Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (17)
Այս օրերին Բրիտանիայի մուսուլմանները բրիտանացի ցեղապաշտների կողմից մեծ ճնշման տակ են գտնվում: Վերջին զեկույցներն ու վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին շաբաթներում և ԵՄ-ից հեռանալուն այդ երկրի ժողովրդի տված կողմ ձայնից հետո Բրիտանիայում ուշագրավ աճ են արձանագրել Եվրոպայում մուսուլմանների ու նրանց կրոնական վայրերի դեմ իսլամատյացության հողի վրա հարձակումները:
Այնպես որ ԵՄ-ից դուրս գալուն Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայներից հետո, որը մի տեսակ հանրային հակառակություն է ընկալվել էմիգրացիայի դեմ, մուսուլմաններն ու լեհաստանցիները ցեղապաշտության հողի վրա հանցագործությունների մտահոգիչ ալիքի ականատես են եղել: Ոստիկանությունը հայտարարել է, որ Բրիտանիայի կենտրոնում գտնվող մի քաղաքում լեհաստանցիների դեմ բռնությունների կոչ անող բովանդակությամբ հայտարարություններ է հայտնաբերել: Բացի այդ Լոնդոնում գտնվող մշակութային մի կենտրոնի պատի վրա այդ երկրի ժողովրդին ուղղված հայհոյանքներ են հայտնվել:
Իսլամական խմբերն ասում են, որ անցած ուրբաթ օրվանից մուսուլմանների դեմ հանցագործությունների ուշագրավ աճ է նկատվում, որն ուղղակի առնչվում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն: Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը, որն իր հովանու ներքո ունի Բրիտանիայում մուսուլմանների 2 միլիոն 700 հազար հոգանոց համայնքը, հաղորդել է, որ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները պարզվելուց հետո մուսուլմանների դեմ ուղղված առնվազն 100 միջադեպեր են արձանագրվել:
Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը մի զեկույց հրապարակելով հայտարարել է, որ Բրիտանիայում հակակրոն անհատներն ու խմբերն ամեն առիթ շահագործում են ընդլայնելու համար մուսուլմանների ու իսլամական վայրերի դեմ իրենց հարձակումները: Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդն այդ երկրի քաղաքական ու քաղաքացիական պատասխանատուներին կոչ է արել շտապ նիստ գումարելով քննարկել տարաձայնությունները: Այս խորհուրդն ընդգծել է. «Վերջին օրերին ոչ միայն ինտերնետում, այլ փողոցներում մուսուլմանների և ազգային այլ փոքրամասնությունների դեմ ատելության հողի վրա արտահայտությունների ցնցիչ չափերով աճի ականատեսն ենք: Այդ թվում կարելի է ակնարկել Լոնդոնում լեհաստանցիներին պատկանող մի կենտրոնի պատին ցեղապաշտական կարգախոսներ հայտնվելուն, Բիրմենգամում գտնվող մզկիթի դիմաց ցեղապաշտական հանրահավաքի կազմակերպմանը և մուսուլմանների ու այլ փոքրամասնությունների դեմ հայհոյանքների տարածմանը»:
Հարձակման զոհ դարձած որոշ մուսուլմաններ ասում են, թե անցորդները նրանց կոչ են անում հավաքել իրենց իրերն ու հեռանալ Բրիտանիայից, քանի որ ժողովուրդը քվեարկել է հենց նրանց դեմ:
---
Բրիտանիայի մուսուլմանները հոգնել են այն հարցը բարձրաձայնելուց, որ բրիտանացի են ու հարգում են եվրոպական այդ երկրի արժեքները: Համարձակությամբ կարելի է ասել, որ Բրիտանիայի մուսուլմանների մեծ մասը հոգեկան տեսակետից իսլամաֆոբիայի զոհերից են համարվում: Այսինքն նույնիսկ եթե որևէ սխալ գործ էլ կատարած չլինեն, շատ մարդիկ մտածում են, թե նրանք անկասկած ինչ-որ խնդիր պիտի ունենան: Այս երևույթը նկատելի է «Սքայ» լրատվական գործակալության կազմակերպած վերջին սոցհարցման արդյունքներում: Այս սոցհարցման արդյունքներն իրականության մեջ վկայում են այսօր Բրիտանիայի մուսուլմանների և այլ քաղաքացիների միջև առաջացած ճեղքվածքի մասին: Այս հիման վրա Բրիտանիայի ժողովրդի 58 տոկոսը համոզված է, որ իր մուսուլման հարևանները բավարար չափով ջանք չեն գործադրում իրենց երկրի համար և չեն ձգտում կանխել իրենց զավակների ծայրահեղական գաղափարների տեր դառնալը:
Այս սոցհարցումը կազմակերպվել է նաև մուսուլմանների շրջանում: Մուսուլմանների 39 տոկոսը «Սքայ»-ին ասել է, որ Բրիտանիայի ոստիկանության ու անվտանգության ծառայության աշխատակիցները մուսուլման երիտասարդության արմատական դառնալու գլխավոր գործոններից են համարվում: Նրանք ասում են, որ բրիտանացի շատ քաղաքական այրեր չեն ցանկանում ընդունել, որ 11-սեպտեմբերյան հարձակումներից հետո իսլամական երկրների դեմ արևմուտքի հարձակումներն ու նաև ահաբեկչության դեմ պատերազմը պատճառ են դառնում, որ այդ երկրի ու աշխարհի այլ կետերի երիտասարդությունն արմատական դառնա:
Հաղորդումները վկայում են, որ բրիտանացի մուսուլմանները մյուս կրոնների հետևորդների համեմատությամբ ավելի շատ են ցեղապաշտական խմբերի կողմից բռնության ենթարկվում: Ընդհանրապես Ասիայի հարավից Բրիտանիա գաղթած մուսուլմանները ենթակա են ցեղապաշտության ու կրոնական ատելության հողի վրա ամենասաստիկ հանցագործություններին: Հավատքի ու կրոնի հետ կապված բռնարարքները Բրիտանիայում բոլոր մյուս հանցագործությունների համեմատությամբ ավելի շատ արագ աճ են ունեցել և ասվում է, թե 2014 թվականի համեմատությամբ 43 տոկոսով աճել են: Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2014 թվականի ապրիլից 2015 թվականի մարտ ամսվա կտրվածքում Բրիտանիայում ու Ուելզում կրոնական հողի վրա բռնարարքների հետ կապված հանցագործությունների շուրջ 55000 բողոքի հայցեր են ներկայացվել, ինչը 18 տոկոս աճ է արձանագրել:
Բրիտանիայի հասարակությունը գտնվում է ԶԼՄ-ների ու ԻԼԻՊ-ի հետ կապված խնդիրների ազդեցության տակ, այնպես որ 2009-ից 2012 թվականների ընթացքում մուսուլմանների դեմ բռնարարքները զգալի աճ են արձանագրել: Այդուհանդերձ Բրիտանիայի ներքին զարգացումներից, ինչպես նաև նիգերիացիների միջոցով անվտանգության երկու պաշտոնյաների սպանությունից հետո, նաև նկատի առնելով Միջին Արևելքում ծայրահեղականության հարցը, այս թիվը նոր տեմպերով աճում է:
Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի նախագահ դոկտ. Շուջա Շաֆիը Բրիտանիայում մուսուլմանների դեմ հարձակումների ավելացման մասին ասում է. «Հանրաքվեի արդյունքները պարզվելուն զուգահեռ ես երկրի քաղաքական այրերին կոչ արեցի իրար շուրջ նստել և վերջ տալ ստեղծված տարաձայնություններին: Այս պահին մենք ատելությամբ հագեցած արտահայտությունների, ինչպես նաև փոքրամասնությունների թիրախում հայտնվելու ականատես ենք: Այսօր առավել քան երբևէ մենք առաջնորդության կարիք ունենք: Մեր երկիրը քաղաքական ճգնաժամ է ապրում ու ես մտահոգ եմ նրանից, որ այս ճգնաժամը կարող է սպառնալ հասարակական անվտանգությունը: Չնայած մեր տարաձայնություններին անհրաժեշտ է զորակցել նրանց ովքեր հարձակման թիրախ են դառնում»:
Անցած շաբաթ Բրիտանիայի խորհրդարանի խոստումնալից պատգամավորներից և սիրիացի տարհանվածների պաշտպան Ջո Քոքսը սպանվեց: Երկու ականատեսներ, որոնք ներկա են եղել սպանության վայրում վկայել են, որ մարդասպանը հարձակման պահին բղավել է. «Նախ Բրիտանիան»:
Ամերիկացի լրագրող Դարա Լինդը «Վոքս» պարբերաթերթում գրել է. «Անկախ նրանից թե մարդասպանն այդ պահին բղավել է, թե՝ ոչ,Քոքսը սպանվել է ծայրահեղ աջակողմյաններին վերագրվող ահաբեկչական մի գործողության ընթացքում և Բրիտանիայի քաղաքական մթնոլորտը հասել է մի փուլի, որ նման երևույթից չի զարմանում: Այս իրադարձությունը լուրջ զգուշացում է պարունակում և դա այն որ Բրիտանիայի քաղաքա-հասարակական մթնոլորտը հագեցած է նման դեպքերով»:
Կարելի է ասել, որ «Բրեքզիթ»-ի հոսանքում ծայրահեղ աջակողմյանների քաղաքականության խորհրդանիշը Բրիտանիայի Անկախություն կուսակցության կամ «Յուքիփ»-ի առաջնորդ Նայջըլ Ֆարաջն է: «Յուքիփ»-ը որպես Բրիտանիայի աջակողմյան գլխավոր կուսակցություն Եվրոպայի աջակողմյան մյուս կուսակցությունների նման ուժ ստացավ դեպի Եվրոպայի մայրցամաք տարհանվածների հոսքին ընդառաջ հասարակական կարծիքի խիստ հակազդեցության շնորհից: Հետևաբար եթե մտահոգ եք պոպուլիստական օտարամերժության պարագային Դոնալդ Թրամփի քաղաքական բրենդի գործած ազդեցության պատճառով պիտի տեսնեք, թե այս պահին ինչ է տեղի ունենում Բրիտանիայում:
Այսօր իսլամաֆոբիան արևմտյան երկրներում իսլամի հանդեպ ատելությունից բխած հանցանք է: Ատելության հողի վրա հանցագործություններն իրականացվում են ատելության ու հետադիմական մղումների պատճառով, ինչը դրանց առանձնացնում է մյուս հանցագործություններից: Այս հանցագործությունը միանշանակ իրականացվում է այն մղումի համաձայն, որի հիման վրա դա ձևավորվել է, հետևաբար հարձակումը, գույքի ոչնչացումը, վնաս պատճառելը, սպանությունն ու ցանկացած այլ հանցագործություն կարող են ատելության հողի վրա կատարված հանցագործություններ համարվել՝ պայմանով, որ դրա գլխավոր մղիչ ուժը ատելությունը կամ պատվախնդրությունը լինի: Այս հանցագործությունը մյուս հանցագործություններից առանձնացվում է նաև այն ազդեցությամբ որ դա գործում է այն խմբի վրա, որին կապվածություն է ունեցել հանցագործը և դա վկայում է, որ հանցագործական արարքի հետևանքների ընդարձակության մասին ու ընդգծում է դրանց կանխման համար երաշխիքների գոյության անհրաժեշտությունը: Ի դեպ, ատելության հողի վրա կատարված հանցագործությունը ոտնահարում է հասարակության անդամների միջև հավասարության սկզբունքը:
1998 թվականին ընդունված Բրիտանիայի հանցագործությունների մասին օրենքում ցեղային կամ կրոնական մի խմբավորման անդամակցության պատճառով ատելության հողի վրա հանցագործության համար սահմանվում է ամենախստագույն պատիժը: Բրիտանիայում հանցագործության շուրջ կատարված մի սոցհարցման արդյունքների համաձայն ամեն տարի ատելության հողի վրա 278000 հանցագործություններ են կատարվում Բրիտանիայում, որոնց միայն 40 տոկոսն է զեկուցվում: Այդուհանդերձ թվում է, որ նման հանցագործությունների կանխման, ինչպես նաև մուսուլման փոքրամասնության ազատության ու անվտանգության պաշտպանության համար Բրիտանիան նկատի առնելով իր ներքին օրենքներն առավել քայլեր պիտի ձեռնարկի: