-
Մի շարք երկրներ ու կազմակերպություններ ողջունել են Նեթանյահունին կալանավորելու՝ միջազգային դատարանի որոշումը
Նոյեմբեր 22, 2024 06:42Մի շարք եվրոպական երկրներ, միջազգային պաշտոնյաներ և իրավապաշտպան կազմակերպություններ ողջունել են Գազայի հատվածում իրականացրած ցեղասպանության ու հանցագործությունների մեղադրանքով Սիոնիստական ռեժիմի վարչապետին և պատերազմի նախկին նախարարին ձերբակալելու օրդեր տրամադրելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
-
Իրանն ԱԽ-ից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իսրայելի կողմից իր ազգային ինքնիշխանության խախտումն ու իր դեմ ուղղված հանցագործությունները
Նոյեմբեր 16, 2024 06:10Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Գլխավոր ասամբլեայի նախագահին ուղղված նամակում, կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչը պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Իսրայելի ռեժիմի հանցագործությունները, այդ թվում՝ ԻԻՀ ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը:
-
Իսրայելը խախտել է բոլոր օրենքները և Կոնգրեսը պետք է արգելի Թել Ավիվին զենքի վաճառքը
Նոյեմբեր 14, 2024 07:26Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է շարունակի մասնակցել Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմին։
-
Ո՞վ է Իսրայելի պատերազմի նոր նախարար Իսրայել Կացը
Նոյեմբեր 07, 2024 06:22Երեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Յոա Գալանտին ազատել է պատերազմի նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Իսրայել Կացին։
-
Մեկնաբանություն - Ամերիկայում պաղեստինամետ ուսանողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների ուժեղացումը
Հոկտեմբեր 31, 2024 13:22Պաղեստինին աջակցող բողոքի ցույցից հետո Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թույլ չտվեց առնվազն 60 ուսանողների մուտք գործել գրադարան, ինչը հանգեցրեց ավելի բուռն արձագանքների և ցույցերի: Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ այս արգելքը կիրառվել է ի պատասխան բողոքի ցույցերին ուսանողների մասնակցությանը, որոնցում ցուցարարները կրել են Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումը դատապարտող գրություններ:
-
Իրանում միաստվածական կրոնների ներկայացուցիչներ. Ոչ ոք իրավունք չունի ներխուժել ԻԻՀ տարածք
Հոկտեմբեր 23, 2024 06:59Երեքշաբթի օրը, ԻԻՀ զինված ուժերին և երկրի տարածքային ամբողջականությանը աջակցության թեմայով հանդիպման ժամանակ, Իրանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն անել Իրանի սուրբ հողի նկատմամբ և ներխուժել երկրի տարածք։
-
Human Rights Watch. Իսրայելի ռեժիմն օգտագործում է տեղահանությունն ու սովը որպես պատերազմի զենք
Հոկտեմբեր 19, 2024 14:19Սահաբ- «Human Rights Watch» կազմակերպությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում օգտագործում է բռնի տեղահանումն ու սովը որպես պատերազմի զենք:
-
Իրան. Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին պատասխանատվության ենթարկի ահաբեկչական գործողությունների համար
Հոկտեմբեր 18, 2024 07:03ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ԱԽ նախագահին ու ՄԱԿ-ի գլխավորք քարտուղարին ուղղված նամակում հերքել է Թեհրանի դեմ ուղղված՝ Իսրայելի անհիմն մեղադրանքները, նշելով․ «Իսրայելի ռեժիմը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ Անվտանգության խորհուրդը, պետք է պատասխանատվության ենթարկեն ռեժիմին»։
-
Նախազգուշացում, որն աշխատեց․ Արաբական երկրները չեն համագործակցում Իսրայելի հետ
Հոկտեմբեր 11, 2024 08:09Պարսից ծոցի արաբական երկրներն ԱՄՆ-ին ասել են, որ Իսրայելին օդային տարածք չեն տրամադրի Իրանի վրա հարձակվելու համար։
-
Բաղայի․ Հարձակվելով բժշկական կենտրոնների վրա՝ Իսրայելն ապացուցում է, որ չի հարգում միջազգայինն կանոնները
Հոկտեմբեր 11, 2024 07:56ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Օկուպանտ ռեժիմի կողմից Գազայում, Լիբանանում և Սիրիայում հիվանդանոցների և բժշկական ու օգնության կենտրոնների վրա հարձակումները միջազգային բոլոր կանոնների և նորմերի ակնհայտ խախտում են»: