Ընտելանանք (46)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ողջույն, սիրելի ունկնդիրներ, նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք «էթիկայի»կենցաղավարության հիմնական կանոններից մի քանիսը: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք հյուրասիրությունների ժամանակ կենցաղավարության կանոններին:
Ցանկացած տեսակի հավաքույթ կազմակերպելը, լինի դա ընկերական հավաք, թե պաշտոնական ընթրիք, սթրեսային է: Հաճախ հյուրընկալը իր ժամանակն ու էներգիան սպառում է, որպեսզի ամեն ինչ հնարավորինս լավ ու հաճելի լինի ձեզ համար և խնջույքի ժամանակ նա հոգ է տանում հյուրերի մասին,որպեսզի վստահանա ,որ բոլոր հյուրերը ուրախ են: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ որպես հյուր դուք ևս մասնակից լինեք հյուրընկալության հաջող կայացմանը ,որպեսզի ձեր հյուրընկալողի ջանքերը ավելի լավ արդյունքների հասնեն: Դրա համար, խնջույքների էթիկայի վերաբերյալ բավական է հետևել մի քանի պարզ խորհուրդների, որպեսզի կրկին անգամ դուք ևս հյուրերի շարքում լինեք:
Մանկուց մեզ սովորեցրել են հյուր գնալու օրենքները: Մեզ միշտ հիշեցնում էին ,որ անհրաժեշտ է հյուրասիրության ժամանակ լինել հարգալից, շնորքով ճաշենք, ճիշտ նստենք ,բարձր չխոսանք ,չբղավենք ,և մեղմ ձևով զբաղվենք երեխաների հետ :Լավ հյուրընկալ լինելը ,արվեստ է: Արվեստ, որը դուք օգտագործելով այն, հյուրերին լավ զգացողություն եք հաղորդում և բոլորը սիրով կընդունեն ձեր հրավերը, ուստի հյուրասիրության ավարտին երկու կողմերն էլ գոհ են, միմյանց հետ կապ հաստատելը կատարվում է ճիշտ և սկզբունքային ձևով և հյուրասիրության ժամանակ ոչ մի անհանգստություն կամ տհաճ վիճակ չի ստեղծվում:
Երբ որպես հյուր ենք հրավիրվում ,անհրաժեշտ է իմանալ ,ինչպես վերաբերվել ,որպեսզի ոչ միայն չանհանգստացնենք հյուրընկալին և այլ հյուրերին ,այլ նկատվենք Էտիկայով անձ: Փաստորեն, եկեք այնպես վերաբերվենք,որպեսզի մենք և մյուսները հաճելի պահեր վայելելով լավ զգանք: Հետևաբար, վերանայում ենք փոխհարաբերության նորմերը, որոնք պետք է պահպանենք որպես հյուրեր:
Եթե հրավիրված եք հյուրասիրությանը մասնակցելու, հնարավորինս շուտ տեղեկացրեք հյուրընկալին, որպեսզի հյուրընկալը հնարավորություն ունենա պլանավորել և վերահսկել ժամանակը: Երբ դուք հետաձգում եք ձեր պատասխանը, դուք սթրես եք ստեղծում հյուրընկալի համար, ով փորձում է ուտելիք պատրաստել ըստ հյուրերի քանակի: Նույնիսկ եթե պատասխանելու դիմում չի ներկայացվում ,միշտ հյուընկալին պետք է տեղեկացնեք ձեր ներկայության կամ բացակայության մասին:Որպես հյուր դա ձեր պարտականությունն է ,որ ինչքան շուտ պատասխանեք և եթե փոփոխման են ենթարկվում ձեր ծրագրերը , ըստ քաղաքավարական նորմերի հյուրընկալին տեղեկացրեք ,ոչ թե երբ նրանք սպասում են ձեզ ,դուք ներկա չլինեք:
Որպես հյուր պատշաճ հագուստ հագեք ,ըստ նշվող առիթի:Եթե պաշտոնական միջոցառման եք հրավիրվել ,հագեք այդ միջոցառմանը հարմար հագուստ ,իսկ եթե հրավիրվել եք ոչ պաշտոնական միջոցառման ,հագեք ինչ ոճի ,որ դուք եք ցանկանում: Եթե բավարար չափով չգիտեք միջոցառման մթնոլորտի մասին ,թե ինչպես ընտրել համապատասխան հագուստ, հյուրասիրությանը գնալուց առաջ հարցրեք ձեր հյուրընկալին:

Այնպիսի ուտելիքներ ուտելը, որոնք դուք երկար ժամանակ չեք կերել, ինչ-ինչ պատճառներով, շատ ազդեցություն չունի դրա փոխարինման հարցում , միայն պատճառ կդառնա ավելի փոքր չափաբաժին թողնել այլ հյուրերի համար: Խուսափեք նաև անկոչ հյուրեր խնջույքին բերելուց։Անկոչ հյուրեր տանելը ,անհեռատեսություն է նշանակում: Այդ իսկ պատճառով միայն այն դեպքում ձեզ հետ այլ հյուր տարեք ,երբ այդ մասին նշված լինի հրավերի մեջ,կամ թե նրան տանելուց առաջ հարցրեք ձեր հյուրընկալից:
Նկատի առեք ,որ նշված ժամին հասնեք միջոցառման վայրը: Եթե նշված ժամանակից ավելի շուտ հասնեք միջոցառմանը, ոչ միայն չի նպաստելու օգնել հյուրընակլին ,վերջին պահերի նախապատրաստությունների համար ,այլև արգելք կհանդիսանա և կարող է հյուրընկալի մոտ սթրես առաջացնել։Դուք կարող եք միջոցառմանը շուտ գնալ միայն այն դեպքում, եթե դուք շատ մտերիմ եք տանտիրոջ հետ և ձեզ խնդրել են օգնել: Հյուրասիրության հյուրընկալը , բնականաբար, ինչ որ չափով մտահոգ է, ինչպես նաև վերջին րոպեին մաքրելու և ճաշ պատրաստելու սթրեսը, նրանք ,նախքան պատրաստվելը այնտեղ ձեր կարիքը չունեն և ձեր ներկայությունը չի օգնելու նրանց:
Ձեզ հետ վերցրեք մի փոքրիկ նվեր,առ ի հարգանք ձեր հյուրընկալի հրավերը՝ ընդունելու ,բայց ձեր հյուրընկալների համար չափազանցության մի գնացեք: Գիրքը, ծաղկամանի մեջ դրված ծաղկեփունջը, ձեր այգուց հավաքված թարմ մրգերի զամբյուղը կամ դեկորատիվ նվերները, ինչպիսիք են մոմը և բուրավետ օճառը, այն իրերն են, որոնք կուրախացնեն հյուրընկալողին:Նաև փոքր օգնություններ առաջարկեք հյուրընկալին:Այն հարցի փոխարեն,որ արդյոք կարող եմ օգնել,որը համեմատաբար անորոշ է թվում և դիմացինին մղում է ոչ ասելու ,փորձեք ասել ի՞նչպես եմ կարող օգնել:

Ճիշտ է, ոչ բոլորն են սոցիալական և էքստրավերտ, բայց մի խուսափեք խոսակցությունից միայն այն պատճառով, որ հաղորդակցության այս ձևը ձեր յուրահատկություններից չէ: Որոշակի ինքնավստահությամբ դուք կարող եք կարճ ժամանակում մտերմանալ այլ հյուրերի հետ: Եթե դուք ամաչկոտ կամ լուռ եք , սովորեք, թե ինչպես հարմարվեք ուրիշների հետ և միշտ մի սպասեք, որ նրանք խոսակցությունը սկսեն: Եթե դուք նույնպես չափազանց էքստրավերտ անձնավորություն եք, ապա ձեզ հարկավոր է մի փոքր զսպել ձեր տրամադրությունը և թույլ տալ, որ ուրիշները ևս իրենց կարծիքը կիսեն:
Կապ հաստատեք այն մարդկանց հետ, ովքեր կանգնած են միայնակ կամ թվում է, թե վշտացած են: Մարդկանց ծանոթացրեք միմյանց: Եղեք օգտակար, բարի և անկեղծ: Մի վախեցեք մարդկանց մոտենալուց: Անծանոթները կարող են լինել այն ընկերներ, որոնց դեռ չեք ճանաչել: Անկախ ձեր տրամադրությունից, շփվելիս եղեք հաճելի, կենսուրախ և վստահ: Եթե վատ օր եք ունեցել, մի դառնացրեք նրանց՝ խոսելով ձեր բացասական փորձի մասին:Խոսակցությունը ավարտելիս ,ասացեք որ հաճույք եք ստացել այդ անհատի հետ խոսելիս ,կամ թե նրա հետ հանդիպումը ձեզ համար հաճելի էր:
Շատ մեծ խնջույքների կամ ընկերական հավաքների ժամանակ, որպես ընդհանուր կանոն, դուք պետք է ձեր բջջայինները անջատեք կամ անձայն դարձնեք բոլոր տեսակի հյուրասիրությունների ժամանակ: Հավաքների ժամանակ, եթե դուք ունեք մի իրավիճակ, երբ դուք իսկապես պետք է հասանելի լինեք հեռախոսով, ապա քաղաքավարի է դա պարզապես բացատրել ձեր հյուրընկալողին և այլ հյուրերին: Անկեղծորեն ներողություն խնդրեք և հակիրճ բացատրեք, թե ինչու պետք է ընդունեք այդ զանգը կամ պատասխանեք այդ տեքստին:

Միշտ հիշեք շնորհակալություն հայտնել հյուրընկալողին՝ ձեզ իր հյուրասիրությանը հրավիրելու համար: Սա ձեր քաղաքավարության և լավ վարքի նշան է: Նման վերաբերմունքով և խնջույքի կանոնները հարգելով , դուք կարող եք ակնկալել, որ ձեզ կհրավիրեն ավելի շատ հյուրասիրությունների: Մի հյուրասիրության ընթացքում ձեր վարքագիծը կամ վարվելակարգը արտացոլում է ձեր անհատականությունը: Երբ իմանաք, թե ինչպես վարվել հյուրընկալի և այլ հյուրերի հետ, դուք կվայելեք միջոցառումը և հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: Հաղորդակցվելու կանոնները թելադրում են, որ մեկ անգամ շնորհակալություն հայտնեք հյուրընկալին հյուրասիրությունից հեռանալիս, իսկ հաջորդ օրը կրկին զանգահարեք կամ կարճ հաղորդագրություն հղելով շնորհակալություն հայտնեք հյուրընկալին:
Ավելի լավ է նաև հյուրընկալին հարցնել, թե որտեղ նստել խնջույքի ժամանակ: Որովհետև հյուրընկալը ավելի լավ գիտի իր տան վիճակին և գուցե պլանավորել է դա: Հյուրասիրությունների ժամանակ չպետք է որևէ կերպ քննադատել որևէ բան: Այսինքն դուք միայն կարող եք գովալ ամեն բան,իհարկե ոչ թե՝շողոքորթություն անել, բայց փորձեք գովել այն դրական կետերի մեծ մասը, որոնք նկատելի են հյուրասիրության ժամանակ: Բայց սննդի համն ու դասավորությունը, տան կահավորանքը կամ այլ բան քննադատելը անքաղաքավարություն է համարվում:
Քանի որ հյուասիրությունների ընթացքում խոսակցությունները պետք է լինեն սովորական ու ոչ ծանր բնույթի ,ուստի, խուսափեք լուրջ քաղաքական, կրոնական և առողջապահական հարցերի մանրամասն քննարկումից։Բացի այդ, մի վատաբանեք ուրիշներին: Փորձեք մի անծանոթի խոսակցության մեջ ներգրավելու համար ,համատեղ հետաքրքրություններ գտնել: Ինչպես օրինակ խոսեք ճամփորդության, երեխաների, կամ տնային կենդանիների մասին ,եթե երկու կողմն էլ դրանք ունենան ,զբաղմունքների,ընթացիկ լուրերի մասին ,որոնք շատ էլ վիճահարույց չլինեն ,մարզանքի ,աշխատանքների ,ֆիլմերի և գրքերի մասին: Հրաժարվեք խոսել որևէ կարգի ֆիզիկական վնասվածքի, հիվանդության կամ արկածների մասին և անտեղի կատակներից խուսափեք: Նաև հյուրընկալի տան,դեկորի կամ ուտեստի մասին արտահայտվելը, վիրավորական շշուկների հրապարակումը, կամ վիճահարույց թեմաների մասին խոսելը , որոնք կարող են զայրացնել կամ անհանգստացնել ուրիշներին, լավ գաղափար չէ:
Եզրակացնելով ,պետք է ասել է, որ քաղաքավարությունը, շփումները խիստ կանոններ չեն պահանջում: Դրանք պարզապես վարքագծի ընդհանրություն են, որոնք ոչ միայն քաղաքավարի են, այլև ներկայացնում են ողջախոհություն: Ուստի, երբ դրանք իրականացնեք, բնականաբար կհամարվեք նրբանկատ մարդկանց շարքում: Մարդիկ, ովքեր քաղաքավարի են, շատ են սիրվում, և նրանց սոցիալական հմտությունները նրանց դարձնում են ցանկալի անձ ցանկացած սոցիալական շրջանում:
Այսպիսով, դուք անպայման կստանաք բազմաթիվ հրավերներ և հնարավորություններ՝ մի քանի անգամ փորձելու: