Ալիեւը դատարաններին չի վստահում. որոշել է վերականգնել «Ժողովրդական վերահսկողությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i2458-Ալիեւը_դատարաններին_չի_վստահում._որոշել_է_վերականգնել_Ժողովրդական_վերահսկողությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվել է նախագահին կից Վճռաբեկ խորհուրդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 15:03 Asia/Tehran
  • Ալիեւը դատարաններին չի վստահում. որոշել է վերականգնել «Ժողովրդական վերահսկողությունը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվել է նախագահին կից Վճռաբեկ խորհուրդ:

Հրամանագրում ասվում է, որ խորհուրդը ստեղծվում է ձեռնարկատիրական ոլորտում գործադիր իշխանության կենտրոնական եւ տեղական մարմինների որոշումների, կամ նրանց անգործության վերաբերյալ վերադաս մարմիններին քաղաքացիների եւ կազմակերպությունների դիմումների քննարկումն ապահովելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, նախագահի աշխատակազմին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խորհրդի գործունեությունը կազմակերպելու գծով:

«Թե կոնկրետ ինչով է զբաղվելու այդ նոր կառույցը, հայտնի չէ: Սակայն, դատելով ամենից, այդ մարմինը կոչված է քննել տարբեր պետական մարմինների գործողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները: Փաստորեն, խորհուրդը պետք է փոխարինի դատարաններին, չնայած խորհրդի լիազորություններն անհայտ են մնում: Օրինակ, հասկանալի չէ, ինչ է ձեռնարկվելու այս կամ այն խախտումների հայտնաբերման դեպքում», -նշում է գործակալությունը:

«Թուրանը» հաղորդում է, որ նման մարմնի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում դատարանները չեն կատարում իրենց գործառույթները:

«Միեւնույն ժամանակ պետության ղեկավարի մոտ վստահություն չկա ուժային գերատեսչությունների եւ այլ պետական մարմինների նկատմամբ, եթե նրանց նկատմամբ գանգատները պետք է քննի ուրիշ պետական մարմին», -ընդգծում է «Թուրան»-ը: