Ադրբեջանի Հանրապետության վրա Արևմուտքի ճնշումները սաստկանում են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքական աջակցությունների արդյունքում, Իլհամ Ալիևի կառավարության մտահոգությունները օրեցօր ավելի են մեծանում։
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունները ադրբեջանական մի լրատվամիջոցի «ապօրինի» ֆինանսավորմամբ խնդիրներ են առաջացրել Իլհամ Ալիևի կառավարության հետ հարաբերություններում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն հրապարակելով ՝ մտահոգություն և դժգոհություն է հայտնել արևմտյան կառավարություններին ,նշելով.« ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների հավատարմատարները, ինչպես նաեւ Բաքվում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, առանձին կանչվել են Արտաքին գործերի նախարարություն»։ Իլհամ Ալիեւի կառավարության դիվանագիտական ապարատը նույնպես հավակնել է.« ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետներին ասվել է, որ «AbzasMedia»-ն ապօրինի ֆինանսական գործարքներ է կատարել այս երեք երկրներում գրանցված ընկերությունների հետ, և այդ անօրինական գործողության մեջ ներգրավվել են նաև այդ երկրների դեսպանատները»։
Նշվում է, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման FreedomNow գործակալությունը, «Նոր ժողովրդավարության հիմնադրամը» (New Democracy Fund) և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ կապված այլ կազմակերպություններ ապօրինի կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի Հանրապետության տարածքներ և դրանք տրամադրել AbzasMedia սոցիալական ցանցին։Այս պայմաններում հիմնական հարց է առաջանում, թե արդյո՞ք արևմտյան կառավարությունները, հատկապես ԱՄՆ-ն, ցանկություն ունեն ներդրումներ կատարելու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում երկարաժամկետ ներկայության համար։ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ֆակուլտետի Կենտրոնական Ասիայի հետազոտությունների բաժնի տնօրեն, ևԿենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերի առաջատար փորձագետ Դմիտրի Ալեքսանդրովը համոզված է.« Չնայած իրենք՝ ամերիկացիները, մեծ ցանկություն չունեն ներդրումներ կատարել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում, բայց կասկած չկա, որ նրանք ընդամենը մտադիր են ամեն ինչ ստանալ «անվճարն էլ թանկ է» սկզբունքով, բայց դա նրանց չի հաջողվելու»:
Ռուսաստանի մերձակայքում գտնվող հանրապետություններից յուրաքանչյուրում բազմաթիվ լրատվական բազաների ստեղծումը և այս երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի լրատվամիջոցներում չնչին ծախսով ներթափանցելու փորձը , Ռուսաստանի սահմաններում ԱՄՆ-ի ներկայության նոր մեթոդներից է։ Համենայնդեպս, սա առաջին դեպքն է, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները և Ադրբեջանի նախագահական ինստիտուտին կից լրատվամիջոցները Հարավային Կովկասի ամենախիտ բնակեցված երկրում արևմտյան կառույցների դեմ գործողություններ են իրականացնում։Նույն լրատվամիջոցները մինչ այս հավելյալ ջանքեր էին գործադրել՝ արդարացնելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքական ու հասարակական հարթակներում, միջազգային սիոնիզմի ու համաշխարհային իմպերիալիզմի , նույնիսկ պանթուրքիզմի վտանգավոր ընթացքին կապված սոցիալական ցանցերի ներկայությունն ու աշխատանքները ։ Սա այն պայմաններում է ,երբ Իլհամ Ալիևի ընտանիքի դեմ արևմտյան լրատվամիջոցների կողմից առաջին քարոզչության ժամանակ Ադրբեջանի իշխանությունները և այս երկրի դիվանագիտական ապարատը գործադրել են իրենց բոլոր ջանքերը՝ այս լրատվամիջոցին հետ մղելու համար։
Այս արարքով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձեւացնել, թե դիմակայելու են ցանկացած արտաքին ճնշմանը։ Մինչդեռ այս սկանդալների հետևում ակնհայտ են Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների աղերսող խնդրանքները: Ինչևէ «AbzasMedia»-ն արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը,այս ակտիվ ցանցը վերջին ձերբակալությունների համար պատասխանատու է համարել Իլհամ Ալիևին, ով փորձում է կանխել իր և իր մասին տեղեկատվության արտահոսքը,կապված իր ընտանիքի հանցագործությունների և ֆինանսական կոռուպցիայի հետ: Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը օրերս ձերբակալել է AbzasMedia լրատվական կայքի երկու բարձրաստիճան տնօրենների։ Ըստ երևույթին, նոյեմբերի 21-ին Աբզաս Մեդիա կայքի տնօրեն Ուլվի Հասանլին և այս կայքի խմբագիր Սևինջ Վագիֆգըզը ձերբակալվել և բանտարկվել են քրեական օրենքի 206.3.2 (մաքսանենգության) հոդվածով։
Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությանը կապված լրատվամիջոցները արշավ են սկսել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝USAID-ի դեմ և հայտարարել են.« Վաշինգտոնն Ադրբեջանում ղեկավարում է «լրտեսների մի ցանց»»: «AbzasMedia»-ն հիմնականում կենտրոնանում է Ադրբեջանում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների լուսաբանման վրա։ Այս լրատվամիջոցի վերջին ուսումնասիրությունները բացահայտել են այս երկրում և արտերկրում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների փողերի լվացման սխեմաները։ Ըստ այդ զեկույցներից մեկի՝ 2022 թվականին մի քանի ազդեցիկ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող ընկերությունները հաղթող են ճանաչվել Ղարաբաղի տարածաշրջանի զարգացման նախագծերի հետ կապված ոչ թափանցիկ մրցույթներում։ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի կոռուպցիայի այս հատվածը նշանակում է, որ նրանք ոչ միայն չեն արժեւորում Ադրբեջանի մուսուլման ժողովրդին, այլև անձնական շահեր են փնտրում՝ ճնշում գործադրելով իսլամական այս երկրի հասարակության մի ստվար հատվածի վրա։ Սա այն դեպքում, երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, չնայած Ադրբեջանի բանակի հաղթանակին, Ադրբեջանի մուսուլման ժողովուրդն օրեցօր ավելի վատ պայմաններում է ապրում: Անգամ մեծ թվով ադրբեջանցի զինվորներ , ովքեր Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում օգնել են Ադրբեջանի Հանրապետության հաջողություններին, ինքնասպան են եղել իրենց ընտանիքների տնտեսական և կենցաղային խնդիրների պատճառով։ Բայց Ադրբեջանի պաշտոնատարները այդ Հանրապետության մուսուլման ժողովրդի ապրուստին օգնելու փոխարեն մեծ գումարներ են ծախսում արեւմտյան լրատվամիջոցներին լռեցնելու համար։