Պատումների պատերազմ (7)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «Պատումների (Նարատիվների) պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես է արևմտյան մեդիան ներկայացնում Իրանում կանանց վիճակը: Մնացեք մեզ հետ:
Վերջին տարիներին Իրանի և իսլամական հեղափոխության դեմ ուղղված արևմտյան ԶԼՄ-ների ու սոցցանցերի ջանքերի մի մասն ուղղված է եղել Իրանում կանանց վիճակին ու նրանց իրավունքներին:
Իրանում 2022 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած անկարգությունները սկսվեցին կանանց աջակցելու պատրվակով: Եվ կրկին արևմտյան քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ներն այդ վիճակն օգտագործեցին իսլամական հեղափոխության դեմ: Ամեն ինչ հասավ այնտեղ որ անգամ ամերիկացի կատակերգու Օուեն Բենջամինը հրապարակեց Լոս Անջելեսի հանրային փողոցներից մեկում գտնվող կոռուպցիոն կենտրոնի լուսանկարը, որի վրա տեղադրված են #Mahsa-Amini և #կին-կյանք-ազատություն հեշթեգներով պաստառները և թվիթերյան իր միկրոբլոգում գրեց. «Մի լսեք: Ուզում են ձեզնից շարֆը խլել, ու քեզ մարմնավաճառ դարձնել: Միակ բանը, որից նրանք ձգտում են ձեզ ազատել, ձեր ընտանիքի անվտանգությունն է և ձեր արժանապատվությունը: Շարիաթը չի ճնշում ձեզ, այլ ավելի շուտ պաշտպանում է ձեզ»:

Անցած տարի ամբողջ աշխարհում տարածվեց #կին-կյանք-ազատություն հեշթեգը, իսկ որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Կանադայի, Բելգիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները հանդես եկան համատեղ ակցիայով՝ հրապարակելով իրանցի կանանց աջակցող հոլովակներ:
Իսկ օրինակ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեյը խոսեց իրանցի տղամարդկանց և կանանց իրավունքների մասին, մինչդեռ իրենց շվեդ ամուսինների կողմից երկու իրանցի կանանց՝ Սոմայեի և Ղազալի սպանության լուրն այնքան էլ չլուսաբանվեց այդ երկրի ԶԼՄ-ներում: Կամ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան Իրանի որոշ քաղաքներում անկարգություններն անվանեց խաղաղ ակցիա և միջամտողական հայտարարությամբ նշեց, որ լռությունը տարբերակ չէ, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Մինչդեռ այս երկրի իշխանությունները չկարողացան հանդուրժել անգամ Facebook-ում 50-ամյա ֆրանսուհու կողմից նախագահ Մակրոնի հասցեին հնչեցված վիրավորանքը և կնոջը տուգանեցին 13 հազար դոլարով։ Սակայն նույն Ֆրանսիայի ԶԼՄ-ները իրենց հրապարակումներում, խոսքի ազատության պատրվակով պաշտպանում են միլիարդավոր մուսուլմանների սրբությունները վիրավորելը։
Արձագանքելով իրանցի կանանց հետ համերաշխություն հայտնած ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշի լուսանկարին, իրանցի մի օգտատեր Twitter-ում գրել է «Այն օրերին, երբ ուզում էին, որ կրակը թեժ մնա, իսկ մթնոլորտը զգացմունքային և մեր անվտանգությունը պետք է կասկածի տակ դրվի, երիտասարդ իրանցիների արյունը թափվեց և մեջտեղ բերվեցին այս ֆրանսիացի դերասանուհին ու նույնիսկ պոռնոաստղեր: Սակայն այսօր, նրանք շաբաթներ շարունակ լռում են Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին: Արդյո՞ք մենք պետք է հավատանք, որ իրանցի կանայք ավելի կարևոր են, քան ֆրանսուհիները այս ֆրանսիացի հայտնիի համար, ով երբեք ոչ մի գրառում չի արել ֆրանսիական ցույցերի մասին»:
Այս հարցը շատերի միտքն է զբաղեցրել: Արևմուտքում ԶԼՄ-ների կողմից կանանց վիճամի մասին հրապարակումների հետևում բռնաբարությունների և ոտնձգությունների վիճակագրությունն է, որը վկայում է, որ կանանց նկատմամբ ճնշումը և նրանց նվաստացումը՝ որպես երկրորդ կարգի քաղաքացի, շարունակվում է։ Thomson Reuters ինստիտուտի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ն կանանց համար անապահով երկրների 10-յակում է: Այս ցանկն անփոփոխ է մնացել առնվազն մեկ տասնամյակ։ Իսկ Բրիտանիայի «Ինքնասպանությունների հաշվառման կենտրոնի» տվյալներով, որը տվյալներ է հավաքում կանանց նկատմամբ տղամարդկանց բռնության վերաբերյալ, 2008-2018թթ այդ երկրում սպանվել է մոտ 1500 կին։ Իսկ դա նշանակում է, որ Բրիտանիայում գրեթե երեք օրը մեկ սպանվում է մի կին: Գերմանիայում, ըստ երկրի քրեական ոստիկանության տրամադրած վիճակագրության, միայն 2018 թվականին ընտանեկան բռնության հետևանքով մահացել է ավելի քան 120 կին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 2019 թվականի զեկույցի համաձայն՝ երկրում ընտանեկան բռնության ընդհանուր 149 զոհերից 121-ը կանայք են եղել: Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28%-ով։

Այն իրավիճակում, երբ Արևմուտքի վիճակագրությունը վկայում է ընտանիքում և հասարակության մեջ կանանց նկատմամբ բռնության բարձր մակարդակի մասին, անցյալ աշնանը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հանկարծ բոլորը դարձան իրանցի կանանց պաշտպաններ, մինչև որ իրանցի օգտատերը հրապարակեց Ֆրանսիայում ցուցարարների, այդ թվում՝ կանանց վրա ոստիկանության դաժան հարձակման հետ կապված տեսանյութ, և հումորային գրառում արեց. «Երանի դու իրանցի կին լինեիր, որ աշխարհը լսեր քո ձայնը»:
Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ֆուադ Իզադին Իրանում մարդու և կանանց իրավունքների վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների գործողությունները քաղաքական խնդիր է համարում, այլ ոչ թե մարդասիրական կամ արժեքային: Նա կարծում է, որ իրանցի կանանց մաքրաբարոյությունը իսլամական հեղափոխության ուժի լծակներից մեկն է։ Նա ասում է: «Այն, որ երկրի կանայք բարոյական են, դիմացկուն և ուժեղ, միանշանակ համարվում է այդ երկրի հզորության տարրերից մեկը։ Սակայն սա ուզում են վերցնել Իրանից և փոխարինել գռեհկությամբ, որպեսզի Իրանն իրենց նման բարոյական խնդիրներ ունենա։ Իսկ հետագայում դա կնպաստի անվտանմգության թուլացմանը: Նրանք իրենք էլ դա զգացել են: Իրանում մաքրաբարոյություն ունեն և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Սա Իրանի իշխանության ուժն է: իսկ բարոյականությունից հեռու երկրում այս ուժը թուլանում է» :
Նշելով, որ չնայած տարածաշրջանում 100-150 հազար ամերիկացի զինվորականների ներկայությանը, ԱՄՆ-ն չկարողացավ հաջողությունների հասնել Իրաքում և Աֆղանստանում, Իզադին ասում է. «Այս ձախողման պատճառներից մեկն ամերիկյան հասարակության մեջ համատարած անբարոյական մթնոլորտն է։ Ամերիկյան բանակը և զինված ուժերը նույնպես ամերիկյան հասարակության մի մասն են, և այնտեղ նույնպես այդ խնդիրն առկա է: 2021 թվականին Պենտագոնի հրապարակած զեկույցում ասվում էր, որ 2013-ից 2016 թվականներին ԱՄՆ ռազմակայաններում ավելի քան 20 հազար մարդ ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Իհարկե, այս թվին պետք է գումարել նաեւ այն մի քանի հազարը, ովքեր այդ մասին չեն հայտնել։ Երբ բանակում առկա է այս խնդիրը, այ չի կարող արդյունավետ գործել: Ուստի նրանք ցանկանում են իրանական հասարակությանը նմանեցնել իրենց, որպեսզի յուրաքանչյուր երեք կնոջից երկուսն իր կյանքի ընթացքում ենթարկվի բռնության, ինչպես ԱՄՆ-ում։ Հետևաբար, եթե նրանք կարողնանան ապակայունացնել Իրանը, դա նրանց համար առավելություն կլինի: Իրենց նպատակին հասնելու համար, նրանք փորձում են փոխել Իրանի ժողովրդի բարոյական մշակույթը»:

Լրատվամիջոցների ամենաառանցքային գործառույթներից մեկը կարծրատիպերի տարածումն է: Իրականում այն պատկերի միջև, որը մեդիան ստեղծում է մարդկանց գիտակցության մեջ ու իրականության միջև կա մեծ տաբերություն: ԶԼՄ-ները ձևացնում են, թե ներկայացնում են իրականությունը, սակայն իրականում դրանք թիրախավորում են լսարանի զգացմունքներն ու հույզերը:
Վերջերս իսլամ ընդունած, անգլիացի Լորենն ասում է. «Ես գալիս եմ ծայրահեղ լիբերալիզմից։ Այնտեղ կարող ես հագնել այն, ինչ ուզում ես և ցանկացած պահի լինել ցանկացած մարդու հետ: Եվ դա ազատություն են անվանում: Զգում ես, որ քեզ բռնության են ենթարկում, դա լավ զգացողություն չէ, դու քեզ մաքուր չես զգում և չես զարգանում: Իսկ երբ նման միջավայրից գալիս ես իսլամ, այս հիմարությունները այլևս չպետք է անես և քո դեմքն ու լեզուն պետք է պահես հանուն Աստծո: Ձեր խոսքերը և հագուստը ձեզ պարզ տեսք են տալիս: Դա հեշտ չէ: Կանայք սիրում են գեղեցիկ լինել, բայց մենք պետք է գեղեցիկ լինենք նրա համար, ով իսկապես սիրում է մեզ, ոչ թե օտարների համար: Ես իսկապես եկել եմ այս եզարակացությանը և դա տպավորել է ինձ»:
Տարիներ շարունակ արևմտյան մեդիան իր լսարանի համար իրանցի կանանց վերաբերյալ ստեղծել է կարծրատիպեր և չափանիշներ և որոշել լավն ու վատը, իսկ լսարանը, առանց ճանաչելու Իրանի հասարակությունը, հավատացել է այդ ամենին:
Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Իրանը: Նրանք չգիտեն, որ Իրանն այն եզակի երկրներից է, որտեղ համալսարանի շրջանավարտների ավելի քան 50%-ը կանայք են: Իրանում կին մասնագետների տեսակարար կշիռը կազմում է 98%, ԱՄՆ-ում՝ 85%, Իրանում մայրական մահացությունը յուրաքանչյուր 100 հազարից 7 է, ԱՄՆ-ում՝ 23, Իրանում կին բժիշկների բաժինը 40% է ԱՄՆ-ում՝ 34 %, Իրանում ծննդաբերության արձակուրդը 9 ամիս է, իսկ ԱՄՆ-ում նման բան չկա: