Ամերիկյան ընկերությունը երկարաձգել է համաձայնագիրն Ադրբեջանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i4996-Ամերիկյան_ընկերությունը_երկարաձգել_է_համաձայնագիրն_Ադրբեջանի_հետ
Ամերիկյան Greenfields Petroleum ընկերությունը երկարաձգել է ադրբեջանական նավթագազային «Բահար Գում Դենիզ» հանքավայրի բլոկի մշակման համար միջոցներ հատկացնելու վարկային համաձայնագիրը եւ Bahar Energy ընկերության օպերացիոն գործունեության ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է Trend-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2016 07:29 Asia/Tehran
  • Ամերիկյան ընկերությունը երկարաձգել է համաձայնագիրն Ադրբեջանի հետ

Ամերիկյան Greenfields Petroleum ընկերությունը երկարաձգել է ադրբեջանական նավթագազային «Բահար Գում Դենիզ» հանքավայրի բլոկի մշակման համար միջոցներ հատկացնելու վարկային համաձայնագիրը եւ Bahar Energy ընկերության օպերացիոն գործունեության ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է Trend-ը։

Greenfields Petroleum-ին են պատկանում Bahar Energy ընկերության բաժնետոմսերի 33,33 տոկոսը։

Գործակալության զրուցակցի խոսքով, սա ամերիկյան ընկերության կողմից վարկային համաձայնագիրը երկարաձգելու արդեն երկրորդ դեպքն է։ «Ստորագրված փաստաթուղթը երկարաձգում է վարկի մարման ժամկետը 2013-ի նոյեմբերի 25-ից մինչեւ 2016 թվականի փետրվարի 29-ը։ Սա ընկերությանը լրացուցիչ ժամանակ կտա վերաֆինանսավորման տարբերակները գնահատելու, ինչպես նաեւ 27 մլն դոլարի վարկի հիմնական գումարի վերակառուցման համար՝ հաշվի առնելով հաշվարկված տոկոսները։ Տոկոսադրույքը կլինի 15-20 տոկոսի սահմաններում»,-ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ ընկերությունը առկա բարդ շուկայական պայմաններում շարունակում է ուսումնասիրել օպերացիոն ծախսերը կրճատելու հնարավորությունները։

news.am

21/2/2016