Նորություններ (81)
https://parstoday.ir/hy/radio/world-i203080-Նորություններ_(81)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2023 10:56 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։

Այս հաղորդումը կսկսենք տեխնոլոգիական ոլորտին վերաբերող հոդվածով:

 

Թեհրանի համալսարանի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտնականները նախագծել են ձիթապտղի յուղի որակի չափման արդյունավետ սարք, որն աշխատում է ճշգրիտ և էկոլոգիապես մաքուր մեթոդով: Սարքը ձիթապտղի յուղի որակը որոշում է մի քանի րոպեից պակաս ժամանակում:

Հետազոտող խմբի ղեկավարը նշում է, որ ձիթապղտի յուղի շուկայում առկա են բազմաթիվ խարդախություններ, որոնք կարող են ոչ միայն նյութական կորուստների պատճառ դառնալ, այլ նաև վտանգել մարդկանց կյանքը՝ թունավորումների պատճառով:

Սովորաբար արտադրողները ձիթպտղի բարձրորակ ձեթին ավելացնում են ավելի ցածր որակ ունեցող ձեթ, սակայն այնպես, որ որակի փոփոխությունը չի զգացվում:

Հետևաբար ձիթապտղի ձեթում այլ ձեթի առկայութունը հայտնաբերելը հեշտ չէ, իսկ մեթոդները ժամանակատար են ու թանկ:

Իսկ իրանցի մասնագետների կողմից նախագծված սարքը զանգվածային արտադրության դեպքում կարող է բավարարել սննդի տեսուչների և գնորդների կարիքները՝ պարզելու ձիթապտղի յուղի մաքրությունն ավելի կարճ ժամանակում և ավելի ցածր գնով։

Հետազոտող խմբի ղեկավարի խոսքով՝ սարքն աշխատում է համատեղելով ուլտրաձայնային և էլեկտրոնային մեթոդները և բարձր ճշգրտությամբ որոշում է յուղի մաքրությունը։ Ուլտրաձայնային համակարգում օգտագործվում են երկու մեգահերց ուլտրաձայնային հաղորդիչ և ընդունիչ զոնդեր, որոնք համեմատում են տարբեր նմուշների բնութագրերը:

Էլեկտրոնային  համակարգում օգտագործվում են ութ մետաղական օքսիդ կիսահաղորդչային սենսորներ, որոնցից յուրաքանչյուրը արձագանքում է ձիթապտղի յուղի հոտի որոշակի սպեկտրին:

Թեհրանի համալսարանի դոցենտի խոսքով՝ հետազոտության ընթացքում երկու   համակարգերի համակցված տվյալները վերլուծվել են տարբեր տեսակի ալգորիթմներով, ինչպիսին է արհեստական ​​նեյրոնային ցանցը: Երկու համակարգերի միաժամանակյա օգտագործումը վերացնում է թույլ կողմերը և բարձրացնում ձիթապտղի յուղի որակի հայտնաբերման ճշգրտությունը մինչև 95%:

Այս համակցված համակարգը ստացել է  Իրանի գիտական ​​և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության  արտոնագիրը և գիտական ​​ստուգման վկայագիրը և  աննշան փոփոխությունների դեպքում այն կարող է օգտագործվել նաև կեղծված սննդամթերքի հայտնաբերման և ձիթապտղի յուղից բացի այլ սննդամթերքի որակը որոշելու համար:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են գիտահետազոտական ​​նվաճումների, տեխնոլոգիաների շուկայական և հեղինակավոր ազգային և միջազգային կոնֆերանսների ցուցահանդեսում, ինչպես նաև Elsevier, Springer, Wiley, Food Chemistry,  ood Science & Nutrition, Food Analytical Methods, Journal of Food Science and Technology և Agricultural Machinery Journal ամսագրերում:

Թեհրանի համալսարանի հետազոտողների կողմից ձիթապտղի յուղի որակի հայտնաբերման սարքի կառուցում

 

Պարոդոնտիտն ամենատարածված բորբոքային հիվանդություններից է, որն ուղեկցվում է  քրոնիկական բորբոքմամբ և ատամների շուրջ հյուսվածքների քայքայմամբ։ Հիվանդությունն առաջացնում են հիմնականում գրամ-բացասական բակտերիաները:

Ծանր պարոդոնտիտով տառապում է աշխարհի բնակչության մոտավորապես տասնմեկ տոկոսը: Այն վեցերորդ ամենատարածված հիվանդությունն է մարդկանց շրջանում: Այս հիվանդությունը անդառնալի վնաս է հասցնում ատամը պահող հյուսվածքներին, այդ թվում՝ պարոդոնտալ կապանին, ալվեոլային ոսկորին և ցեմենտոբլաստային բջիջներին, ինչը կարող է հանգեցնել ատամների վաղաժամ կորստի։

Չնայած բուժումներին՝ ատամը շրջապատող շարակցական հյուսվածքն անհնար է ամբողջությամբ վերականգնել, հատկապես այն դեպքերում, երբ առկա են պարոդոնտալ հյուսվածքի զգալի շեղումներ։ Թեև կորցրած ատամները կարող են փոխարինվել իմպլանտներով,  այնուամենայնիվ, կան խնդիրներ, ինչպիսիք են ոսկրի որակը և քանակը և դրա ամբողջականությունը իմպլանտի տեղում: Մարդու գագաթային պապիլայի առաջնային ցողունային բջիջների ցեմենտոբլաստային բջիջները կարող են օգնել խնդրի լուծմանը:

Այդ մեթոդի ուսումնասիրությամբ զբաղվել են Իսլամական Ազատ համալսարանի, Համեդանի բժշկական գիտությունների համալսարանի և  Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտողները: 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ալկալային ֆոսֆատազի ակտիվությունը և կալցիումի նստվածքը զգալիորեն աճել են տարբերակված բջիջներում:  

Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարբերակման միկրոմիջավայրը հարմար է գագաթային պապիլայի ցողունային բջիջները դեպի ցեմենտոբլաստ բջիջներ ուղղելու համար: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են  Biological Procedures Online միջազգային պարբերականում։

 

Ռեժիսոր Ալի Աթշանիի «Թղթե երազանք» ֆիլմը, որը ֆինանսավորվել և արտադրվել է Սադրա Դորուդյան Հոմայունիի և Քասրա Դորուդյան Հոմայունիի կողմից, արժանացել է Հունգարիայի «Սև գլխարկ» 43-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:

Փառատոնին ներկայացվում են  ամբողջ աշխարհից  ֆիլմեր, նպատակ ունենալով բացահայտել նոր տաղանդավոր  կինոգործիչներին՝ անկախ տարիքից և ֆիլմի թեմայից: Փառատոնի նպատակն է ցուցադրել և աջակցել այն ստեղծագործություններին, որոնք ցույց են տալիս կինոգործչի իրական ներուժը, և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ստեղծագործողները ստիպված չեն լինի անհանգստանալ Հոլիվուդի ստեղծած չափանիշներով:

Հունգարական փառատոնը մրցանակներ է շնորհում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն գեղարվեստական ​​ֆիլմ», «Լավագույն անիմացիա», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն փորձարարական ֆիլմ»,  «Լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ», «Լավագույն գիտաֆանտաստիկ-ֆանտաստիկ ֆիլմ», «Լավագույն սարսափ ֆիլմ»,  «Լավագույն դրամատիկ ֆիլմ», «Լավագույն կատակերգություն», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն  օպերատորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ երգ», «Լավագույն ձայնային ձևավորում», «Լավագույն հատուկ էֆեկտներ», «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում։

 

Սցենարը գրել է Ջաբեր Ղասեմ Ալին՝ հիմնվելով Ալի Աթշանիի գաղափարի վրա, իսկ Քամրան Թաֆթին, Մինա Վահիդը, Զեյնաբ Մելաքին և Ամիր Հոսեյն Ռեզազադեն խաղացել են  ֆիլմի գլխավոր դերերը։

 

Միջազգային փառատոներում փայլել է իրանական մեկ այլ ֆիլմ՝  Մորթեզա Ֆաթեմիի   «Անմայր» ֆիլմը: Սա ռեժիսորի առաջին աշխատանքն է: Ֆիլմի պրոդյուսերներն են Մոհամմադ Ռեզա Մեսբահին և Ալի Օջին:   «Բենգալուրո 14-րդ միջազգային կինոփառատոնում» այն արժանացել է Ասիայի բաժնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Այս մրցանակը համատեղ շնորհվել է Իրանից «Անմայր» և Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի դափնեկիր Կամիլա Էն Դինիի «Առաջ, հիմա և հետո» ֆիլմերին։

Բենգալուրոյի միջազգային կինոփառատոնը, որն անցկացվել է մարտի 22-ից 30-ը, FIAPF-ի   ուշադրության կենտրոնում գտնվող միջազգային մրցութային փառատոներից է, որը հիմնականում կենտրոնացած է ասիական ֆիլմերի ցուցադրության վրա։ Այս շրջանում թատերական բաժնում ցուցադրվել են «Ամեն ինչ, ամենուր և միանգամից», «Արգենտինա 1985», Դարրեն Արոնոֆսկու «Կետ» և «Լեյլայի եղբայրներ» ֆիլմերը։

Մրցութային բաժնում ներկայացված էին տասնչորս ֆիլմեր, այդ թվում՝ «Երրորդ համաշխարհային պատերազմ», «Շահրբանու» և «Անմայր» ֆիլմերն Իրանից։ Այս ֆիլմում   խաղացել են Ամիր Աղային, Միթրա Հաջարը, Փեյման Ջամշիդին, Փարդիս Փուր Աբեդինին, Ալի Օջին, Բիթա Ազիզը, Սառա Մոհամմադին և Ֆաթեմեհ Միրզային։