«Հարավային գազային միջանցքը» առաջնահերթ է ԵՄ-ի համար. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը ընդունել է Caspian Energy-ի պատվիրակությանը և հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքը» առաջնահերթ է ԵՄ-ի համար:
«Մենք հուսով ենք ադրբեջանական գազ ստանալ 2020 թվականին։ Ավելին, առկա տեղեկություններով՝ TANAP գազատարի նախագծի իրագործումը գերազանցում է գրաֆիկը»,- ասել է նա։
Մարդն ընդգծել է եվրոպական ու ադրբեջանական ընկերությունների համագործակցության բարձր պոտենցիալը՝ հավելելով, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն ունեն շատ մոտ և սերտ հարաբերություններ, որոնք զարգանում են տարեցտարի։
Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրականացրած բարեփոխումներին, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերին։
1in.am
2/2/2016