Արևմուտքում ,Ղուրանի դեմ անարգանքի հետևանքները և նպատակները
Արևմտյան երկրներում իսլամական սրբությունների դեմ «կազմակերպված»անարգանքը շարունակվելով, կրկին անգամ Շվեդիայում անարգվել է Սրբ.Ղուրանը և մուսուլմանների զայրույթի պատճառ դարձել:
Խոսքի ազատությունը սուտ է : Վերջին տարիներին եվրոպական և իմասնավորի Սկանդինավյան որոշ երկրներում սաստկացել է մուսուլմանների սրբությունների դեմ անարգանքը : Հունիսի 28-ին Շվեդիայի իշխանությունների և ոստիկանության հովանավորությամբ , Սուրբ Ղուրանը անարգվել և այրվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտակայքում։ Այս անարգանքը պարունակում է կարևոր ուղերձներ։Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն հավակնում են խոսքի ազատության մասին:Ղուրանի դեմ անարգանքից հետո ,Շվեդիայի արտգործնախարարը հավակնեց ,որ այս քայլը խոսքի ազատության շրջագծում լինելով ,անօրինական քայլ չի համարվում:
Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կարևոր փաստաթղթերի քննարկումը ապացուցում է, որ այս փաստաթղթերում արծարծված կարևորագույն խնդիրներից մեկը կրոնները հարգելը և կրոնական խտրականությունից խուսափելն է, ևերկրները նաև պարտավորվում են հարգել մարդկանց կրոնական իրավունքները, լինեն նրանք փոքրամասնություն, թե մեծամասնություն: Հետևաբար, Ղուրանի այրման զազրելի արարքը խոսքի ազատություն չէ, այլ ապացուցում է եվրոպական երկրներում խոսքի ազատության կեղծ հավակնությունը։
Իսլամական սրբությունների դեմ անարգանքը կազմակերպված է: Շվեդիայում Սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը , ևս մեկ անգամ ապացուցեց , որ արևմտյան աշխարհում իսլամական սրբությունների դեմ վիրավորանքներն արվում են նպատակաուղղված և կազմակերպված: Սելվան Մոմիկայի կողմից Սուրբ Ղուրանը այրելու վերջին գործողությունից առաջ , շվեդ քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանը 1401 թվականի բահման ամսի 1-ին, Ղուրանի մի օրինակ է այրել Ստոկհոլմում,Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Շվեդ այս քաղաքական գործիչը մեկ շաբաթ անց հերթական անգամ անարգել է Սուրբ Ղուրանը: Այս անգամ Սելվան Մոմիկան Շվեդիայի վերաքննիչ դատարանի թույլտվությամբ է անարգել Սուրբ Ղուրանը։ Սուրբ Ղուրանը անարգելուց երկու շաբաթ առաջ ,Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ Ստոկհոլմում երկու ցույց է անցկացվելու,որի ընթացքում այրվելու է Սուրբ Ղուրանը, սակայն ոստիկանությունը դեմ է այս գործողությանը անվտանգության նկատառումներից ելնելով։
Համենայն դեպս Վերաքննիչ դատարանը մերժեց ոստիկանության որոշումը և Ղուրանը անարգելու արտոնություն տվեց։Այն հանգամանքը , որ դատական մարմինը արտոնություն է տալիս Ղուրանը անարգելու համար, վառ ապացույցն է արևմտյան երկրներում մուսուլմանների սրբությունների նկատմամբ կազմակերպված և նպատակաուղղված վիրավորանքների: Իսլամական սրբությունների դեմ անարգանքը,Իսլամի նկատմամբ Արևմուտքի հակամարտության շարունակությունն է:
Ամերիկացի տեսաբան Սամուել Հանթինգթոնը,իր «Քաղաքակրթությունների բախում» գրքում գրել է.« Իսլամը միակ քաղաքակրթությունն է, որը հարցականի տակ է դրել Արևմուտքի գոյատևումը»: Արեւմուտքը , հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ,մեծ գումարներ է ծախսել իսլամաֆոբիայի համար ՝ Իսլամի դեմ դաժան ֆիլմեր նկարելուց մինչև ԻԼԻՊ-ի ստեղծումը և Իսլամի սուրբ կրոնի անվան տակ, այս ահաբեկչական խմբավորման հանցագործությունները պատկերելը: Նույնիսկ 2001թ. սեպտեմբերի 11-ը, իր մեջ պարունակում էր Իսլամին և մուսուլմաններին դիմակայելը և հիմնական նպատակն էր: Ոչ միայն Արևմուտքը հրաժարվեց տեսնել իսլամի իրական պատկերը , որը աստվածային պատկերն էր՝ մարդկության վերելքի համար, այլև փորձեց ԻԼԻՊ-ի կեղծ Իսլամը փոխարինել Մուհամմեդի անարատ իսլամով: Արևմտյան երկրներում նույնպես թույլատրվել է անարգել իսլամական սրբությունները: Փաստն այն է, որ Իսլամի պատկերը կոպիտ ներկայացնելը, ինչպես նաև Ղուրանը և իսլամական այլ սրբությունները անարգելը ,ապացուցում է Արևմուտքի զայրույթը, Եվրոպայում իսլամի տարածման առումով:
Շվեդիայի վիճակագրության և տեղեկատվության կենտրոնը հայտարարել է , որ 1966 թվականին Շվեդիայում բնակվող մուսուլմանների թիվը 1000 էր, որը 2023 թվականին հասել է 875 հազարի, կազմելով այս երկրի 10 միլիոն բնակչության 8,5%-ը։ Շվեդիայի անվտանգության ֆակուլտետը հատուկ զեկույցով զգուշացրել է, որ այս երկրում Իսլամի նկատմամբ հակումը «վտանգ է ապագայում ազգային դեմոգրաֆիայի համար»։ Համաշխարհային մակարդակում, ըստ վերջին տվյալների, մուսուլմանների թիվը հասել է ավելի քան 2 միլիարդ 11 միլիոնի, որը համարվում է աշխարհի բնակչության ավելի քան 25 տոկոսը։ Այժմ աշխարհում քրիստոնյաների թիվը կազմում է մոտ 2 միլիարդ 300 միլիոն :
Թեև իսլամի հետևորդներն այժմ աշխարհի երկրորդ ամենաշատ բնակչությունն են կազմում , սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում մուսուլման բնակչությունը կգերազանցի աշխարհի քրիստոնյա բնակչությանը, որը ցանկալի չէ Արևմուտքի համար:
Իրաքցի Սելվան Մոմիկան, ապրում է Շվեդիայում:Անցյալում իսլամական սրբությունների դեմ վիրավորանքներ են հնչել քաղաքացիների և նույնիսկ արևմտյան պաշտոնյաների կողմից: Բայց այս անգամ Սելվան Մոմիկան է անարգել Սուրբ Ղուրանին։ 37-ամյա իրաքցի Մոմիկան քրիստոնյա է, ով բնակվում է Շվեդիայում: Սուրբ Ղուրանը անարգելու համար նրա ընտրությունը կատարվել է միտումնավոր, քանի որ Մոմիկան ,ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անցյալ ունի:
Մոմիկան բանտարկվել է 2017 թվականին՝ Իրաքում բռնության մեղադրանքով,սակայն ազատ է արձակվել արևմտյան երկրների միջամտությամբ և արտագաղթել է Շվեդիա: Ոմանք համոզված են ,որ պատահական չէր ,որ Շվեդիան համաձայնվեց ,որ արաբ մի երիտասարդ այրի Ղուրանը: «Նա հարմար մարդ էր, որպեսզի այս ուղերձը հղեր , որ նույնիսկ արաբներն են փախչում իրենց մուսուլման համայնքներից»:
Եվրոպական երկրները, որոնք անզոր են Իսլամի տարածման դիմաց , սկսել են իսլամից կեղծ պատկերներ ներկայացնել և անարգել իսլամական սրբությունները, և նույնիսկ այդ անօրինական գործողության համար ,օգտագործում են իսլամական երկրների այն քաղաքացիներին ,որոնք ունեն ծայրահեղական անցյալ ու վարձկաններ են:
Արևմտյան հասարակության մեջ արգելվում է մուսուլմանների ինտեգրումը և Սելվան Մոմիկան շվեդական հետախուզության կողմից ,օգտագործվել է ընդդեմ մուսուլմանների ։Շվեդիան ,2015 թվականին ներգաղթյալների նկատմամբ սահմանափակումներ ստեղծեց: Մուսուլման ներգաղթյալների մուտքը Շվեդիա կանխելու և նույնիսկ ներգաղթյալներին ու ապստանյալներին վտարելու համար , ոչ միայն Իսլամից կոպիտ պատկեր է ներկայացվում ,այլև Իսլամի և մուսուլման ներգաղթյալների դեմ քարոզելու համար ,օգտագործվում են Մոմիկայի նման մարդիկ, և ըստ որոշ տեղեկությունների,նա նույնիսկ տառապում է հոգեկան խնդիրներից:
Արեւմտյան երկրների նպատակներից է մուսուլմանների ինտեգրումը արեւմտյան հասարակության մեջ կանխելը։
Մոմիկայի կատարած քայլը,Իսլամ աշխարհում Շվեդիայի դեմ համատարած հակազդեցությունների հանգեցրեց, և նույնիսկ Բաղդադում ,այդ երկրի դեսպանատունը ցուցարարների սպառնալիքների դիմաց կանգնեց և իսլամական կառավարությունները ևս Շվեդիայի դեմ արձագանքեցին: Այս արձագանքները կարող են Շվեդիային հսկայական խնդիրների դիմաց կանգնեցել տարբեր ոլորտներում ,հատկապես տնտեսական առումով և առիթ ընձեռնել մուսուլմանների նկատմամբ Շվեդիայի կառավարության առավել կոպիտ մոտեցման:
Ղուրանին անարգելը Շվեդիայի հակազդեցությունն է Թուրքիայի դեմ: Ուկրաինական պատերազմի սկզբից Շվեդիան պահանջում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), սակայն Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը: Անցյալ տարվա բահման ամսին, Ռասմոս Փալուդանը , Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրեց Ղուրանը, և այս գործողության համար ,թույլտվություն էր ստացել : Ղուրանն անարգելու թույլտվություն տալու Շվեդիայի նպատակներն են՝, մի կողմից, փորձել հովանավորել իր դիրքորոշումները՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցելու համար և մյուս կողմից հակազդեցություն է ուղղված Թուրքիային ,որը դեմ է ՆԱՏՕ-ին այդ երկրի անդմակցությանը:
Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հովանավորել է Սելվան Մոմիկայի հակաիսլամական քայլը եւ իր կարծիքով անվանել «խոսքի ազատություն»,և ասել է,որ Շվեդիայում սուրբ Ղուրանը այրելը չպետք է արգելք հանդիսանա այդ երկրի ՆԱՏՕ-ին միանալու համար:
Վերջում պետք է ասել .« Թեեւ որոշ լրատվամիջոցներ փորձում են Սելվան Մոմիկայի արարքն արդարացնել նրա հոգեկան հիվանդությամբ, սակայն արևմուտքի մեկնաբանությունները և իրադարձությունների դիտարկումը ապացուցում են ,որ Ղուրան այրելը բազմակի քաղաքական նպատակներով մի նախագիծ է։Մի կողմից, Ղուրանը անարգելը, Իսլամի նկատմամբ Արևմուտքի հակամարտության շարունակությունն է,և մյուս կողմից՝ սահմանափակումներ ստեղծելով և մուսուլմանների նկատմամբ մոտեցում դրսևորելով ՝ նպատակ է հետապնդում թույլ չտալ եվրոպական երկրների դեմոգրաֆիան փոխվի հօգուտ մուսուլմանների.որը իսլամաֆոբիայի և Իսլամին անարգելու մյուս նպատակն է: Միաժամանակ Ղուրանը անարգելը միջոց հանդիսացավ քաղաքական հաշիվները մաքրելու համար ,ինչպես Շվեդիայի հակազդեցությունը այդ երկրի ՆԱՏՕ-ին միանալու հարցով Թուրքիայի ցուցաբերած հակառակությանը : Անկախ նրանից, թե ինչ նպատակներ են հետապնդում իսլամական սրբությունների դեմ ուղղված անարգանքները, դրանք կատարվում են իշխանության թույլտվությամբ,որը փաստում է Արևմուտքում խոսքի և կրոնի ազատության մասին կեղծ պնդումները: