Պատումների պատերազմ(10)
https://parstoday.ir/hy/radio/world-i202112-Պատումների_պատերազմ(10)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2023 10:06 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:

 

Մոտ 3 տասնամյակ առաջ՝ Խորհրդային Միության փլուզմամբ,Արևմուտքի որոշ մտավորականներ խոսեցին  պատմության ավարտի և  Արևմուտքի կապիտալիստական ​​համակարգի անվիճելի իշխանության  մասին։ Բայց աշխարհում փոփոխություններն այնպես  ընթացան, որ այսօր խոսում ենք իշխանության փոփոխման և աշխարհի միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի անցման մասին։ Աշխարհի այսօրվա զարգացումներին նախապատրաստվելու կարևորության մասին  ավելի քան մեկ տասնամյակ առաջ մատնանշել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին։ Նա ասել է.«Մենք կանգնած ենք պատմական կարևոր շրջադարձի առջև։ Աշխարհում աստիճանաբար տեղի են ունենում մեծ ու հիմնարար փոփոխություններ։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Այսօր աշխարհում ուժի նշանավոր բևեռներից մեկը հիմնված է Իրանի իսլամական հեղափոխության առանցքայնության վրա, որը մարտահրավեր նետելով Արևմուտքի մտավոր արժեքներին և դաշտային հզորությանը, նոր խոսք ունի 21-րդ դարի մարդու համար: «Պատումների պատերազմ» հաղորդաշարի այս համարում կխոսենք մի ճանապարհի մասին, որն, ըստ Այաթոլլահ Խամենեիի, կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի պատմությունը։ 

 

Մինչ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն ասում էր, որ Իրանը չպետք է տեսնի իր հեղափոխության 40-ամյակը, Այաթոլլահ Խամենեին Իսլամական հեղափոխության 40-ամյակին իրանական 1397 թվականին(2018)  հեղափոխության երկրորդ քայլի հայտարարությունը հրապարակելով   ուրվագծեց հաջորդ 40 տարվա պլանն ու ծրագիրը։ Այս հայտարարության մի հատվածում Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է. «Իրանի ժողովրդի փառահեղ հեղափոխությունը, որը ժամանակակից դարաշրջանի ամենամեծ և ամենաժողովրդական հեղափոխությունն է, միակ հեղափոխությունն է, որը թիկունքում է թողել պանծալի ժամանակաշրջան՝ առանց դավաճանելու իր գաղափարներին և   բոլոր անդիմադրելի թվացող գայթակղություններից պաշտպանել է իր արժանապատվությունը և կարգախոսների ինքնատիպությունը, և այժմ թևակոխել է ինքնակերտման, համայնքաշինության և քաղաքակրթության երկրորդ փուլ: Ի խորոց սրտի ողջունում եմ այս ժողովրդին, այն սերնդին,որ սկսեց ու շարունակեց և այն սերնդին , որն այժմ թեւակոխում է 42-րդ տարվա մեծ ու համաշխարհային գործընթացի մեջ»։

 

Տարիներ շարունակ ամբարտավան ու կայսերապաշտ կառավարություններին ընդդիմանալը Իրանի և իրանցիների, հատկապես այս  երկրի  երիտասարդության հայտնի հատկանիշն է։ Իսլամական հեղափոխափոխության առաջնորդության շնորհիվ Իրանն ու իրանցին որպես ազատ,  հզոր, արժանապատիվ, բարեպաշտ, գիտության մեջ առաջադեմ, թանկարժեք փորձով լեցուն, հուսալի և ինքնավստահ  երկիր ու ժողովուրդ, կարողացան  հիմնարար ազդեցություն ունենալ տարածաշրջանում, կուռ տրամաբանություն` համաշխարհային հարցերում, և ճանաչվեցին, որպես   ռեկորդակիրներ՝ գիտական ​​առաջընթացի, միջուկային տեխնոլոգիաների,  ցողունային բջիջների, ավիատիեզերքի, նանոտեխնոլոգիայի   և  նման  այլ  ոլորտներում: Եվ այս ամենը տեղի է ունեցել  Աստծուն ապավինելու և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի  խորաթափանցության, իմաստության և  զգոնության շնորհիվ:

 

Իմամ Խոմեյնիի արվեստը իսլամական հեղափոխության ձևավորումն ու իսլամական համակարգի հաստատումն էր։ Այս ճանապարհը շարունակելով՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը հեղափոխության նպատակը համարեց իսլամական նոր քաղաքակրթության իրականացում։ Այաթոլլահ Խամենեիի տեսակետից ժողովուրդների՝ իսլամից մտավոր ազդեցություն կրելը նշանակում է իսլամական քաղաքակրթություն, որն իրականացվում է իսլամական աշխարհի միասնության ներքո։ Իսլամական աշխարհի միասնությունը լայն շրջանակ ունի։ Միասնությունը կարող է ձևավորվել իսլամական ազգերի, կառավարությունների և հասարակությունների միմյանց դեմ չհարձակվելու  առանցքի շուրջ։ Այն կարող է իմաստ գտնել ընդհանուր թշնամու  դեմ իսլամական հասարակությունների միասնության և միմյանց պաշտպանելու մեջ:

Կարող  է միասնության շրջանակը և իսլամական երկրների միասնությունն իմաստ ստանալ ավելի բարձր փուլում՝  գիտական, անվտանգության ու քաղաքական ուժի ոլորտներում նրանց   ամրապնդման ու սիներգիայի մեջ և միավորվել իսլամական նոր քաղաքակրթությանը հասնելու ուղղությամբ, որի իրականացումը Այաթոլլահ Խամենեիի նպատակն է։  Իրանական 1401 թվականին մեծարգո առաջնորդը Միասնության շաբաթվան նվիրված կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է,- «Այսօր ամեն օր ավելի պարզ է դառնում, որ փոխվում է աշխարհի և համաշխարհային մակարդակի քաղաքական երկրաչափությունը.. միաբևեռ համակարգը մերժվել է... և աստիճանաբար... դառնում է ավելի մերժված։ Այսօր աշխարհի առաջին կարգի քաղաքական գործիչների կողմից հաճախ եք լսում այս արտահայտությունն, որ «մենք չենք ընդունում միաբևեռ համակարգը»...։ Այս իրադարձությունները, որ կատարվում են արևմտյան աշխարհում ու Եվրոպայում, սովորական իրադարձություններ չեն։ Սրանք լուրջ տեղաշարժ են... մենք կարող ենք կարևոր դերակատարություն ունենալ: Մենք՝ իսլամական ումման, իսլամական երկրները և իսլամական ազգերը, աստիճանաբար ձևավորվող նոր աշխարհում կարող ենք բարձր դիրք ունենալ, կարող ենք հանդես գալ որպես առաջատարներ, բայց պայմանով՝ լինել միասնական, առանց պառակտումների, ազատվել  թշնամու գայթակղությունների չարիքից, ԱՄՆ-ի, սիոնիստների գայթակղություններից, ընկերությունների չար գայթակղություններից, որոնք երբեմն լսվում են նույնիսկ  յուրայինների կողմից... Եթե մենք կարողանանք իրականացնել այս պայմանը, ապա անպայման կկարողանանք բարձր դիրք ապահովել իսլամական ումմայի համար ապագա աշխարհում և աշխարհի քաղաքական աշխարհագրության ապագա ձևաչափում»։

2008 թվականին ամերիկյան Քարնեգի ինստիտուտը «Վերընթերցել Խամենեիին՝ Իրանի ամենահզոր առաջնորդի աշխարհայացքը» վերնագրով հոդվածը տեղադրեց իր կայքում, որի առաջին նախադասությունը հետևյալն է՝ «Միգուցե աշխարհում չլինի ոչ մի առաջնորդ, որ Այաթոլլահ Խամենեի պես կարևորություն տա աշխարհի արդի խնդիրներին, բայց միևնույն ժամանակ նա այս չափով էլ ճանաչված չլինի աշխարհում: Տարիների ընթացքում Արևմուտքի բազմաթիվ ուղեղային կենտրոններ փորձել են կանխատեսել մի մարդու վարքագիծն ու շարժումները, ով չնայած գտնվում է միլիոնավոր արդարատենչ, ազատատենչ,զրկված և ճնշված մարդկանց սրտերում, բայց ապրում է պարզ կյանքով: Իրականում նրա կյանքի ու աշխատանքի վայրը բոլորովին չի նմանում  քաղաքական գործիչների ու նույնիսկ որոշ կրոնական առաջնորդների աշխատանքի վայրին ու կյանքին։ Հարյուրավոր քաղաքական գործիչներ նրան հանդիպելու համար մտնում են մի փոքրիկ սենյակ, որտեղ ոչ պալատ է, ոչ էլ շքեղ կահույքով կահավորված։ Պարզ սենյակ մի քանի սովորական աթոռներով, որոնց վրա նստում են տարբեր երկրների ղեկավարներ։ Ինքն ևս նստում է այդ աթոռներից մեկի վրա։ Այաթոլլահ Խամենեին երբեմն ավելի քան մեկ ժամ խոսում է ժողովրդի հետ պարզ, մտերմիկ ու սահուն կերպով, առանց դույզն չափով հոգնելու։  Հզոր մտավորական, ով, ըստ իր ընդդիմախոսներից մեկի, ֆինանսական առումով իր կյանքում  չունի ոչ մի մութ կետ։

 

Անցյալ տարի աշնանը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իսլամական հեղափոխության դեմ թշնամիների հիբրդիային պատերազմում օգտագործված գործիքներից մեկը իսլամական հեղափոխության ուժեղ կողմերից մեկի՝ Վիլայաթ ֆաղիհի և Այաթոլլահ Խամենեիի անձի վրա հարձակումն էր։ Ոմանք համոզված են, որ Իսլամական հեղափոխության առաջնորդի դեմ արևմտյան քարոզչական մեքենաների հարձակման պատճառներից մեկը վերջին տարիներին իսլամական աշխարհի համար արևմտյան առաջնորդներ ստեղծելու նախագծի ձախողումն է։

Արևմուտքի կայսերապաշտության և միակողմանիության  դեմ քաղաքականություն որդեգրելու, իսլամական շարժումներն առաջնորդելու և սիոնիզմի դեմ դիմադրության առանցքն ամրապնդելու, ինչպես նաև իսլամական հասարակություններին միասնության կոչ ուղղելու Այաթոլլահ Խամենեիի կարողությունն առավել քան երբևէ մտահոգել է Արևմուտքին իսլամական հեղափոխության տարածման հարցով։  Որոշ վերլուծաբանների տեսանկյունից՝ որոշ ժամանակ առաջ Իսլամական հեղափոխության առաջնորդին վիրավորելու հարցում ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի հուսահատ քայլը տեղի ունեցավ Wall Street Journal-ի երկու հեղինակներ՝ Գերեխտի և Թաքեյհի ռազմավարության շրջանակում։

Նրանցից մեկը ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին սպա է, մյուսը՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ,որոնք այս ամսագրի կայքում հրապարակել են հոդված, որում նրանք անկարգությունների նպատակը համարել են Իսլամական հեղափոխության  առաջնորդին վարկաբեկելը և նրա վեհությանը հարվածելը։

 

Հետաքրքիր է, որ նրանք հոդվածում վեհություն, երկյուղածություն բառը պարսկերեն արտասանությամբ «Հեյբաթ» բառի կողքին են գործածել։ Նրանց կարծիքով՝ Երկյուղածությունը կրոնական կատեգորիա է։ Կրոնն ունի մեկին վեհացնելու և անհասանելի դարձնելու ունակություն: Եվ սա մի բան է, որը հնարավոր չէ գտնել աշխարհիկ Արևմուտքում և աթեիստների շրջանում: Անցած երկու տասնամյակների ընթացքում Արևմուտքում ժողովրդավարության մեջ  վեհության ճգնաժամը լուծելու համար որոշ մարդիկ գրելով տարբեր գրքեր և առաջարկելով տեսական հիմքեր,  փորձել են սկսել մի շարժում, որը կոչվում է երկյուղածության տեսություն,  չիմանալով որ. «Նրանք, ովքեր հավատում և բարի գործեր են անում, ամենագութ Աստված, սեր է սերմանում նրանց սրտերում», (Սուրահ Մարիամ այա 96)։