Մոհարամը վշտի ու հերոսության ամիս
Մոհարամ ամսին շիաները սգում են Իմամ Հոսեյնի և նրա զինակիցների նահատակությունը:
Սկսվել է Մոհարամ ամիսը ,որը հերոսության ու անձնազոհության ամիս է: Ամիս,որի ընթացքում արյունը հաղթեց սրին եւ արդարությունը հավիտյան դատապարտեց անարդարությունը:Ամիս ,որը պատմության ընթացքում սերունդներին սովորեցրեց բռնության նկատմամբ հաղթանակի ուղին եւ արձանագրեց արդարության նկատմամբ գերուժերի պարտությունը: Երբ գալիս են Քարբալայում, Աստծու մաքրամաքուր մարգարեի ժառանգորդ Իմամ Հւսեյնի նահատակության օրերը , Մոհարամի բույրն զգացվում է իսլամական բոլոր քաղաքներում և երկրներում: Քաղաքների պատերին ամրացված եւ գրառված պաստառները, մարգարեի ընտանիքի անունը կրող գունագեղ դրոշակները ,եւ մարդկանց սև հագուստները , հիշեցնում են Մոհթաշամ Քաշանիի հետևյալ բանաստեղծությունը՝
Այս ի՞նչ հուզում է պատել ողջ աշխարհը նորից,
Այս ի՞նչ սուգ ու ողբ է լսվում ամեն կողմից։
Մոհարամը, լուսնային տասներկու ամիսների առաջին ամիսն է:Այս ամիսը անվանել են Մոհարամ ,քանի որ այս ամսվա ընթացքում հարամ էր կռվելը և Մոհարամի առաջին օրը համարվում էր լուսնային տարվա սկիզբը:Բանի Օմայեն արեգակնային 61 թվականին, Իմամ Հոսեյնի ,նրա գերդաստանի եւ զինակիցների արյունը հեղելով ոչ միայն չհարգեց այս ամիսը , այլև չհարգեց մարգարեի գերդաստանի հիշատակը ևս: Քանի որ Մոհարամ ամիսը հիշեցնում է Քարբալայի դեպքը եւ Աշուրան,ուստի այն վշտահար է դարձնում սրտերը: Իմամ Հոսեյնի սիրահարները Մոհարամ ամսի սկզբից ամեն տեղ սեւով են պատում եւ նահատակ Իմամի հիշատակին ,սգո արարողություններ կազմակերպում: Իմամ Ռեզան ասել է .«Իմամ Հոսեյնի նահատակությունը խոցեց մեր սիրտը եւ մեր աչքերից հոսեց արցունք..եւ մինչ հավիտյան մեզ սուգի մատնեց,ուստի պիտի սգալ ու լաց լինել Հոսեյնի պես մարդու համար....»:Նա շեշտել է.«Երբ հասնում է Մոհարամ ամիսը, այլեւս չէր ժպտում հայրս, եւ Մոհարամի առաջին օրվանից մինեւ 10 օր ,ավելի ու ավելի վշտահար էր դառնում:Աշուրայի օրը նա միայն սգում էր ու լաց լինում եւ անընդատ ասում ՝սա այն օրն էր ,երբ զոհվեց Հոսեյնը...»:
Հարուստ ,իմաստալից ու բեղմնավոր ծես է սգալու մշակույթը ,որը մեզ է հասել մարգարեի ընտանիքի կրած տառապանքների ու դժվարությունների տարիների միջից և նախորդ սերունդերի անիրավացի հեղված արյան ծովից: Այդ մշակույթը պարգեւել է հազարավոր դասեր ու պատգամներ: Մարգարեի գերդաստանը կարևորելով, Հոսեյնի հիշատակին նվիրված սգո արարողությունների կազմակերպումը ,իմամի ծրագրի առանցքը դարձրեց ժողովրդի միասնականությունը և ժողովրդին խրախուսելով կազմակերպել Հոսեյնի հիշատակին նվիրված սգո արարողություններ եւ սերմանելով գիտակցություն ու իրազեկություն կանխեց ուժերի ջլատումը:Ահավասիկ այսօր միլիոնավոր մարդիկ առանց դասակարգային ,ցեղային ու կրոնական խտրականության ամենուր սգում են նրա նահատակությունը եւ համախմբվում Հոսեյնի պատկերը կրող դրոշների շուրջը:
Կրոնի առաջնորդների ավանդոյթներում մեծ վարձատրություն է նկատի առնվել Քարբալայում,Աբա Աբդուլլահ ալ-Հոսեյնի և նրա զինակիցների անմեղության համար լաց լինելու համար: Սա այն իմաստով է ,որ այս լացը տարբերվում է այլ լացերից :Այս լացը ոչ թե թուլության այլ պարծանքի ու արժանապատվության արդյունք է :Այդ լացը ապացուցում է 1400 ամյա քաղաքակրթության հզոր երաշխիքը, որի կենսատու ուսուցումները պատմության վերիվայրումներում համարվում են մարդու ուղեցույցը: իմամ Սադեղն ասել է.«Աստծու արարածների,բացառությամբ Իմամ Հոսեյնի համար լացուկոծը ընդհանրապես անցանկալի երեւույթ է, քանի որ Իմամ Հոսեյնի դեպքում լացողներն Աստվածային վարձատրության են արժանանում»:
Հոսեյնի սգավորները, ներկա գտնվելով Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ զինակիցների սգո արարողություններին, ծանոթանում են նրա անձի և վեհության հետ,եւ նրանց ընկալում այնպիսի կատարյալ մարդիկ ,ովքեր ունեն համբերության, հավատարմության, տոկունության և անձնազոհության հատկություններ, եւ նրանցից յուրաքանչյուրը բարության խորհրդանիշ է: Կարեւոր է այն հանգամանքը , որ սգավորները սգում են նրա նահատակության տարելիցը և մեծարում են նրա հիշատակն ու լաց լինում,և այդպիսով հոգեւոր եւ հուզական կապով ամրապնդում են նրա նկատմամբ իրենց ճանաչողությունը։
Հոսեյն Իբն Ալիին և մարգարեի ընտանիքին սիրող սիրտն անշուշտ լացում է նրան սգալիս և այդ լացով , իր ներքին սերն է արտահայտում եւ վերանորոգելով իր ուխտն Իմամի ու նահատակության մշակույթի հետ,հայտնվում է նահատակների ճանապարհին։
Նահատակ Մոթահարիի հավաստմամբ . «Նահատակի համար լաց լինելը նշանակում է մասնակից լինել նրա սխրագործությանը, ներդաշնակ դառնալ նրա ոգուն, համաձայնել նրա կենսունակությանը և ուղուն ...Իմամ Հոսեյնը, իր մեծ անհատականության շնորհիվ եւ իր հերոսական նահատակությամբ, տիրապետում է հարյուրավոր միլիոն մարդկանց սրտերին և զգացողություններին:Աշխարհը կվերափոխվի, եթե նրանք, ովքեր ստանձնում են այս հսկայական և թանկարժեք հուզական և հոգևոր գանձարանը , այսինքն ՝ հոգևորականները, կարողանային այդ հսկայական գանձարանը ծառայեցնել ոգիները նույնականացնել ու համահունչ դարձնել Իմամ Հոսեյնի վեհ հոգուն: Ֆրանսացի մտավորական Մորիս Դեկոբրան պատասխանելով նրանց ովքեր դեմ են սգո արարողություններին ասում է.«Եթե նրանք իմանային Աշուրայի իրողությունը ,այս սգո արարողությունները խենթություն չեին համարելու ,քանզի Հոսեյնի հետեւորդները այս արարողությունների ընթացքում սովորում են ,որ չի կարելի հանդուրժել նվաստացումը , ստրկացումը,գաղութատիրությունը եւ չարաշահումը,քանի որ իրենց առաջնորդի կարգախոսն էր՝ չհանդուրժել բռնությունը եւ անիրավությունը..»:
Գերմանացի արեւելագետ եւ փիլիսոփա Մեսիո Մարբինն իր Իսլամական քաղաքականություն գրքում գրել է.«Մեր որոշ պատմագիրների անտեղյակ լինելը պատճառ է դարձել ,որ շիաների սգո միջոցառումները վերագրեն խենթության ,սակայն նրանք անտեղի են խոսել եւ ամբաստանել են շիաներին: Մենք ,ժողովուրդների ու ազգությունների մեջ շիաների նման կենսունակ ու խանդավառ ժողովուրդ չենք տեսել, քանի որ շիաները Հոսեյնի համար սգո միջոցառումներ նախաձեռնելով ,խելամիտ քաղաքականություն են իրականացնում եւ արդյունավետ կրոնական շարժումներ ստեղծում: Նա, ով ուսումնասիրել է վերջին հարյուրամյակում, շիականության զարգացման ընթացքը եւ Հոսեյնի սգո միջոցառումները նախաձեռնողների կյանքը ,հասկանում է, որ շիան իր զարգացման վերջին փուլին է հասել :Հարյուր տարի առաջ Հնդկաստանում սակավաթիվ էին շիաները եւ Ալիի ու Հոսեյնի հետեւորդները ,սակայն այսօր Հնդկաստանում ,կրոնական առումով երրորդ հորիզոնականում են եւ նույն պատկերն է նաև աշխարհի այլ վայրերում: Ես համոզված եմ ,որ իսլամի գոյության եւ մուսուլմանների զարգացման գաղտնիքը Հոսեյն Իբն Ալիի նահատակությունը եւ դրան հաջորդած ցավալի իրադարձություններն են եւ վստահ եմ ,որ մուսուլմանների խելամիտ քաղաքականությունը եւ կենսունակ կյանք ստեղծելու նրանց ծրագիրը հենց Հոսեյնի համար սգալու մեջ է: Քանի դեռ մուսուլմաններն այդ ուղուն են հետեւում երբեք չեն նվաստանալու և ուրիշի լծի տակ չեն ապրելու։
Ժամանակի ընթացքում ,Մոհարամի կրկնությունը խոսում է այն մասին , որ Իմամ Հոսեյնը և նրա զինակիցները Քարբալայի «հաղթանակած» մարդիկ էին:Քարբալայում, թեեւ նրանք իրենց մահկանացուն կնքեցին ,սակայն նրանք վերակենդանացրեցին իսլամը, աշխարհին սովորեցրեցին պայքար բռնապետության դեմ և նահատակության մեծ կոչմանը արժանացան:Նրանք հավերժացան պատմության մեջ եւ կրոնին հետեւողների ու արդարատենչների կողմից բարձր դիրք զբաղեցնելով ,հավատացյալների սիրտը գրավեցին:
Ամեն տարի Աշուրայի շարժման և Իմամ Հոսեյնի ապստամբության հիշատակը դառնում է ավելի կենդանի և աշխույժ:Միևնույն ժամանակ, Հոսեյն իբն Ալին , որպես արդար առաջնորդ, գտնվում է պայքարողների շարժման առաջնագծում:Իմամ Հոսեյնը նախաձեռնել էր աստվածային շարժում ՝ հիմնված արդարության և արդարատենչության վրա, եւ այդ շարժման մեջ դրսևորվում է վեհություն եւ հպարտություն:Նա գեղեցիկ ապրելու համար արժանի ուսուցիչ է: Թեեւ դարեր են անցնում Հոսեյն իբն Ալիի շարժումից, սակայն ժամանաի անցումը չի կարողացել մոռացության մատնել Հոսեյնի անունը եւ Աշուրայի սխրագործությունը: Ժամանակի ընթացքում, Իմամ Հոսեյնի ապստամբության վեհությունը ավելի է տարածվում , և այս հերոսապատման վերհիշումը ուղեկցվում է ուսուցումներով ու խրատներով։ Ներկա դարաշրջանում Իմամ Հոսեյնի հերոսությունից ոգեշնչվելը բռնահարված ժողովրդի մոտ բարձրացրել է դիմադրության ոգին և նրանց հեռու պահել թուլությունից ու անտարբերությունից: Այաթ.Խամենեին այդ մասին ընդգծում է.«Իմամ Հոսեյնը գործնականում մեծ դաս փոխանցեց իսլամի պատմությանը եւ մի խոսքով իսլամը ապահովագրեցթե՛ իր եւ թե ՛այլ ժամանակներում: Ուր տիրում է նմանօրինակ կոռուպցիա ,կենդանի է Իմամ Հոսեյնը: Նա իր գործելաոճով ասում է թե՝ դուք ինչպիսի քայլ անեք: Սա է խնդիրը :Ուստի պիտի կենդանի մնա Իմամ Հոսեյնը եւ Քարբալայի հիշատակը,որովհետեւ Քարբալայի հիշատակը գործնական դաս է տալիս»:
Աշուրայի ապստամբությունը, ապստամբություն է ընդդեմ ճնշման ու բռնության, և սուգը դրա դրսևորումն է բոլոր ժամանակներում և տեղերում,ճնշված ժողովուրդների համար:Մոհարամը ,Իմամ Հոսեյնի հետ ուխտի վերանորոգում է եւ հրաժարվել Յազիդից եւ յազիդներից , ինչը ուժեղացնում է հավատն ու հոգևոր արժեքը, ՝ արդյունքում փրկում է իսլամը և նպաստում մուսուլմանների մտավոր զարգացմանը: