Վու Չենգ.«Իմամ Խոմեյնիի ուղին օրինակ է ծառայում աշխարհի ազատախոհների համար »
https://parstoday.ir/hy/radio/world-i93056-Վու_Չենգ._Իմամ_Խոմեյնիի_ուղին_օրինակ_է_ծառայում_աշխարհի_ազատախոհների_համար
Չինացեի գրողն ասել է .«Իմամ Խոմեյնին մարգարեական դեմք էր, ում հաջողվեց հեղաշրջել Իրանը և իսլամական հեղափոխության միջոցով աշխարհին պատգամել, որ իսլամը բարձրագույն կրոնն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2018 08:40 Asia/Tehran
  • Վու Չենգ.«Իմամ Խոմեյնիի ուղին օրինակ է ծառայում աշխարհի ազատախոհների համար »

Չինացեի գրողն ասել է .«Իմամ Խոմեյնին մարգարեական դեմք էր, ում հաջողվեց հեղաշրջել Իրանը և իսլամական հեղափոխության միջոցով աշխարհին պատգամել, որ իսլամը բարձրագույն կրոնն է»:

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, «Իսլամական իշխանություն» գրքի չինացի թարգմանիչ Վու Չինգն ասել է.«Իմամ Խոմեյնիի ուղին օրինակ է ծառայում աշխարհի ազատախոհների համար»: Նա լուսահոգի Իմամ Խոմեյնիին առասպելական դեմք է անվանել, ում հաջողվեց  իսլամական հեղափոխության միջոցով աշխարհում հեղաշրջում իրականացնել»:

Չինաստանի Հունանի համալսարանի դասախոսը կարևոր է որակել Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ իսլամական հեղափոխության հաղթանակը: «Հեղափոխության հաղթանակից մի քանի տասնամյակ անց, Իրանի հեղափոխության ծիլն ավելի է արմատավորվել և գնալով ավելի արգասաբեր է դառնում և Իրանի ու իսլամի թշնամիները երբեք չեն կարող խափանել այս գործընթացը».-ասել է նա:

Նշելով, որ Իմամ Խոմեյնիի համաշխարհային գաղափարները երբեք ամբողջությամբ չեն ներկայացվել, Վու Չինգն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության հիմնադիրը իսլամական հեղափոխությանը հաղթանակի հասցնելով, զարթոնքի բերեց մուսուլմաններին ՝ ազդելով ողջ աշխարհի վրա»:

Հունիսի 4-ը  ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 30-րդ տարելիցն է: Այդ առիթով, ամեն տարի, Իրանի ժողովրդի և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ, իմամի դամբարանում հատուկ արարողություն է տեղի ունենում: