Ադրբեջանում ձերբակալվել են ԻԼԻՊ խմբավորման անդամները
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման 8 անդամներ:
Այս նախարարությունը հավելել է.«Հիշյալ ահաբեկիչները 2012-2015թթ. վարժեցվել էին ԻԼԻՊ-ի ուսուցողական կենտրոններում և լավապես տիրապետել են տարբեր զենքերի օգտագործմանը»:
Ըստ հաղորդման ՌԴ-ի հետ կապված զորայինները այդ անձանց համար զենք ու զինամթերք են հայթայթել: Ուսուցման շրջանն ավարտելուց հետո այդ ահաբեկիչները ահաբեկչական խմբերի հետ մասնակցել են տարբեր ընդհարումներին ու ահաբեկչական գործողություններին:
Հարկ է նշել, որ Սիրիայից ու Իրաքից բացի ԻԼԻՊ ահաբեկչական խումբը գործունեություն է ծավալում նաև օտար երկրներում: Միջին Ասիայի տարածաշրջանից ԻԼԻՊ-ին միացած անձինք ահաբեկչական ծավալուն քայլեր են ձեռնարկել: