Սեպտեմբեր 27, 2023 11:45 Asia/Tehran

Քրիստոֆեր Կոլումբոսը շատ արկածախնդրությունների գնաց։Նա ամեն կարգի բռնության դիմեց ոսկի ձեռք բերելու համար։Հենց այդ բռնությունները պատճառ դարձան,որ նրա մերձավորները  նրան վատաբանեն թագավորի մոտ։

 

Քրիստոֆեր Կոլումբոսը իտալացի ծովագնաց  էր, ով Հնդկաստան մեկնելու մտադրությամբ ոտք դրեց Ամերիկա մայրցամաք՝ չիմանալով, որ դա նոր մայրցամաք է։ Տարիներ անց «Ամերիգո Վեսպուչի» անունով իսպանացի ծովագնացը մեկնեց այս նոր մայրցամաք, միայն այն տարբերությամբ ,որ նա  գիտեր  դա նոր մայրցամաք է: Նա ուսումնասիրեց այս մայրցամաքի վայրերի մեծ մասը և կազմեց դրանց քարտեզները։ Այդ ժամանակվանից ի վեր եվրոպացի ծովագնացների կողմից օգտագործվող քարտեզները եղել են Ամերիգոյի քարտեզները, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում այս մայրցամաքը կոչվել է Ամերիգո, որը հետագայում հայտնի է դարձել Ամերիկա անունով։

****

Սա «Աշխարհի  պատմություն» փոդքասթների շարքից երրորդ էպիզոդն է, որը պատմում է հուշերի, երազանքների,պատմական իրադարձությունների, հաղթանակների և ձախողումների մասին։

*****
Քրիստոֆեր Կոլումբոսը շատ արկածախնդրությունների գնաց։Նա ամեն կարգի բռնության դիմեց ոսկի ձեռք բերելու համար։Հենց այդ բռնարարքները պատճառ դարձան,որ նրա մերձավորները  վատաբանեն նրան թագավորի մոտ։Ի վերջո այդ վատաբանություններն ու չարախոսությունները պատճառ դարձան,որ Կոլումբոսն արժանանա Իսպանիայի թագավորի զայրույթին։

Նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց աղքատության ու չքավորության մեջ ու մահացավ շատ ստորացած վիճակում , բայց նրա ճակատագիրը չխանգարեց ուրիշներին փորձեն տիրանալ նրա պաշտոնին։ Այս անգամ Իսպանիայի արքունիք ոտք դրեց «Ֆերդինանդ Մագելան» անունով պորտուգալացին։

Այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ն մեծահոգաբար աշխարհը բաժանեց արևելյան և արևմտյան երկու մասերի և արևելքը հանձնեց Պորտուգալիային ,իսկ արևմուտքը հայտարարեց որպես Իսպանիայի տարածք, Մագելանը երկար օրեր ու գիշերներ անցկացրեց պարզելու յուրաքանչյուր երկրի հայտնաբերված տարածքների ճշգրիտ սահմանումները: Որքան նա նայում էր իր աշխարհագրական քարտեզներին, այնքան ավելի վստահ էր, որ Մոլուքյան կամ Սփայսի կղզիները գտնվում են Իսպանիայի տարածքում՝ հակառակ բոլորի ենթադրության։ Մագելանի վարկածը հիմնված էր երկրի գնդաձեւության վրա, մինչդեռ Պապը կարծում էր, որ երկիրը հարթ է։

Եթե ​​Մագելանը իր վարկածի մասին արտահայտվեր իր երկիր՝ Պորտուգալիայում, ապա նրան դավաճան կանվանեին ու կդատեին Հռոմի պապին դեմ գնալու հանցանքի համար։ Ուստի Պորտուգալիայում  այս տեսությունը նրա համար, անախորժությունից բացի, ոչ մի արդյունք չէր կարող ունենալ, հետևաբար նա որոշեց փող ու համբավ վաստակելու համար երես թեքել իր երկրից  և իր տեսությունը ներկայացնել Իսպանիայի արքունիքին։

*******

Երբ Մագելանը ժամանեց Իսպանիա, «Ֆիլիպ Գեղեցիկը» (Philipp der Schöne) Իսպանիայի թագավորն էր։ Նա շատ ոգևորվեց Մագելանի խոսքերը լսելուց հետո, իսկ ոսկու տենդից հետո, նրան պատեց  համեմունքների տենդը։ Նրանք ժամանակին վստահել էին Կոլումբոսին և շատ ոսկի էին ձեռք բերել, այժմ կարող էին վստահել Մագելանին Մոլուքյան կղզիների թանկարժեք համեմունքները ձեռք բերելու համար։  Մագելանը հավաստիացրել էր Իսպանիայի թագավորին,  որ շարժվելով դեպի արևմուտք՝ կգտնի Սփայսի կղզիները և թագավորի անունով  կնվաճի դրանք։

Ի վերջո, Մագելանի նավերը շարժվեցին դեպի արևմուտք և որոշ ժամանակ անց հասան այն ափունքին, որն այժմ հայտնի է որպես Հարավային Ամերիկա մայրցամաք: Մագելանը շարունակեց ուղևորությունը դեպի հարավ և երեք շաբաթ անց, անցավ այն նեղուցով, որը մենք այժմ ճանաչում ենք նրա անունով: Այս նեղուցն անցնելուց հետո, նա ուրախությամբ նկատեց, որ ափը տարածվում է մինչև հյուսիս, ուստի վստահ էր, որ նա գտնվում է ամերիկյան մայրցամաքի մյուս կողմում և մտել է նոր օվկիանոս։ Այս նոր օվկիանոսում, ի տարբերություն Ատլանտյան օվկիանոսի, ուժգին փոթորիկներ չէին լինում, ուստի Մագելանը և նրա ուղեկիցները այն անվանեցին «Խաղաղ» օվկիանոս:

*******

Խաղաղ օվկիանոսում առաջխաղացումը,որտեղ ոչ մի ափ կամ նավեր չէր երևում, սկսեց անհանգստացնել նավաստիներին: Նրանք օվկիանոսում էին արդեն երեք ամիս քսան օր, սննդի պաշարը վերջանում էր, բայց դեռ որոշակի կետի չէին հասել։ Նավաստիների մոտ տարօրինակ հիվանդություն էր տարածվել, նրանց լնդերն բորբոքվել ու ցավում էին և  ուտել չէին կարողանում։ Նավաստիները մեկը մյուսի հետևից մահացավ և  նրանց մարմինները նետվեցին ծովը։ Արդեն նավաստիների մի խումբ եկել էր այն համոզման, որ այս օվկիանոսը վերջ չունի, և նրանց ոչինչ չի սպասում, բացի մահից։ Այս նավաստիների առաջնորդի անունը «Գասպար դե Կուեսադա» էր։ Նրանք խնդրեցին Մագելանին վերադառնալ իրենց եկած ճանապարհով։ Բայց Մագելանը վստահ էր իր հաշվարկներում և ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ։ Շուտով նա ճնշեց ապստամբությունը և խստորեն պատժեց Կուեսադային։ Նրան կապեցին փայտե տախտակի վրա և նրա յուրաքանչյուր ձեռքին ու ոտքին կապեցին նավի երկար պարան։ Չորս ուժեղ նավաստիներ, որոնցից յուրաքանչյուրին Մագելանը տվեց մի կտոր ոսկի, չորս կողմից քաշեցին պարանները։ Կուեսադայի բղավոցները արձագանք գտան Խաղաղ օվկիանոսի լռության մեջ։ Այլևս ոչ ոք չէր համարձակվում հակադրվել Մագելանին։ Նա իր վրեժը լուծեց, Կուեսադայի մասնատված մարմինը  ծովային ճայերի կեր դարձավ։

********

Մագելանի նավերը Խաղաղ օվկիանոսում  անցել էին քսանչորս հազար կիլոմետր, երբ վերջապես, գարնանային մի առավոտ, հեռվում ցամաքը հայտնվեց։ Հոգնած, քաղցած ու հիվանդ նավաստիները նույնիսկ ուրախանալու կարողություն չունեին։ Մագելանը ափ դուրս եկավ մալայզիացի մի ստրուկի հետ, որը նախկինում գնել էր Իսպանիայից։ Ստրուկը հասկանում էր բնիկների լեզուն և կարողացավ նրանց հասկացնել, թե ինչ նկատի ունի: Այժմ Մագելանը վստահ էր, որ մոտեցել է նպատակին և կարողացել է շրջել երկրագունդը։ Նա ի պատիվ Իսպանիայի թագավոր Ֆիլիպի՝ այս ափերն անվանեց Ֆիլիպիններ, բայց այնտեղ երկար չմնաց։

Սփայս կղզիներ հասնելու համար կարճ կանգառից հետո նա նորից շարունակեց ճանապարհը։ Օվկիանոսից այն կողմ առաջխաղացումը կրկին երկարաձգվեց, և արդեն պարենային ու դեղորայքի պաշարները սպառվում էին: Երբ հեռվից ափը երևաց, նավաստիների ուրախության ձայները բարձրացան երկինք,իսկ երբ նավերը մոտեցան կղզուն, բնիկները դուրս եկան ափ դիտելու նավերը։ Մագելանը հրամայեց կրակել տախտակամածի վրա գտնվող թնդանոթները։ Թնդանոթները թնդացին ափին, իսկ կղզու բնակիչները վախից ընկան գետնին ու շուտով հանձնվեցին իսպանացիներին։

Կղզու անկրկնելի գեղեցկությունը պատճառ դարձավ, որ Մագելանն այն անվանի «դրախտային կղզի», սակայն տեղական լեզվով այն կոչվել է «Սեբու»։ Սեբուի սուլթանը Մագելանին և նրա ուղեկիցներին հրավիրեց իր տուն։ Սուլթանի տունը փայտից ու տերեւներից էր, ուտելիքի սպասքը նույնպես փայտից էր, բայց ուտելիքից համեմունքների հոտ էր գալիս։ Մագելանը հասկացավ, որ մոտեցել  է Սփայս կղզիներին։ Նա սուլթանին հրավիրեց հնազանդվելու Իսպանիայի թագավորին, և նա ընդունեց, բայց սուլթանի պայմանն այն էր, որ Մագելանը իր հրազենով ոչնչացնի թշնամիներին։ Մագելանը հպարտությամբ ընդունեց սուլթանի բոլոր պայմանները և հարձակվեց Մակտան կղզու վրա: Մակտան կղզու բնակիչները  մոտեցան ափին և չվախեցան Մագելանի թնդանոթներից ու զենքերից։ Նրանք նիզակներով, նետերով ու աղեղներով հարձակվեցին իսպանացիների վրա, և մինչ Մագելանը և նրա ուղեկիցները կհասնեին նրանց, թունավոր նետը դիպավ Մագելանի աջ ոտքին և նրան տապալեց գետնին։ Բնիկների կրակոցներն այնքան ինտենսիվ էին, որ Մագելանի ուղեկիցները ստիպված եղան միայնակ թողնել Մագելանին ու նահանջել։ Նավերը արագ հեռացան ափից, և Մագելանը սպանվեց, նախքան  կհասներ իր երազանքին։

*************

Մագելանից հետո Խուան Սեբաստիան Էլկանոն ստանձնեց նավատորմի հրամանատարությունը և արագ շարժվեց դեպի Սփայս կղզիներ։ Հաջորդ ափի մոտ հաճելի բուրմունք զգացվեց,որը ծանոթ էր տղամարդկանց, ովքեր հազարավոր կիլոմետրեր էին անցել համեմունքների համար։ Դա  մեխակի բույրն էր:

Նավակները անմիջապես գործի դրվեցին, և նավաստիները մեծ տոպրակներ ձեռքներին շարժվեցին դեպի ափ։ Մի քանի օր առավոտից երեկո նավաստիների գործն էր լցնել պարկերը և տեղափոխել նավերի մեջ։ Այս ընթացքում մոտ երեսուն տոննա մեխակ տեղափոխեցին նավի մեջ, սակայն նավի տարողությունը սահմանափակ էր, և ստիպված եղան բեռնել նաև այլ համեմունքներ։ Մի օր նավաստիներից մեկը Էլկանոյին հայտնեց, որ կղզու մյուս կողմից երեսուն նավ է անցնում։ Նավերից մեկի վերևում բարձրացվել էր Պորտուգալիայի դրոշը։ Հենց որ Պորտուգալիայի թագավորը լսեց Մագելանի Մոլուքյան կղզիներ մեկնելու մասին լուրը, նա ուղարկեց իր նավատորմը նրանց հետապնդելու համար, բայց նրանք Աֆրիկայից էին եկել դեպի արևելք և չգիտեին, որ Մագելանը շրջել է աշխարհը արևմուտքից։ Պորտուգալացիների ժամանումը հավասար կլիներ բոլոր իսպանացիների ջարդին, ովքեր նրանց տեսադաշտում էին։ Բայց պորտուգալացիները չտեսան կղզու այն կողմում գտնվող իսպանական նավերը և հեռացան այնտեղից։

*******

Երբ պորտուգալացիների դեմ մղված պատերազմից մնացած իսպանացիները  հասան Մոլուքյան կղզիներ, ջերմորեն ընդունվեցին կղզիների տիրակալի  կողմից: Մոլուքյան կղզիների տիրակալ «Սուլթան Մանզուրը» ջերմորեն ընդունեց իսպանացիներին և հրամայեց նրանց տալ այնքան համեմունքներ, որքան ցանկանում են։ Նա նույնիսկ իսպանացիներին տրամադրեց իր հմուտ ջրասուզակներին և ատաղձագործներին  նրանց նավերը վերանորոգելու համար։

Իր երկիր վերադառնալու համար Էլկանոն գնաց նույն ճանապարհով, որը պորտուգալացիները նախկինում հայտնաբերել էին, այսինքն՝ Աֆրիկայի արևելյան ափը, Բարի Հույսի հրվանդանը, Աֆրիկայի արևմտյան ափը և վերջապես Միջերկրական ծովը։ Նրա միակ մտահոգությունը օվկիանոսում թաքնված պորտուգալական նավատորմն էր, բայց նրանց հաջողվեց հասնել Աֆրիկայի արևմտյան ափ՝ չհանդիպելով պորտուգալացիներին: Այժմ նրանք գտնվում էին նույն տարածքում, որը պատկանում էր Իսպանիային՝ ըստ Պապի հռչակագրի։ Ոչ ոք չգիտեր, որ այս նավերը պտտվելով երկրագնդի շուրջը տուն են վերադառնում արևելքից, բոլորը կարծում էին, որ նրանք արևմուտքից  են եկել:

Երբ նրանք հասան Սանտյագո կղզի, Էլկանոն հրամայեց կանգ առնել և նավաստիներին ուղարկեց ափ՝ պաշար գնելու համար: Էլկանոյի հաշվապահը նույնպես գնաց ափ, և երբ նա վերադարձավ, հարցրեց Էլկանոյին․

Այսօր շաբաթվա ո՞ր օրն է։

— Չորեքշաբթի,— պատասխանեց Էլկանոն։

— Բայց կղզում հինգշաբթի էր,— ասաց հաշվապահը։

Էլկանոն ասաց. «Հնարավոր չէ, իմ հաշիվը ճիշտ է, ես ի սկզբանե պահել եմ իմ ամենօրյա գրառումները։ Նույնիսկ Մագելանի տետրն  է այստեղ։ Նրա գրածների համաձայն՝ այսօր պետք է լինի չորեքշաբթի»։

Նրանք մի քանի անգամ ստուգեցին իրենց տետրերն ու գրառումները։ Ոչ մի սխալ չէր արվել։ Բայց ի՞նչ եղավ։

Նրանք պտտվել են երկրագնդի շուրջը արևմուտքից դեպի արևելք, այսինքն՝ հակառակ երկրի պտույտի ուղղությամբ, ուստի մեկ օր հետ են մնացել։ Եթե ​​ինչ-որ մեկը շրջեր երկրի վրա արևելքից արևմուտք, նա մի օր առաջ կընկներ։ Այդ տարիներին Կոպեռնիկոսն առաջարկել էր իր շուրջը Երկրի պտույտի տեսությունը, սակայն այս տեսությունն այնքան հայտնի չէր, որ հասներ նավաստիների ականջին։ Ինչևէ, իսպանացի նավաստիներն առաջինն էին, ովքեր իրականում զգացին այս իրավիճակը։ Այդ տարիներին Կոպեռնիկոսը ներկայացրել էր  Երկրի՝ իր շուրջը պտտվելու մասին տեսությունը, սակայն այն դեռ այնքան հայտնի չէր դարձել, որ հասներ ծովագնացների ականջին։ Ինչևէ, իսպանացի ծովագնացներն առաջինն էին, ովքեր իրականում զգացին այս իրավիճակը։

********

Վերջապես Էլկանոյի նավատորմը հասավ Իսպանիա, և ժողովուրդը նրանց դիմավորեց հերոսների պես։ Թագավորը Էլկանոյին  տվեց «Ծովակալ» տիտղոսը և ասաց․ «Այս տիտղոսը նրա համար չէ, որ դու կարողացար աշխարհով մեկ շրջել, այլ նրա համար է, որ քո շնորհիվ երկրագունդն անցավ  իմ տիրակալության տակ»։ Այսօր ես կարող եմ հավակնել թե ամբողջ աշխարհի թագավորն եմ։ Ըստ Հռոմի պապի հրովարտակի՝ իմ ծովագնացները կարող են դեպի արևմուտք այնքան առաջ ընթանալ, որքան ցանկանում են, և ինչ երկիր էլ հասնեն,այն  կպատկանի Իսպանիային։ Դուք միայն գնացիք արևմուտք և ոչինչ չարեցիք Հռոմի պապի կարծիքի դեմ և այժմ ձեր երկրում եք։ Այսպիսով, ձեր հայտնաբերած բոլոր  տարածքները, այսինքն՝ ամբողջ աշխարհը, պատկանում են ինձ»։

Այն օրը, երբ Նորին Սրբություն Պապը երկու կես արեց երկիրը, նա չգիտեր, որ նման իրադարձություն կարող է լինել: Ամեն ինչ Ֆիլիպ Գեղեցիկի օգտին էր, բայց կար մեկ խնդիր։ Պորտուգալացիները ևս կարող էին  նաև գնալ մինչև արևելք և այդ կողմից շրջել աշխարհով մեկ։ Այս դեպքում ամբողջ աշխարհը կպատկաներ և՛ Իսպանիային, և՛ Պորտուգալիային։

*********

Աշխարհի պատմությունն ու հուշերը չափազանց շատ են և հնարավոր չէ երեք էպիզոդով ավարտել դրանք: Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, շատ պատմություններ կան պատմելու։

Պիտակ