Ամերիկյան մարդու իրավունքները հավակնությունից մինչև իրականություն (1)
https://parstoday.ir/hy/radio/world-i202704-Ամերիկյան_մարդու_իրավունքները_հավակնությունից_մինչև_իրականություն_(1)
Մարդու իրավունքներն այն խնդիրներից են, որոնք կարող են բարելավել մարդկանց կենսապայմանները, եթե դրա նկատմամբ չդրսևորվի քաղաքական, երկակի, գործիքային և կողմնակալ մոտեցում, սակայն ժամանակակից աշխարհում նման մոտեցում չի նկատվում, և նման շրջանակում  ԱՄՆ-ն  համարվում է ամենամեծ պարադոքսը,  որովհետև հավակնելով թե՝աջակցում է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին, սակայն  ներքին և միջազգային մակարդակներում  մարդու իրավունքների բազմաթիվ  խախտումներ է թույլ տալիս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2023 09:48 Asia/Tehran

Մարդու իրավունքներն այն խնդիրներից են, որոնք կարող են բարելավել մարդկանց կենսապայմանները, եթե դրա նկատմամբ չդրսևորվի քաղաքական, երկակի, գործիքային և կողմնակալ մոտեցում, սակայն ժամանակակից աշխարհում նման մոտեցում չի նկատվում, և նման շրջանակում  ԱՄՆ-ն  համարվում է ամենամեծ պարադոքսը,  որովհետև հավակնելով թե՝աջակցում է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին, սակայն  ներքին և միջազգային մակարդակներում  մարդու իրավունքների բազմաթիվ  խախտումներ է թույլ տալիս:

 

Ա) ԱՄՆ-ում մարդու իրավունքների համակարգված խախտում

2022 թվականին Միացյալ Նահանգների մարդու իրավունքների գործընթացը  վկայում է այն մասին , որ այս երկիրը թույլ է տվել մարդու իրավունքների հիմնարար խախտումներ մարդու իրավունքների տարբեր ոլորտներում՝ ազգային և միջազգային մակարդակներում։Այն աստիճան, որ շատ միջազգային զեկույցներ չեն կարողացել անտեսել այս երկրի որոշ գործողությունները, ինչպիսիք են՝ ոստիկանության կամայական սպանությունները, հրազենային բռնությունները, զանգվածային սպանությունները, մահապատիժները և այլն:

Մարդու իրավունքների ոլորտում իր հակասական գործողություններով, ԱՄՆ-ն ապացուցել է, որ ոչ հավատում է մարդու իրավունքներին, ոչ էլ դրանք իրագործելու կարողությունն ու ցանկությունը ունի։ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն խախտում է մարդու իրավունքները միջազգային ասպարեզում, այլեւ ակնհայտորեն խախտում է այդ իրավունքները սեփական երկրում։ԱՄՆ-ում  մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ կան: Այս երկրում տարբեր ոլորտներում ոտնահարվում են սեւամորթների, գունամորթների, երեխաների ու բանտարկյալների իրավունքները։ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումը  պարագայական չէ ,այլև համակարգված ։

Տվյաալները  ցույց են  տալիս, որ 1776 թվականին ԱՄՆ-ի անկախացումից ի վեր, ԱՄՆ-ի կառավարությունը իրականացրել է ավելի քան 1500 հարձակում բնիկ ցեղերի վրա՝ կոտորելով հնդկացիներին, օկուպացնելով նրանց տարածքները և բազմաթիվ ոճրագործություններ կատարել։Միևնույն ժամանակ, բնիկ ամերիկացիների տարածքներում 900 միջուկային փորձարկումների անցկացումը պատճառ է դարձել, որ այս երկիրը կոչվի աշխարհի ամենառմբակոծված երկիրը, իսկ բնիկ ամերիկացիները միջուկային ռմբակոծության հիմնական զոհերը համարվեն:

ԱՄՆ-ի մայրցամաքի հայտնաբերումից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադրումից ի վեր, ԱՄՆ-ի սեւամորթ համայնքի մարդու իրավունքները խստորեն խախտվել են: Սևամորթները կազմում են ԱՄՆ-ի հասարակության 13%-ը և փոքրամասնություն են ու չեն համարվում առաջին կարգի քաղաքացիներ։

Սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժումը ստեղծվել է սևամորթների այս խտրականությունները և մարդու իրավունքների խախտումները վերացնելու համար՝ ընդգծելով ոչ բռնի քաղաքականությունը, և այս ճանապարհին  բազմաթիվ հաջողություններ է արձնագրել և այս շարժումը կարողացել է կարևոր դեր խաղալ սևամորթների նկատմամբ ռասայական խտրականության վերացման գործում։Համենայն դեպս ԱՄՆ-ի սեւամորթ համայնքը շարունակում է ականատեսը լինել իր իրավունքների ոտնահարմանը, որը վերջին տասնամյակների ընթացքում ի հայտ է եկել, որպես ԱՄՆ-ի հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը։Ըստ զեկույցների, ձերբակալությունների, հարցաքննությունների և դատավարությունների ընթացքում ոստիկանության և ԱՄՆ-ի դատական համակարգի միջև սևամորթների նկատմամբ  ռասայական խտրական մոտեցումները խորը տարաձայնություններ և դժգոհություն են առաջացրել ԱՄՆ-ի սևամորթ համայնքում: Տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածների մեծ մասը սևամորթ փոքրամասնությունն է։

ԱՄՆ-ի սևամորթ համայնքի մարդու իրավունքները չհարգելը  և ընդհանրապես ռասիզմի խնդիրը վերածվել է ԱՄՆ-ի ամենամեծ իրավական մարտահրավերներից մեկի: Ըստ հարցումների՝ խտրականությունը և, որպես հետևանք, ոստիկանության դաժանությունը գունամորթերի նկատմամբ ինստիտուցիոնալացված ձևով  կրկնվում է։

Ըստ Բեռնի Սանդերսի կայքի՝ ռասայական փոքրամասնությունները, հատկապես սևամորթները,ԱՄՆ-ում  տառապում են երեք տեսակի ռասայական անարդարությունից՝Ֆիզիկական բռնություն, քաղաքական բռնություն և դատական ​​բռնություն:Բացի ԱՄՆ-ում, ռասիստական ​​խմբերի բռնի խտրական վերաբերմունքից, ներառյալ ռասիստական ​​սպանություններից, աֆրոամերիկացիները տառապում են պետական ֆիզիկական բռնությունից:

Մարդու իրավունքների այս խախտումը կատարելապես համակարգված է և «Սի Ռայթ Միլսը» իր գրքում մի օրինակով  նշել է«՝Եթե ​​դուք Ռոքֆելլերների ընտանիքից եք, կծնվեք լավ հիվանդանոցում, կսովորեք հիանալի դպրոցում, հավանաբար, երբ 13 տարեկան դառնաք, կնախաճաշեք ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ, իսկ երբ դառնաք 20 տարեկան , կընդունվեք Հարվարդ կամ ամերիկյան լավագույն համալսարանները։Վերջապես, երբ Ձեր տարիքը բարձրանա կստանաք պետական ​​պաշտոններ և մուտք կգործեք  էլիտար դաս: Բայց եթե սևամորթ լինեք, լավ դպրոց կամ համալսարան չեք հաճախելու, արդյունքում կմնաք լուսանցքում, և ի վերջո կզրկվեք մարդու իրավունքների չափանիշներից»։

Ամերիկացի տեսաբան Սամուել Հանթինգթոնը,իր  «Ով ենք մենք» գրքումբացահայտում է՝ փոքրամասնությունների և սևամորթների իրավունքների նկատմամբ ԱՄՆ-ի դիմադրության մետաղադրամի մյուս կողմը և գրում է.« Եթե ​​ԱՄՆ-ում ,այս ընթացքով շատանա  փոքրամասնությունների և ներգաղթյալների թիվը, ապա արևմտյան ծագում ունեցող սպիտակամորթները և հիմնական ամերիկացիները կկորցնեն բնակչության մեծամասնության դիրքերը։ Երբ փոքրամասնության բնակչության կարգավիճակը  դառնա մեծամասնություն, դա կառաջացնի ծավալուն փոփոխություններ այս երկրի քաղաքականության դաշտում։ Օրինակ, ներկայիս փոքրամասնությունը կմասնակցի ընտրություններին և տարբեր քաղաքական ճաշակներ կստեղծվի ԱՄՆ-ի քաղաքական հասարակության մեջ և աստիճանաբար դեմ հանդիման կգանք  ամերիկյան այլ հասարակության։ Մի  Ամերիկա, որը համարվում էր արեւմտյան քաղաքակրթության զարգացման արդյունքը, դանդաղորեն կմիաձուլվի սեփական ենթամշակույթներում։

ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների մեկ այլ օրինակն է՝դասակարգային լայն անջրպետի ստեղծումը, որը հանգեցրել է աղքատների աճին։ Նրանք, ովքեր ավելի քիչ եկամուտ ունեն, ավելի քիչ մարդու իրավունքներ ունեն: 1960 թվականին գոյություն ուներ 39 միլիոն աղքատ, իսկ 2017 թվականին հասավ 46 միլիոնի, որը մոտավորապես հավասար էր ԱՄՆ-ի հասարակության 10 կամ 15 տոկոսին ,և այդ խնդիրը  պատճառ դարձավ 1960 թվականի համեմատությամբ ամուսնությունների 25 տոկոսի անկման:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները ապացուցում են, որ ամերիկացի երեխաների շրջանում աղքատության մակարդակը նույնպես ավելի բարձր է, քան զարգացած այլ երկրներում: Կոլումբիայի համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի զեկույցի համաձայն, ամերիկացի երեխաների կեսն ապրում է աղքատության շեմին:

Չնայած երեխաների իրավունքները ամենակարևոր հիմնական իրավունքներից են և բոլոր երկրները ևս համոզված են դրանում , բայց մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի խիստ քարոզչությամբ հանդերձ, Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը չի ստորագրել երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան։ Սա այն դեպքում, երբ բոլոր երկրները Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի անդամ են, քանի որ երեխաների իրավունքները հիմնարար իրավունք են։

ԱՄՆ Աշխատանքի նախարարության  տվյալները ցույց են տալիս, որ 15-ից 17 տարեկան երիտասարդների մահացությունը  ագարակներում չորս անգամ ավելին է, քան այլ աշխատավայրերում: Ըստ ԱՄՆ-ի պաշտոնական տվյալների՝ միայն 2019 թվականին հայտնաբերվել  է աշխատող երեխաների  շուրջ 858 դեպք,որոնք չեն համապատասխանել  Արդար աշխատանքի ստանդարտների մասին օրենքին: Բացի այդ, հայտարարվել է, որ 544 անչափահաս երեխա աշխատել է վտանգավոր վայրերում:

...

Սոցիալական ու մշակութային ոլորտում ևս ԱՄՆ-ն  ​​խախտել է մարդու իրավունքները և բազմաթիվ խնդիրներ ստեղծել երեխաների և ժողովրդի համար: ԱՄՆ-ն աշխարհում  ​​արտադրում է ամենաշատ անբարոյական  բովանդակությամբ լուսանկարներ, ֆիլմեր և այլն: ԱՄՆ-ում անբարոյական  ֆիլմերի  արդյունաբերության եկամուտը գնահատվում է 15 միլիարդ դոլար, և այս հսկայական գումարից չորս միլիարդ դոլարը կապված է մանկական անբարոյական բովանդակության  հետ:

Թրամփի օրոք ԱՄՆ կառավարությունն իրականացրեց ներգաղթյալների ընտանիքներից երեխաներին բաժանելու ծրագիր՝ իր հակամիգրացիոն քաղաքականությունն իրականացնելու համար և այդ  ծրագիրը օգտագործեց,որպես ճնշման ու պատժիչ միջոց։ Մինչդեռ այս միգրացիաներն առաջացել են Հարավային Ամերիկայում և Կենտրոնական Ամերիկայում, Ամերիկայի կայսերապաշտական քաղաքականության իրականացման հետևանքով։

Վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից որպես ներգաղթյալ կալանավորված և արտաքսված մարդկանց թիվն աճ է արձանագրել։ 1973 թվականին դաշնային կառավարությունը օրական միջին հաշվով ձերբակալել է  2370 ներգաղթյալի ։ 1994 թվականին այս ցուցանիշը կրկնապատկվել է՝ հասնելով 5532 -ի և մինչև  2009 թվականին այն հասել է մինչեւ 34 հազարի: Այսօր այդ մարդկանցից ավելի քան 40,000-ը բանտերում են:

ԱՄՆ-ն ​​ունի նաև աշխարհի ամենաշատ բանտարկյալները, որը հասնում է ավելի քան 2.5 միլիոնի և ունի բանտարկյալների մահացության ամենաբարձր ցուցանիշը։ Տվյալների  համաձայն՝ աշխարհի բանտարկյալների 25%-ը գտնվում է ԱՄՆ-ում:Աշխարհում որևէ երկրի ոստիկանություն ԱՄՆ-ի չափ չի սպանել իր ժողովրդին, նաև այս  երկրում զենքով սպանվածների թիվը շատ սարսափելի է և այդ  թիվը հասնում է 30 հազար մարդու։ Մի զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի ոստիկանները 2020 թվականին ավելի քան 700 սպանություն են կատարել, որոնց մեջ սևամորթները կազմում են ոստիկանության կողմից սպանված մարդկանց 25-ից 27 տոկոսը։ Սևամորթները երեք անգամ ավելի շատ են մահապատժի դատապարտվում, քան սպիտակամորթները: Մինչդեռ, ԱՄՆ-ի սևամորթների թիվը  կազմում է այս երկրի ընդհանուր բնակչության միայն 13%-ը։

Մարդու իրավունքների խախտումը և ռասայական խտրականությունը Միացյալ Նահանգների բանտերում, հատկապես այս երկրի հարավային նահանգների բանտերում, այնքան մտահոգիչ են դարձել, որ մարդու իրավունքներին աջակցող հասարակական կազմակերպություններից բաղկացած  կոալիցիան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին 21 էջանոց հատուկ զեկույց ներկայացնելով,պահանջել է  ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ դադարեցնելու ռասայական խտրականությունը և հակամարդկային  իրավունքների քաղաքականությունը ԱՄՆ-ի բանտերում: Այս զեկույցում, նշված օրինակներից են՝բռնարարքները մեկուսարանում, աշխատանքային ստրկությունը բանտերում և սևամորթ ընտանիքների ծնողների բանտարկությունը, որպես մարդու իրավունքների ոտնահարման և ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ռասայական խտրականության քաղաքականություն:

ԱՄՆ-ն, ​​աշխարհի միակ երկիրն է, որն ավելի շատ զենք ունի, քան իր բնակչությունը: Ենթադրվում է, որ ամերիկացիներին է պատկանում աշխարհում խաղաղ բնակչությանը հասանելի 857 միլիոն զենքից 393 միլիոնը, դա  կազմում է աշխարհում քաղաքացիական զենքի պահեստների մոտ 46%-ը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է որոշ երկրներին՝ դատական դատավճիռների հետ կապված  և դրանց տեսակները քննադատելով  նրանց ընթացքը  համարում է մարդու իրավունքների խախտում, մինչդեռ այս երկրում կան դատական ​​դատավճիռների դեպքեր, որոնք, ըստ «Մարդու իրավունքերի դիտորդի», համարվում են բանտարկյալների իրավունքների ակնհայտ խախտում։Բավական է, որ այս երկրում իրականացվում են  դատական ​​դաժան դատավճիռներ, ինչպիսիք են՝ անմարդկային մեթոդներով մահապատիժը, օրինակ՝ մահացու ներարկումները, մահապատժի էլեկտրական աթոռները և այլն։

«Ամերիկյան մարդու իրավունքների ոտնահարման ներքաղաքական մակարդակով» օրինակներից է զենքի ազատ կրելու օրենքը, որը վտանգում է քաղաքացիների կյանքն ու անձնական տարածքը եւ զրկում նրանց կյանքի ու ապահովության իրավունքից: Հատկանշական է որ, հրազենով սպանությունների 82%-ը տեղի է ունենում ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի օրենքներին հայացք նետելը ապացուցում է, որ այդ օրենքները գրվել են հասարակության միայն մեկ տոկոսի օգտին: Ուստի ԱՄՆ կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումը նպատակ ունի ապահովելու հասարակության մեկ տոկոսի շահերը։

Անհավասարությունը, խտրականությունը և բռնությունը միշտ եղել են ԱՄՆ-ի իրականության մի մասը: Այս բոլոր անկարգությունների, անհավասարությունների, խտրականությունների և բռնությունների արդյունքը մարդկանց անվստահությունն է ամերիկյան քաղաքական կառույցի և դերակատարների նկատմամբ և հանրային պահանջը փոփոխությունների համար, սակայն դրա փակ քաղաքական կառուցվածքը թույլ չի տալիս նման փոփոխության և ուժի մենաշնորհը երկու մրցակից կուսակցություններին պատկանելով ,  չի թույլատրվում զարգանա մի երրորդ կուսակցություն, որը կողմնակից է փոփոխության: