-
Նորվեգիայի ԱԳ նախարար․ Իրանի դեմ պատերազմը չի հասել իր նպատակներին
Օգոստոս 14, 2026 10:57Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը չի կարողացել հասնել իր սկզբնական նպատակներին և փոխարենը միայն ամրապնդել է երկրի ներսում արմատական ուժերի դիրքերը։
-
Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբ․ առանց Իրանի թույլտվության ոչ մի նավ չի կարող անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով
Օգոստոս 14, 2026 10:16ԻԻՀ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի բնականոն երթևեկության վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները բացարձակ սուտ են։
-
ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. ԻՀՊԿ
Օգոստոս 13, 2026 19:45Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն ձեռք չենք բերել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները, հաղորդում է ԻՀՊԿ թելեգրամյան ալիքը։
-
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի հետ կապված սխալ հաշվարկ է կատարել
Օգոստոս 13, 2026 18:18Միացյալ Նահանգները հետախուզական ծառայությունների թույլ լինելու պատճառով սխալներ է թույլ տվել Իրանի հետ պատերազմում, իսկ այժմ ավելի մեծ «սխալ հաշվարկ» է կատարել Հորմուզի նեղուցում:
-
Գեներալ Նաղդի․ Պետք է հասնենք զսպման այնպիսի մակարդակի, որ թշնամին չհամարձակվի հարձակվել
Օգոստոս 13, 2026 10:55ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը պետք է հասնի այնպիսի ռազմական զսպման մակարդակի, որ հակառակորդը չհամարձակվի հարձակվել երկրի վրա։
-
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին
Օգոստոս 12, 2026 12:19Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ի առավոտյան ժամը 6։00-ին արևելյան ուղղությամբ առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել։
-
Վաշինգտոնում կայացել է Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ եռակողմ հանդիպում
Օգոստոս 12, 2026 12:12Վաշինգտոնում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ եռակողմ հանդիպում՝ Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
-
New York Times-ի բացահայտումը․ այն օրը, երբ Իրանի հրթիռներն անցան ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության միջով
Օգոստոս 12, 2026 11:57New York Times-մ անդրադարձել է այն օրվան, երբ ԱՄՆ զինված ուժերը Իրանի հարձակումները կասեցնելու համար կիրառել են 50 Patriot հրթիռ, յուրաքանչյուրը 4 միլիոն դոլար արժողությամբ, սակայն իրանական հրթիռներին հաջողվել է ճեղքել Հորդանանում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի շերտերը։
-
ԻՀՊԿ խոսնակ․ ԱՄՆ-ն Պարսից ծոցում նույնիսկ մեկ ռազմանավ չունի
Օգոստոս 12, 2026 11:46ԻՀՊԿ խոսնակ, գեներալ Մոհեբին հայտարարել է, որ Իրանին պարտադրված երրորդ պատերազմից առաջ ԱՄՆ-ը տարածաշրջանում ուներ 30-40 ռազմանավ, մինչդեռ այժմ Պարսից ծոցում անգամ մեկ ամերիկյան ռազմանավ չկա։
-
Գեներալ Նեմաթի․ քանի դեռ թշնամին չի ընդունել իր պարտությունը, մենք կմնանք մարտի դաշտում
Օգոստոս 12, 2026 11:36Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Նոզար Նեմաթին, ընդգծելով Իրանի զինված ուժերի՝ Իսլամական Հանրապետությունը պաշտպանելու պատրաստվածությունը, հայտարարել է․ «Աստվածային կամքը մեր հաղթանակի օգտին է, և մենք հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք։ Թշնամու դեմ պայքարում նույնպես կմնանք մարտի դաշտում այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ընդունել իր պարտությունը»։