Ընտելանանք (49)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Ողջույն, սիրելի ունկնդիրներ, նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք սոցիալական վարվելակարգը բազմահարկ բնակարաններում:Այս հաղորդման ընթացքում կըքննարկենք երեխաների սոցիալական վարվելապերպը :Ընկերակցեք մեզ:
Այսօր ծնողները և կրթական համակարգը, անցյալի համեմատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում երեխաների ու աշակերտների սոցիալական վարվելակարգին ։Սա շատ դրական կետ է, քանի որ մի համայնք ինչքան շատ վերապատրաստվի այնպիսի մեղմ կարողականություններով, ինչպիսիք են՝ սոցիալական վարվելակարգը և հաղորդակցությունը, մենք ականատես կլինենք ավելի առողջ և հանգիստ հասարակության և այն երեխաները, ովքեր ծանոթ չեն սոցիալական էթիկետի հասկացություններին, աստիճանաբար կունենան այնպիսի բացասական զգացումներ, ինչպիսիք են մերժվածությունը, միայնությունը, անհանգստությունը և ինքնավստահության բացակայությունը,որը բացասական ազդեցություն է թողնելու նրանց հետագա աշխատանքային և սոցիալական հարաբերությունների վրա:
Ըստ «Էթիկետ» համապարփակ գրքի հեղինակ Էմիլի Փոստի, քաղաքավարությունը ուրիշների զգացմունքների զգայուն գիտակցումն է։ Եթե դուք ունենաք այս գիտակցությունը, դուք քաղաքավարի կլինեք: Այստեղ կարևոր է իրազեկման շեշտադրումը: Մոտավորապես 18 ամսականում երեխան աստիճանաբար հասկանում է, որ ուրիշներն իր նման զգացմունքներ ունեն: Ուստի ժամանակն է երեխային սովորեցնել, թե իր վարքագիծը ինչպես է ազդելու ուրիշների վրա:
Բարեկիրթ լինելը շատ լավ սովորություն է։ Սոցիալական վարվելապերպի ցանցի հիմնադիր Ռաբին Թամփսոնի կարծիքով՝ քաղաքավարի պահվածքը կենսակերպ է։ Այս պահվածքը միայն միջոցառումների կամ շքեղ ռեստորաններ հաճախելու համար չէ: Անհրաժեշտ է երեխային ինչքան շուտ սովորեցնել սոցիալական վարքագիծը, որպեսզի այն նրա մեջ դառնա ավտոմատ վարքագիծ։ Մեկ այլ փաստ,հետևյալն է, որ քաղաքավարի պահվածքն օգնում է երեխայի սոցիալական զարգացմանը: Փորձագետները համոզված են, որ այն երեխաները, ովքեր վաղ տարիքում չեն սովորում սոցիալական վարքագծի նրբությունները, տուժելու են տարբեր լինելու դժվարություններից։ Լավ չուսուցանված երեխան կզրկվի հասակակիցների և մեծահասակների ուշադրությունից: Երբ երեխաներին նեղացնում են իրենց խաղընկերները և նրանից չեն լսում ներողություն բառը ,նրանք չեն ցանկանալու, որ այդ երեխան հետագայում իրենց կողքին լինի:
«365 վարքագիծ, որ երեխաները պետք է իմանան» գրքի հեղինակ՝ Շերիլ Էբըրլիի խոսքով՝ սոցիալական վարքագծի նրբությունները երեխային չսովորեցնելը, խնդիր է ստեղծելու այնքան, որքան նախադպրոցական տարիքում նրան առողջ սնունդով չապահովելը: Ընդհանրապես, քաղաքավարի վարքագծի ուսուցումը շարունակվում է մինչև մեր կյանքի վերջը: Սա մեկ գիշերվա ընթացքում չի լինում և գործընթաց է, որը պետք է դանդաղ իրականացնել: Օրինակ, ձեր երկու տարեկան երեխային մեկ ամիս կպահանջվի սովորեցնելու պարզ սոցիալական հմտություն, օրինակ՝ բարևել ուրիշներին: Երբ նա դա կատարի, պարգևատրեք նրան՝ գովասանքով: Մի մոռացեք, որ ձեր ակնկալիքները ձեր երեխայից պետք է լինեն նրա տարիքին համապատասխան և տրամաբանական:
Ձեր պահվածքը նույնպես կարևոր է։ Օրինակ, երբ ձեր ամուսնուց ինչ-որ բան եք խնդրում, օգտագործեք այնպիսի բառեր, ինչպիսիք են խնդրում եմ կամ շնորհակալություն: Սա վերաբերում է նաև գեշ բառեր օգտագործելուն։ Օրինակ, պատկերացրեք, որ ձեր երեխան ձեզանից լսած անհարմար բառը անհանագստության պահին փոխանցի իր խաղընկերոջը: Հիշեք, որ այս ոլորտում ուսման առումով կայունությունը կարևոր է: Սոցիալական վարվելակերպի ճիշտ սովորելը պահանջում է պրակտիկա և շատ ժամանակ ծախսել:Վստահ եղեք ,որ երեխային գնահատելու կամ պատժելու հարցում Ձեր ամուսնու հետ համատեղ քաղաքականության եք հետևում:
...
Շարունակելով ծրագիրը կքննարկենք երեխաներին ուսուցանելու մի քանի հիմնական ձևեր: Միասին ճաշելու վարքագիծը այս էթիկաներից մեկն է: Օրինակ, մենք 3 տարեկան երեխայից ակնկալում ենք ,որ կարողանա ուտել գդալով և պատառաքաղով: Ուստի, 15-ից -20 րոպե համբերատար նստեք նրա կողքին սեղանի մոտ և սրբեք նրա բերանը անձեռոցիկով։Այս հարցում օգնելու համար մանկական տարիքում երեխային կերակրեք փոքր և չկոտրվող ափսեներով: Խրախուսեք նրան օգտագործել ուտելու սպասքը: Թույլ մի տվեք, որ նա ուտելիքը թափի հատակին և ասեք, որ մենք մեր ուտելիքը հատակին չենք թափում: Եթե կուշտ ես, ասա շնորհակալ եմ ու էլ չեմ ուզում։
Խնդրում եմ և շնորհակալություն բառերի օգտագործումը այլ ձևեր են, որոնք կարելի է սովորեցնել վաղ մանկությունից: 18 ամսական երեխան կարող է ինչ որ բառեր արտասանել , բայց անտարակույս նա չի կարող լավապես արտահայտել իր միտքը։Երեխաները սովորաբար 2,5 տարեկանում են կարողանում հասկացնել իրենց խոսքերի իմաստը : Եթե ձեր երեխայի մեջ այս սովորությունը չի ձևավորվել, նրբանկատորեն սովորեցրեք նրան։Օրինակ՝ սովորեցրե՛ք նրան, թե ինչ բառերով շնորհակալություն հայտնի մեկին օգնություն ստանալուց կամ նվեր ստանալուց հետո:
Մոտավորապես 2 տարեկանում, երբ երեխան սկսում է հասկանալ կիսվելու և սպասելու հայեցակարգը, մենք կարող ենք ակնկալել, որ նա իր իրերով կիսվի ուրիշների հետ: Թեեւ նա կարող է շատ էլ չցանկանա դա կատարել: Դուք կարող եք Ձեր երեխային քաջալերել ,որ իր խաղալիքներով կիսվի իր ընկերոջ հետ: Նրան երկու նմանատիպ խաղալիքներ տվեք և ասեք նրան առաջարկել ընկերոջը:
Ներողություն խնդրել այն անձնավորությունից , ում նեղացրել ենք, ևս մեկ ձև է, որը կարելի է սովորեցնել երեխային: Թեև փոքրիկը 18 ամսականից հասկանում է կարեկցանքի ընդհանուր հասկացությունը, բայց այս երեխան իրականում չի հասկանում, թե ինչու է իրենից ակնկալվում երբեմն ներողություն խնդրել: 2,5-ից 3 տարեկանում նա աստիճանաբար հասկանում է այս հասկացությունը։Երբ Ձեր երեխան ուժով խլում է իր ընկերոջ խաղալիքը ,դուք կարող եք պախարակել նրա այդ քայլը և նրա մոտ արթնացնել կարեկցանքի զգացմունքը: Կամ եթե նա հարվածում է մի երեխայի ,նրան հասկացրեք ,որ հարվածելը ցավ է առաջացնում ,և նրանից պահանջեք անմիջապես ներողություն խնդրի:
Սոցիալական վարվելակարգի հիմնական սկզբունքները սովորեցնելուց հետո, անհրաժեշտ է, որ երեխան սովորի հաղորդակցման այլ հմտություններ և սոցիալական վարվելակարգ: Այս սկզբունքներից մեկը քաղաքավարի զրույց սովորելն է: Դուք սկզբից կարող եք ձեր երեխային սովորեցնել մի շարք հիմնական հմտություններ: Օրինակ, սովորեցրեք նրան հյուրասիրությունների ժամանակ նայել մարդկանց, ովքեր խոսում են իր հետ : Կարող եք դիմել նրան ,որպեսզի նա նայի այն մարդու աչքերին, ով խոսում է, տեսնելու, թե ինչ գույնի են նրա աչքերը: Սովորեցրեք ձեր երեխային ինչպես պատասխանել, երբ հարցեր են ուղղում նրան: Դուք կարող եք հանգիստ խոսել Ձեր երեխայի հետ: Թույլ տվեք սովորի ,որ երբ ինչ որ բան չգիտի ,օգտագործի չգիտեմ բառը: Նաև նրան սովորեցրեք ,որ այնքան ժամանակ քանի դեռ անհատը խոսքը չի ավարտվել ,ոչ մի բան չասի և միայն արտակարգ իրավիճակից ելնելով ընդհատի անհատին: Եթե նա մտադիր է ընդհատել զրույցը, առաջին հերթին ասի ՝կըներեք:
Հետաքրքիր է իմանալ, որ ընկերների հետ խաղալու ժամանակ, որը երեխայի համար հաճելի ժամանակներից մեկն է, իրեն սովորեցնելու լավագույն հնարավորությունն է: Դա կատարելու համար ընտրեք ճիշտ ժամանակը: Ձեր երեխան լավ կվերաբերվի, եթե բավարար հանգստություն ունենա ու քնած լինի: Փորձեք արագ հիշեցնել նրան, երբ նա մոռանում է քաղաքավարությունը: Երբ ձեր երեխան տանտիրոջից առանց թույլտվության ուտելիք վերցրեց, նրանից պահանջեք շնորհակալություն հայտնել: Եթե խաղի ժամանակ պայմանները լարվեցին միջամտեք:Խաղի ժամանակ հնարավոր է մեկը վնասվի, կծեն նրան կամ կոտրվի խաղալիքը: Եթե մեղավորը Ձեր երեխան է ,նրան հասկացրեք որ նրա այդ արարքով անհանգստացրել է իր ընկերոջը և ներողություն խնդրելով կարող է նրա վիճակը մեղմացնել: Նրան օգնեք ,որպեսզի հյուընկալին շնորհակալություն հայտնի: Նրան հիշեցրեք ,որ այսօր նա լավ պահեր է ունեցել ,որի համար պետքե է շնորհակալություն հայտնի հյուրընկալին:
Սոցիալական վարվելակարգի ուսուցման կարևոր կետերից է երեխային ուշադրություն դարձնելը: Ուշադրությունն ամենաարժեքավոր հատկություններից մեկն է, որը դուք կարող եք ինստիտուցիոնալացնել ձեր երեխայի մեջ մանկուց: Ուշադրության արժանացած մանուկը դառնում է հարգված երեխա: Քանի որ նա ուշադրություն է դարձնում ուրիշների զգացմունքներին եւ կդառնա քաղաքավարի անձ:Փորձագետների շեշտադրած խորհուրդներից է երեխաներին սովորեցնել ,որ վճռակամ լինեն: Վճռակամ լինելը օգտակար է այնքան ժամանակ ,երբ չի փշրում քաղաքավարության ու հարգանքի սահմանները:
Երեխային կանչելու ձևը կամ նրան ինչպես անվանելը ,ազդեցիկ է երեխային դաստիարակելու գործում: Երեխան ըստ Ձեր կիրառած մեթոդի ,իր ցանկությունները հայտնելու համար կանչում է հորը կամ մորը և իր խոսքը փոխանցում: Ուստի երեխան սովորում է ,որ երբ քաղաքավարի է ներկայացնում իր ցանկությունը ,իր ցանկություններին հասնելու համար ավելի շանս ունի :Կարևոր այլ կետը ,երեխային հաստատելն է: Երեխաներին մասնակից դարձրեք մեծահասակների հավաքում: Հատկապես եթե ներկա չլինի այլ երեխա : Երբ դուք և Ձեր երեխան ներկա եք մի հավաքում ,որի մեծամասնությունը մեծահասակներ են ,զգույշ եղեք ,որ նրա ներկայությունը չանհանգստացնի նրան:
Սովորաբար, նույնիսկ այս իրավիճակում լավ դաստիարակված երեխաները,իրենց գործողություններով անհանգստացնում են ձեզ, որպեսզի ձեզ ուշադրությունը գրավեն իրենց կողմը: Այս հավաքներում երեխային մասնակից դարձնելը նրան սովորեցնում է սոցիալական հմտություններ, եւ ձեր կողմից նրա ներկայության հաստատումը ,նրան ապացուցելու է իր արժեքը:
Մեր երեխաները հաջորդ սերնդի ապագա կապիտալն են և հաջորդ սերնդի ծնողներն են ,որոնք կարևոր դեր են խաղում հասարակության վերելքի ու զարգացման գործում: Ուստի նրանց դաստիարակման հարցով անհրաժեշտ է խիստ ուշադրություն ,համբերատարություն և իրազեկվածություն:
: