«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մասշտաբները  և հետեւանքները (1)
(last modified Wed, 06 Dec 2023 08:03:04 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 11:33 Asia/Tehran

Հոկտեմբերի 7-ը Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքական պատմության մեջ հիշարժան է լինելու: Այդ օրը,Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ի ռազմիկները  ,սիոնիստական ռեժիմի վրա հարձակվելով , նրան  պարտադրեցին այս կեղծ ռեժիմի 75-ամյա պատմության մեջ ամենածանր պարտությունը։

Պարտություն, որը հեղափոխության գերագույն առաջնորդն անվանել է «չվերականգնվող պարտություն»։ Այդ հիմամբ  մի քանի հաղորդումներում, հակիրճ անդրադառնալով Պաղեստինի և սիոնիստական ռեժիմի պատերազմների պատմությանը, քննարկելու ենք Ալ-Աղսայի փոթորիկ գործողության տարբեր մասշտաբները և դրա հետևանքները, ինչպես նաև պատերազմի վերջին իրավիճակը:

Երկրորդ Համաշխարհային  պատերազմը ավարտվելով ,միջազգային համակարգը վերածվեց երկբևեռ  ճկուն համակարգի՝ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության գլխավորությամբ: Նոր համակարգում հին ուժերը, ինչպիսիք էին  Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, դարձան երկրորդ կարգի տերություններ, և փաստորեն, համաշխարհային քաղաքական կառավարումը ստանձնեցին  ԱՄՆ-ն և Խորհրդային Միությունը: Այս իրավիճակում Անգլիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրացրեց Պաղեստինի հարցը, և բազում հետևողական աշխատանքներից հետո Պաղեստինի բաժանման մասին որոշումը վերջնականապես հաստատվեց 1947 թվականին: Այդ հիմամբ  հրեաները, ովքեր  մինչ այդ կազմում էին Պաղեստինի բնակչության մոտ 30%-ը, ձեռք բերեցին Պաղեստինի տարածքների մոտ 55%-ը։Բայց պաղեստինցիները՝ մոտ 70%- բնակչությամբ  , ավելի քիչ քան  45%-ը: Իհարկե, այս բանաձեւը չընդունվեց պաղեստինցիների եւ իսլամական երկրների կողմից, մինչև 1948 թվականի մայիսի 14-ին բրիտանական վերջին ուժերի հեռանալով, սիոնիստ հրեաները Բեն Գուրիոնի գլխավորությամբ հռչակեցին անկախություն և այդպիսով սկսվեց արաբա-իսրայելական առաջին պատերազմը։ Այնուհետև ,երբ Պաղեստինում անգլիացիների 30-ամյա ներկայությունից հետո հրեաների համար քաղաքական-ռազմական պայմաններ ստեղծվեցին իշխանություն ձեռք բերելու և կառավարություն ձևավորելու համար, սիոնիստ հրեաները անկախություն հռչակեցին բրիտանացիների հեռանալուց հետո։ Այս հարցը ,որը արժանացավ  պաղեստինցիների հակազդեցությանը  և արաբական երկրների աջակցությանը, համեմատաբար երկար հակամարտություններից հետո, ի վերջո հանգեցրեց Պաղեստինի 78%-ի օկուպացմանը սիոնիստների կողմից։ Պաղեստինի մնացած հատվածները՝ Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազայի հատվածը, աստիճանաբար  կցվեցին  Հորդանանին և Եգիպտոսին։

8 տարի անց՝ 1956 թվականին, տեղի ունեցավ արաբա-իսրայելական երկրորդ պատերազմը, այսինքն՝Սուեզի ջրանցքի պատերազմը,որն՝ աշխարհին գերիշխելու  ԱՄՆ-ի  և Խորհրդային Միության՝ ջանքերի և Անգլիային ու Ֆրանսիային Մերձավոր Արևելքի տարածաշրջանից  հեռացնելու պատճառով  ,ականատեսը  եղանք սիոնիստական ​​ռեժիմի, Անգլիայի և Ֆրանսիայի պարտությանը: Այդպիսով Սուեզի ջրանցքը հռչակվեց ազգային, իսկ Ջամալ Աբդոլ Նասերը դարձավ արաբական աշխարհի հերոսը։ 1967 թվականի երրորդ պատերազմը, որը հայտնի է ,որպես 6-օրյա պատերազմ, արաբական երկրների համար համազոր էր պարտվողականության,որովհետեւ սիոնիստական ​​ռեժիմը հաջողել էր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զինամթերքի  աջակցությամբ 6 օրվա ընթացքում  գրավել Հորդանան գետի արեւմտյան ափը, Գազայի հատվածը, Սիրիայի Գոլանի բարձունքները եւ Եգիպտոսի Սինայի անապատը, և այդպիսով մեծացնել իր  վերահսկողության տակ գտնվող տարածքը 3-ից -4 անգամ:  Վեց տարի անց ,Եգիպտոսի և Հորդանանի կառավարությունները Անվար Սադաթի և Հաֆեզ Ասադի օրոք՝ 1973թվականին,Յոմ Կիպուր տոնին , անսպասելի հարձակմամբ փորձեցին հետ վերցնել իրենց օկուպացված տարածքները  ,բայց  ի վերջո, պարտվեցին:

Վերջին պատերազմում Եգիպտոսի պարտության պատճառով Սադաթը ,Սինայի անապատը վերագրավելու նպատակով ընտրեց ԱՄՆ-ի միջնորդությունը և մեկնեց Քեմփ Դեյվիդ: Վերջապես, Քեմփ Դեյվիդի համաձայնագիրը պատճառ դարձավ  Եգիպտոսը, որպես արաբական ամենակարևոր երկիր հեռանա Իսրայելի  ռեժիմի հակառակորդների շրջագծից և  ,այդ ռեժիմը նահանջի Սինայի անապատից և  դրանով իսկ վերջ դրվի  արաբա-իսրայելական դասական պատերազմներին:

Այն դեպքում երբ արաբական երկրների դասական բանակները չկարողացան պարտության մատնել  սիոնիստական ​​ռեժիմի բանակին, 2000 թվականին լիբանանի «Հեզբոլլահի» ուժերը հաջողեցին  իսրայելցի զինվորներին պարտադրել նահանջել Լիբանանի հարավից: Սիոնիստական ​​բանակի հերթական պարտությունը տեղի ունեցավ 2005 թվականին, և երկրորդ ինթիֆադայից 5 տարի անց սիոնիստ զինվորականները  ստիպված եղան 38 տարի անց նահանջել  Գազայի հատվածից, և տեղի ունեցավ սիոնիստական ​​բանակի երկրորդ պարտությունը։ Երրորդ պարտությունը տեղի ունեցավ 2006 թվականին Լիբանանում Հեզբոլլահի դեմ 33 օր շարունակվող պատերազմից հետո, և գործնականում ոչնչացվեց սիոնիստական ​​բանակի անպարտելիության առասպելը: Չորրորդ և ամենամեծ պարտությունը տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, և ՀԱՄԱՍ-ի մարտիկները «Ալ-Աղսայի  փոթորիկ» գործողությամբ հաջողեցին  պարտության մատնել այդ  ռեժիմին, որն աննախադեպ էր 75 տարվա ընթացքում:

«Ալ-Աղսայի  փոթորիկ» գործողությունը, հետևյալ պատճառներով սիոնիստական ​​կեղծ ռեժիմի 75-ամյա պատմության մեջ ամենածանր պարտությունն էր:

1-Ռազմական և հետախուզական պարտություն

Այս գործողությունը  ռազմական առումով ՝ ասիմետրիկ հիբրիդային գործողություն էր ցամաքի, օդի, ծովի և կիբեր տարածքի միջոցով՝ օգտագործելով անակնկալի սկզբունքը։ Առաջին անգամ  էր, որ ներթափանցեցին  1948 թվականի օկուպացված տարածքների խորքերը , 22 քաղաքավաններ և տասից ավելի ռազմակայաններ գրավեցին, սիոնիստների ​​օբյեկտներն ու տեխնիկան ոչնչացավ և ավելի քան 200 հոգի գերեվարվեցին,որը  ապացուցում է  Դիմադրության ուժերի հետախուզական ու մարտական ​​պատրաստվածությունը և սիոնիստական ​​ռեժիմի ռազմական, հետախուզական և անվտանգության պարտությունը: 2021 թվականին Սեյֆ օլ-Ղոդս գործողությունից հետո, Դիմադրության ուժերը 2 տարի շարունակ այս գործողության մի քանի փուլ են անցկացրել: Այս գործողության առանձնահատկությունների թվում է դրա ասիմետրիկ լինելը, մի կողմում էր մինչև ատամները զինված  սիոնիստական ռեժիմը ,շնորհիվ ամերիկացիների ռազմական, հետախուզական և զինամթերային  աջակցության ,իսկ մյուս կողմում Դիմադրության մի խումբ, որը ռազմական առումով համեմատելի չէ օկուպացիոն ռեժիմի հետ, բայց այն, ինչ ՀԱՄԱՍ-ի հաղթանակի պատճառը հանդիսացավ  ,Դիմադրության ուժերի հավատքը, իրազեկությունը ու պատրաստվածությունն էր՝ սիոնիստ  օկուպանտներին հարվածելու համար: Գերագույն առաջնորդն այս առնչությամբ նշել է.« Ալ-Աղսայի փոթորիկ գործողության կարևոր քայլերից հետևյալն էր ,որ ապացուցեց ,թե՝ ինչպես մի փոքր խումբ, որն ունի շատ քիչ սարքավորումներ և հնարավորություններ, բայց տոգորված է հավատքով և վճռականությամբ, կարող է մի քանի ժամվա ընթացքում իչիք դարձնել  թշնամու տարիների հանցավոր ջանքերի արդյունքը և ոչնչացնել նրան ու  նվաստացնել աշխարհի իմպերիալիստական ու գոռոզ  կառավարություններին»:

2-Քաղաքական պարտությունը

Այս գործողության քաղաքական մասշտաբները պետք է վերլուծել  միջազգային, տարածաշրջանային եւ ներքին մակարդակներում:Միջազգային մակարդակում ուշադրության արժանի են երեք կետեր: Գազայի պատերազմի  առաջին կետը չպետք է տեսնել  ՀԱՄԱՍ-ի եւ սիոնիստական ​​ռեժիմի միջեւ պատերազմում, այլ ինչպես  գերագույն առաջնորդն է մեկնաբանել , այն պետք է դիտել  Իսլամի , իմպերիալիզմի  և իրավացիության ու անօրինության ճակատի միջև հակադրությամբ: Երկրորդ կետն այն է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը բացահայտեց ԱՄՆ-ի ուժի  անկման մեկ այլ ցուցանիշ։ Այն պայմաններում , երբ ԱՄՆ-ն  ​​իրեն համարում է աշխարհի գերուժ և հեգեմոն, չնայած որ  ուղղակիորեն մուտք է գործել և  ստանձնել վերջին իրադարձությունների կառավարումը, սակայն չի կարողացել ավարտել այս հակամարտությունը այնպես, ինչպես ինքն  էր ցանկանում։ Երրորդ կետը Պաղեստինի հարցի վերակենդանացումն է աշխարհի հասարակական կարծիքի մոտ, դա պատահեց  այն ժամանակ, երբ Պաղեստինի հարցը մոռացված էր աշխարհում,սակայն այսօր ականատեսն ենք,որ ի աջակցություն  Պաղեստինի ճնշված ժողովրդի ,համաշխարհային ապստամբություն է ձևավորվել,նույնիսկ ԱՄՆ-ի սրտում,ապստամբություն ,որը աննախընթաց է եղել անցյալ 75 տարիներին:

Տարածաշրջանային մակարդակում ամենահիմնական խնդիրը՝սիոնիստական ​​ռեժիմի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման  չեղարկվելն էր: « Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը մի կողմից հետաձգեց հարաբերությունների կարգավորումը, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանի ժողովուրդը հասկացավ, որ իր գլխավոր թշնամին ու սպառնալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝մանկասպան սիոնիստական ​​ռեժիմը։

Ներքին մակարդակում «Ալ-Աղսայի փոթորիկ » գործողությունը ծանր հարված հասցրեց սիոնիստական ​​ռեժիմի ուժի երկու բաղադրիչներին,այսինքն՝ այս ռեժիմի ռազմական և հետախուզական հզորությանը: Մյուս կողմից, երերուն դարձրեց  սիոնիստական ​​ռեժիմի երեք հիմնարար սկզբունքները՝ օրինականությունը, անվտանգությունը և բնակչությունը։

3-Սոցիալական պարտություն

Այս հիբրիդային պատերազմի երրորդ ասպեկտը ՝սոցիալական ասպեկտն է: Սոցիալական ոլորտում  կարելի է անդրադառնալ սիոնիստների ոճրագործությունների և պաղեստինցիների Դիմադրության  երկու ոլորտներին: Սիոնիստական ​​ռեժիմը պարտությունից հետո իր կեղծ հեղինակությունը վերականգնելու համար Դիմադրությունից վերժ լուծելու  պատրվակով ,դիմեց Գազայի իրավազրկված  ժողովրդի ցեղասպանությանը և այդ առումով կատարեց ցանկացած անմարդկային գործողություն: Այս ոճրագործությունները պատճառ դարձան ,որ  աշխարհի հանրային կարծիքի համար  բացահայտվի Իսրայելի հանցագործ և մանկասպան ռեժիմի իրական դեմքը։ Աշխարհի տարբեր երկրներում  սիոնիստական ռեժիմի դեմ ցույցերի կազմակերպումը ևս գալիս է հաստատելու այս հարցը: Սակայն  սոցիալական այս իրադարձությունների մյուս կողմը այն կանանց ու տղամարդկանց խորը և ամրակուռ  հավատքն է, որի արդյունքում սիոնիստական ռեժիմի բոլոր ոճրագործությունները  ոչ միայն չեն կարողացել ոչնչացնել նրանց դիմադրությունն ու կայունությունը, այլև նրանք օրեօր ավելի ու ավելի ամուր ու կայուն են կառչել  Պաղեստինի իդեալներից:Այս մասին իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծել է.« Գազայի հարցը մի կողմից ճնշվածության խնդիր է, մյուս կողմից՝ հզորության: Այո ,Գազայի ժողովուրդը իրապես ճնշված ու իրավազրկված է ...Սակայն, այս իրավազրկվածության հետ մեկտեղ ,երկու կարևոր խնդիրներ են նկատվում ,մի կետը այս ժողովրդի համբերատարությունն է ,և Աստծուն ապավինելը: Իրապես այս ժողովուրդը համբերատարություն է դրսևորել» և ըստ Սեյեդ Հասան Նասրալլահի Գազայի ժողովուրդը ապացուցել է,որ աշխարհում դյուցազնական մի ազգ է: