հետո սկսեցին ստեղծել արվեստի գործեր,որպեսզի այդ ժամանակաշրջանն ու նրա իրադարձությունները արվեստի լեզվով հանձնեն պատմության հիշողությանը։ Այս բոլոր արվեստագետները գիտեն, որ կան հազարավոր պատմություններ, որոնք դեռ ոչ ոք չի պատմել և ոչ ոք չի լսել, ապագան անպայման հնարավորություն կտա այս պատմությունները պատմելու։