Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է Բաքվում չանցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i3361-Թուրք_ադրբեջանական_բարձր_մակարդակի_համագործակցության_խորհրդի_նիստը_կարող_է_Բաքվում_չանցկացվել
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է անցկացվել Գյանջայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 16:07 Asia/Tehran
  • Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է Բաքվում չանցկացվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է անցկացվել Գյանջայում։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ չնայած հանդիպման անցկացման վայրը դեռ հստակեցված չէ վերջնականապես, սակայն ընտրությունը կանգ է առել Գյանջայի վրա։

Պլանավորված է այն անցկացնել փետրվարի 18-ին։ Դրա հետ կապված՝ Ադրբեջան են ժամանելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու պաշտոնատար այլ անձինք։ Թուրքիա-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը վերջին անգամ անցկացվել է 2015 թվականի հունվարի 15-ին։