Մարդու իրավունքները մարդկային ձեռքբերում են թե՞ ամերիկյան գերիշխանության գործիք(2)
https://parstoday.ir/hy/radio/world-i202840-Մարդու_իրավունքները_մարդկային_ձեռքբերում_են_թե_ամերիկյան_գերիշխանության_գործիք(2)
Մարդու իրավունքները մարդկության վերջին մի քանի դարերի ձեռքբերումներից են, որոնց իրականացման դեպքում կարող են մասամբ ապահովվել քաղաքացիների իրավունքները։Բայց այս հասկացությունը , իր բոլոր թերություններով հանդերձ, տարիներ շարունակ որպես գործիք օգտագործվել է աշխարհի որոշ երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից և այսպիսով տարատեսակ ճնշումներ են պարտադրվել տարբեր երկրների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2023 03:21 Asia/Tehran

Մարդու իրավունքները մարդկության վերջին մի քանի դարերի ձեռքբերումներից են, որոնց իրականացման դեպքում կարող են մասամբ ապահովվել քաղաքացիների իրավունքները։Բայց այս հասկացությունը , իր բոլոր թերություններով հանդերձ, տարիներ շարունակ որպես գործիք օգտագործվել է աշխարհի որոշ երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից և այսպիսով տարատեսակ ճնշումներ են պարտադրվել տարբեր երկրների վրա:

Մարդու իրավունքները, որպես քաղաքակրթության կարևորագույն չափանիշներից հույժ կարևոր են միջազգային հարաբերություններում: Համենայն դեպս դրա մեկնաբանության  գծով անորոշությունը և դրա որպես գործիք օգտագործումը , միշտ եղել է մարդու իրավունքների զարգացման  կարևորագույն մարտահրավերներից մեկը,և արևմտյան երկրները ,հատկապես Միացյալ նահանգները ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ,միջամտում են այլ երկրների ներքին գործերին  և օգտագործելով հանրային ու մեդիա դիվանագիտությունը , շատ երկրների  ենթարկում են իրենց քարոզչական լայնածավալ   հարձակմանը, և չեն դադարեցնում որևէ թշնամանք ՝թիրախ երկրների դեմ։

ԱՄՆ-ն օգտագործելով այս մարտավարությունը,և մարդու իրավունքները ոտնահարելու պատրվակով ,ճնշում է գործադրում անկախ երկրների վրա,լոկ այն պատճառով ,որ այդ երրները պատրաստ չեն իրենց  ազգային շահերը զոհել հանուն ԱՄՆ-ի շահերին ու քաղաքականությանը:

Մարդու իրավունքները մարդու բնական իրավունքներն են՝ անկախ ռասայից, էթնիկական պատկանելիությունից և ազգությունից: Եթե  մի ժողովուրդ հավատում է մշակույթին, լեզվին և կրոնական հավատալիքներին, նրա իրավունքները պետք է  պաշտոնապես ճանաչվեն,սակայն ամերիկացիները ծայրահեղական  ու գաղափարական մոտեցումներով ,մարդու իրավունքների ու ժողովրդավարության համար միայն մի բացատրություն գիտեն ,որը ամերիկյան մարդու իրավունքները և ժողովրդավարությունն է :

Չնայած ԱՄՆ-ն  հանդիսանում է ՄԱԿ-ի  կանոնադրության հիմնադիրներից մեկը,որը համարվում է ՝մարդու իրավունքների մասին պայմանագրերի և կանոնների մեծ մասի հիմքում ընկած ընդհանուր պայմանագիր, այնուամենայնիվ, նա հրաժարվել է միանալ այս կանոնադրության բազմաթիվ ենթակառույցների պայմանագրերին:Մի խոսքով,Միացյալ նահանգները երբևէ մի պայմանագրի մաս չի կազմում,  միթե այն, որ ինքը բացառվի դրա օրենքներից :

Ամերիկացիներն իրենց համար հատուկ նշանակությամբ իմաստային  ու նյութական աշխարհ են ստեղծել ու ապրում են դրա մեջ,որը շատ էլ ճանաչված  չէ ուրիշների և նույնիսկ իրենց համար, հատկապես որ  նրանց աշխարհը,  խիստ գաղափարական է:

Ամերիկյան մարդու իրավունքները ԱՄՆ-ի համար  համարվում են անվիճելի իրավունք ,իսկ այլ կառավարությունների և ժողովուրդների համար  անվիճելի պարտականություն ԱՄՆ-ի ծավալապաշտական  քաղաքականության դիմաց:

Մարդու իրավունքների լեզուն , ամերիկյանացման փափուկ ուժի ամենավերջին դիսկուրսն է, որի միջոցով Միացյալ Նահանգները փորձում է օրինականացնել իր գերիշխանությունն աշխարհում:

Մարդու իրավունքներն ու ազգային շահերը ԱՄՆ-ի իմացաբանական-շահույթային համակարգում երկու առանձին  բաներ  չեն: Հիմնականում բացառվում է կամ «ազգային շահեր ու անվտանգություն» կամ «մարդու իրավունքներ» օգտագործելը։Որովհետև մարդու իրավունքները նույնն են, ինչ ամերիկյան ազգային շահերը, իսկ ազգային շահերը ամերիկյան մարդու իրավունքներն են: Որովհետեւ նրանց տեսակետից մարդու ամենակարեւոր իրավունքը մարդու սեփականության  իրավունքն է, այդ էլ  ամերիկյան մարդու՝ որպես մարդու իդեալական տեսակի։

Ավելի քան կես դար է ինչ «մարդու իրավունքների» խնդիրը ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է, որպես ճնշման լծակ իր թշնամիների և մրցակիցների դեմ։

Այն երկրները, որոնք որևէ կերպ ընդդիմանում են  ԱՄՆ-ին, ինքնաբերաբար և առանց որևէ փաստի մեղադրվում են մարդու իրավունքները ոտնահարելու մեջ։Այլ կերպ ասած յուրաքանչյուր  երկիր, որի հետ ԱՄՆ-ն  խնդիր ունի, ներկայացվում է որպես մարդու իրավունքները խախտող։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցը, միջազգային համակարգում համարվում է ԱՄՆ-ի պաշտոնյաների ամենակարևոր կարգախոսներից ու հավակնություններից  մեկը: Այս խնդիրը ,անցյալ տարիների ընթացքում  առիթ  է հանդիսացել ,որ ԱՄՆ-ն  աշխարհի տարբեր տարածքներում և երկրների ազգային ինքնիշխանության առումով անօրինական միջամտություններ իրականացնի:

ԱՄՆ-ի մարդու իրավունքների դիրքորոշման մանրակրկիտ ուսումնասիրությունը և վերջին տասնամյակների ընթացքում այս երկրի գործունեության դիտարկումը հստակորեն հաստատում են այն փաստը, որ ամերիկացի պետական ​​այրերը, իրենց այսպես կոչված, հովանավորող ​​մոտեցման շրջանակներում, անհրաժեշտ հիմքեր են  ապահովել աշխարհի տարբեր վայրերում  իրենց  անօրինական միջամտությունների համար և վերածվել են մարդու իրավունքները խախտող ամենակարևոր երկրներից մեկի:

ԱՄՆ-ն ,մարդու իրավունքները խախտելու և ժողովուրդներին հովանավորելու պատրվակով ,տարածաշրջանային ու միջազգային մակարդակում միջամտում է երկրների ներքին խնդիրներին,որպեսզի առկա կարգը խախտելով, փոփոխման ենթարկի օրինավոր վարչակարգերին, իր շահերի հետ համընթաց ղեկավարներին նշանակելու համար:  

Տարածաշրջանի,այսինքն՝Լատինական Ամերիկայի  մակարդակով այս թեմայի նախապատմությունը սկսվում է 1820-ական թվականներից: Երբ Մոնրոյի դոկտրինան արգելում էր եվրոպական տերությունների կայսերապաշտական մոտեցումը  կամ միջամտությունը Ամերիկա մայրցամաքի նորանկախ երկրներում և  մյուս կողմից՝ ինքը ևս  հրաժարվեց ներքաշվել  եվրոպական տերությունների և նրանց գաղութների միջև պատերազմների մեջ, բայց Վիլսոնը այս դոկտրինան չեղարկեց ԱՄՆ-ին ներքաշելով  Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

Սառը պատերազմի երկբևեռ մթնոլորտում ԱՄՆ-ն ​​չէր կարող ,որպես գործիք օգտագործել մարդու իրավունքների լծակը, բայց երկբևեռ համակարգի փլուզումից հետո մարդու իրավունքները դարձան ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության լծակներից մեկը: Այս հարցը հետագայում միաձուլվեց մեկ այլ գործոնի հետ, որը կոչվում էր ահաբեկչություն, և միասին ստեղծեցին մեկ խումբ՝ ապահովելու ԱՄՆ-ի նպատակները:

ԱՄՆ-ն չարաշահելով  ​​«մարդու իրավունքներ» և «ահաբեկչության դեմ պայքար» երկու հասկացությունները մեծ հանցագործություն է կատարել , և ամերիկյան անօդաչու թռչող սարքի  միջոցով  գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի տմարդի սպանությունը ,այս հանցագործությունների  միայն մեկ օրինակն է։

«Global Research»-ը մի հոդվածում այսպես է վերլուծում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը.«Միացյալ Նահանգները նավթառատ տարածքները մասնատելու և տիրելու,ինչպես նաև Իրանի տարածաշրջանային ուժը թուլացնելու  նպատակով ստեղծել է ահաբեկչական գործոններ, ինչպիսիք են Ալ-Ղաիդան և ԻԼԻՊ-ը», և այսպես է շարունակում ,որ  այս երկրի կողմից Արևմտյան Ասիայում ահաբեկչության ստեղծումը վերադառնում  է 70-ականներին, երբ Խորհրդային Միությունը ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում»։

ԱՄՆ-ի գաղտնի մի ծրագրի մասին ստացված զեկույցի համաձայն,որը առնչվում է պրոքսի պատերազմները սկսելուն,պարզվում է ,որ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինների փոքր խմբերը ներգրավված են  պրոքսի պատերազմի ծրագրում , շատ ավելի մեծ մասշտաբով, քան նախկինում հայտնի էր:Զեկույցի մեջ նշվել է նաև ,որ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները ,2017-ից 2020 թվականներին e127 կոչվող մի ծրագրի շրջագծում ,աշխարհի զանազան երկրներում իրականացրել են 23 գործողություններ: Այդ հիմամբ , e127 գաղտնի ծրագրում ,հատուկ ձևով թիրախ երկրներում ուսուցման, ֆինանսական ,սպառազինական ու տեղեկատվական ոլորտներում հովանավորվում են օտար  ռազմական խմբերը , բայց ի տարբերություն Պենտագոնի այլ արտաքին օգնության ծրագրերի, այս ծրագրում օտար ուժերն ուղղակիորեն օգտագործվում են իշահ ԱՄՆ-ի  նպատակների իրականացման։

Դրանից բացի ԱՄՆ-ն արտադրելով և վաճառելով զինամթերք, հիմնական դեր է խաղացել պատերազմները հրահրելու և խաղաղ բնակիչներին կոտորածի ենթարկելու առումով: ԱՄՆ-ն 2017-ից 2021 թվականներին աշխարհի 103 երկրներ  զինամթերք է արտահանել , և ինքնաթիռները ընդհանուր արտահանվող զինամթերքի 62 տոկոսը կազմելով ,համարվել են  այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի զենքի հիմնական արտահանումը։ Դրանից հետո հաջորդ տեղերում  են հրթիռները (17%) և զրահատեխնիկան (10%): Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքը ,ԱՄՆ-ի  զենքի արտահանման 43%-ը իրեն է հատկացնում: ԱՄՆ-ում, պետական կառույցի  հետ կապված զեկույցի համաձայն, RAYTHEON-ընկերության  կողմից պատրաստված ռումբերն ամենամահաբեր զենքերից են եղել , որոնք օգտագործվել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենի վրա ավիահարվածների ժամանակ, որը հանգեցրել է մոտ կես միլիոն անմեղ մարդկանց սպանության: Այս զեկույցը շարունակելով անդրադառնում է  մահացու հարձակումներին,որոնց ընթացքում ՝ օգտագործել է  կործանիչներ և առաջադեմ ռազմամթերքներ, որոնք հիմնականում տրամադրվում և պահպանվում են ամերիկյան ընկերությունների կողմից՝ Պետդեպարտամենտի և Պենտագոնի հաստատումով:

ԱՄՆ-ն սիոնիստական ​​ռեժիմին զենք ուղարկելով և քաղաքական աջակցություն ցուցաբերելով ,  ​​ոչ միայն երկարացրել է պաղեստինյան ճգնաժամը, այլ՝դարձել  այս ռեժիմի առաջին մեղսակիցը, Պաղեստինում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման գործում:

Միջազգային ասպարեզում մարդու իրավունքների համատարած ոտնահարման այլ օրինակներից է Միացյալ Նահանգների կողմից երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների լայն շրջանակի կիրառումը, ինչպես նաև երկրորդական պատժամիջոցները ,որոնք վնասակար հետևանքներ են  թողել մարդու իրավունքների և մարդկանց հիմնական ազատությունների վրա՝ ներառյալ գոյատևման իրավունքի, առողջության իրավունքի, կրթության իրավունքի, զարգացման իրավունքի, կյանքի ամենաբարձր մակարդակից օգտվելու իրավունքի և այլն։

ԱՄՆ-ն հանդիսացել  է տնտեսական պատժամիջոցների առաջին դրոշակակիրը և այն բազմիցս օգտագործել է իր արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում: Սա այն դեպքում,  երբ միակողմանի պատժամիջոցները որոշ դեպքերում, ինչպիսիք են թիրախ երկրի ֆինանսական և բանկային պատժամիջոցները, գործնականում խոչընդոտում են արտարժույթի փոխանցումը և արդյունքում սննդամթերքի և կենսական նշանակության դեղամիջոցների խիստ պակաս է առաջանում քաղաքացիների համար և նրանցից խլում է  մարդկային  հիմնական իրավունքները, ինչպիսիք են՝ կյանքի իրավունքը և առողջության իրավունքը:

Գնահատելով Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների վնասակար hհետևանքները  և հղում կատարելով միջազգային փաստաթղթերին, այդ թվում՝ Հռոմի կանոնադրությանը և դատական ​​ընթացակարգի, կարելի է եզրակացնել,որ այն միակողմանի պատժամիջոցները, որոնք լուրջ ազդեցություն են թողնում կյանքի և հումանիտար կարիքների վրա, ինչպես նաև տառապանք ու լուրջ վնաս են հասցնում Իրանի ժողովրդի առողջությանը, հատկապես այն պատժամիջոցները, որոնք իրականացան կորոնավիրուսի համաճարակի տարածման ժամանակ, և բացի այն որ ԱՄՆ-ի  կառավարությունը չդադարեցրեց իր պատժամիջոցները, այլ շարունակեց խստացնել  դրանք, համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների օրինակներ, ինչպիսիք են՝ դիտավորյալ սպանությունը, ոչնչացումը, ոտնձգությունը և հետապնդումը կամ այլ անմարդկային արարքները, հատկապես, որ պատժամիջոցները կիրառվում են  քաղաքացիական բնակչության նկատմամբ: