ԱՄՆ-ն և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը (5. Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները և այլ երկրների մոտեցումները)
Հանուն Բարձրյալն Աստծո, ողջույն սիրելի ունկնդիրներ, առաջիկա րոպեների ընթացքում ներկայացնելու ենք « Միացյալ Նահանգները և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» խորագրով Հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս հաղորդաշարում պատժամիջոցների ասպեկտներն ու ազդեցություններն ուսումնասիրելիս, վերլուծում ենք այդ գործընթացի արդյունքները։ Հաղորդաշարի այս համարում կխոսենք Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների և այդ հարցում այլ երկրների մոտեցումների մասին։ Մնացեք մեզ հետ։
Էմբարգոն կամ պատժամիջոցը իրադարձություն է , որը տեղի է ունենում միջազգային կողմերի միջև: Մի կողմում պատժամիջոցը կիրառող երկիրը կամ երկրներն են, իսկ մյուս կողմում պատժամիջոցի ենթարկված երկիրը կամ երկրները։ Պատժամիջոցների լեքսիկոնը հիմնականում վերաբերում է պատժիչ կողմին ու պատժամիջոցների տարբեր ասպեկտներին, ինչպիսիք են նախապատմությունը, տիպաբանությունը, դրա կապը միջազգային իրավունքի հետ, արդյունավետությունը կամ անարդյունավետությունը, և ընդհանրապես ցանկացած հարց, որը վերաբերում է պատժամիջոցներ սահմանող կողմին։ Մեծանալով պատժամիջոցների ենթարկված երկրների թիվը, ձևավորվում է ավելի լայն հանրություն, որը կարող է հավաքական գործողություններ ձեռնարկել պատժամիջոցների դեմ, թուլացնել կամ կազմաքանդել միջազգային պատժամիջոցների ռեժիմը, ընդորում, այն պատժամիջոցները, որոնք խախտում են միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները, ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում պատժամիջոցների ենթարկվածների շրջանում կոլեկտիվ գործողությունների համար։

****
Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտող և ծրագրի մենեջեր Ռիչարդ Նեֆյուն (Richard Nephew) «Պատժամիջոցների արվեստը» գրքում նշում է. Այն, ինչ կարող է պատժամիջոցների ձախողման պատճառ դառնալ, պատժամիջոցների դեմ թիրախային երկրների տոկունության աստիճանն է: Սակայն ուշագրավն այն է, որ եթե պատժամիջոցների թիրախ դարձած երկրներից յուրաքանչյուրը ցանկանա առանձին դիմակայել պատժամիջոցներին, ապա շատ դժվար կլինի հաղթահարել պատժամիջոցները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական հզորության գերակայությունը և պատժամիջոցների տարածման հանգամանքը երկրորդական պատժամիջոցներով։ Կարող է պատժամիջոցների դեմ դիմադրողականության աստիճանը բարձրանալ, բայց եթե պատժամիջոցների տակ գտնվող երկրները միմյանց հետ միավորվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար, և ստեղծվի պատժամիջոցների տակ գտնվող երկրների կոալիցիա, ապա պատժամիջոցների միջազգային ռեժիմը լուրջ մարտահրավերի առաջ կկանգնի և ի վերջո կփլուզվի, ինչպես հին գաղութատիրական կարգերը... Ուստի, թվում է, թե պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու նպատակով, պատժամիջոցների ենթարկված երկրների կոալիցիայի ստեղծումը ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմի դեմ պայքարի ամենաարդյունավետ ռազմավարություններից է։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում առկա վիճակագրության և փաստաթղթերի համաձայն՝ մինչև 2022 թվականի վերջը այս երկիրը պատժամիջոցներ է կիրառել 25 երկրների նկատմամբ։ Բացի այդ, ըստ կոնկրետ դեպքերի, պատժամիջոցներ է կիրառել նաև այլ երկրների հատուկ անձանց և ընկերությունների նկատմամբ։ Մինչև 2022 թվականի վերջը պատժամիջոցների ենթարկվող 7 հիմնական երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ընդհանուր թիվը հասել է 24,222-ի։ Պատժամիջոցները կիրառվում են տարբեր պատրվակներով, ինչպիսիք են ահաբեկչությանն աջակցելու պնդումները, մարդու իրավունքների խախտումները, սահմանային վեճերը և միջազգային ռեժիմում գերակա սկզբունքների և արժեքների վերաբերյալ ԱՄՆ-ի տարբերվող մեկնաբանությունները: Եթե էմբարգոյի ենթարկված պետությունները համախմբվեն` ընդլայնվելով տարածքի և բնակչության առումով, ապա աշխարհի զգալի մասը ներկայումս գտնվում է պատժամիջոցների տակ, և մեծ հավանականությամբ, այդ միտումը կշարունակվի:
****
Թեև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստության աստիճանը պատճառ է դարձել, որ այս երկիրը պատժամիջոցների ենթարկված երկրների շարքում զբաղեցնի առաջին հորիզոնականը, այնուամենայնիվ մինչև 2021 թվականը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր գլխավորում պատժամիջոցների զոհ դարձած հիմնական երկրների շարքը։ Չորս տասնամյակների ընթացքում Իրանը պատժամիջոցների դեմ տարբեր ռազմավարություններ է որդեգրել, որոնցից ամենանշանավորը «Պատժամիջոցների շրջանցման ռազմավարությունն» է։ Ըստ այս ռազմավարության, տնտեսական պատժամիջոցները կիրառվում են տարբեր ձևերով, հատկապես արտահանումների և ազգային եկամուտների միջոցների ոլորտում։ Իրանը նույնիսկ հարցին հետամուտ է եղել Միջազգային կառույցներին, այդ թվում Հաագայի միջազգային դատարանին դիմելու ռազմավարությանը։ Անգամ Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագրի (ՀԳՀԾ, Իրանի հետ միջուկային համաձայնագիրը) փորձը ցույց տվեց, որ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի ընդունումը ևս չի կարող զսպող մեխանիզմ լինել պատժամիջոցների դեմ։ Պատժամիջոցների սահմանափակումները հնարավորության վերածելը և տեղական տնտեսության ինքնաբավության վրա հենվելը նույնպես եղել է պատժամիջոցների դեմ պայքարելու Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարություններից մեկը: ԱՄՆ-ի առավելագույն ճնշման պայմաններում առավելագույն ռազմավարական դիմացկունությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը տոկուն դարձրեց ամենախիստ պատժամիջոցների հանդեպ։
Ամենակարևոր նպատակն ու առանցքը, որը կարող է կոալիցիայի շուրջ համախմբել պատժամիջոցների ենթարկված մեծ թվով երկրների, պատժամիջոցների խախտումն է և պատժամիջոցներին հակազդելը: Միջազգային համակարգի ներկա պայմաններում այս կոալիցիան ստեղծելն ավելի հեշտ է: Որովհետև Ավստրալիայի ազգային համալսարանի դասախոս և գրող Ամին ալ-Սեյղալի խոսքերով, սառը պատերազմից հետո միջազգային համակարգը ձգտում է նոր կարգերի։ Ամին ալ-Սեյղալը գտնում է, որ «Աշխարհն ապրում է մեծ անցումային շրջան. «աշխարհաքաղաքական անցում և դիմադրություն դրա նկատմամբ»։
ԱՄՆ-ն այլևս միակ համաշխարհային դերակատարը չէ, այլև կան տարածաշրջանային տերություններ, որոնք հավասարակշռում են իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Չինաստանն ու Ռուսաստանը և տարածաշրջանային տերությունները մեծացնում են իրենց ռազմական և դիվանագիտական ակտիվությունը։

Համաշխարհային պատժամիջոցների պատմության մեջ ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցների չափը, հատկապես Ռուսաստանի դեմ, կարելի է վերլուծել տարբեր տեսանկյուններից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ աշխարհի մեծ տերություններից մեկը ենթարկվել է համատարած պատժամիջոցների։
Բացի ԱՄՆ նախագահի կատարողական հրամաններից ու այս երկրի Կոնգրեսի մեկը մյուսի հետևից ընդունվող որոշումներից , եվրոպական երկրները, Ճապոնիան, Ավստրալիան և Կանադան նույնպես համակարգված գործողությամբ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ԵՄ-ն, համաձայն կանոնակարգի Խորհրդի թիվ 1905/2022 որոշման , որպես 8-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանեց նաև երկրորդական պատժամիջոցների սահմանափակումներ այն կողմերի նկատմամբ, որոնք չեն պահպանում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Հաշվի առնելով Ռուսաստանի և նույնիսկ Ուկրաինայի դիրքերը համաշխարհային պարենային շղթայի մատակարարման հարցում, հատկապես հացահատիկի և յուղային սերմերի արտադրության ոլորտում, Ռուսաստանի նկատմամբ էմբարգոները վտանգել են աշխարհի պարենային անվտանգության մի մասը, հատկապես աղքատ երկրներում, որոնք ուղղակիորեն պատժամիջոցների թիրախ չեն եղել։ Նույնը վերաբերում է միջազգային էներգետիկ շուկային։ Ռուսաստանը մատակարարում է Եվրոպային էներգիակիրների, հատկապես գազի մեծ մասը։ Ռուսաստանն ու Ուկրաինան իրենց տրամադրության տակ ունեն աշխարհի նեոնի 70 տոկոսը, որը կիսահաղորդիչների հիմնական նյութն է։ Ռուսաստանի նկատմամբ էմբարգոները ստիպեցին այս երկրին սահմանափակել գազի արտահանումը Եվրոպա՝ հակազդելով էմբարգոներին։ Սկզբնական ճնշումներից հետո, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով այդ երկրի տնտեսությանը հասցված վնասը այնքան էական չի եղել, որքան սպասվում էին։

*****
Պատժամիջոցների ցունամին ոչ միայն չփոխեց Ռուսաստանի վարքագիծը, այլեւ կարող էր աշխարհը կանգնեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Ռուսաստանի փորձը ցույց է տվել, որ գոնե կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում, որքան էլ պատժամիջոցների շրջանակն ընդարձակ լինի, հատկապես, եթե թիրախային երկիրը մեծ տերություն է, նույնքան պատժամիջոցների գլոբալ վնասներն ավելի շատ են դրսևորվում։ Ուկրաինական ճգնաժամի ամենակարևոր հետևանքներից մեկն այն էր, որ բազմաթիվ երկրներ չմիացան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արշավին։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Ինդոնեզիայի Բալիում կայացած G20 խմբի երկրների հանդիպմանը այդ խմբի անդամներ Թուրքիան, Հարավային Աֆրիկան, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Արգենտինան չմիացան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Նույնիսկ Սաուդյան Արաբիան, որը ինչ-որ տեղ համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը, ընթացք չտվեց ռուսական արտահանման կրճատումը փոխարինելու նպատակով նավթի մատակարարումներն ավելացնելու ԱՄՆ-ի խնդրանքին։
****.
Քանի որ ԱՄՆ-ի կողմից շարունակվում և նույնիսկ սաստկանում է պատժամիջոցների օգտագործումը որպես զսպող միջոց իմպերիալիստական կարգերին ընդդիմացող երկրների նկատմամբ և ռազմավարություն նրանց վարքագիծը կամ վարչակարգը փոխելու համար, անհրաժեշտ է գտնել անդրազգային լուծումներ։ Պատժամիջոցների ուղղակի և անուղղակի վնասների պատճառով հետզհետե անխուսափելի է դառնում պատժամիջոցներից տուժածների ակումբի ստեղծումն ու ընդլայնումը։ Բնական է, որ ԱՄՆ-ն կրկին կկիրառի կոշտ և հարկադրական մեթոդներ այս ակումբին դիմակայելու համար, սակայն պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի դաժան ու անիրավական դիրքորոշումները ցույց են տալիս նման ակումբ ստեղծելու անհրաժեշտությունը։
Սիրելի ունկնդիրներ, դուք լսում էիք «Միացյալ Նահանգները և պատժամիջոցներ կիրառելու նրա մոլուցքը» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը։
Հայերեն ռադիոժամի այս և մյուս հաղորդումներին կարող եք հետևել այցելելով մեր կայք, որի հասցեն է Parstoday.ir/hy
Մինչ նոր հանդիպում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Աստված ձեզ պահապան