Ընտելանանք(60)
(last modified Wed, 06 Dec 2023 08:13:24 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 11:43 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:

 

 

Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Մի հին ասացվածք ասում է .«Հանելուկը երբ լուծվի ,դյուրին կդառնա»:Այս ասացվածքը վերաբերում է նրանց, ովքեր խնդիրը լուծելուց հետո պնդում են, որ մասնագետ են»։

Բարի օր սիրելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ընտելանանք»հաղորդաշարի հերթական  թողարկումը,որի ընթացքումվևս ինչպես նախորդ հաղորդումներում կանդրադառնանք  վարքագծի սխալ սովորություններից մեկին և միասին կքննարկենք այդ սխալ վարքագծերին դիմակայելու մեթոդները:

Ձեր կարծիքով ինչո՞ւ մի  խնդրի լուծումից հետո,դրա  լուծումը հեշտ է թվում: Օրինակ, երբ մաթեմատիկական մի խնդիր է լուծվում, այն հեշտ և կանխատեսելի է թվում: Մինչդեռ դա դժվար էր թվում մինչ դրա լուծումը: Հոգեբանության մեջ այս երեւույթը կոչվում է «Հետահայաց կողմնակալություն»։ Հաղորդման այս բաժնում  կքննարկենք այս հայեցակարգը և դրա ազդեցությունը մեր վերաբերմունքի և վարքագծի  վրա: Ընկերակցեք մեզ:

 

.....

Բազմաթիվ մտավոր սխալների և միջամտությունների պատճառով, որոնք ուղեղն է թույլ տալիս  անցյալի հետ կապված հիշողություններն ու մտքերը վերականգնելու համար, մենք հետադարձ հայացք նետելու գծով  տարբեր կողմնակալությունների դիմաց ենք կանգնում   , որոնցից ամենագլխավորներից մեկը «Հետահայաց կողմնակալությունն» է։Հետահայաց կողմնակալությունը մարդկանց մտքի հակումն է խնդիրն ավելի կանխատեսելի համարելու առումով , քան իրականում այն գոյություն ունի: Միգուցե  հնարավոր լինի , որ մի իրադարձությունից առաջ կարողանաք գուշակություններ կատարել  հավանական  արդյունքի մասին,սակայն ոչ մի ելք չկա իմանալու, թե ո՞ր կանխատեսումն է ճիշտ: Արդյունքը պարզվելուց  հետո մարդիկ ցանկանում  են ասելու, որ գիտեին, որ դա տեղի կունենար այսպես կամ այնպես: Իրականում «տեսար , ասացի» հայտնի նախադասությունը մարդու պատրաստակամության նշան է կանխագուշակելու մի իրադարձություն, որը հնարավոր չէր կանխատեսել: Այս երեւույթը  նկատելի է շատ պարագաներում ,սկսած  սպորտից մինչև քաղաքականություն և ընտանեկան հարաբերություններ: Շատերը մի իրադարձությունը ավարտվելուց հետո ,իրենց կանխատեսումների համար ավելի մեծ հեղինակություն ու կշիռ են նկատի առնում :

Հավանաբար ,ձեզ հետ ևս  պատահել է, որ սպորտային մի մրցույթի ներկա լինելուց  հետո ասել եք , որ նախապես  գուշակել էիք  արդյունքը և գիտեիք, թե ի վերջո ո՞ր թիմն է հաղթելու։

Նմանապես, «Հետահայաց կողմնակալությունը» բազմիցս ենք տեսել դասերը սերտելու և քննությունների արդյունքները վերլուծելու ժամանակ: Հավանական է ,որ որոշ աշակերտներ  դասերը սովորելու ժամանակ մտածեն,որ տիրապետում են նյութերի մեծ մասին,ուստի ավելի քիչ աշխատեն: Մյուս կոմից ,երբ տեսնում են  քննության ճիշտ պատասխանները, հավանական է ասեն ,որ պատասխանները գիտեին ,սակայն որոշ պատճառներով չեն հաջողել դրանք գրի առնել:Նման ընկալումներ հավանաբար նրանց ուսումնառության համար բացասական հետևանքներ ունենան ,քանի որ այդպիսի հետահայաց կողմնակալությամբ ,նրանք չեն բարելավելու իրենց ուսումնասիրության մեթոդը և հետադիմելու են:

Այժմ մտադիր ենք իմանալ թե ի՞նչու է մեր միտքը  նման երևույթով զբաղվում: Հետահայաց կողմնակալությունը  պատահում է այն ժամանակ ,երբ մեզ է տրամադրվում որոշ տեղեկություններ  մի գործընթացի ինչպիսության ու արդյունքների վերաբերյալ և մեր ուղեղում ծագում է  այս հայտնի նախադասությունը«Տեսար ասացի» : Մենք ընտրողաբար  համատեղում ենք նոր տեղեկատվությունը մեր կանխամտածածի հետ՝ եզրակացնելու, որ մենք արդեն գիտեինք, որ այսպես կամ այնպես  ​​կլինի: Այս կողմնորոշումների պատճառները նկարագրելու համար ,գիտնականները ներառում են ճանաչողական, մետաճանաչողական և մոտիվացիոն երեք փոփոխականներ: Նրանք համոզված են, որ այս երեք փոփոխականները միասին պատճառ են դառնում, որ մենք  իրերն ավելի կանխատեսելի համարենք, քան գոյություն ունեն:

Ճանաչողական փոփոխականներում մարդիկ մտադիր  են աղավաղել կամ նույնիսկ փոխել իրենց կանխամտածումները: Մարդկանց մտքերը հակված են հիշելու այն տվյալները, որոնք համահունչ են արդյունքներին: Մարդիկ արդյունքները տեսնելուց հետո ուռճացնում են մի իրադարձության մասին իրենց տեղեկությունները  և հավակնում թե՝ նախապես կանխատեսել են դրանք։Մետաճանաչողության փոփոխականներն այնպիսին են, որ երբ մենք դեմ հանդիման ենք կանգնում  արդյունքներին և երևույթների իրականացման ինչպիսությանը , այդ իրադարձությունը մեր կարծիքով կանխատեսելի է թվում:

Մոտիվացիոն փոփոխականներում ևս այն համոզմունքը, որ մեզ շրջապատող երեւույթներն անխուսափելի են ու տեղի են ունենում ըստ պլանի, շատերին  հանգստացնում է:Ժողովուրդները և հասարակությունները ցանկանում են ապրել կանխատեսելի և կարգուկանոնով աշխարհում:  Հետևաբար, երբ այս երեք փոփոխականները միասին հանրագումարի բերենք, ամենայն հավանականությամբ,դեմ հանդիման ենք կանգնելու  հետահայաց  կողմնակալությանը: Այս երեք փոփոխականները ավելի լավ վերլուծելու  համար մի օրինակ ենք ներկայացնում ։ Երբ ավարտվում է կինոֆիլմը, և մարդասպանը բացահայտվում է, մենք անգիտակցաբար մեր հիշողության մեջ փնտրում ենք տեղեկություններ ,որը համապատասխանի ֆիլմի ավարտին: Նկատի առնելով ֆիլմի այլ դերակատարներին ու իրավիճակները,հավանական է հասնենք այն արդյունքի ,որ սկզբից պարզ էր թե՝ ով է մարդասպանը,մինչդեռ մեզ համար մինչև ֆիլմի կեսերը դեռ պարզ չի եղել այդ հարցը: 

Ընդհանուր առմամաբ ,եթե մենք ցանկանանք ուրիշներին ապացուցենք ,թե մենք տեղյակ ենք եղել մի հարցի արդյունքի մասին  ,և կատարելապես պարզ է եղել դրա արդյունքը և շատ էլ բարդ չի եղել ,ընդհանրապես շատ էլ բացասական երևույթ չէ: Սակայն եթե հետահայաց կողմնակալությունը վերածվի սովորության և ցանկանանք,որ ամեն պարագային դրան կառչենք ,մեզ համար բացասական հետևանքներ է ունենալու : Իսկ եթե ժամանակին և սկզբունքային մոտեցմամբ չդիմակայենք դրան ,դրա հետևանքները հակակշռի տակ է առնելու մեր կյանքի բոլոր ասպեկտները : Հետևանքներից մեկը հետևյալն է,որ երբ այդ երևույթը վերածվի սովորության և ինստիտուցիոնալացվի մի մարդու կյանքում,նա աստիճանաբար հրաժարվելու է իր սխալներից: Նա արտասանելով այսպիսի նախադասություններ թե՝ ես գիտեի ,որ այսպես է լինելու ,սակայն պարտավոր էի այդպես վարվել ,խուսափում է պատասխանատվությունից: Աստիճանաբար չեն փորձում ժամանակին և ճիշտ ձևով կատարել աշխատանքները , որի հետևանքով չեն հասնում իրենց ցանկություններին:

......

Հետահայաց կողմնակալության հետևանքներից  մեկը առնչվում է նրանց,ովքեր մեկ անգամ ճիշտ են կանխագուշակել: Դրանից հետո, նրանք  կեղծ ինքնավստահությամբ են տառապում ,չափից ավելին են վստահում իրենց կանխատեսումներին և այդ հիմամբ մտնում են խաղադրույքների դաշտ: Արդյունքում չեն կշռադատում մի հարցի տարբեր ասպեկտները ,ճիշտ չեն մտածում և կառչելով իրենց կանխատեսման կարողականությանը ,նրանց սպասվում է ֆինանսական վնասներ: Նախկին վնասները հատուցելու համար  կրկին կանխատսումներ են կատարում , և այս անգամ հոգեկան ճնշումների և կենտրոնացում չունենալու պատճառվ ,ավելի են վնասվում:Նաև նրանք ովքեր այս երևույթի դիմաց են կանգնում և չեն դիմակայում դրան ,աստիճանաբար իրականությունից հեռանալու համար ,քննադատում են ուրիշներին: Ուշադրություն չեն դարձնում տարբեր ասպեկտներին, ազդեցիկ գործոններին և այլնին ,և միայն ցանկանում են ուրիշներին ապացուցել ,որ կարող են կանխատեսել: Այդ իսկ պատճառով քննադատում են իրենց շրջակայքին և անհանգստացնում նրանց:

Ընդհանուր առմամաբ ,որոշ աշխատանքներ ավելի քիչ են ազդվում այս կողմնակալությունից : Օրինակ  հաշվապահության նման աշխատանքնում , որի ընթացքում  հաշվապահը  անընդհատ բախվում է  հետադարձ կապերի և գրանցված  տվյալների հետ,հետահայաց կողմնակալության համար շատ էլ առիթ չի մնում: Համենայն դեպս ,շատ աշխատանքներում ու իրավիճակներում , ավելի բարդ բնույթի եւ բազմաթիվ թաքնված գործոնների առկայության պատճառով ,այս կողմնակալությունն ավելի է երևան գալիս անհատների մոտ:

Այս երեւույթի հետազոտողները այս կողմնակալության թակարդը չընկնելու համար ելքեր են նկատի առել: Այս մեթոդներից մեկը այն բոլոր արդյունքների ուսումնասիրելն է , որոնք կարող էին պատահել, բայց չպատահեցին: Մեր մտքում ուսումնասիրելով բոլոր տարբերակները, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ երեւույթի բնույթը եւ աստիճանը: Այս ճանաչողական կողմնակալության կանխարգելման եւս մեկ պարզ, բայց արդյունավետ միջոց ` նոտատետրում  առօրյա աշխատանքների վերաբերյալ գրառումներ կատարելն է: Գրանցելով  իրադարձությունների եւ դեպքերի ընթացքը, դուք կվերհիշեք , թե ինչ գործընթաց է ձեռնարկվել մի  իրադարձություն իրականանալու  համար: Նայելով անցյալին, ոչ թե հիշողության պրիսմակից  այլ գրչի պրիսմակից, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե իրականում ինչ է պատահել,այլ ոչ թե մեր երևակայությամբ ի՞նչ է պատահել: Ուստի ավելի քիչ ենք ընկնելու հետահայաց կողմնակալության թակարդը:

Հետահայաց կողմնակալությունը նվազեցնելու մեթոդներից է հետևյալը՝վերանայել մեր անցյալի ձախողումների համատեղ կետերը: Իհարկե պետք է զգույշ լինենք ,որ այդ համատեղ կետերը գոյություն չունենան այն որոշումների  և քայլերի մեջ ,որոնք հաջողության են հանգում: Ինչպես օրինակ անցյալում կատարած ներդրումները քննարկելիս ,պետք է ուշադիր  լինենք, թե որ չափանիշներն ու փոփոխականներն են դերակատար  և՛ ձախողումների, և՛ հաջողության տանող որոշումների մեջ,և բարեփոխենք կամ հեռացնենք այն ամենը,որոնք դերակատար են միայն ձախողումների ժամանակ:

Եվ վերջում պետք է ասել,որ եթե ապագան կանխատեսելի լիներ ,բոլորը կհասնեին իրենց ցանկություններին և կկանխեին անցանկալի իրադարձությունները: Ոսւտի հնարավոր չէ կատարելապես կանխատեսել ապագան , մենք միայն կարող ենք լավատես լինել լավ օրերի պարագային և դրական լիցքերով նպաստել մոտիվացիայի ավելացմանը:Ապա մեր մոտիվացիայի և նպատակի շնորհիվ պետք է սովորենք, ուսումնասիրենք և փորձենք հասնել մեր ցանկություններին։