ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք (5.Փորձագետների և Ուղեղային կենտրոնների տեսակետները)
(last modified Wed, 06 Dec 2023 08:05:04 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 11:35 Asia/Tehran

Հանուն Բարձրյալի,ողջույն սիրելի ունկնդիրներ։ Ձեզ ենք ներկայացնում «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք» հաղորդաշարի վերջին թողարկումը: Նախորդ հաղորդումներում անդրադարձանք  ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հետևանքներին և այս հարցով Ուկրաինայի պատերազմի ազդեցությանը,սակայն այս թողարկման ընթացքում քննարկելու ենք ,որոշ փորձագետների և արտաքին ուղեղային կենտրոնների   տեսակետները  ՆԱՏՕ-ի մասին:

Արևմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, որոշումների կայացման համակարգը հաճախ ենթարկվում է ստվերային կառավարության և խմբերի շահերի ազդեցությանը։Տարբեր խմբեր, տարբեր ձևաչափերով ազդում են քաղաքական պաշտոնյաների կողմնորոշումների վրա և կարողանում են երկրի շահերը բացատրել  այնպես , որի ստվերի ներքո  շահակից   երկրի շահերը համընկնի  նրանց ցանկություններին։Անկասկած, ուղեղային կենտրոնների   և փորձագետների դերը  իր ազդեցությունն ունի հասարակական կարծիքի վրա։Ուստի այս ինստիտուտները, ունենալով ԶԼՄ-ներ և մտավորականների մտքերից ու կարծիքներից բխող վերլուծություններ, կարող են կրկնակի ազդեցություն ունենալ պետական այրերի, քաղաքացիների և նրանց հայացքների վրա։Այսօր կարևոր գործողություններից մեկը, որին հետևում են արևմուտքի պետական այրերը ՝ իրենց շահերին համապատասխան և մեծ նշանակություն են տալիս դրան , ՆԱՏՕ-ի ընդլայնումն է։ՆԱՏՕ-ի ընդլայնումը և դրա հետագա գործողությունները շատ ուժեղ հիմնավորում են պահանջում, որպեսզի Արևմուտքի քաղաքացիները զգան դրա գինը վճարելու անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից, վերջին տարիներին, հատկապես Ուկրաինայի պատերազմը սկսվելով, ԱՄՆ-ում ուղեղային կենտրոնների  կենտրոնացումը ավելի է խորացել  ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցի վրա:

......

«Ռենդ» ուղեղային կենտրոնը 2022 թվականի իր զեկույցում,մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք,քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունները : Այս հոդվածում հստակ ընդգծված է, այսօր կենսական նշանակություն ունի այնպիսի քաղաքականության իրականացումը, որն ի վերջո կհանգեցնի Ռուսաստանի փլուզմանը ներսից։ «Ռուսաստանի ծավալապաշտությունը » խորագրով  այս զեկույցը Մոսկվային համարում է Արևմուտքի թշնամի և նրան դիմակայելը համարում է կենսական: Ռենդ  կենտրոնի վերլուծական զեկույցը կենտրոնանում է Ռուսաստանի մի շարք թույլ կողմերի վրա և փորձում է առաջարկություններ անել արևմտյան պաշտոնյաներին, որոնք, ի վերջո, կհանգեցնեն Ռուսաստանի թուլացմանն ու փլուզմանը: Ռենդ ուղեղային  կենտրոնի վերլուծական զեկույցի համաձայն, Ուկրայինայի պատերազմը պետք է ընթանա դեպի այն կողմը ,որը կհանգեցնի Ռուսաստանի թուլացմանը  և փլուզմանը  ներքուստ և  արդյունքում ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը: 

Ռենդ ուղեղային կենտրոնի զեկույցի մի բաժնում նշվել է.- «ԱՄՆ-ի հետ մրցակցության առումով , Ռուսաստանի ամենամեծ խոցելիությունը իր  տնտեսությունն է, որը համեմատաբար փոքր է և մեծապես կախված է էներգիայի արտահանումից: Ռուսաստանի ամենահզոր  կողմերը ռազմական և հետախուզական պատերազմի ոլորտում են։ Պատժամիջոցները կարող են սահմանափակել Ռուսաստանի տնտեսական կարողությունները: Այնուամենայնիվ, արդյունավետ լինելու համար պետք է ընդգծել բազմակողմ պատժամիջոցները, որոնք գոնե  ներառեն Եվրամիությանը: Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ համահավասար դառնալ ռազմական բոլոր  ոլորտներում, ուստի  ԱՄՆ-ի առավել  զարգացումները  առկա  գերակա ոլորտներում կարող են Ռուսաստանի համար չնչին հակազդեցություն առաջացնել: ՆԱՏՕ-ի ընդլայնումը և ԱՄՆ-ի ցամաքային զորքերի տեղակայումը Եվրոպայում, հավանաբար Ռուսաստանի հատվածային արձագանքին արժանանա ,հատկապես եթե այդ ուժերը Ռուսաստանի մոտ գտնվեն: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն  ավելի մեծ գին է վճարելու քան Ռուսաստանը:Ռենդ  վերլուծական կենտրոնի վերլուծությունը,  ԱՄՆ-ի ազդեցիկ խմբերի կարևորագույն մոտեցումներից է, որը Ռուսաստանի դեմ կենսական նշանակության քայլեր ձեռնարկելով ,փորձում է թուլացնել այդ երկրի ներքին ու արտաքին հզորությունը,  խարխլել օրինականությունը հիմք ստեղծելով այդ երկրի մասնատման համար:

.....

Ուղեղային կենտրոնների  հետ մեկտեղ , ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հարցը գտնվում է ԱՄՆ-ի  ականավոր փորձագետների և տեսաբանների քննարկման առանցքում։ ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման և հատկապես Ուկրաինայում ռազմական գործողության վերաբերյալ փորձագետների շրջանակում  կարևոր քննարկումներից մեկը կարելի է տեսնել «Հենրի Քիսինջերի» և «Ջորջ Սորոսի» մեկնաբանություններում։ Այս երկուսն ակնհայտորեն տարբեր մոտեցումներ  են ունեցել Ուկրայինայի հակամարտության վերաբերյալ, ինչը վկայում է միջազգային օրենքների առումով նրանց  տարբեր նկատառումների մասին։

Օրերս վախճանված Քիսինջերը, չէր ընդառաջում ՆԱՏՕ-ին, Ուկրաինայի հավանական անդամակցությունը,և համոզված  էր, որ եթե Ուկրաինան ցանկանում է կամուրջ հանդիսանալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ապա պետք է չեզոք դիրք զբաղեցնի։ Այն պայմաններում , երբ երկու կողմերի միջև պատերազմ է ձևավորվել, այն չի կարող դիտարկվել որպես վերջնական նպատակ և անհրաժեշտ է սկսել խաղաղ բանակցություններ։Քիսինջերը համոզված էր. «Իդեալական դեպքում  Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բաժանարար գիծը պետք է վերադառնա նախկին պայմաններին», ինչը նշանակում է Ղրիմի եւ Դոնեցկի ու  Լուգանսկի շրջանների մի մասի նկատմամբ Մոսկվայի փաստացի վերահսկողության ընդունումը:

Սակայն Ջորջ Սորոսը, ում տեսակետը համընկնում է արևմտյան քաղաքական իշխանությունների մեծ մասին, արտաքին քաղաքականության մեջ իրատես չէ: Նա  ուժը չի  հարգում լոկ ուժի համար , և ուժը այն պայմաններում է  արժեքավոր համարում ,որ այն ծառայի լիբերալ ժողովրդավարության ենթադրյալ արժեքների իրականացմանն ու պահպանմանը։Այդ իսկ պատճառով Ջորջ Սորոսը, ընդառաջելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արեւելք, պաշտպանում է այն գործընթացի կիրառումը ,որի նպատակն է Պուտինին պարտության մատնելը: Սորոսը շեշտում է ,որ մենք պետքե մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները ,որպեսզի ինչքան շուտ ավարտելով պատերազմը ,պարտության մատնենք Ռուսաստանին: Մեր քաղաքակրթության պահպանման լավագույն և միգուցե միակ ելքը ,ամենաարագ ժամկետում Պուտինին պարտության մատնելն է:

Սորոսի և Քիսինջերի  տարբեր  տեսակետները ,ապացուցում են  Ուկրաինայի պատերազմի և ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման վերաբերյալ արևմտյան փորձագետների միջև վերլուծական բացը: Համենայնդեպս Սորոսի վերլուծությունը ,այսօր ավելի է ընդառաջվել ամերիկացի պաշտոնատարների կողմից և այս առանցքի շուրջ առավել ծրագրավորումներ են կատարվում: Պատերազմի սաստկացման  և շարունակման համար,ԱՄՆ-ի  հսկայական ռազմական օգնությունն Ուկրաինային, վկայում է այդ մասին ։

Ջորջ Սորոսը և Հենրի Քիսինջերը

 

Լոնդոնի տնտեսագիտության ֆակուլտետի  գլոբալ քաղաքական տնտեսության դասախոս ՝Ռոբերտ  էչ.Վիդը ,Ուկրաինայի  պատերազմը համարում է Ռուսաստանի համար Արևմուտքի ծուղակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը արդարացնելու համար,և վերլուծության մեջ շեշտում է ,Ռուսաստանը, Ուկրայինայի վրա հարձակվելով մտել է մի թակարդ ,որը նման է Աֆղանստանի թակարդին,որը ստեղծել է ԱՄՆ-ն: Նա համոզված է,որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա համակողմանի հարձակում իրականացնելով,պատճառ է դարձել Ռուսաստանի տնտեսության քայքայման և աշխարհում  Մոսկվայի մեկուսացման: Սա հենց այն էր, ինչ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ակնկալում էին Ռուսաստանից:

Վիդը  իր վերլուծության մեջ եզրակացնում է, որ արևմուտքը Արևելյան Եվրոպայում թակարդ լարելով և Ուկրաինային խայծ դարձնելով , հետապնդում է իր նպատակները, հատկապես ՆԱՏՕ-ին գլոբալ առաքելություն տալով:Ռուսաստանին թուլացնելը և այդ երկրին միջամուխ դարձնել տարածաշրջանային անվտանգության հանելուկի մեջ ,պատճառ կդառնա այդ երկրի քաղաքական պաշտոնատարները հեռու մնան միջազգային կարևոր հարցերից :

Ռեալիզմի ոլորտում ամերիկացի տեսաբան Ջոն Մերշայմերը  քննադատում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք: Նա համոզված  է, որ Ուկրաինայի պատերազմը բազմաոլորտ  աղետ է։Այս պատերազմի պատասխանատուն են  արևմտյան երկրները ,ի մասնավորի ԱՄՆ-ն և ամերիկացի որոշում կայացնողների  շրջանակում և արտաքին քաղաքականության կառույցում  հնարավոր չէ գտնելու որևէ մեկի ,ով պատրաստ կլինի ընդունելու այս պատասխանատվությունը :Երբ մի պատերազմ հաղթանակով է պսակվում  ,քիչ ուշադրության է արժանանում դրա պատճառները ,սակայն երբ արդյունքը աղետալի է ,շատ կարևոր է դառնում հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։Ժողովուրդը ուզում է իմանալ.« Մենք ինչպե՞ս հայտնվեցինք այս սարսափելի իրավիճակում»:

Ջոն Մերշայմերն իր վերլուծության մեջ մատնանշում է երկու կարևոր կետերի.«Նախ ԱՄՆ-ն Ուկրայինայի ճգնաժամի հիմնական պատասխանատուն է:  2021 թվականին Բայդենի կառավարությունը մեկ անգամ ևս ԱՄՆ-ին հանձնառու դարձրեց ,որպեսզի Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամը դարձնելով  զարգացնի ՆԱՏՕ-ի ընթացքը դեպի արևելք և Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրայինայի վրա հարձակվելով  նրանց պատասխանը տվեց:

ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հետևանքով առաջացած ճգնաժամի գլխավոր պատասխանատուն ԱՄՆ-ն է

 

Երկրորդ կետը ,որին ուշադրություն է դարձնում Ջոն Մերշայմերը հետևյալն է ,որ Բայդենի կառավարությունը խիստ արձագանքեց պատերազմը սկսվելուն և դրա սաստկացման պատճառը դարձավ: Վաշինգտոնը և նրա արևմտյան դաշնակիցները վճռակամ  են Ուկրաինայում Ռուսաստանի վերջնական պարտության և համապարփակ պատժամիջոցներ կիրառելու հարցում Մոսկվայի հզորությունը լրջորեն թուլացնելու համար: Այս գործընթացում Ուկրայինան ,որը նախապես խիստ վնասվել էր ,ավելի շատ վնաս է կրելու: Իրականում ԱՄՆ-ն Ուկրաինային առաջնորդում է կիրառելու ոչ ճկուն քաղաքականություն: Բացի այդ, կա պատերազմի սրման վտանգը, որովհետև հավանական է  ՆԱՏՕ-ն ներքաշվի  պատերազմի մեջ, և օգտագործվի  միջուկային զենքեր:  Ուստի այս վերլուծաբանի համոզմամբ՝ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում:

Փաստն այն է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք ,ինչքանով որ  շահավետ է եղել ԱՄՆ-ի և իր դաշնակիցների  զինագործարանների համար, հենց այդ աստիճան  անապահովություն և պատերազմ է պատճառել  Արևելյան Եվրոպայի երկրներին և Ուկրաինային: Անկասկած, եթե Ուկրաինան չընտրեր ՆԱՏՕ-ին մերձենալու ուղին , և Ուկրաինայում պատերազմ չբռնկվեր , Ղրիմը, այնուամենայնիվ, կլիներ Ուկրաինայի կազմում։Փաստօրեն , Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն հիմնական քայլը կատարեցին Ուկրաինան դեպի ճգնաժամ ու պատերազմ առաջնորդելու գծով : Հետևաբար, պատմությունը բացասաբար կդատի Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին, ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելու լարվածություն ստեղծող  մոտեցման և Ուկրաինայի նկատմամբ սխալ քաղաքականություն որդեգրելու համար: