-
Ադրբեջանում 2015 թվականին շարունակվել են բռնաճնշումներն անկախ լրագրողների և ակտիվիստների հանդեպ. Amnesty International
Փետրվար 24, 2016 09:32Ադրբեջանում 2015 թվականին շարունակվել են քաղաքական այլակարծության համար և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ ճնշումները, իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները չեն կարողացել շարունակել իրենց գործունեությունը։ Այդ մասին ասված է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
-
Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի. Բաքվում ԱՄՆ դեսպան
Փետրվար 23, 2016 12:15Ադրբեջանական Tutan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հոդված է հրապարակել «ԱՄՆ-Ադրբեջան-հարաբերություններ. ընդհանուր նպատակներ հանուն կայուն ու բարեկեցիկ ապագայի» վերնագրով։
-
Ամերիկյան ընկերությունը երկարաձգել է համաձայնագիրն Ադրբեջանի հետ
Փետրվար 21, 2016 07:29Ամերիկյան Greenfields Petroleum ընկերությունը երկարաձգել է ադրբեջանական նավթագազային «Բահար Գում Դենիզ» հանքավայրի բլոկի մշակման համար միջոցներ հատկացնելու վարկային համաձայնագիրը եւ Bahar Energy ընկերության օպերացիոն գործունեության ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է Trend-ը։
-
Ադրբեջանում ձերբակալվել են ԻԼԻՊ խմբավորման անդամները
Փետրվար 13, 2016 14:23Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման 8 անդամներ:
-
Բաքվի դատարանը արգելել է Լեյլա եւ Արիֆ Յունուսներին բուժման մեկնել արտասահման
Փետրվար 11, 2016 13:22Բաքվի Յասամալի շրջանի դատարանը չի թույլատրել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին բուժման համար մեկնել արտասահման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը: Նրա խոսքով` Լեյլա Յունուսը հիվանդ է քրոնիկ հեպատիտով, երակների լայնացումով եւ շաքարային դիաբետով: Դրանց զուգահեռ, լեղապարկում քար կա, որը տանջալից ցավեր է առաջացնում եւ անհետաձգելի վիրաբուժական միջամտություն է պահանջում:
-
Ադրբեջանի դեպքում ԵՄ-ի համար առաջնայինն էներգետիկ շահն է
Փետրվար 11, 2016 13:03Չնայած մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում մնում է նույնը՝ Ադրբեջանը և ԵՄ-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների ցանկության մասին:
-
Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է Բաքվում չանցկացվել
Փետրվար 09, 2016 16:07Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է անցկացվել Գյանջայում։
-
Ալիեւը դատարաններին չի վստահում. որոշել է վերականգնել «Ժողովրդական վերահսկողությունը»
Փետրվար 03, 2016 15:03Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվել է նախագահին կից Վճռաբեկ խորհուրդ:
-
Պաշտոնական Բաքուն անբավարար է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Փետրվար 03, 2016 13:47Պաշտոնական Բաքուն անբավարար է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
-
«Հարավային գազային միջանցքը» առաջնահերթ է ԵՄ-ի համար. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ
Փետրվար 02, 2016 15:28Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը ընդունել է Caspian Energy-ի պատվիրակությանը և հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքը» առաջնահերթ է ԵՄ-ի համար: